Հետաքրքիր Փաստեր Пятница, 10.05.2024, 01:55
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Հոգեբանները պարզել են լավագույն վայրը ծանոթություններ հաստատելու համար

Ինտիմ հատվածում դաջվածքը լուրջ բնույթ է կրում

“Տատու” խմբի նախկին անդամ Յուլիա Վոլկովան արձակուրդն անց է կացնում սիրուհու հետ /ֆոտո/

«Մարզված» շրթունքներ. շրթներկը չի ծածկում անխնամ վիճակը

[Անիմացիա]
Բալետի Պարուհին

Շիկահերների դարաշրջանն անցել է

42-ամյա Ջենիֆեր Լոպեզն ինչպե՞ս է գայթակղել 25-ամյա Կասպերին /ֆոտո/

Խորովածն ուտելուց հետո Օբաման մոռացել է վճարի մասին

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Թուրքիայում հայ աղջիկներին մարմանավաճառության դրդած Գոհարի ճիրաններից 2 հայուհիների հաջողվել է փախչել

Նոր Խարբերդում քրոջը դանակի 20 հարվածով սպանած եղբայրը հայտնաբերվել է

[Անիմացիա]
Իսկ դուք ուրախ եք?

Ինչո՞վ կարող է ավարտվել սեքսը սիրուհու հետ

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Մալաթիայում ամուսինը սպանել է կնոջը

Գալիսիա Անխելես Դյուրան

Ստամբուլում դատում են 21-ամյա հայուհուն ինքնասպանության դրդած թուրք եղբայրներին

Մեկ գիշերվա սեքսը կարող է լուրջ հարաբերությունների սկիզբ դառնալ. հետազոտություն

Հետևեք թռիչքի մեջ գտնվող բոլոր ինքնաթիռներին Օնլայն ռեժիմով

Поиск

Главная » 2013 » Մայիսի » 30 » 64-ամյա կինը Հայաստանից աղջիկ է տարել Թուրքիա որպես խնամակալ, բայց ստիպել է զբաղվել մարմնավաճառությամբ
12:15
64-ամյա կինը Հայաստանից աղջիկ է տարել Թուրքիա որպես խնամակալ, բայց ստիպել է զբաղվել մարմնավաճառությամբ
64-ամյա կինը Հայաստանից աղջիկ է տարել Թուրքիա որպես խնամակալ, բայց ստիպել է զբաղվել մարմնավաճառությամբ

64-ամյա Սուսաննա Մ-ն Հրանուշ Մ.-ին ստիպել է Թուրքիայի «Իշիկ» հյուրանոցում զբաղվել մարմնավաճառությամբ: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 64-ամյա Սուսաննա Մ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Հրանուշ Մ.-ին ստիպել է Թուրքիայի «Իշիկ» հյուրանոցում զբաղվել մարմնավաճառությամբ, նրան շուրջ 4 ամիս պահել է պոռնկության շահագործման մեջ եւ ստացել մարմնավաճառությամբ վաստակած շուրջ 7.500 ԱՄՆ դոլար գումարը:

Ըստ գործով տուժող Հրանուշ Մ-ի ցուցմունքների՝ ինքը գտնվելով սոցիալապես ծանր վիճակում պատահաբար հեռախոսազանգով ծանոթացել է Անահիտ Ղ.-ի հետ եւ տեղեկանալով, որ վերջինս հաճախակի մեկնում է Թուրքիա աշխատելու, ինքն էլ է ցանկություն հայտնել մեկնելու այնտեղ որպես խնամակալ աշխատելու: Սակայն քանի որ Անահիտի Թուրքիայի արտաքսման ժամկետը դեռեւս լրացած չի եղել, նա առաջարկել է իրեն ծանոթացնել ընկերուհու՝ Նարինե Մ.-ի հետ, ով մոտակա օրերին մեկնելու էր Թուրքիա:

Հրանուշ Մ-ն համաձայնել է: Ըստ ձեռք բերված պայմանավորվածության՝ ճանապարհածախսը վճարել է Հրանուշը եւ նրանք միասին մեկնել են Թուրքիայի Կոնյա քաղաք, որտեղ ինքը որպես երեխաների կամ տարեց մարդկանց խնամակալ էր աշխատելու, որի դիմաց, ըստ Նարինեի պատմածի, ամսական վճարելու էին 700-800 ԱՄՆ դոլար:

Հրանուշը որեւէ կասկած չի ունեցել, որ իրեն խաբում են, քանի որ ոչ Անահիտի եւ ոչ էլ Նարինեի արտաքին տեսքից եւ ոչ էլ խոսքերից չի  երեւացել, որ նրանք մարմնավաճառներ են եւ Թուրքիայում զբաղվում են մարմնավաճառությամբ:

Թուրքիայում Նարինեն Հրանուշին ծանոթացրել է Սուսաննա Մ-ի (մականունը՝ «Դոկտոր) հետ: Հենց վերջինս էլ Հրանուշին պարտքով հագուստներ է տվել եւ դրդել զբաղվել մարմնավաճառությամբ: Ավելին՝  Սուսաննան ասել է, թե մինչեւ հագուստների պարտքը չփակի, չի կարող վերադառնալ Հայաստան եւ սպառնացել, թե հակառակ դեպքում կգնա Հայաստան եւ կպատմի մորը, որ ինքը Թուրքիայում մարմնավաճառությամբ է զբաղվել:

Ըստ գործի նյութերի՝ Հրանուշն աշխատած ամեն օրվա գումարը (մոտ 80-110 դոլար) տվել է Սուսաննային: Այդ ամիսների ընթացքում ինքը Հայաստան իր մորը ուղարկել է առաջին ամսում ընդամենը 500 ԱՄՆ դոլար Սուսաննայի անունով, հետագա ամիսներին երկու պոլիէթիլենային տոպրակ հագուստ եւ ուտելիք է ուղարկել: Մի քանի անգամ էլ Սուսաննայից գաղտնի է գումար ուղարկել մոտ 100-200 ԱՄՆ դոլար, որը ինքը հավաքում էր հաճախորդների տված ավել գումարից:

Մի օր էլ Հրանուշը դիտավորյալ հյուրանոցում ոստիկանների կողմից հերթական ստուգման ժամանակ դիտավորյալ իր անձնագիրը թողել է սենյակում, ինչն էլ ոստիկանները հայտնաբերել ու նրան արտաքսել են Հայաստան ու գործը հայտնվել է դատարանում:

Քննելով գործը դատարանը վճռել էր ՀՀ քր. օր-ի 132 հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 6-րդ կետերով Սուսաննա Մարտիրոսյանին դատապարտել ազատազրկման  8 տարի ժամկետով: Իսկ վերքաննիչ բողոքը մայիսի 21-ին է մերժվել:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Просмотров: 495 | Добавил: Admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024