Հետաքրքիր Փաստեր Пятница, 29.03.2024, 17:57
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

[Անիմացիա]
Вы можете так

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Վարդան Ասլանյանի ''հերոսությունը'' Կալիֆորնիայում (վիդեո)

Կանանց ծերացնող սովորություններ. ինչպես խուսափել

Ավրաամ Ռուսոն Հայաստանի քաղաքացիություն է ստացել

Քիմ Քարդաշյանի մասնակցությամբ գովազդը տուգանվել է 40 մլն դոլարով (տեսանյութ)

Կարմիր շրթներկով կնոջ համար տղամարդիկ պատրաստ են շռայլել

Սեքսի մասին արժե մտածել արթնանալուց անմիջապես հետո

Մեքսիկայի եւ ԱՄՆ-ի սահմանին եւս մեկ “նարկոթունել” է արգելափակվել

Վթարի հետևանքով Մարկ Սաղաթելյանի ու Գրիգոր Նազարյանի վիճակը ծանր է. FOTO

Սեքսի համար կարեւոր վիտամինները

Յասիր Արաֆաթի հագուստի ու անձնական իրերի վրա հայտնաբերվել են պոլոնիումի հետքեր

Ինչպե՞ս խուսափել միայնակությունից

Սեքս` ամուսնությունից առաջ. հրաժարվելու պատճառները

«Ժողովուրդ». 21-ամյա Սուսաննայի ինքնասպանության պատճառը եղել է հղիությունը

Ինյեստայի և Աննա Օրտիսի հարսանիքը (ֆոտո)

Ինչպե՞ս կարող են արևայրուք ընդունել հղիները

Ինչպե՞ս եւ ե՞րբ կընտրվի «Մանկական Եվրատեսիլ-2012»-ում Հայաստանի մասնակիցը

Անանն ու Ասադը քննարկել են խաղաղության ծրագիրը

Իսրայելցի նորապսակներն իրենց մեղարամիսը սկսել են աղբանոցում

Поиск

Главная » 2013 » Апрель » 6 » 25-ամյա հղի կնոջ եւ նրա նորածնի մահվան գործով դատախազը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան
10:25
25-ամյա հղի կնոջ եւ նրա նորածնի մահվան գործով դատախազը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան

25-ամյա հղի կնոջ եւ նրա նորածնի մահվան գործով դատախազը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան












Աբովյանի ծննդատանը 2012թ փետրվարի 25-ին ծննդաբերության ժամանակ 25-ամյա Ֆլորա Աբգարյանի եւ նրա երեխայի մահվան գործով Կոտայքի մարզի դատախազը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Նշենք, որ այս գործով 2 տարվա ազատազրկման դատապարտված  «Աբովյան ծննդատուն» ՊՓԲԸ- բժիշկ անեսթեզիոլոգ ռեանիմատոլոգ Վլադիմիր Մյագկովը ազատ էր արձակվել դատարանի դահլիճից: Նա դիմել էր Քրեական եւ զինվորական վերաքննիչ դատարան` դատավճիռը փոփոխելու կամ բեկանելու պահանջով, մասնավորապես` նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել կամ կիրառել ՀՀ քր.օր. 64 հոդ. եւ բավարարվել նրա փաստացի կրած պատժով: Մարտի 1-ին կայացած նիստին մասնակի բեկանվել է դատական ակտը եւ բեկանված մասով փոփոխվել: Այսպիսով, Վլադիմիր Մյագկովի նկատմամբ կիրառվել է պայմանական դատապարտություն եւ սահմանվել է 1 տարի փորձաշրջան

Վլադիմիր Մյագկովի փաստաբան Արա Մաթեւոսյանը տեղյակ չէր Վճռաբեկ ներկայացված բողոքի մասին: Նա մեզ հետ զրույցում նշեց, որ այս գործով տուժողի իրավահաջորդները դատարանին խնդրել էին բժշկի հանդեպ սահմանել ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ: Հետեւաբար, եթե ինքը եւ տուժող կողմի իրավահաջորդները Վճռաբեկ բողոք չեն ներկայացրել, ուրեմն դա արել է դատախազը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ֆլորա Աբգարյանը գտնվում էր նախածննդյան հսկողության ներքո, պետք է վիրահատվեր փետրվարի 27-ին, սակայն փետրվարի 25-ի առավոտյան կնոջ մոտ ցավեր են սկսվել եւ ժամը 11.40-ի սահմաններում դիմել է ծննդատուն: Քրեական գործը հարուցվել է 2012թ փետրվարի 25-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կոտայքի քննչական բաժանմունքի կողմից: Նախաքննության մարմնի կողմից Վլադիմիր Մյագկովը ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ եւ նրա նկատմամբ վերը նշված հոդվածներով մեղադրանք է առաջադրվել եւ նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է հետեւյալը. «Աբովյան ծննդատուն» ՊՓԲԸ-ի բժիշկ անեսթեզիոլոգ ռեանիմատոլոգ Վլադիմիր Մյագկովը փետրվարի 25-ին «Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ-ում հղի Ֆլորա Աբգարյանին «կեսարյան» վիրահատության նախապատրաստման ընթացքում ցուցուբերած բուժօգնության ժամանակ, նրա կողմից սխալ է գնահատվել դժվար ինտուբացիայի պոտենցիալ հնարավորությունը: Դա ունեցել է դժբախտ հետեւանք, շնչափողի ինտուբացիայի չհաջողված երեք անգամյա փորձերը հանգեցրել են ծանրագույն հիպոքսիկ բարդությունների եւ սուր պրոգրեսիվող սիրտ- անոթային ու շնչական անբավարարության զարգացմանը: Մինչդեռ բժիշկը պետք է ինտուբացիայի երկրորդ չհաջողված փորձից հետո դադարեցներ հետագա փորձերը, «շնչացներ» հիվանդին մինչեւ ինքնուրյուն շնչառության վերականգումը եւ սպասեր այլ մասնագետի օգնությանը: Բայց ինտուբացիոն փորձերի հետեւանքով Ֆ.Աբգարյանին պատճառված լեզվարմատի եւ վերին շնչական ուղիների տրավմատիկ վնասվածքները խորացրել են արդեն զարգացած շնչական եւ սիրտ-անոթային խանգարումները, սուր շնչական անբավարարությունը` հղիի մոտ առաջացնելով մեխանիկական շնչահեղձություն, ինչը պատճառ է հանդիսացել հղիի եւ պտղի մահվանը: 2012թ դեկտեմբերի 27-ին կայացրել է վճիռ, ըստ որի` գործով ամբաստանյալ, «Աբովյան ծննդատուն» ՊՓԲԸ- բժիշկ անեսթեզիոլոգ ռեանիմատոլոգ Վլադիմիր Մյագկովը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով եւ նշանակվել է պատիժ` ազատազրկման 2 տարի ժամկետով, առանց բժշկական օգնության եւ սպասարկման իրականացման պաշտոններ զբաղեցնելու իրավունքի զրկման: Քաղհայցի հարցը քննելիս դատարանը որոշել է, որ այդ հարցը պետք է համարել լուծված, քանի որ տուժողի իրավահաջորդի կողմից քաղհայցի պահանջ չի ներկայացվել:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Просмотров: 471 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024