Հետաքրքիր Փաստեր Пятница, 26.04.2024, 07:35
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Շները նվազեցնում են երեխաների մոտ ասթմայի առաջացման հնարավորությունը. գիտնականներ

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Կրասնոդարի երկրամասում տեղատարափ անձրեւների պատճառով 10 մարդ է զոհվել

Անանն ու Ասադը քննարկել են խաղաղության ծրագիրը

Անժելան նորից օրակարգում. Կարենը ապացուցում է հաճույքը

Սեքսի համար կարեւոր վիտամինները

Հայերը Լուսնի վրա խորոված են անում /վիդեո/

Պարուհի Մագայի մահվան պատճառ դարձած ոչ սթափ վարորդը կալանավորված է

Թոմ Քրուզը և Քեթի Հոլմսը բաժանվում են

Սկեսրայրը սպանել է հարսին, հետո ինքն իրեն

Ի՞նչն է ստիպում կանանց դիմահարդարման միջոցներ գնել. հետազոտություն

Կրասնոդարում արտակարգ իրավիճակ է. զոհերի թիվը 99 է

Ուկրաինայի մարմանավաճառները «մեծ ակնկալիքներ» ունեն Euro 2012-ից

«Մարիաննա» կաթնամթերքի արտադրամասում պայթյունից տուժածը դեռ ամբողջությամբ գիտակցության չի եկե

Բժիշկները նախազգուշացնում են. քաղցրը` սեքսից առաջ վտանգավոր է

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Հայ պարուհին պորտապարով նվաճել է Նյու Յորքը (Վիդեո)

Ի՞նչ անել անկողնում չհոգնելու համար

Ջեքսոնի կոստյումները շուրջերկրյա ճամփորդության “կմեկնեն”

Սեքս` ամուսնությունից առաջ. հրաժարվելու պատճառները

Поиск

Главная » 2013 » Հունիս » 16 » 20-ամյա աղջկա հարազատները վստահ են, որ նրան սպանել են Գուլոյանի ազգականները. Դատախազության մոտ բողոքի ակցիա կկայանա
22:56
20-ամյա աղջկա հարազատները վստահ են, որ նրան սպանել են Գուլոյանի ազգականները. Դատախազության մոտ բողոքի ակցիա կկայանա
20-ամյա աղջկա հարազատները վստահ են, որ նրան սպանել են Գուլոյանի ազգականները. Դատախազության մոտ բողոքի ակցիա կկայանա

«Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության կողմից ստեղծված Արագ Արձագանքման Խումբը շարունակում է հետեւողականություն ցուցաբերել 20-ամյա Մարո Գուլոյանի դեպքի կապակցությամբ:

«20-ամյա Մարոն այլեւս մեզ հետ չէ:

Մեզ հետ չէ նաեւ նրա՝ դեռ լույս աշխարհ չեկած մանկիկը, ում առաջին ճիչը այդպես էլ չլսեց ոչ ոք: Մի լուսավոր կետ մնաց Մարոյից՝ երիտասարդ կնոջ երկուսուկես տարեկան աղջիկը, ով, սակայն, զրկվեց մայրական գգվանքից, երբ դեռ երկու տարին չէր բոլորել: Իսկ Մարոյի հարազատները մնացին տակավին անպատասխան՝ ինչո՞ւ եւ ինչպե՞ս կյանքից հեռացավ իրենց լույսն ու ուրախությունը, իրենց մատղաշ, կյանք նոր-նոր մտած երիտասարդ Մարոն:

Հիշեցնենք, որ 20-ամյա Մարո Գուլոյանը մահացել էր 2012թ.-ի հուլիսի 12-ին Առինջ գյուղում` ամուսնու տանը: Ըստ պաշտոնական վարկածի՝ Մարոն ինքնասպան էր եղել լոգարանում կախվելու միջոցով: Ու թեեւ դեպքը որակվել էր որպես ինքնասպանություն, Մարոյի ծնողներն ու բարեկամները վստահ էին, որ աղջկան իրականում սպանել են:

Մարոյի մահվան հետ կապված Կոտայքի մարզային քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ «սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը»:

Այսինքն՝ Մարոյի սպանության վարկածն ինքնըստինքյան մերժվել էր իրավապահ մարմինների կողմից, եւ կատարվածը կոծկելու հիմքերը դրվել էին հենց սկզբից: Ստացվում է, որ Մարոյի ամուսինը՝ Գեւորգը, մեղավոր ճանաչվելու դեպքում ենթարկվելու էր առավելագույնը 3 տարվա ազատազրկման այն դեպքում, երբ Մարոն ամուսնու կողմից պարբերաբար բռնությունների էր ենթարկվում, եւ առկա էին մի շարք ապացույցներ, որոնք կասկածի տակ էին դնում երիտասարդ կնոջ մահվան պաշտոնական վարկածը:

Գրեթե մեկ տարի ձգձգվեց քննությունը, որն առավել քան լուռ էր ու ոչ թափանցիկ: Գուցե եւ այդ լռությունն էր, որ հող նախապատրաստեց ՀՀ Ոստիկանության ՔԳՎ Կոտայքի մարզի քննչական բաժանմունքում 2013թ.-ի ապրիլի 22–ի որոշման կայացմանը՝ կարճել Մարո Գուլոյանի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը: Վարույթն իրականացնող մարմինը գտել էր, որ հանզակազմը բացակայում է։

Նորություն չէ, որ մեր երկրում բացակայում է օրենքի գերակայությունն ու շատ հաճախ հարցերը (հատկապես հանցավոր) լուծվում են թաղային հեղինակությունների, ազդեցիկ ազգականների եւ քրեաօլիգարխիկ համակարգի անմիջական միջամտությամբ: Մարոյի մահվան իրական պատճառի կոծկումը հերթական ապացույցն է վերոնշյալ մտքի, թե ոչ՝ դժվար է հաստատել, սակայն կա մի անհերքելի փաստ, որի շուրջ հարկավոր է մտածել:

Մարոյի ամուսինը՝ Գեւորգ Գուլոյանը, Աբովյանի հայտնի Գուլոյանների ազգականն է: Աբովյանի քաղաքապետը Կարապետ Գուլոյանն է, ով նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսան է (Ծառուկյանի մեծ աղջկա ամուսինը): Բացի այդ, Կարապետ Գուլոյանի հայրը՝ ԲՀԿ-ական Մուրադ Գուլոյանն է, ով ԱԺ պատգամավոր է:

Մինչդեռ մութ քննության իրական պատճառներն է՛լ ավելի մթին են, գործի առնչությամբ անօրինությունները շարունակվում են: ՔԳՎ Կոտայքի մարզի քննչական բաժանմունքի որոշումը բողոքարկվել էր Կոտայքի մարզի դատախազությունում, սակայն մերժվել, որից հետո բողոքը հասցեագրվել էր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանին:

Թե ինչով կավարտվի այս գործը, դժվար է ասել: Սակայն պետք է արձանագրել մի կարեւոր իրողություն: Կանանց իրավունքներով զբաղվող ոչ անտարբեր կառույցները չեն պատրաստվում շարունակել լռությունը: Կազմակերպությունները միավորվել են՝ կորսված արդարությունը պահանջելու եւ օրենքի սահմաններում առկա հնարավոր բոլոր քայլերն այդ ուղղությամբ իրականացնելու նպատակով:

Մասնավորապես՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (քաղաք Աբովյան), հունիսի 17-ին ժամը 14:30-ին տեղի է ունենալու Մարո Գուլոյանի գործով վարույթի կարճման մասին որոշման դեմ ներկայացված բողոքի քննությունը: «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան մասնակցելու է դատավարությանը՝ մինչ այդ իր խոսքը հասցնելով մինչեւ դատախազություն:

Այսպիսով, հունիսի 17-ին ժամը 12:30-ին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան կազմակերպում է խոշոր ցույց ՀՀ Գլխավոր դատախազության առջեւ: Կոալիցիայի անդամ «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն կոչ է անում բոլոր ԶԼՄ-ներին ներկա գտնվել ցույցին եւ լուսաբանել միջոցառումը: Բացի այդ, կազմակերպությունը կոչ է անում այս հոդվածն ընթերցող քաղաքացիներին միանալ դատախազության շենքի առաջ եւ միասնական պայքար մղել:

Մարոն այլեւս մեզ հետ չէ եւ երբեք էլ չի լինելու: Սակայն դա չի նշանակում, որ արդարությունը պետք է վախճանվի Մարոյի հետ»:

Աննա Նիկողոսյան

Հասարակություն առանց բռնության ՀԿ Արագ Արձագանքման Խումբ


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Просмотров: 688 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024