Հետաքրքիր Փաստեր Չորեքշաբթի, 24.04.2024, 00:20
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Քիմ Քարդաշյանի մասնակցությամբ գովազդը տուգանվել է 40 մլն դոլարով (տեսանյութ)

Տրամադրությունը բարձրացնող մթերքներ

Forbs-ը կազմել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելների 2012-ի թոփ տասնյակը

Ստամբուլի քաղաքապետարանի աշխատակիցները մահակներով դաժանորեն ծեծել են հային

Ի՞նչ արժե հանգիստը Հայաստանում, որո՞նք են ամենապահանջված հանգստավայրերը

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Տղամարդը ծեծել է իր տղային նեղացրած երեխային (վիդեո)

Ամեն կնոջ հոգում ապրում է լեսբի

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Անքնությունը դանդաղեցնում է նյութափոխանակությունը և նպաստում գիրացմանը

Պոռնո դիտած 12-ամյա տղան ամիսներ շարունակ բռնաբարել է 9 -ամյա հարևանուհուն

Քաղցկեղը հաղթահարելու նոր միջոց` «մահվան գազար»-ը

Սոցկայքերում շփվելն ավելի լավ է, քան սե՞քսը

Փողոցում ժպտալը կարող է դրական ազդեցություն ունենալ շրջապատում գտնվող մարդկանց վրա

Ջասթին Բիբերը` գարեջրի եւ Քիմ Քարդաշյանի մասին

Չինարեն սովորելու համար օնլայն էրոտիկ դպրոց է բացվել (տեսանյութ)

Ինչպիսի՞ տղամարդկանցից են խուսափում կանայք

Մոսկվայում բացվել է Քեյթ Մոսի եւ Միլա Յովովիչի էրոտիկ լուսանկարների ցուցահանդեսը /ֆոտո/

Հնդիկ կնոջը 60 տարով վտարել են գյուղից` հավաքարարի աշխատանք կատարելու համար

Ուշաթափվել է` ճանաչելով կնոջը պոռնոֆիլմում

Поиск

Главная » 2013 » Հունիս » 24 » 7 ճշմարտություն նիհարելու մասին
22:29
7 ճշմարտություն նիհարելու մասին

Ժամը 6-ից հետո կարելի է ուտել
Կարևոր չէ, թե երբ եք ուտում: Իրականում, մեծ քաշի խնդիրը պետք է փնտրել սննդի քանակի, բաղադրության և Ձեր ամենօրյա ֆիզիկական ակտիվության մեջ: Եթե սիրում եք քնելուց առաջ ուտել, ապա դա երկար չի սպասեցնի իր բացասական հետևանքներով:

«Վատ» կալորիաներ ընդհանրապես չկան
Հավանաբար լսել եք, որ դժվարամարս ուտելիքը օգնում է ազատվել ավելորդ քաշից, քանի որ այն մարսելու համար օրգանիզմը այրում է մեծ թվով կալորիաներ: Երկար տարիներ նիհարել ցանկացողներին խորհուրդ է տրվել ուտել ցիտրուս և համեմ՝ որպես կալորիա չպարունակող սնունդ: Սակայն ցիտրուսը և համեմը պարունակում են կալորիաներ: Կարևոր է իմանալ, որ մարսողության վրա օրգանիզմի ծախսած կալորիաների քանակն անհամեմատ փոքր է ուտելիքի հետ ընդունվող կալորիաների քանակից: 

Ուշադրություն դարձրեք հեղուկի կալորիաներին
Եթե Ձեր դիետան հիմնված է կալորիաների մանրակրկիտ հաշվարկի վրա, ինչը Դուք խանդավառությամբ կատարում եք, ամեն անգամ ուտելիս, մի մոռացեք հաշվել նաև Ձեր խմած հեղուկի կալորիաները: Հեղուկները ևս զուրկ չեն կալորիաներից: Օրինակցանկացած գազավորած քաղցր ըմպելիք կարող է պարունակել 500-1000 կիլոկալորիա չնայած արտադրողների կողմից խոստացված օգտակար հավելումներին, վիտամիններին և այլ հակաօքսիդանտներին: Լատտեյի մեկ սովորական բաժակը /500գ./ պարունակում է 260 կկալորիա, "Մարգարիտա" կոկտեյլի մեկ սովորական բաժակը /500գ./ օրգանիզմը ապահովում է ևս 500 կկալորիաներով: Բացի այդ, մարդու ուղեղը հակված չէ ճշգրիտ հաշվել հեղուկի հետ օրգանիզմ ներթափանցող կալորիաները, հետևաբար հեղուկ ընդունելիս այն չի ուղարկում արգելակման ազդանշաններ: Եթե Ձեր դիետան ենթադրում է ընդամենը 1200-1500 կկալորիաների օրական սպառում, ապա ցանկալի է դրանք ընդունել ուտելիքի, այլ ոչ թե հեղուկի միջոցով: Քաղցր հեղուկի փոխարեն խմեք ջուր, կանաչ թեյ և ցածր կալորիականությամբ այլ ըմպելիքներ:

Դեսերտը կարող է վերածվել ընթրիքի
Ժամանակ առ ժամանակ կազմակերպեք Ձեզ համար "խախտումների" օր: Շաբաթվա ընթացքում մեկ անգամ, օրինակ, կիրակի ճաշին կերեք մի կտոր համեղ թխվածք ընթրիքից հրաժարվելու պայմանով:

 Դիետիկ ըմպելիքները գիրացնում են
Գիտնականները դեռ երկմտանքի մեջ են, իսկ փաստերն արդեն ապացուցել են, որ գազավորած դիետիկ ըմպելիքներ նախընտրող մարդիկ ավելի արագ են գիրանում, քան ոչ դիետիկ հեղուկներից օգտվողները և նրանք, ովքեր գազավորած ըմպելիք ընդհանրապես չեն խմում: Պատճառը, հավանաբար, դրանցում պարունակվող քաղցրացուցիչներն են:

Ցուրտ եղանակը օգնում է նիհարել
Այն գաղափարը, որ մարդիկ ձմռանը գիրանում են ցուրտ եղանակի, նյութախոխանակության փոփոխման և սառը ջերմաստիճանի պատճառով, չի համապատասխանում իրականությանը: Ձմռանը գիրանալու հիմնական պատճառը ֆիզիկական պասիվությունն է: Իսկ սառը ջերմաստիճանը ուժեղացնում է նյութափոխանակությունը, ինչի շնորհիվ մենք տաքանում ենք:

Դիետաները գործում են
Միայն ծույլ մարդիկ են պնդում, որ դիետաները իրենց չեն արդարացնում: Իրականում, նիհարելու համար կարելի է գնալ գրախանութ, ընտրել դիետաների մասին ձեռնարկ և հետևել որևէ դիետայի: Խնդիրներ առաջանում են, երբ ընտրված դիետան չի համապատասխանում Ձեր կենսակերպին: Նման դեպքում Դուք ի վիճակի չեք լինի Ձեր «առաքելությունը» մինչև վերջ կատարել, և դիետայի ընդհատումից հետո կորցրած քաշը արագ կվերականգնվի: Ընտրեք դիետա, որին կարող եք հետևել ողջ կյանքի ընթացքում: Եթե նախաճաշին սիրում եք ուտել սենդվիչներ, ապա ածխաջրերի սահմանափակ պարունակությամբ դիետան Ձեզ համար չէ: Նման դիետային հետևելը հնարավոր է, եթե "տանել չեք կարողանում" կալորիաների մանրակրկիտ հաշվարկը, բայց ի վիճակի եք հետևել որոշակի սննդակարգի: Այս պարագայում ուշադրություն դարձրեք Աթքինսի դիետայի վրա: Եթե սիրում եք ձիթապտղի ձեթ /յուղ/, ապա կարող եք ընտրել Միջերկրական ծովի դիետան: Իսկ ամենակարևորը, աշխատեք Ձեր սովորությունների վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Просмотров: 849 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024