Հետաքրքիր Փաստեր Суббота, 11.05.2024, 16:46
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ամեն կնոջ հոգում ապրում է լեսբի

Գերմանացի փեսան իր հարսանիքի օրը ուրիշ «հարսնացու» է գտել

[Անիմացիա]
Մերսում

Ո՞ր ազգություններն են ամենից շատ նախընտրում նուդիստական լողափերը

[Անիմացիա]
Սեղմիր Класс

“Տատու” խմբի նախկին անդամ Յուլիա Վոլկովան արձակուրդն անց է կացնում սիրուհու հետ /ֆոտո/

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ջասթին Բիբերը` գարեջրի եւ Քիմ Քարդաշյանի մասին

Չինացինեը չհալչող պաղպաղակ են ստեղծել (տեսանյութ)

Աստղերն առանց տաբատի (ֆոտո)

Հոգեբանները պարզել են լավագույն վայրը ծանոթություններ հաստատելու համար

Կուսության “քաղցր” պտուղը

Պանդաների ձագերը սահում են բլրակից

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Հայ կանանց խնդիրները սեքսում

[Անիմացիա]
Жми класс!!!

Հարս-սկեսուր հարաբերությունների հիմնական սցենարները. հոգեբան

Եթե ուզում եք առողջ լինել, պարբերաբար խմեք. խորհուրդ կանանց

Դերասանուհին ամուսնացել է կնոջ հետ

Поиск

Главная » 2013 » Март » 25 » 15-ամյա աղջկա հետ կենակցելու համար տուգանք` 150 հազար դրամի չափով
17:39
15-ամյա աղջկա հետ կենակցելու համար տուգանք` 150 հազար դրամի չափով
38-ամյա Ռոբերտ Հարությունյանին և 35-ամյա Սամվել Գրիգորյանը  2011թ. դեկտեմբերից մինչև 2012թ. փետրվար ամիսն ընկած ժամանակահատվածում սեռական հարաբերություն են ունեցել անչափահաս` 15-ամյա Տ. Գ.-ի հետ:

Ամբաստանյալ Ռ. Հարությունյանն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է  տվել այն մասին, որ անցած տարի, ձմռանը, Տ. Գ.-ի եղբայրը հանդիպել է իրեն և խնդրել, որ իրենց փայտը բենզասղոցով կտրի: Պատճառաբանելով, որ ինքը հիվանդ է և չի կարողանում նման աշխատանքներ կատարել, խնդրել է Ս. Գրիգորյանին, որպեսզի միասին գնան փայտ կտրելու: Փայտը կտրելուց հետո մտել են Տ. Գ.-ի հայրական տանը հարակից վագոն-տնակ, հաց են կերել ու ինքը թողել է, հեռացել:

Այդ ժամանակ նկատել է, որ Տ. Գ.-ն համակրանքով է նայում Ս. Գրիգորյանին: Միաժամանակ Տ.-ի մայրը` Ա. Մ.-ն, իրեն հայտնել է, որ պանրի շիճուկը կարող է տանել իր խոզերի համար: Դրանից հետո 4-5 օրը մեկ գնացել է Տ. Գ.-ի հայրական տուն` շիճուկ տանելու: Այդ օրվանից սկսած Տ.-ն հաճախակի էր գնում Նավուր գյուղ, որպեսզի հանդիպի Ս. Գրիգորյանին: Ս. Գրիգորյանն իրեն շատ է օգնել, նրան վճարել է, որպեսզի իր համար որոշակի աշխատանքներ կատարի: Բացի այդ Տ.-ն հաճախակի է եկել իր տուն և այնքան սպասել, մինչև Ս. Գրիգորյանը գա, որպեսզի միասին գնան իրենց տուն: Մի անգամ Տ.-ի հորը` Վ. Գ.-ին, վառարան տեղադրելուն է օգնել: Չի իմացել, որ Տ.-ն անչափահաս է, բայց իմացել է, որ դպրոցական տարիքի է: Ինքը Տ. Գ.-ի հետ սեռական հարաբերություն չի ունեցել և նման բան չի առաջարկել: Մոտ 4-5 տարի առաջ հիվանդացել է էպիլեպսիայով, որի պատճառով սեռական թուլություն ունի, անկարող է:

Ամբաստանյալ Ս. Գրիգորյանն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն և ցուցմունք տվել այն մասին, որ մի անգամ գնացել է Տ.-ց տուն, ուշ ժամ է եղել, վերջինիս մայրն առաջարկել է իրենց տանը գիշերել: Միևնույն սենյակում անկողին է բացել, որտեղ գիշերում էր նաև Տ. Գ.-ն և այդ ժամանակ գիշերն անց է կացրել Տ.-ի հետ: Տաթևիկի հետ երկու անգամ է անկողին մտել, սակայն սեռական հարաբերություն չի ունեցել, ուղղակի սիրել է, քանի որ իմացել է, որ դպրոցական է: Տ.-ի մայրը տեղյակ է եղել, որ ինքն աղջկա հետ անկողին է մտել: Ոստիկանությունում իմացել է, որ Տ.-ն կույս չէ, մինչ այդ չի իմացել և դրանից հետո էլ չի ցանկացել ամուսնանալ:

Դատարանի համոզմամբ` ամբաստանյալների մեղքն առաջադրված մեղադրանքում հիմնավորված է հետևյալ ապացույցներով.

Գործով տուժող Տ. Գ.-ի ցուցմունքով, այն մասին, որ 2011թ. դեկտեմբերին, ամսաթիվը չի հիշում, Ռ. Հարությունյանն եկել է իրենց տուն և խնդրել, որ գնա իրենց հողամասում առկա վագոն-տնակ, իրեն ասելու բան ունի:

Գնացել է պայմանավորված վայր, այնտեղ է եկել նաև Ռոբերտը և իր հետ առաջին անգամ սեռական հարաբերություն ունեցել: Իր հետ շատ կոպիտ է վարվել, Ռոբերտն է հանել իր շորերը, ինքը գոռացել է, պաշտպանվել, օգնություն խնդրել, սակայն իրեն ոչ ոք չի լսել: Դրանից հետո իրեն վախեցրել է, որ կծեծի, եթե կատարվածի մասին   հայտնի: Երկրորդ անգամ` 2012թ. հունվարին, ամսաթիվը չի հիշում, նույն ձևով կանչել է ու նորից նույն վայրում սեռական հարաբերություն ունեցել իր հետ: Վախեցել է, այդ պատճառով է գնացել: Երրորդ անգամ` 2012թ. փետրվարին, ամսաթիվը չի հիշում, ժամը 19:30-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում, գնացել է իրենց վագոն-տնակ, քիչ հետո եկել է նաև Ռոբերտը և իր հետ սեռական հարաբերություն ունեցել: Նրա ցուցմունքով` Ռոբերտը կարողանում է նորմալ սեռական հարաբերություն ունենալ և ստում է, որ իբր անկարող է:

Ռոբերտի հետ սեռական հարաբերություն է ունեցել իր կամքին հակառակ: Ռոբերտը նույնիսկ իրեն խփել է, աչքի շրջանում կապտուկ է առաջացել և մորը ստել է, թե ընկել է: Իրեն անմեղությունից զրկել է Ռոբերտ Հարությունյանը: Դրանից հետո Ռոբերտը Սամվել Գրիգորյանի հետ եկել է իրենց տուն ու իրեն ծանոթացրել Սամվելի հետ: Դրանից հետո շատ հաճախակի են երկուսով եկել իրենց տուն: Նոր տարին դիմավորելու համար Սամվելն իրեն տարել է իր տուն ու հետո վերադարձրել: Մի անգամ Սամվելը գիշերել է իրենց տանը: Առաջին անգամ Սամվելի հետ սեռական հարաբերություն է ունեցել այդ ժամանակ: Սամվելը նպատակ է ունեցել գնալ ԼՂՀ` մշտական բնակվելու և որոշ փաստաթղթեր կարգավորելու համար գումար է հարկավոր եղել: Սամվելն իր ծնողներից գումար է խնդրել ու ինքն անձամբ գումարը տարել է Սամվելի բնակարան և հանձնել վերջինիս ու գիշերել Սամվելի հետ: Սամվելի հետ սեռական հարաբերություն ունենալուց հետո դադարել է հարաբերություն ունենալ Ռոբերտի հետ: 

Նախաքննական բացատրություններում նա հայտնել է, որ Ռոբերտ Հարությունյանի հետ սեռական հարաբերություն է ունեցել իր կամքին հակառակ, որի ժամանակ նա իրեն մարմնական վնասվածք է հասցրել, սակայն հետագայում տված ցուցմունքներում նշել է, որ այդպես է ասել, որ Ռոբերտի վիճակը ծանրանա: Իրականում ամեն ինչ եղել է իր կամքով և սկսվել է նրանից, որ Ռոբերտը համբուրել է իր շուրթերը և հրավիրել իրենց հողամասի ծայրին գտնվող վագոն-տնակ, որտեղ էլ, իր կամքով, առաջին անգամ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ: Դրանից հետո ևս 2 անգամ հանդիպել է նրա հետ և իր կամքով սեռական հարաբերություն ունեցել նրա հետ:

Դատարանն ամբաստանյալ Ս. Գրիգորյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել նրա խնամքին մինչև 14 տարեկան հինգ երեխաների և չաշխատող կնոջ առկայությունը և հաշվի է առել այն, որ նա բնութագրվում է դրական, մասամբ ընդունում է մեղքը, հանցագործության կատարմանը նպաստել են տուժողի ծնողները` նրան թույլ տալով իրենց տանը գիշերել իրենց անչափահաս աղջկա հետ:

Դատարանի որոշմամբ` Ռ. Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածով և նրան դատապարտել տուգանքի 150.000 ՀՀ դրամի չափով: Նրա նկատմամբ ընտրված «Ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը թողնել անփոփոխ, նշանակել նյարդահոգեբույժի հսկողություն:

Ս. Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածով և նրան դատապարտել տուգանքի 150.000 ՀՀ դրամի չափով: Նրա նկատմամբ ընտրված «Ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը թողնել անփոփոխ:


Aysor.am

Просмотров: 720 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024