Հետաքրքիր Փաստեր Четверг, 09.05.2024, 15:50
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Գիտնականները սովորել են մտքեր կարդալ

Անթալիայում ոստիկանությունն ընդհատել է հայազգի երաժշտի համերգը

Վախը դանդաղեցնում է ծննդաբերության գործընթացը

Կանանց եւ տղամարդկանց սեքսուալ ակտիվության գագաթնակետը կախված է եղանակից

Մեկ գիշերվա սեքսը կարող է լուրջ հարաբերությունների սկիզբ դառնալ. հետազոտություն

Դիմա Բիլանի նոր սիրեցյալը. համբուրվել են տեսախցիկների առաջ /լուսանկար/

Հարս-սկեսուր հարաբերությունների հիմնական սցենարները. հոգեբան

Խորհուրդներ ամուսնացած կանանց

Կաթն ու գարեջուրը դանդաղեցնում են ծերացումը

Սեքսի մասին արժե մտածել արթնանալուց անմիջապես հետո

Կրասնոդարում զոհերի թիվը 199-ի հասավ

Մայրական կաթը մանկանը պաշտպանում է ՄԻԱՎ-ից

Ջեքսոնի կոստյումները շուրջերկրյա ճամփորդության “կմեկնեն”

Մարկ Սաղաթելյանը Facebook-ով իր շնորհակալությունն է հայտնել ընտանիքին և ընկերներին

Կրասնոդարում արտակարգ իրավիճակ է. զոհերի թիվը 99 է

Ուրալում ռուսներն ու ուզբեկները հայերի «կոտորած» էին ծրագրել

Ամառային թարմացնող դիմակներ դեմքի մաշկի համար

Իսպանիա-Իտալիա՝ հուլիսի 1-ին

Երբ հանգցնում եք ննջասենյակի լույսը

Поиск

Главная » 2013 » Апрель » 22 » 86-ամյա հայրը, պաշտպանվելով 21-ամյա որդու բռունցքներից, դանակը մխրճել է նրա կուրծքը
11:39
86-ամյա հայրը, պաշտպանվելով 21-ամյա որդու բռունցքներից, դանակը մխրճել է նրա կուրծքը

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ավարտվել է Խաչիկ Ինանցի գործի դատավարությունը:

86-ամյա Խաչիկ Ինանցը դանակով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածքներ է պատճառել իր որդուն:

Նախաքննական մարմինը նրան մեղադրանք էր առաջադրել դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար: Ինանցն իրեն մեղավոր էր ճանաչել:

Այնուհետև, գործով մեղադրանքը պաշտպանող դատախազ Ա. Սարգսյանի կողմից դատաքննության փուլում որոշում է կայացվել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը փոփոխելու, նոր մեղադրանք առաջադրելու մասին: 

Խաչիկ Ինանցը մեղադրվել է անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 116 հոդվածի 2-րդ մասով: Ամբաստանյալն այդ հոդվածով ևս իրեն լիովին մեղավոր է ճանաչել:

Խաչիկ Ինանցն ամուսնացել էր երկու անգամ: Առաջին կնոջից ունեցել է հինգ երեխա: 

Կնոջ մահից հետո նա ամուսնացել է երկրորդ անգամ, ունեցել մեկ որդի՝ այս գործով տուժող Գրիգորին:

2007 թվականին գլխուղեղի ուռուցքից մահացել է Խաչիկի երկրորդ կինը: 

Խաչիկը որդու՝ Գրիգորի, նրա կնոջ և թոռնուհու հետ բնակվել է Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում:

Գրիգորը մոր մահը շատ ծանր է տարել: Սկսել է չարաշահել ոգելից խմիչքները, հաճախակի, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, վիճաբանել է հոր հետ, նրան մեղադրել մոր մահվան համար:

2012 թվականի նոյեմբերի 6-ի երեկոյան Գրիգորը տանն ընթրելու ժամանակ ալկոհոլ է օգտագործել, հերթական անգամ վիճաբանել հոր հետ: 

Միջամտել է կինը, բայց Գրիգորը նախատել է նաև կնոջը: Վերջինս, վիրավորվելով ամուսնուց, մանկահասակ երեխային վերցրել ու գնացել է հայրական տուն:

Հաջորդ օրն առավոտյան Գրիգորը կրկին օգտագործել է օղի և կոնյակ: 

Խաչիկը որդուն տեսնելով հարբած վիճակում՝ նախատել է, պահանջել, որ քիչ խմի: Բայց, ըստ դատական ակտի, Գրիգորը հակադրվել է հորը, վիճել ու սպառնացել, թե սպանելու է նրան:

Այնուհետև պատից հանել է մահացած մոր լուսանկարը, շարունակել է խմել, մեղադրել հորը: Ինքն իրեն հասցնելով զայրույթի որոշակի աստիճանի՝ հարձակվել է նրա վրա, բռունցքներով, ոտքերով ու հատակը մաքրելու փայտով հարվածներ հասցրել տարեց հորը, նրան գցել անկողնուն, նստել վրան, շորով սեղմել բերանը, սպառնացել, թե սպանելու է:

Ըստ Խաչիկ Ինանցի ցուցմունքի՝ որդու հարվածներից ու սպառնալիքներից վախեցած՝ ինքը անկողնու տակից վերցրել է դանակը, երկու անգամ հարվածել որդու կրծքավանդակին: Նա ընկել է հատակին:

Գրիգորը զանգահարել է եղբորը, մի կերպ հասկացրել, որ ինքը տանը դանակահարվել է: 

Եղբայրն անմիջապես զանգահարել է շտապօգնություն և Նոր Հաճնից շտապել հայրական տուն: 

Դուռը ներսից փակ է եղել: Նկուղային հարկից նա հարևանի հետ մտել է տուն, տեսել հատակին ընկած, ուշագնաց Գրիգորին: 

Խաչիկ Ինանցը նստած է եղել բազկաթոռին: Մուտքի դռան բանալին եղբայրը գտել է Գրիգորի գրպանում: Նրան տեղափոխել են հիվանդանոց ու կյանքը փրկել են: 

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ դանակի հարվածներից վնասվել էին Գրիգորի սրտամկանը, սրտապարկը, առաջացել էր երկկողմանի հեմոպնևմոթորաքս, հեմոպրիկարդ, սրտի տամպոնադա, ծանր աստիճանի հեմոռագիկ շոկ:

Մեղադրողը, դատաքննության ընթացքում փոխելով առաջադրված մեղադրանքը, հաշվի է առել գործի փաստական հանգամանքները, այն, որ Խաչիկ Ինանցի դեմքի շրջանում հայտնաբերվել են բազմաթիվ վնասվածքներ, որ տուժողը 21 տարեկան երիտասարդ է, իսկ ամբաստանյալը՝ 86 տարեկան ծերունի, որ տուժողը հոր վրա հարձակվելուց առաջ ներսից փակել է մուտքի դուռը և բանալին գրպանը դրել, իսկ ամբաստանյալը ցուցմունք է տվել, որ Գրիգորին դանակահարել է նրա կողմից ծեծի ենթարկվելուց հետո:

Այնուամենայնիվ, հաշվի է առնվել նաև այն, որ տուժողը հորը հարվածել է միայն բռունցքներով, առաջացրել նրա առողջության թեթև վնաս, իսկ ամբաստանյալը ակնհայտորեն դուրս է եկել անհրաժեշտ պաշտպանության սահմաններից, գիտակցելով, որ դանակի գործադրմամբ հնարավոր է ծանր վնասի պատճառումը, այնուամենայնիվ, գործադրել է դանակը և հարվածներ հասցրել որդու կրծքավանդակին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս:

Ամբաստանյալը վերջին խոսքում զղջացել է կատարածի համար, ներողություն է խնդրել դատարանից, միաժամանակ հայտնել, որ չի գիտակցել իր արարքի հետևանքները: Նա ասել է, որ ոչ մի ծնող չի ցանկանա նման կերպ վարվել իր զավակի հետ: Կատարվածը համարել է իր զառամյալ տարիքի հետևանք ու խորապես զղջացել է դրա համար:

Տուժող Գրիգորը, օգտվելով իր սահմանադրական իրավունքից, հրաժարվել է հոր վերաբերյալ ցուցմունք տալուց: Հայտնել է, թե հոր նկատմամբ բողոք կամ պահանջ չունի, չի ցանկանում, որ հայրը ենթարկվի քրեական պատասխանատվության:

Խաչիկի մյուս որդին հայտնել է, որ հայրը շուտ բռնկվող է, մի չնչին առիթից կարող էր վիճաբանություն սարքել:

Որդու բռունցքները հոր վրա բարձրացել էին ալկոհոլի ազդեցությամբ, հոր դանակը մխրճվել էր որդու սրտի մեջ ինքնապահպանման բնազդի ազդեցությամբ, բայց այս ամենահարազատ մարդկանց միմյանց դեմ էին հանել նախևառաջ նրանց բնավորությունը, միմյանց չզիջելու և չլսելու՝ բարձիթողի արված, իրենց կողմից չվերահսկվող սովորությունը: 

Ընդհանուր իրավասության դատարանը Խաչիկ Ինանցին մեղավոր է ճանաչել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ որդու առողջությանը ծանր վնաս պատճառելու համար:

Խաչիկ Ինանցը վեց երեխաների հայր է, վաստակավոր ուսուցիչ, Գետամեջ համայնքի ղեկավարի կողմից նրան տրվել է դրական բնութագիր:

Դատարանը հաշվի է առել ամբաստանյալի զառամյալ տարիքը, անկեղծորեն զղջալը, ինչպես նաև տուժողի հակաբարոյական, հակաօրինական վարքագիծը, որով էլ պայմանավորվել է հոր կողմից հանցագործության կատարումը:

Խաչիկ Ինանցը դատապարտվել է 1 տարի ազատազրկման: Կիրառվել է պայմանական դատապարտություն, և սահմանվել է 1 տարի փորձաշրջան:

1in.am
Просмотров: 574 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024