Հետաքրքիր Փաստեր Կիրակի, 05.05.2024, 19:25
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ցինկի պակասը կարող է սեքսուալ խնդիրներ առաջացնել

Տորթ «Ամառային»

Լուսանկարում են հայտնիները

Քիմ Քարդաշյան. “Ես հայուհի եմ, իսկ մենք բավական մազոտ ենք”

Ինչպե՞ս են ռուս կանայք “իրենցով անում” հայ խոպանչիներին /վիդեո/

Կորոլյովան ու Տարզանը հիմա էլ դատական գործ են բացել.4 մլն ռուբլի են ուզում /լուսանկար/

Էրոտիկ երազների վտանգը. կանայք թաքցնում են այն, ինչ անում են երազում

Աննա Զավալսկայան համբուրվել է անծանոթուհու հետ

Սիրուհու հետ սեքսով զբաղվելիս մահն ավելի հավանական է, քան կնոջ հետ. հետազոտություն

Տիմատին Կիրկորովին խրտվիլակ է անվանել ու հիշեցրել կանանց ծեծելու մասին

Շակիրան և Պիկեն երեխայի են սպասում

ԱՄՆ-ում շոգը սկսել է նահանջել

Կանայք չեն ժամադրվում գործազուրկ տղամարդկանց հետ

Հետևեք թռիչքի մեջ գտնվող բոլոր ինքնաթիռներին Օնլայն ռեժիմով

Ամենագնացի միջից կրակել են «Կոմայգու» տրանսվեստիտների ուղղությամբ

Կանայք ավելի շատ են հակված ուժեղ գլխացավեր ունենալու «կանացի» գենի պատճառով

Դերասանուհին ամուսնացել է կնոջ հետ

Սեքսին տանող ամենակարճ ճանապարհը

Սեւանա լճում 16-ամյա տղա է խեղդվել

Поиск

Главная » 2012 » Հուլիս » 19 » 25-ամյա հղի կնոջ եւ նրա նորածնի մահվան գործով ձերբակալվել, ապա` կալանավորվել է բժիշկ-անեսթեզիոլոգը
10:13
25-ամյա հղի կնոջ եւ նրա նորածնի մահվան գործով ձերբակալվել, ապա` կալանավորվել է բժիշկ-անեսթեզիոլոգը

Աբովյանի ծննդատանը փետրվարի 25-ին ծննդաբերության ժամանակ 25-ամյա Ֆլորա Աբգարյանի եւ նրա երեխայի մահվան առթիվ նշանակված բոլոր փորձաքննությունների` դատաբժշկական, հանձնաժողովային եւ ալն, եզրակացությունները հայտնի են: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ըստ այդմ` բժիշկ- անեսթեզիոլոգ Վլադիմիր Մյագկովը ձերբակալվել, իսկ հուլիսի 13-ին կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Այդ հոդվածով սահմանվում է բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարել: Եւ եթե այն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում` պատժվում է ազատազրկմամբ` 2-6 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա:

Իսկ «Աբովյանի ծննդատուն» ՓԲԸ-ի տնօրեն Լարիսա Մադոյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ դեպքի հաջորդ օրվանից բժիշկն իրենց մոտ չէր աշխատում:

Նա նշեց, որ Վլադիմիր Մյագկովն աշխատել է տարբեր հիվանդանոցներում, նա «Մալաթիա» բժշկական կենտրոնի բժիշկներից էր, որտեղի աշխատանքը համատեղում էր «Աբովյանի ծննդատան» աշխատանքի հետ: Նրա խոսքով` վիրաբույժները միշտ հոգ են եղել նրա աշխատանքից: Բժիշկը ամուսնացած է, կինը եւս բժշկուհի է, ունեն երկու որդի:

«Խնդիրը անեսթեզիոլոգիական էր, այսինքն` մինչեւ վիրահատությունն ամեն ինչ նորմալ էր, նարկոզից հետո էր առաջացել սպազմը: Բայց սկզբից մեղադրել անեսթեզիլոգին, ճիշտ չէր լինի, պետք էր փորձաքննության պատասխանները լինեին: Ըստ փորձաքննության եզրակացության` մահը վրա է հասել մեխնիկական շնչահեղձության արդյունքում, ինչը նշանակում է, որ ինկուբացիայի ընթացքում վնասվել է կոկորդը, լեզվարմատը, որից արյունահոսություն է եղել դեպի շնչափող եւ դրանից շնչահեղձ է եղել կինը»,- նշեց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ֆլորա Աբգարյանը գտնվում էր նախածննդյան հսկողության ներքո, պետք է վիրահատվեր փետրվարի 27-ին, սակայն փետրվարի 25-ի առավոտյան կնոջ մոտ ցավեր են սկսվել եւ ժամը 11.40-ի սահմաններում դիմել է ծննդատուն: Կարճ ժամանակահատվածում արվել են անհրաժեշտ հետազոտությունները, որովհետեւ հիմնական հետազոտություններն արվել էին նախածննդյան հսկողության ժամանակ «Աբովյանի ծննդատուն» ՓԲԸ-ի տնօրեն Լարիսա Մադոյանը NEWS.am-ի թղթակից հետ զրույցում պատմել էր, որ վիրահատությունն սկսելուց 10-12 րոպե հետո նարկոզային շրջանում նրա մոտ առաջացել է դժվար կառավարվող վիճակ, սրտի կանգ եւ բրոնխո սպազմ:

Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հրամանով դեպքի ուսումնասիրման նպատակով հանձնաժողով է ստեղծվել եւ հանձնախումբը` առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանի գլխավորությամբ տեղում ուսումնասիրություններ է իրականացրել կազմակերպչական խնդիրներ եւ այլ հանգամանքներ պարզելու համար:

news.am

Просмотров: 858 | Добавил: Irin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024