Հետաքրքիր Փաստեր Пятница, 10.05.2024, 03:32
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

«Եվրո-2012»-ի ամենահմայիչ երկրպագուն (լուսանկարներ)

Երեւանյան լճի մարմնավաճառուհիների միջեւ դանակահարություն է տեղի ունեցել

Ինչպես իմանալ, որ դավաճում է. 5 նախանշաններ

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ինտելեկտը բարձրացնելու 5 միջոց

Կանայք սեքսում առավել ռիսկային են

15-ամյա աղջնակը քաղաքապետ է դարձել

Կույր աղիքի հեռացումը մեծացնում է հղիանալու հավանականությունը

Երեւանում 16-ամյա աղջիկը մետաղյա ձողով հարվածել է վաճառողի գլխին

«Մարզված» շրթունքներ. շրթներկը չի ծածկում անխնամ վիճակը

Անթալիայում ոստիկանությունն ընդհատել է հայազգի երաժշտի համերգը

Աշխարհի ամենահայտնի պատանին հրաժեշտ տվեց դպրոցին

«Եվրո-2012»-ի ամենագեղեցիկ երկրպագուն դեռ չի գտնվել (լուսանկարներ)

Ինչպիսի՞ տղամարդկանցից են խուսափում կանայք

Ռոբերտո Կառլոսից վեց ավտոմեքենա է առգրավվել

Հարձակվել է մանկապարտեզի վրա` կացինը ձեռքին

Կինը հայոց ավանդական ընտանիքում

20-ամյա Անահիտը եղբոր բանակի քեֆի օրն ինքնասպանության փորձ է կատարել

[Անիմացիա]
Բոլոր քրիստոնյաները Սեղմեն Класс

Поиск

Главная » 2013 » Մայիսի » 16 » 12 անհրաժեշտ քայլ՝ բեղմնավորումից առաջ
15:59
12 անհրաժեշտ քայլ՝ բեղմնավորումից առաջ


Ամուսնու հետ որոշում եք կայացրել երեխա՞ ունենալ: Իսկ պատրա՞ստ եք Դուք այդ հերոսությանը, և պատրա՞ստ է արդյոք դրան Ձեր օրգանիզմը: Մինչդեռ կարևոր է, որ Ձեզ ֆիզիկապես և հոգեպես պատրաստեք այդ ոչ դյուրին փորձությանը: Հղի կինը երջանիկ կին է, սակայն որքան էլ դա երջանիկ իրադարձություն լինի կնոջ կյանքում, հղիությունը նաև տոքսիկոզ է, դեպրեսիա՝ առողջության հետ կապված, և շատ այլ բարդություններ է:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 12 խորհուրդ, որոնց արժե հետևել, եթե ցանկանում եք խուսափել բեղմնավորումից անմիջապես հետո ծագող բարդություններից և ցանկանում եք ծննդաբերել բնական ճանապարհով և ոչ թե կեսարյան հատումով:

1. Անցեք բուժզննում

Եթե անգամ Դուք և Ձեր զուգընկերը գանգատներ չունեք, միևնույն է՝ նպատակահարմար է բուժզննում անցնել: Պետք է այցելեք մանկաբարձ-գինեկոլոգին (ուռուցքաբանին), թերապևտին: Հարկ կլինի հանձնել ամենատարբեր անալիզներ՝ արյան (ՁԻԱՀ-ի, սիֆիլիսի, գեպատիտի) և սեռական օրգանների վարակի, ցանկալի է այցելել գենետիկ-բժշկի, քանի որ ինքներդ էլ կարող է չիմանաք, որ ժառանգական այս կամ այն հիվանդության կրողն եք: Եթե հնարավորություն ունեք, ապա լավ կլինի անցնեք հղիության նախապատրաստման համալիր հետազոտություն. այդպիսի ծառայություններ առաջարկվում են շատ կլինիկաներում:

2. Այցելեք ատամնաբույժին

Դա անհրաժեշտ է, քանի որ ատամների առողջությունը մեծ ազդեցություն է ունենում առողջության վրա ընդհանրապես: Բացի այդ, գիտնականները պարզել են, որ ատամների հիվանդությունները կարող են հանգեցնել վաղաժամ ծննդաբերության: Միաժամանակ, եթե հղիության ժամանակ ատամների հետ կապված բարդություններ ծագեն, ապա դրանցով զբաղվել հնարավոր չի լինի, քանի որ հղի կանանց անգամ ռենտգենը հակացուցված է:

3. Սահմանեք համապատասխան չափ

Հղիության վրա բացասաբար կարող է անդրադառնալ ինչպես ավելորդ, այնպես էլ՝ ցածր քաշը: Եթե քաշը նորմայից ավելի է, ապա պետք է միջոցներ ձեռնարկել կամ դիմել բժշկի:

4.Ճիշտ սնվել

Հետևեք հավասարակշռված սննդակարգին, որը կներառի բոլոր խմբերին պատկանող մթերք՝ միս, ձուկ, թռչնեղեն, մրգեր, բանջարեղեն, հացահատիկային կուլտուրաներ և այլն: Կարևոր է դրանց պատրաստման եղանակը. աշխատեք չտապակել, ցանկալի է խաշած օգտագործել: Կրճատեք կծվի, թթվի, աղի օգտագործումը:

5.Մի փորձիր հղիանալ, մինչև համոզված չլինես, որ առողջ ես

Դա շատ կարևոր է, եթե դու իրոք կասկածեր ունես կապված առողջության հետ կամ արդեն սկսել ես հղիության հետ կապված ծրագրեր կազմել:

6.Օգտագործիր В վիտանին

Համոզվիր, որ չունես В խմբի վիտամինների պակաս: Ուշադրություն դարձրեք հատկապես ֆոլիևյան թթվի առկայությանը: Այն հայտնի է որպես պտղի զարգացման շեղումները կանխարգելող տարր: Այս թթուն պարունակվում է լյարդի, նարնջի հյութի, լոբու, այլ մթերքների մեջ: Այն այժմ ներարկվում է տարբեր ուտեստների, անգամ՝ հացի մեջ:

7.Եթե ախտորոշել են ,,անեմիա,,

Եթե Ձեզ մոտ ախտորոշվել է «անեմիա», ապա համբերությամբ լցվեք, քանի որ ստիպված կլինեք անցնել հատուկ սննդակարգի և ընդունել բժշկի կողմից նշանակված դեղերը:

8.Սահմանափակեք կոֆեինի ընդունումը

Պարտադիր չէ ընդհանրապես հրաժարվել սուրճից կամ սև թեյից, սակայն խորհուրդ է տրվում օրական ընդունել մեկ փոքրիկ գավաթից ոչ ավելի: Դա վերաբերում է կոֆեին պարունակող ցանկացած ըմպելիքի:

9. Հրաժարվեք սպիրտային խմիչքներից

Ցանկացած ալկոհոլային խմիչք կարող է խանգարել հղիությանը: Սպիրտայինի օգտագործումը, ծխելը և թմրամիջոցները կարող են հանգեցնել վիժման, վաղաժամկետ ծննդաբերության և փոքրիկը կարող է խեղումներով ծնվել:

10. Շրջապատող միջավայրը

Պաշտպանեք Ձեզ, հատկապես, եթե ապրում եք մեծ քաղաքում. ամենայնս պետք է խուսափել վատ ջրից, օդից, արտանետվող գազերից:

11. Պաշտպանվեք վիրուսներից

Պարբերաբար լվացեք ձեռքերը, քիթը, հնարավորության դեպքում ամեն օր բնակարանում անցկացրեք խոնավ և հատուկ հակամիկրոբային նյութերով մաքրում:

12.Մարզվեք

Աշխատեք ամեն օր մարզանք անել կամ անդամագրվել որևէ մարզակումբի: Շեշտը դրեք ճկունությանը նպաստող վարժությունների վրա: Այս առումով օգտակար է յոգան:

Ձեզ ամբողջությամբ նվիրեք ապագա հղիությանը: Թուլացեք և հաճույք ստացեք կյանքից` Ձեր և Ձեր երեխայի համար կարևոր այդ ժամանակահատվածում:


Просмотров: 624 | Добавил: Stepan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024