Հետաքրքիր Փաստեր Пятница, 26.04.2024, 19:05
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Հայերը Լուսնի վրա խորոված են անում /վիդեո/

Երջանիկ ամուսնության գաղտնիքը. հետազոտություն

Կանայք սեքսում առավել ռիսկային են

Աճպարարին հոսպիալացրել են վտանգավոր հնարքի ձախողման արդյունքում

Բրիտանացի տղամարդը հաջող ծննդաբերել է

Սեքսն ուժեղացնում է սերը

Ի՞նչ է իրականում ցանկանում տղամարդն անկողնում

иди на ….. . Վահրամ Սահակյանը հայհոյեց

«Ժողովուրդ». 21-ամյա Սուսաննայի ինքնասպանության պատճառը եղել է հղիությունը

Սեքսին տանող ամենակարճ ճանապարհը

Մովսեսը շատ ջանքեր չի գործադրել, ճակատագիր էր. ԱՆԻ ԵՐԱՆՅԱՆ

Իսրայելցի նորապսակներն իրենց մեղարամիսը սկսել են աղբանոցում

Նոր մանրամասներ Մարկ Սաղաթելյանի եւ Գրիգոր Նազարյանի առողջական վիճակի մասին

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Անժելան նորից օրակարգում. Կարենը ապացուցում է հաճույքը

Ինչպե՞ս են ռուս կանայք “իրենցով անում” հայ խոպանչիներին /վիդեո/

Րաֆֆու փողոցում ''ՌԱՖ'' է այրվել (ֆոտո)

Ի՞նչ անել անկողնում չհոգնելու համար

Ինյեստայի և Աննա Օրտիսի հարսանիքը (ֆոտո)

Поиск

Главная » 2013 » Сентябрь » 5 » 22- ամյա կինը պատմել է, թե ինչպես է անկողնում սպանել սիրեկանին
21:53
22- ամյա կինը պատմել է, թե ինչպես է անկողնում սպանել սիրեկանին

pastinfo.am  Օրեր առաջ մամուլում լուրեր տարածվեցին այն մասին, որ Ստեփանավան քաղաքում երիտասարդ կինն անկողնում սպանել է իր հետ ինտիմ հարաբերություններ ունեցող տղամարդուն:
 
Ըստ Լոռու մարզի քննչական բաժնի հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Ռուդիկ Մինասյանի մամուլին հայտնած տեղեկությունների՝ սպանությունը կատարվել է անկողնային անհամաձայնություների պատճառով, որոնց հետևանքով էլ տղամարդը ծեծի է ենթարկել կնոջը, վերջինս էլ դանակով հարվածներ է հասցրել նրան:
 
«Փաստինֆո»-ին հաջողվել է դեպքից որոշ մանրամասներ պարզել:
 
Օգոստոսի 28-ի լույս 29-ի գիշերը կատարված հանցագործության մասին իրավապահներին հայտնի է դարձել միայն սեպտեմբերի 1-ին: Այդ օրը երեկոյան էլ սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Հեղինե Գալստյանը և տվել խոսոտովանական ցուցմունք:
 
22- ամյա կինը մանրամասն պատմել է, թե ինչպես է անկողնու մեջ պառկած ժամանակ դանակով և կացնով հարվածներ հասցրել 38-ամյա Ալեքսանդր Կլիմովի մարմնի տարբեր մասերին, իսկ նրան սպանելուց հետո դիակը 9-րդ դասարանի աշակերտուհի Աննա Լազարբիձեի հետ տեղափոխել է տանը կից, հանգուցյալին պատկանող արհեստանոցի նկուղ և թաքցրել այնտեղ: Նա նաև մատնացույց է արել արհեստանոցում պահված դիակը, հանցագործության գործիք դանակը և կացինը:
 
Ինչ վերաբերում է հանցագործության դրդապատճառներին, ապա Հեղինե Գալստյանն իրաապահներին պատմել է, որ դեպքից շուրջ 2 ամիս առաջ’ հուլիսի սկզբին, Ալեքսանդր Կլիմովն իր ներկայությամբ դանակով սպանել է իր նախկին կնոջը’ Սյուզաննա Հովհաննիսյանին: Նա նաև ասել է, թե իբր սպանված կնոջ դիակը երկուսով թաղել են Լոռու մարզի Գետավան գյուղի գերեզմանատանը:
 
Նրա մատնանշած տարածքում, սակայն, իրավապահները դիակ չեն հայտնաբերել: Փոխարենը  Սյուզաննա Հովհաննիսյանը ողջ և առողջ հայտնաբերվել է Դսեղ գյուղում, որտեղ ֆերմայում աշխատելու համար, իր խոսքով, Ստեփանավանից տեղափոխվել է դեռևս հունիսին: Կինը հավաստել է, որ նախկին ամուսինն իրեն երբեւէ դանակով չի սպառնացել, և առավել ևս չի հարվածել:
 
Թե իրականում ինչ դրդապատճառներով է երիտասարդ կինը սառնասրտորեն սպանել սիրեկանին նրա բնակարանում՝, անկողնու մեջ, թերևս կբացահայտի արդեն հարուցված քրեական գործի նախաքննությունը:
 
Իսկ մինչ այդ հավելենք, որ, որոշ տեղեկություններով, սպանության մեջ մեղադրվող կինը նախկինում ամուսնացած է եղել, բնակվել է Ապարանում, ապա ամուսնալուծվել է, երեխաներ չունի:
Просмотров: 641 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024