Հետաքրքիր Փաստեր Четверг, 09.05.2024, 21:22
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

20-ամյա Անահիտը եղբոր բանակի քեֆի օրն ինքնասպանության փորձ է կատարել

Հարս-սկեսուր հարաբերությունների հիմնական սցենարները. հոգեբան

Հրդեհ հյուրանոցի շոգեբաղնիքում

Ամեն կնոջ հոգում ապրում է լեսբի

Ինչպե՞ս են ռուս կանայք “իրենցով անում” հայ խոպանչիներին /վիդեո/

Երեւանում 16-ամյա աղջիկը մետաղյա ձողով հարվածել է վաճառողի գլխին

Ուշաթափվել է` ճանաչելով կնոջը պոռնոֆիլմում

Բեռնատարը մխրճվել է բենզալցակայանի մեջ

Կուսության “քաղցր” պտուղը

Ամառային նախաճաշ «Պանրային գնդիկներ» 20.06.2012

Թուրքիայում հայ աղջիկներին մարմանավաճառության դրդած Գոհարի ճիրաններից 2 հայուհիների հաջողվել է փախչել

Քաղցկեղը հաղթահարելու նոր միջոց` «մահվան գազար»-ը

Շները նվազեցնում են երեխաների մոտ ասթմայի առաջացման հնարավորությունը. գիտնականներ

Ռեժիսորները ներկայացնում են իրենց ֆիլմերը

Կանացիության ֆենոմենը

Կանայք ավելի շատ են հակված ուժեղ գլխացավեր ունենալու «կանացի» գենի պատճառով

Ամառային թարմացնող դիմակներ դեմքի մաշկի համար

Մովսեսը շատ ջանքեր չի գործադրել, ճակատագիր էր. ԱՆԻ ԵՐԱՆՅԱՆ

Կանանց եւ տղամարդկանց սեքսուալ ակտիվության գագաթնակետը կախված է եղանակից

Поиск

Главная » 2012 » Ноябрь » 21 » 22-ամյա երիտասարդը համացանցում ծանոթացել է անչափահասի հետ, սեռական կապի մեջ մտել նրա հետ ու անհետացել
11:52
22-ամյա երիտասարդը համացանցում ծանոթացել է անչափահասի հետ, սեռական կապի մեջ մտել նրա հետ ու անհետացել
22-ամյա երիտասարդը համացանցում ծանոթացել է անչափահասի հետ, սեռական կապի մեջ մտել նրա հետ ու անհետացել

22-ամյա Ս.Կ-ն անչափահաս Ա. Բ-ի հետ ծանոթացել է համացանցի միջոցով։ Էջում աղջկա անվան դիմաց գրված է եղել «Սիրուն աղջիկ»։ 6 ամիս անց արդեն անչափահասը զրկվել է կուսությունից: Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից  NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

22-ամյա Ս. Կ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախապես տեղեկանալով, որ Ա. Բ-ը 15 տարեկան է, «Արաբկիր» զբոսայգում սեռական հարաբերություն է ունեցել ակնհայտ 16 տարին չլրացած անչափահասի հետ: Առաջադրված մեղադրանքում նախաքննության փուլում Ս. Կ-ն իրեն մեղավոր է ճանաչել եւ ցուցմունք տվել, որ Ա. Բ-ի հետ ծանոթացել է 6 ամիս առաջ համացանցի միջոցով, որի էջում անվան դիմաց գրված է եղել «Սիրուն աղջիկ»,  իսկ շփման ընթացքում Ա.Բ-ն խնդրել է իրեն անվանել Նաստյա: Ս.Կ-ի եւ Ա.Բ-ի մտերմությունը 2012թ. ապրիլ ամսից է եղել:

Ա-ի հետ շփվել է, ինչպես համացանցի միջոցով, այնպես էլ բջջային հեռախոսով, որի ժամանակ Բ-ն հայտնել է Կ-ին, որ ինքը ընկեր ունի, արժանի չէ իրեն, բացի այդ կույս չէ: Շփման ընթացքում Կ-ն առաջարկել է հանդիպել, իսկ Բ-ն չի մերժել:  2012թ. ապրիլի վերջերին հանդիպել է Ա.Բ-ին նրա ուսման վայրին մոտ` Կոմիտաս փողոցում, որից հետո քայլելով գնացել են Արաբկիրի զբոսայգի, որտեղ զբոսնել են, զրուցել: Դրանից հետո Կ-ն ճանապարհել է Բ-ին մինչեւ իրենց տան մոտ եւ ինքն էլ վերադարձել Վանաձոր: Երկրորդ անգամ Կ-ն հանդիպել է Բ-ին 2012թ. մայիսի 7-ին, 13.30-ի սահմաններում, վերջինիս ուսման վայրի մոտակայքում, որից հետո քայլելով գնացել են Արաբկիրի զբոսայգի: Քայլել են այգում, որի ընթացքում անցնելով ծառուղիներից մեկով առաջարկել է Բ-ին գնալ եւ նստել ձախ կողմում ճանապարհից ներս` ծառերով եւ թփերով շրջապատված մի վայրում, ինքն էլ համաձայնվել է:

Նստել են խոտերի վրա, գրկել իրար, համբուրվել, հանել է իր եւ Բ-ի հագուստները եւ տեղի է ունեցել սեռական կապ: Դրանից հետո նրանք հագնվել են, դուրս եկել ծառուղի եւ այդ պահին իրեն զանգահարել է իր ընկեր Ս-ն, հայտնել, որ շատ կարեւոր եւ շտապ գործ ունի, խնդրել, որ Կ-ն գնա միանա իրեն: Ինքը Բ-ին հայտնել է ընկերոջ կանչելու մասին եւ Կոմիտաս փողոցում` կանգառի մոտ թողնելով Բ-ին հեռացել է տաքսիով, ասելով Բ-ին, որ սպասի իր եղբորը, որը քիչ հետո կգա իր հետեւից եւ կտանի իրենց տուն, կծանոթացնի իր հարազատների հետ: Անչափահասն էլ իր ցուցմունքում ասել է, որ նստելով տաքսի հեռացել է ու էլ չի վերադարձել: Բ-ն անջատել է նաեւ իր հեռախոսը զբոսնել միայնակ, որից հետո միացրել է հեռախոսը, զանգել իր ընկերներից Ա-ն, ասել, որ կռվել է տան անդամների հետ եւ չի ուզում տուն գնալ:

Ա-ն տեղյակ լինելով, որ Բ-ը գիշերելու տեղ չունի առաջարկել է գալ իր աշխատանքի վայր, մնալ իր հետ Արգավանդի խճուղում գտնվող խանութում մինչեւ հաջորդ օրը: Իսկ, երբ Բ-ն միացրել է իր բջջային հեռախոսը, զանգահարել են Արաբկիրի ոստիկանությունից՝ հարցրել, թե որտեղ է գտնվում եւ հրավիրել ոստիկանության բաժին պարզելու Բ-ի՝ տուն չգնալու պատճառը:  Դատարանը վճռել է Ս. Կ-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով նախատեսված արարքի կատարման համար եւ դատապարտել մեկ տարվա ազատազրկման: Դատավճիռը բողոքարկվել է վերաքննիչ դատատարանում, մնացել է անփոփոխ: Այժմ գործը գտնվում է  վճռաբեկ դատարանում:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Просмотров: 564 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024