Հետաքրքիր Փաստեր Суббота, 20.04.2024, 16:12
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Լուսանկարում են հայտնիները

Ուղեվարձը թանկացավ, իսկ ծառայության որակը վատանում է

Թաիլանդուհին նկարում է կրծքերով(Վիդեո)

Եվրո-2012-ի աստղերի նախկին և ներկա ընկերուհիները(Ֆոտոշարք)

Մեքսիկայի եւ ԱՄՆ-ի սահմանին եւս մեկ “նարկոթունել” է արգելափակվել

ՆՐԱՆՔ ՀԱՄԲՈՒՐՎԵԼ ԵՆ` ՈԳԵՎՈՐԵԼՈՎ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ

Տղամարդիկ ավելի շատ են հակված անարդար մրցակցության

Տղամարդիկ գերադասում են “բալզակյան տարիքի” կանանց

[Անիմացիա]
paster.do.am Жми КЛАСС

Հայ կանանց խնդիրները սեքսում

Նիկոտինի դեմ գեների միջոցով պայքարող գիտնականները ցանկանում են պայքարել ծխելու վտանգների դեմ

Նոր մանրամասներ Ժաննա Ֆրիսկեի կյանքից

Իսրայելում կանանց գայթակղելու դպրոց է բացվել (տեսանյութ)

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Աստղերն առանց շպարի (ֆոտո)

Դիմա Բիլանի նոր սիրեցյալը. համբուրվել են տեսախցիկների առաջ /լուսանկար/

Առաջադեմ դեռահասների նախընտրած կյանքը. Եվ կույս մնալ, եւ հաճույք ստանալ

Զիդանը կմարզի Ֆրանսիայի ընտրանին 10 տարուց

Վթարի հետևանքով Մարկ Սաղաթելյանի ու Գրիգոր Նազարյանի վիճակը ծանր է. FOTO

Поиск

Главная » 2012 » Հունիս » 17 » 25 աղջկական արարք, որ մոռանալ չի կարելի
00:49
25 աղջկական արարք, որ մոռանալ չի կարելի

Անկասկած, չափահաս լինելը հաճելի է: Սակայն փորձագետներն ասում են, որ ժամանակ առ ժամանակ հարկավոր է վերադառնալ մանկություն, կրկնել մանկության սովորությունները: Դժվար թե մանկության տարիներին մտածած լինես, թե ինչ է տեղի ունենում արյան շրջանառության հետ, ասենք, ձնագնդի խաղալիս: Իսկ որ ինչ-որ բան տեղի է ունենում, դա հաստատ է:

Բարբի տիկնիկի տնակը դեն նետելուց հետո դադարել ես երազել թագուհի դառնալու մասին, եթե, իհարկե, Քեյթ Միդլթոնը չես: Սակայն հասուն տարիքում տուն-տունիկ խաղալը կամ մանկության քո ամենասիրելի զբաղմունքը վերապրելը զվարճանալու և ուրախանալու լավագույն տարբերակն է: Ահա թե ինչպես պետք է ազատություն տաս քո ներքին մանուկին:

1. Դո՛ւ կեր վերջին կարկանդակը։

8 տարեկան հասակում մի փոքր եսասեր լինելը տգեղ չէր դիտվում, և դա քեզ կարելի էր, թեև երբեք մինչև վերջ այդ կարկանդակը չէիր ուտում:

2. Ծիծաղաշարժ նամակ գրիր։


Տրամադրությունը բարձրացնելու հրաշալի տարբերակ է սիրային նամակ գրելն այնպես, ինչպես պատանեկության տարիներին, երբ գրում էիր քո սիրելի աստղին: Իսկ անվան փոխարեն սիրտ նկարելը նոր համ ու հոտ է ավելացնում նամակին:

3. Գիշերիր մտերիմ ընկերուհուդ տանը։

Երբեմն ընկերուհուդ մահճակալին քնելն ավելի հաճելի է, քան սեփական անկողնում (երբեմն նույնիսկ ավելի հաճելի, քան ամուսնուդ անկողնում):

4. Կարաոկեում «բաղաձայն» ելույթ ունեցիր։

Երեխա ժամանակ քեզ ցուցադրելու համար բեմ միշտ գտել ես: 
Հետ տուր ժամանակը երկու տասնամյակով, կանգնիր ընկերներիդ առջև և ձեռքդ վերցրու բարձրախոսը: 

5. Հետաքրքրասիրություն ցուցաբերիր։

Որևէ դասախոսության կամ հանդիպման ժամանակ ձեռք բարձրացրու և շատ հարցեր տուր: Ինչպես կասեր քո ուսուցչուհին` ամենահիմար հարցն այն է, որը չի տրվել: Եվ նա իրավացի էր...

6. «Սավառնիր»։

Խաղադաշտ գնա ու ցատկիր և գնալով ավելի ու ավելի բարձր: Բոնուս. դա նաև ոտքերի լավ վարժություն է:

7. Մրգային համով շուրթերի փայլ օգտագործիր։

Դա ոչ միայն նախկինի պես համեղ է, այլև հաճոյախոսությունների առիթ կարող է տալ:

8. Կատարելագործիր գլուխկոնծի տալու ունակությունդ։

Պրոֆեսիոնալիզմը միշտ շոյում է ինքնասիրությունը, ինչու ոչ` նաև գլուխկոնծի տալու «ասպարեզում»: Ուստի կարող ես կատարելագործվել և տպավորություն գործել... բնականաբար, ինքդ քեզ վրա ։

9. Ընկերոջդ հետ մոտոցիկլետ նստիր։

Պատանեկության տարիներին սա ժամադրություն էր համարվում, իսկ հիմա` ռետրո հաճույք կամ նրա հետ մտերմանալու տարբերակ:

10.Փորձեր կատարիր

Ի՞նչ կարող է պատահել, եթե Facebook- ում «like» տաս մի հմայիչ երիտասարդի ստատուսին, կամ կարո՞ղ ես ձևափոխել վերնաշապիկդ` պոկելով դրա թևերը: Փորձիր, տեսնենք՝ ինչ կստացվի ։

11. Պատկերացրու` դեռ մանուկ ես և մտածում ես` ինչ ես ուզում դառնալ, երբ մեծանաս:

Ռոք աստղ կամ դերասանուհի դառնալու մասին երազանքները փոքր տարիքում ոգեշնչել են քեզ, և որևէ պատճառ չկա, որ նույն ազդեցությունը չունենան նաև այսօր:

12. Երկրպագիր մի խենթ աստղի։

Որևէ մեկին երկրպագելը կյանքիդ գույներ է հաղորդում: Իսկ հիմա, երբ արդեն մեծ ես, գուցե սրտհովանք չէ, սակայն միլիոնից մեկ հնարավորություն ունես, որ այդ «համեղ պատառը» կարող է քեզ բաժին հասնել:

13. Խաղա ձյան մեջ։

Նախկինում չէիր մտածում, չէ՞, որ հագուստդ թրջվեց կամ մաշկդ կարմրեց: Իսկ հիմա դա, ախր, նաև անչափ սեքսուալ է...

14. Մուշ-մուշ քնիր։

Այն ժամանակ մայրիկին էիր լսում, հիմա` քո մարմնին: Աղջիկները հոգնում են, և ամոթալի բան չկա, եթե ցերեկը մի փոքր պառկես:

15. Կեր ձեռքիդ տակ ընկած ամեն ինչ, նույնիսկ այն, ինչ չես սիրում` սիսեռ, գազար, կաղամբ: Մի խոսքով՝ այն, ինչ ընկնում է ձեռքիդ տակ, այնպես, ինչպես մանկության տարիներին:

16. Ծնողներիդ հաճախ ասա՝ սիրում եմ:

17. Մրցիր որևէ մեկի հետ։

Երբ երեխա էիր, խաղադաշտում վազքի մրցույթների էիր մասնակցում, ինչը քեզ դրդում էր անել ուժերիդ սահմաններում ամեն ինչ: Ստացիր այդ ադրենալինը նաև հիմա` որևէ մեկի հետ մրցելով:

18. Ծիծաղիր լիաթոք, արցունքոտվելու աստիճան:

Երբ որևէ բան զվարճալի է, ո՞վ է անհանգստանում, որ կողքի սեղանին նստած մարդիկ կարող են ծուռ նայել:

19. «Վրան խփիր» հենց հյուրասենյակի կենտրոնում:

Ծածկոցներ, համեղ խորտիկներ և մի լավ ֆիլմ... դա դպրոցական տարիների շաբաթօրյա ճոխ գիշերն էր:

20. Գաղտնի լեզու հնարիր։

Դու և քո երկրորդ դասարանի ընկերուհին հաստատ հաղորդակցվել եք ձեր գաղտնի լեզվով: Իսկ հիմա կոդավորված բառեր օգտագործելը հեշտ ու արդյունավետ մեթոդ է խորամանկ հաղորդագրություններ փոխանակելու համար:

21. Վզնոց գնիր քո և լավագույն ընկերուհուդ համար։

Դա կնշանակի, որ կարևորում ես նրան, և հաճելի հուշեր կարթնացնի` հիշեցնելով դպրոցական տարիները, երբ կրում էիք նույնանման ժապավեններ:

22. Հարցրու մարդկանց` ինչ գույն են սիրում:

Հիշիր` ինչպես էիր նյարդայնանում, երբ որևէ մեկն ասում էր, որ ինքն էլ է սիրում մանուշակագույնը: Հիմա էլ սա հրաշալի տարբերակ է` փորփրելու` ինչ ընդհանուր բաներ ունես դիմացինիդ հետ:

23. Մի քիչ պարծենկոտ եղիր։

Բոլոր ծանոթներիդ պատմում էիր, չէ՞, մարմնամարզության մրցումների ժամանակ ունեցած հաջողություններիդ մասին: Հիմա, երբ տնօրենդ գովում է քեզ ժողովում կամ ունես ֆիրմային աղցանի բաղադրատոմս, պատմիր այդ մասին աշխարհին կամ, առնվազն, քո մտերիմներին:

24. Առավոտյան հայելու մեջ մի՛ նայիր:

Երբ 6 տարեկան էիր, այսքան ուշադիր զննո՞ւմ էիր քեզ: Կասկածում ենք:

25. Զայրանալու փոխարեն զարմացիր մարմնիդ մատուցած «անակնկալներից»:

Cosmo.am

Просмотров: 1096 | Добавил: Admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024