Հետաքրքիր Փաստեր Четверг, 25.04.2024, 13:12
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

«ԱրմենՏել»-ի բաժանորդները, գտնվելով ռոումինգում ցանկացած երկրում, կարող են ստանալ անվճար զանգեր

Կարմիր շրթներկը անբացատրելի ազդեցություն է գործում տղամարդկանց վրա

Անհաջող սիրային կապ. ինչպես հասկանալ

Քիմ Քարդաշյանը` նոր սեքս-սկանդալի կենտրոնում

Որոնք են տղամարդկանց մոտ ամենատարածված սեքսուալ մոլորությունները

Կրասնոդարում զոհերի թիվը 199-ի հասավ

[Անիմացիա]
Սեղմիր Класс

“Ուրոլոգ”-ը չպետք է թարգմանվի “միզաբան”, իսկ “սեքս”-ը` “հաճույքաճխտիք”

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Միշոն ու ՀՏ Հայկոն հաշտվել են

Մեկ գիշերվա սեքսը կարող է լուրջ հարաբերությունների սկիզբ դառնալ. հետազոտություն

Ժամկետանց ապրանքներ մայրաքաղաքի սուպեր-մարկետներում

Ուսուցչուհին օդանավի ուղեկցորդին ստիպել է իր հետ սեքսով զբաղվել

Սեռական կյանքը հղիության ընթացքում

Սնկային հիվանդությունները գլուխ են բարձրացնում գարնանը և ամռանը. բժիշկ

Կողակիցներին դավաճանող տղամարդիկ ավելի հաճախ են մահանում ինֆարկտից

[Անիմացիա]
paster.do.am Жми КЛАСС

Նոր մանրամասներ Մարկ Սաղաթելյանի եւ Գրիգոր Նազարյանի առողջական վիճակի մասին

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Поиск

Главная » 2013 » Օգոստոս » 31 » 10 միլիարդատերեր, որոնք չունեն դպրոցական կրթություն (լուսանկարներ)
21:19
10 միլիարդատերեր, որոնք չունեն դպրոցական կրթություն (լուսանկարներ)

Առանց բարձրագույն կրթության միլիարդատեր հաճախ է պատահում: Բիլ Գեյթս, Սթիվ Ջոբս, Մարկ Ցուկերբերգ, նրանք բոլորը թողել են իրենց հեղինակավոր համալսարանները` հանուն բիզնեսի։ Սակայն ներկայիս հարուստների թվում կան նաև դպրոցը չավարտած անձիք։ 

 

Սեպտեմբերի 1-ին ընդառաջ Forbes-ը կազմել է այն միլիարդատերերի տասնյակը, որոնք չունեն դպրոցական կրթություն։

 

Ամանսիո Օրտեգա


Inditex ընկերության հիմնադիր


Կարողությունը՝ 57 մլրդ դոլար


Իսպանացի գործարարը մոլորակի ամենահարուստ մարդկանցից է։ Zara, Mussimo Dutti, Oysho բրենդների սեփականատերը դպրոցը թողել է 13 տարեկանում՝ ընտանիքին օգնելու համար, որը վատ էր ապրում։

Լի Կաշին

Cheung Kong Group ընկերության ղեկավար


Կարողությունը՝ 31 մլրդ դոլար

Ասիայի ամենահարուստ մարդկանցից մեկը ծնվել է աղքատ ուսուցիչների ընտանիքում։ Երբ լրանում է Լիի 14 տարին, մահանում է նրա հայրը, և երեխան ստիպված է լինում թողնել դպրոցը և աշխատանք գտնել։
 

 

Ֆրանսուա Պինո


Kering ընկերության ղեկավար 
 

Կարողությունը՝ 15 մլրդ դոլար


Մի անգամ Պինոն խոստովանել է, որ կրթության մասին իր միակ վկայականը վարորդական իրավունքն է։ Նա դպրոցը թողել է 16 տարեկանում։

 

Ռիչարդ Բրենսոն


Virgin Group կորպորացիայի ղեկավար


Կարողությունը՝ 4.6 մլրդ դոլար


Նրան դպրոցից վտարել են 16 տարեկանում՝ վատ սովորելու համար։ Դպրոցի տնօրենը նրան ասել էր.«Հաջողություն Ռիչարդ, դու կամ բանտ կընկնես, կամ հեքիաթային հարուստ կդառնաս»։

 

Ջո Լյուիս


Tavistock Group-ի հիմնադիր


Կարողությունը՝ 4.2 մլրդ դոլար


Երբ բրիտանացին 15 տարեկան էր, նրա հայրը տանում է նրան իր հետ աշխատանքի։ Այդպես էլ նա թողնում է դասագրքերը և դառնում մատուցող։ Այսօր արդեն նա մասնաբաժիններ ունի ավելի քան 150 ընկերությունում, ունի 135 ռեստորան, նույնիսկ՝ ֆուտբոլի ակումբ։

Քըրք Քրքորյան


Tracinda Corporation-ի նախագահ
 

Կարողությունը՝ 3.3 մլրդ դոլար
 

Հայազգի գործարարը թողել է դպրոցն 8-րդ դասարանում։ Այդ ժամանակ նա սկսում է ակտիվ սպորտով զբաղվել և երազում էր մարզիկի կարիերայի մասին։ Սակայն երկարատև «սիրավեպ» պրոֆեսիոնալ սպորտի հետ չստացվեց։ Երկրորդ համաշխարհային պատերազմին ընդառաջ նա տարվում է ավիացիայով։ Իսկ դրանից հետո արդեն ուսման ժամանակ չկար։


Այժմ նա 96 տարեկան է, հպարտորեն կրում է «Լաս Վեգասի արքա» կոչումը և նախկինի պետ հետաքրքրվում բոքսով՝ արդեն որպես հանդիսատես։

 

Դևիդ Մերդոկ

Dole Food Company-ի ղեկավար

Կարողությունը՝ 2.4 մլրդ

Նա դպրոցը թողել է 9-րդ դասարանում և անցել աշխատանքի բենզալցակայանում։ Իսկ այսօր արդեն Մերդոկը գլխավորում է մրգերի և բանջարեղենի արտադրությամբ զբաղվող աշխարհի խոշորագույն ընկերությունը։

Կառլ Լինդներ


American Financial Group, глава Uninted Dairy Farmers-ի հիմնադիր
 

Կարողությունը՝ 1.7 մլրդ դոլար

Նրա մանկությունը համընկել է ԱՄՆ-ում «Մեծ ընկճախտի» ժամանակահատվածի հետ, և 14-ամյա Կառլը ստիպված էր թողնել դպրոցը՝ կաթի ցիստերններ տեղափոխելու համար։
 

 

Լուրեր Հայաստանից - Թերթ.am

Просмотров: 724 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024