Հետաքրքիր Փաստեր Четверг, 25.04.2024, 05:15
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Վթարի հետևանքով Մարկ Սաղաթելյանի ու Գրիգոր Նազարյանի վիճակը ծանր է. FOTO

Մեծ Բրիտանիայի ու Դանիայի ֆինանսների նախարարները պատահաբար համբուրվել են

42-ամյա Ջենիֆեր Լոպեզն ինչպե՞ս է գայթակղել 25-ամյա Կասպերին /ֆոտո/

[Անիմացիա]
Իսկ դուք ուրախ եք?

Թալիբները հրապարակայնորեն մահապատժի են ենթարկել «մեղավոր» կնոջը

Ավտովթարից տուժածը կոմայի մեջ է

Մեկ շաբաթվա արձակուրդը գրեթե անօգուտ է. հետազոտություն

Աներոջ տանը նռնակ նետածը պատերազմի մասնակից էր (ֆոտո)

[Անիմացիա]
Սեղմիր Класс

[Անիմացիա]
Ծնունդդ շնորհավոր Սեղմիր Класс

Կանայք ավելի շատ են հակված ուժեղ գլխացավեր ունենալու «կանացի» գենի պատճառով

Կանանց եւ տղամարդկանց սեքսուալ ակտիվության գագաթնակետը կախված է եղանակից

Տրամադրությունը բարձրացնող մթերքներ

Ամերիկացիները 236-րդ անգամ նշում են Անկախության օրը

Մադոննան ցնցել է երկրպագուներին` բեմի վրա բացելով կուրծքը

15-ամյա աղջնակը քաղաքապետ է դարձել

Կանանց ծերացնող սովորություններ. ինչպես խուսափել

Ինչո՞վ կարող է ավարտվել սեքսը սիրուհու հետ

Էյֆելյան աշտարակը 370 մարդու կյանք է “խլել”

Поиск

Главная » 2013 » Հունիս » 21 » Աբովյանում 28-ամյա մայրը ծննդատանը սպանել է նորածին որդուն
11:12
Աբովյանում 28-ամյա մայրը ծննդատանը սպանել է նորածին որդուն

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվել է Վարդուշ Ալլաբյանի գործի դատավարությունը:

Ըստ դատական ակտի՝ 28-ամյա Վարդուշը, փաստաթղթերով՝ չամուսնացած, բայց փաստական ամուսնական հարաբերությունների մեջ լինելով, 2003 և 2005 թվականներին ունեցել է երկու որդի: 

2012-ին նա հարաբերություններ է ունեցել մեկ այլ տղամարդու հետ ու հղիացել է: 

Չցանկանալով ունենալ այդ երեխային՝ այնուամենայնիվ, կրել է նրան ու 2013 թվականի մարտի 10-ին, ժամը 22-ն անց 25 րոպեին Աբովյանի ծննդատանը ծննդաբերել է: Տղա է ունեցել: 

Ծննդաբերությունից 2 ժամ հետո նրան երեխայի հետ տեղափոխել են հիվանդանոցի 9-րդ հիվանդասենյակ: 

Մենակ մնալով նորածնի հետ՝ Վարդուշը մտադրվել է կյանքից զրկել ու ազատվել անցանկալի երեխայից:

Դատավճռում արձանագրված է. Վարդուշը «անկողնու ծածկոցով փակել է երեխայի բերանը, ձեռքերով սեղմել է նրա դեմքը, ապա ձեռքով անկողնու վրայից հրել է նորածնին: Երեխան, գլուխը հարվածելով անկողնու կողքին դրված պահարանին, դեմքով ընկել է հատակին, ստացել մարմնական վնասվածքներ ու մահացել է»: 

Ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալ Վարդուշ Ալլաբյանն իրեն մեղավոր է ճանաչել, միջնորդել, որ գործը քննվի արագացված կարգով:

Նորածնի սպանությունը օրենքով դասակարգվում է միջին ծանրության հանցանքների շարքը: Բարոյական տեսակետից այն ավելի ծանր ու ավելի դատապարտելի է համարվում:

ՀՀ քրեական օրենսգրքով այդ արարքը նախատեսված է 106 հոդվածով, որով էլ մեղադրանք է առաջադրվել Վարդուշ Ալլաբյանին:

Ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի եզրակացությամբ՝ Վարդուշ Ալլաբյանը հոգեկան հիվանդությամբ չի տառապում, նրա մոտ հայտնաբերվել են «բնավորության փսիխոպաթիկ գծեր»: Մասնագետների կարծիքով՝ այդ «գծերը» այն աստիճանի արտահայտված չեն եղել, որ Ալլաբյանին զրկեին իր գործողությունների համար իրեն հաշիվ տալու, դրանք ղեկավարելու ունակությունից իրավախախտումը, այսինքն՝ նորածնին սպանելու պահին, ինչպես նաև դատարանի առաջ կանգնելու ժամանակ: Վարդուշ Ալլաբյանը ճանաչվել է մեղսունակ:

Դատահոգեբանական փորձաքննության եզրակացությամբ՝ հետծննդաբերական շրջանում Վարդուշ Ալլաբյանը գտնվել է «շփոթվածության, պատվախնդրության, տագնապի անելանելիության վիճակում, ինչն էապես ազդել է նրա գիտակցության ու վարքի վրա»:

Հետծննդաբերական ընկճախտ, շփոթվածություն և հոգեճնշող այլ վիճակներ կանայք ունենում են: Ծննդաբերության համար պատասխանատու բժիշկները, միգուցե, ի վիճակի չեն հսկելու բոլոր ծննդկաններին, հետևելու, որ «շփոթվածության ու պատվախնդրության» վիճակում գտնվող որոշ կանայք անուղղելի, անմարդկային արարք չկատարեն:

Մեր հանրապետությունում ամեն տարի հոգեբանի մասնագիտությամբ բազմաթիվ երիտասարդներ են բուհ ավարտում, շատերը այդպես էլ տվյալ մասնագիտությամբ չեն աշխատում՝ աշխատատեղ չլինելու պատճառով:

Մինչդեռ, ասենք, ծննդատները կարող էին ունենալ հաստիքային հոգեբաններ, ովքեր մասնագիտական աշխատանք կկատարեն կանանց հետ՝ մինչև ծննդաբերությունը և ծննդաբերությունից հետո: Միշտ էլ եղել են, կան ու կլինեն կանայք, ովքեր կյանքի կամ առողջության ինչ-ինչ հանգամանքների բերումով չեն ցանկանա, որ իրենց նորածինը ապրի: Բայց չէ՞ որ կարելի է քաղաքակիրթ ձևով այդ խնդիրը պահել տեսադաշտում, կնոջը միայնակ չթողնել անելանելիության զգացողության ու միանգամայն անօգնական նորածնի հետ: 

Հնարավոր է, որ մայրացած կնոջը իր զավակի վրա ձեռք բարձրացնելուց ժամանակին ու նրբանկատորեն հետ պահելուց հետո նույն այդ կինը հետագայում լավ մայր լինի անցանկալի համարված երեխայի համար, հանցագործ դառնալու, խղճի կեղեքումներից տանջվելու փոխարեն մայրական երջանկությունը վայելի:

Կամ էլ երեխան հանձնվի այլ ընտանիքի ու ապրի իր կյանքը մեկ ուրիշ մոր հետ: Թեկուզ՝ հայտնվի մանկատանը: Միայն թե չսպանվի: 

Ու առաջին հերթին հենց տվյալ երեխայի ապրելը չցանկացող կինը պիտի բոլոր հնարավոր ուղիները հստակ պատկերացնի: Հասկանա նաև, որ երեխային կյանքից զրկելով՝ ինքը չի ազատվում հոգսերից, այլ դառնում է հանցագործ, կանգնում դատարանի առաջ, ապա պատիժ ստանում...

Ընդհանուր իրավասության դատարանը Վարդուշ Ալլաբյանին մեղավոր է ճանաչել ու դատապարտել 2 տարի ազատազրկման:

Առայժմ Ալլաբյանի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին: Եթե դատավճիռը չբողոքարկվի և ուժի մեջ մտնի, Ալլաբյանին կալանքի տակ կառնեն: 

Կատարվածը, անշուշտ, ծանր հարված է Վարդուշի ամբողջ ընտանիքի համար, բայց առավել խոցելի են նրա երկու որդիները՝ 10 և 8 տարեկան: Մոր արարքի պատճառով ապրած սթրեսից հետո դեռ հնարավոր է, որ մոր ազատազրկման ժամանակահատվածում էլ մնան առանց մայրական խնամքի:

Որդիների մասին առաջին հերթին հենց մայրը՝ Վարդուշ Ալլաբյանը պիտի մտածեր, երկու որդի պահած իր մայրական ձեռքերով կյանքից չզրկեր երրորդ զավակին: Սակայն...

Անչափ դժվար է իրոք գտնել այն արդարամիտ պատիժը, որին արժանի է նորածին երեխային վերը նկարագրած եղանակով կյանքից զրկած մայրը:

1in.am
Просмотров: 669 | Добавил: Stepan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024