Հետաքրքիր Փաստեր Четверг, 09.05.2024, 23:51
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Մասնագիտություններ, որոնք գիրացնում են

Մարզիկը ծռել է մրցակցի քիթը

Փոքրիկը ծնվել է առանց աչքերի

Էմմին “շատ նեղված է”, իսկ պատահածը Նադեժդա Սարգսյանը “չուզողություն” է որակել

Ինչո՞վ կարող է ավարտվել սեքսը սիրուհու հետ

Գեղեցկուհիները տղամարդկանց իմպոտենցիայի են հասցնում

Կնճիռները հարթեցնող բոտոքս պատրաստուկը 10 տարեկան է

Ամաչկոտությունը հաղթահարելու 5 տարբերակ

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ծխող կանանց թիվն աճել է

Հայաստանում 3800 թմրամոլ կա

Արքայադուստրը փորձել է փախչել հյուրանոցից` առանց վճարելու

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Որո՞նք են ամենասեքսուալ մասնագիտությունները

Կուբանի ջրհեղեղի հետեւանքով անհետ կորած է համարվում Դավթյանների ընտանիքը

Վարորդը տուգանվել է գեղեցիկ կնոջը նայելու համար

Գաղտնիքներ պահելը ֆիզիկապես ծանր է

Շիկահերների դարաշրջանն անցել է

Սեքս` ամուսնությունից առաջ. հրաժարվելու պատճառները

Поиск

Главная » 2012 » Октябрь » 22 » 10 սովորություն, որ կդարձնեն Ձեր կյանքն ավելի հարմարավետ
10:08
10 սովորություն, որ կդարձնեն Ձեր կյանքն ավելի հարմարավետ
10 սովորություն, որ կդարձնեն Ձեր կյանքն ավելի հարմարավետ

Մեր տունը մեր նկարագիրն է: Բացի նրանից, որ այն կարող է խոսել մեր փոխարեն, այն նաև կարող է ազդել հենց մեզ վրա: Մեր տրամադրությունը հեշտությամբ փոփոխվում է` տան միջավայրից կախված: Որպեսզի Ձեր առօրյան ավելի հարմարավետ ու հաճելի դարձնեք, հետևեք LN-ի խորհուրդներին…

  1. Հարդարեք անկողինը: Գուցե պրիմիտիվ է, գուցե տարօրինակ, բայց սա երջանկության բանաձևը գտնելու առաջին քայլերից է: Ինչպես գրում է հոգեբան Գրետհեն Ռուբինն իր «Երջանկության նախագծում» գրքում, այս երեք րոպեանոց գործողությունն իրականում մեծ նշանակություն ունի ինքնակազմակերպման, հարմարավետ զգալու հարցում: Այնպես որ առավոտյան անպայման ինքնուրույն հարդարեք անկողինը:
  2. Միշտ տան սենյակները «պատրաստ» պահեք: Թափթփվածությունը սթրես է առաջացանում, իսկ կոկիկ սենյակը միայն կուրախացնի Ձեզ: Ձեզնից ընդամենը 3 րոպե կպահնջվի, որպեսզի սենյակն այն տեսքի բերեք, որը կցանկանայիք տեսնել տուն մտնելիս:
  3. Զարդարեք տունը սենտիմենտալ հիշեցուցիչներով: Նախ լավ հիշողությունները միայն դրական էմոցիաներ են մեզ տալիս, իսկ հետո դրանք ավելի հաճելի են և օգտակար, քան ամենատարբեր ոչինչ չասող իրերը: Ձեր տունը դարձրեք հիշողությունների պատկերասրահ:
  4. Սկսեք օրագիր պահել` «Երախտագիտություն մեկ տողով» խորագրով: Քնելուց առաջ գրեք օրվա ընթացքում երջանիկ պահերի մասին: Երջանիկ պահերը պետք է նաև արտացոլվեն, թեկուզ մեկ տողով…
  5. Եթե չեք կարողանում դուրս գալ, ապա մինչև վերջ խրվեք: Ամաններն ինքնուրույն չեն լվացվելու, այսպես թե այնպես Դուք դա անելու եք: Լավ տրամադրվեք, պատկերացրեք արդյունքը` մաքուր և կոկիկ խոհանոց: Ձեր սիրելի երաժշտությունը միացրեք, խաղացեք նաև օճառե պղպջակների հետ, ժամանց ստեղծեք Ձեզ համար:
  6. Մինչև տեղից վեր կենալը, մտածեք այդ օրվա նպատակի մասին: Եթե մտածեք, թե այդ օրն ինչ եք անելու, որն է Ձեր նպատակ, օրինակ` մտերիմներին շնորհակալություն հայտնելը կամ բոլորին զվարճացնելը, օրվա վերջում Դուք Ձեզ բավարարված կզգաք:
  7. Ձեր հարևաններին սիրով օգնեք, առանց սպասելու փոխադարձ վերաբերմունքի: Եթե նա աղբը դրել է դռան կողքը, Ձեր աղբի հետ միասին թափեք նաև նրանը: Ամուր և առողջ հարաբերությունները երջանկության հիմքն են: Փաստ է, որ երբ մենք լավություն ենք անում մեկին, ինքներս մեզ լավ ենք զգում:
  8. Օրվա ընթացքում անպայման զանգեք ընտանիքի անդամներից կամ ընկերներից գոնե մեկին: Դուք դա կարող եք անել անկողինը հարդարելիս կամ այն ժամանակ,երբ տան մաքրությամբ եք զբաղվում: Զանգահարեք Ձեր սիրելիին պարզապես ողջունելու կամ հիշողությունների գիրկն ընկնելու համար:
  9. Գումարը ծախսեք այնպիսի բաների վրա, որոնք թույլ են տալիս դրական էմոցիաներ ստանալ տնային պայմաններում: Գումար հավաքեք խոհանոցի նոր տեխնիկա ձեռք բերելու համար: Կամ գնեք նոր DVD նվագարկիչ` ընտանիքով ֆիլմեր նայելու համար:
  10. Մի քանի րոպե տրամադրեք ոչ սովորական, ոչ ամենօրյա ինչ-որ բանի, որը չի կրկնվում: Մինչև քնելը զբոսնեք տան հարակից այգում, օրագիր լրացրեք կամ արեք մի բան, որի մասին վաղուց մտածել եք, բայց համարձակություն չեք ունեցել:
Slaq.am
Просмотров: 516 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024