Հետաքրքիր Փաստեր Суббота, 20.04.2024, 09:30
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ինչպես իմանալ, որ դավաճում է. 5 նախանշաններ

Ուկրաինայի մարմանավաճառները «մեծ ակնկալիքներ» ունեն Euro 2012-ից

Հետաքրքիր փաստեր հեռախոսների մասին

Ավստրալուհին լողալով կանցնի Կուբայից Ֆլորիդա 50 ժամում

Աստղերը` հղիության շրջանում (ՖՈՏՈ)

Էրոտիկ երազների վտանգը. կանայք թաքցնում են այն, ինչ անում են երազում

Ուշաթափվել է` ճանաչելով կնոջը պոռնոֆիլմում

Լիոնել Մեսսի .Կենսագրություն

Ստամբուլում դատում են 21-ամյա հայուհուն ինքնասպանության դրդած թուրք եղբայրներին

Հնդիկ կնոջը 60 տարով վտարել են գյուղից` հավաքարարի աշխատանք կատարելու համար

[Անիմացիա]
Жми КЛАСС

Թալիբները հրապարակայնորեն մահապատժի են ենթարկել «մեղավոր» կնոջը

Տղամարդիկ գերադասում են “բալզակյան տարիքի” կանանց

Լուսանկարում են հայտնիները

Ինչպե՞ս կարող են արևայրուք ընդունել հղիները

Կանայք վայելում են իրենց կյանքի ամենալավ սեքսը 28 տարեկանում, տղամարդիկ՝ 33

Բրիտանուհին 99 մլն-ով ավելի շատ գույն է տեսնում, քան սովորական մարդիկ

Любовь: i love you

Պամելա Անդերսոնը աճուրդի է հանում իր կրծքերը

Поиск

Главная » 2013 » Հունիս » 6 » 50 գաղտնիք քո մասին կամ այն ամենը, ինչից վախենում ես
08:58
50 գաղտնիք քո մասին կամ այն ամենը, ինչից վախենում ես
50 գաղտնիք քո մասին կամ այն ամենը, ինչից վախենում ես

Խոսիր այնպես, որ քեզ լսեն

Այս փոքրիկ հնարքները ստիպում են ներկաներին դադարեցնել այն, ինչով զբաղված են և համակ ուշադրությամբ հետևել ասածներիդ:

Իրավիճակ
Աշխատանքային հանդիպում ղեկավարության հետ

Հնարք
Խնդիրն առաջինը ինքդ բարձրացրու, սակայն սպասիր մինչև քննարկվող նախորդ թեման վերջնականապես ավարտվի:

Արդյունավետություն
Եթե դու միակն ես, ով բարձրաձայնում է թեման, մարդիկ դա ինքնատիպ գաղափար կհամարեն և ավելի մեծ ուշադրությամբ կլսեն քեզ:

Իրավիճակ
Ընթրիք ընկերների հետ

Հնարք
Սեղանի շուրջ տեղավորվիր կենտրոնում և, երբ ցանկանում ես որևէ բան ասել, ձայնդ մի փոքր բարձրացրու, ապա աստիճանաբար խոսիր մեղմ տոնով:

Արդյունավետություն
Երբ դու նստած ես կենտրոնական հատվածում, ոչ ոք ստիպված չի լինի շրջվել՝ խոսելիս քեզ լսելու կամ քո ուղղությամբ նայելու համար:

Իրավիճակ
Ընկերդ չի պոկվում իր iPhone-ից

Հնարք
Սպասիր մինչև որ վերջացնի գրելը, հետո սկսիր խոսքդ հետևյալ հնարամիտ արտահայտությամբ. «Լսի՛ր, սա քեզ կհետաքրքրի...»։

Արդյունավետություն
Այս բառերն անմիջապես նրան են վերաբերում, և հավանականությունը մեծ է, որ, դրանք լսելով, նա անմիջապես կշեղվի:

Սպասի՛ր: Միշտ չէ, որ ներքին զգացողությունը ճիշտ է

Ներքին զգացողություններին վստահելը կարևոր է, հատկապես երբ կանխազգում ես վերահաս վտանգը: Սակայն փորձագետները նշում են, որ երբ հերթը գալիս է կարևոր որոշումներ կայացնելուն, ներքին զգացողությունը կարող է ոչ միայն ճիշտ չլինել, այլև մոլորեցնել: Որպեսզի հասկանաս` ինչ է իրականում կատարվում, գրի առ այն ամենը, ինչը կարող է կապ ունենալ դրա հետ, ապա բարձրաձայն կարդա. ուշադրություն դարձրու՝ այդ բառերից որն է քեզ մոտ թրթիռներ (ռեակցիա) առաջացնում:

Այնպես արա, որ քչփչան քո մասին

Ինչպես հանրահայտ աստղերի օրինակն է ցույց տալիս, եթե մշտապես ներկա ես ամենուրեք, սկսում ես կորցնել գրավչությունդ: Հետևաբար, եթե չընդունես բոլոր իրադարձությունների հրավերները և տպավորություններիդ մասին էլ գրառումներ չանես Twitter-ի կամ Facebook-ի քո էջում, մարդիկ ավելի շատ կսպասեն քո ներկայությանը: Երբ անհասանելի ես, ավելի առեղծվածային ես ու խորհրդավոր, և քո ուղղությամբ ավելի հետաքրքրասեր աչքեր են սևեռված: Բավական է միայն հայտնվես հորիզոնում, և նրանք ոչնչի առջև կանգ չեն առնի` քո մասին որևէ մանրամասն բացահայտելու համար:

Ակնթարթային շտկում. վերացրու բարձր խոսելու սովորությունդ

Մի՞շտ ես, արդյոք, նախադասությունը սկսում բարձր տոնից, այնպես, ասես հարց ես տալիս, նույնիսկ երբ ասելիքդ հարցի տեսքով չէ: Դա բարձրախոսություն է և վատ է: «Քեզ թվում է՝ այդկերպ մտերմիկ տոն ես ստեղծում, մինչդեռ իրականում անքաղաքավարի և անլուրջ մարդու տպավորություն ես թողնում: Խնդրիր ընկերներիդ նկատողություն անել քեզ, երբ սկսում ես ձայնդ գլուխդ գցած խոսել. այդպես շատ կարճ ժամանակում կազատվես այդ սովորությունից:

Պապարացի ընկերդ. «վնասազերծիր» նրան

Մինչև կհասցնես բղավել «ոչ», նա արդեն լուսանկարել է քեզ և նկարդ Facebook-ով ի ցույց դրել ամբողջ աշխարհին: «Խեղդիր» նրա մտադրությունը դեռ չծնված: Հենց ամենասկզբում հանդիպման վայրը «փակ գոտի» հայտարարեք, ինչը նշանակում է, որ հրապարակումներն արգելված են:

Ի՞նչ սխալ. նման բան չի եղել

Երբեմն հրապարակավ ստեղծված անհարմար իրավիճակներին պետք է վերաբերվել այնպես, ասես նման բան չի էլ եղել: Հետևյալ օրինակներից դասեր քաղիր՝ ինչպես կարելի է հմտորեն հարթել անցանկալի իրավիճակը:

Պահպանակի ընկնելը, երբ Զակն անցնում էր կարմիր գորգի վրայով

Նա վերցրեց այն, դրեց գրպանը և շարունակեց քայլել: Խայտառակությունը կանխված է։ Բրավո՛:

Քլոեի՝ ուղիղ եթերում մարմնի չնախատեսված բացվածքը

Ուղիղ եթերում զգեստի հետ կապված անհարմարությունից հետո նա իր բլոգում հումորային գրառում արեց՝ ստիպելով մարդկանց իր հետ մի լավ ծիծաղել կատարվածի վրա:

Անջելինայի ոտքը

«Օսկարում» կարմիր գորգին լուսանկարվելիս նրա ոտքի դիրքը պայթյուն առաջացրեց մամուլում, մինչդեռ դերասանուհին որևէ մեկնաբանություն չարեց դրա վերաբերյալ՝ այսկերպ ցույց տալով իր ինքնավստահությունը:

Լավագույնը, որ կարող ես անել քեզ համար

Փորձագետները փաստում են, որ վերալիցքավորվելու համար անհրաժեշտ է խստիվ հետևել «Ժամանակ ինձ համար» կատեգորիային: Իսկ Cosmo-ի հարցումները ցույց են տալիս, որ դու շատ քիչ ես պահպանում այս կանոնը: Իսկ այն շատ պարզ է`

«Ժամանակ ինձ համար»,

«Ժամանակ ընկերներիս համար»,

«Ժամանակ սիրելիիս համար»։

Կատարյալ կլիներ, եթե դու դրանք բաժանեիր հավասար երեք կտորների: Չի՞ ստացվում։ Ուրեմն գերիշխողը պետք է լինի հենց «Ժամանակ ինձ համար» հատվածը:

  • Մենակ ռոմանտիկ կոմեդիա դիտիր. ստիպված չես լինի հուզիչ պահերին զսպել արցունքներդ:
  • Գնա գեղեցկության սրահ, հարդարիր եղունգներդ, իսկ եթե շատ ժամանակ ունես, մարմնի մերսում անցիր:
  • Ընկերոջդ հետ հանդիպմանը մի փոքր շուտ գնա և մենակ մեկ գավաթ գինի վայելիր:
  • Շաբաթ օրն արա ամեն ինչ, որպեսզի շուտ վերջացնես գործերդ և ամբողջ երեկո թավալ տաս բազմոցին:
  • cosmo.am
Просмотров: 622 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024