Հետաքրքիր Փաստեր Суббота, 20.04.2024, 02:29
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Մադոննան ցուցադրել է հետույքը(ՎԻԴԵՈ)

Ինչի՞ց է առաջանում խռմփոցը

«Եվրո-2012»-ի ամենահմայիչ երկրպագուն (լուսանկարներ)

ՆՐԱՆՔ ՀԱՄԲՈՒՐՎԵԼ ԵՆ` ՈԳԵՎՈՐԵԼՈՎ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ

Փոքրիկը ծնվել է առանց աչքերի

Սկեսրայրը սպանել է հարսին, հետո ինքն իրեն

Ամառային նախաճաշ «Պանրային գնդիկներ» 20.06.2012

Համատեղ աշխատանքը բացասաբար է ազդում հարաբերությունների վրա

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Կնոջ սեքսուալության սահմանները

Սեքսի համար կարեւոր վիտամինները

Նոր Խարբերդում քրոջը դանակի 20 հարվածով սպանած եղբայրը հայտնաբերվել է

Մեկ գիշերվա սեքսը կարող է լուրջ հարաբերությունների սկիզբ դառնալ. հետազոտություն

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Կնճիռները հարթեցնող բոտոքս պատրաստուկը 10 տարեկան է

[Անիմացիա]
Բոլոր քրիստոնյաները Սեղմեն Класс

Երեւանում 16-ամյա աղջիկը մետաղյա ձողով հարվածել է վաճառողի գլխին

Չինարեն սովորելու համար օնլայն էրոտիկ դպրոց է բացվել (տեսանյութ)

Սոբչակին ազատել են աշխատանքից` առանց պատճառաբանության

Поиск

Главная » 2013 » Օգոստոս » 10 » 22-ամյա երիտասարդը 3 ծնողազուրկ անչափահասի դրդել է մուրացկանության եւ գրպանել գումարները
11:03
22-ամյա երիտասարդը 3 ծնողազուրկ անչափահասի դրդել է մուրացկանության եւ գրպանել գումարները
22-ամյա երիտասարդը 3 ծնողազուրկ անչափահասի դրդել է մուրացկանության եւ գրպանել գումարները

22-ամյա Արման Գիվարգիզովն, օգտագործելով 18 տարին չլրացած` Արարատ Կ-ի, Միսակ Բ-ի եւ Վռամ Ղ-ի` ծնողական հսկողությունից դուրս մնալու եւ փողոցում հայտնվելու առումով վերջիններիս վիճակի խոցելիությունը հավաքագրել եւ օգտագործել է մուրացկանության մեջ: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 22-ամյա Արման Գիվարգիզովը 2013թ. հունվարին, խաբեությամբ` հետագայում բարեկեցիկ կյանքով ապահովելու, նյութական վիճակը բարելավելու եւ այլ կեղծ խոստումներով, մուրացկանությամբ զբաղվելու համար հավաքագրել է նծված երեխաներին, նրանց դրել եւ պահել է շահագործման մեջ` ստանալով եւ տնօրինելով Երեւանի տարբեր փողոցներում վերջիններիս կողմից մուրացկանությամբ վաստակած գումարները:

18-ամյա Ալբերտ Հովհաննիսյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անչափահասներ Միսակ Բ.-ի եւ Արարատ Կ.-ի հետ, նախնական համաձայնությամբ, ներգրավվել եւ մասնակցել է Արման Գիվարգիզովի կողմից կազմակերպված` Երեւանի Նոր Արեշ 46 փող. 76 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետից ուրիշի զգալի չափերով գույքի գողությունը:

Արման Գիվարգիզովի դեմ քրեական գործ է հարուցվել 132.2 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (շահագործման նպատակով երեխային, հոգեկան խանգարման հետեւանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգը կամ շահագործումը, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ՝ 10-12 տարի ժամկետով:

Քրեական գործ է հարուցվել 165 հոդվածի 1-ին մասով (18 տարին լրացած անձի կողմից տվյալ հանցագործության համար սույն օրենսգրքով քրեական պատասխանատվության տարիքի հասած անչափահասին խոստումներ տալու, խաբեության կամ այլ եղանակով հանցանքի կատարմանը ներգրավելը) պատժվում է ազատազրկմամբ` 1-5 տարի ժամկետով: Ինչպես նաեւ 38-177 հոդվածի 2-րդ մասի 1, 3 կետերով (գողության հանցակից, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 500-1000-պատիկի չափով, կամ ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Ալբերտ Հովհաննիսյանի դեմ էլ քրեական գործ է հարուցվել 177 հոդվածի 2-րդ մասի 1,3 կետերով: Խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը:

Գործը դատարան է ստացվել օգոստոսի 8-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

 
Просмотров: 710 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024