Հետաքրքիր Փաստեր Четверг, 25.04.2024, 15:31
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

20-ամյա Անահիտը եղբոր բանակի քեֆի օրն ինքնասպանության փորձ է կատարել

Աշխարհի ամենասեքսուալ բուսակերները` ըստ “PETA”-ի /ֆոտո/

Ինչո՞վ կարող է ավարտվել սեքսը սիրուհու հետ

Որո՞նք են ամենասեքսուալ մասնագիտությունները

Երգիչ Կարեն Հակոբյանի փաստաբանը հերքում է, թե սպանությունը կատարվել է խանդի հողի վրա

Հայերը սկսել են «ուղղությունը փոխել» դեպի էկզոտիկ երկրներ

Կանանց ծերացնող սովորություններ. ինչպես խուսափել

[Անիմացիա]
Սեղմիր Класс

[Անիմացիա]
Բալետի Պարուհին

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Լեդի Գագան ցույց է տվել «մսե զգեստապահարանը» (լուսանկարներ)

Ադրբեջանցի երկու զինվոր պայթել է ականի վրա

Ինյեստայի և Աննա Օրտիսի հարսանիքը (ֆոտո)

Վթարի հետևանքով Մարկ Սաղաթելյանի ու Գրիգոր Նազարյանի վիճակը ծանր է. FOTO

[Անիմացիա]
Սեղմիր Класс

[Անիմացիա]
Սեղմիր Класс

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ուսուցիչն արտասովոր լուծում է գտել երեխաների առաջադիմությունը բարձրացնելու համար

Ստամբուլի քաղաքապետարանի աշխատակիցները մահակներով դաժանորեն ծեծել են հային

Поиск

Главная » 2013 » Апрель » 29 » 5 ամսական երեխան մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց մեկ ժամ անց
19:49
5 ամսական երեխան մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց մեկ ժամ անց
«Առաջին լրատվական»-ն օրեր առաջ տեղեկացրել էր, որ Նոր Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում ապրիլի 25-ին նախնական տվյալներով թոքաբորբից մահացել է 5 ամսական Ագնեսան:

Երեխայի հարազատները կարծում են, որ մահվան պատճառը բժիշկների անփութությունն է, և հայց են ներկայացրել Կենտրոնի ոստիկանություն:

Նախկինում մեզ չէր հաջողվել զրուցել Ագնեսային բուժող բժիշկներից որևէ մեկի հետ, սակայն այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի բժիշկներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, ասաց, որ իրենց կարծիքով՝ երեխան մահացել է թոքաբորբից, իսկ ավելի հստակ պատասխան մեզ կարող է տալ դատաբժշկական փորձաքննությունը. «Երեխան մեկ ժամ է այստեղ մնացել՝ մեկ ժամ կամ մաքսիմում՝ երկու: Մեր կարծիքով՝ թոքաբորբ է եղել՝ ռենտգենով-բանով այդպես է ցույց տալիս, բայց եթե Ձեզ պետք է ավելի ստույգ կարծիք, ապա պետք է դատաբժշկական փորձաքննություն դիմեք։ Բժիշկների կարծիքն այդ է՝ երեխայի մոտ եղել է թոքաբորբ»:

Մեր այն հարցին, թե նույնիսկ թոքաբորբի դեպքում հնարավոր չէ՞ր արդյոք որևէ բան անել երեխայի կյանքը փրկելու համար, մեր զրուցակիցը պատասխանեց. «Հնարավոր չի եղել որևէ բան անել»:

Բժիշկն ավելացրեց, որ մահանալուց առաջ երեխան կշռել է ընդամենը երկու կիլոգրամ:

Դատաբժշկական փորձաքննության բաժնից մեզ ասացին, որ օրենքով իրենց արգելված է որևէ տեղեկություն տրամադրել, և որ անհրաժեշտության դեպքում պետք է դիմենք ոստիկանություն:

Իր հերթին Կենտրոնի ոստիկանական բաժնի քննիչ Ա․ Մխիթարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս օրերին միայն հեռախոսազրույց է ունեցել մահացած երեխայի հոր հետ, և առայժմ Ագնեսայի մահվան մասին նոր տեղեկություններ հաղորդել չի կարող։

«Ցավը նոր է, կանցնի որոշակի ժամանակ՝ նոր կխոսեմ իրենց հետ։ Հիմա հուղարկավորության արարողությամբ են զբաղված: Առավել մանրամասն մենք քննության ընթացքում հստակորեն կպարզենք: Մենք նշանակել ենք դատաբժշկական փորձաքննություն և փորձագետներին տվել ենք առկա բոլոր փաստաթղթերը, ներառյալ այն, թե որքան է մնացել երեխան հիվանդանոցում: Դատաբժշկական փորձաքննության արդյունքում պարզ կդառնա, թե անմիջական մահն ինչի հետևանքով է առաջացել: Կիմանանք նաև, թե նախկինում ինչ հիվանդություններ է ունեցել, թերահաս է եղել, թե՝ ոչ: Այդ բոլոր հարցերին մասնագետներն արդեն սպառիչ կերպով կպատասխանեն, առայժմ եզրակացություն անել չենք կարող»,- ասաց նա։
1in.am
Просмотров: 645 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024