Հետաքրքիր Փաստեր Пятница, 19.04.2024, 06:25
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Գերմանացի փեսան իր հարսանիքի օրը ուրիշ «հարսնացու» է գտել

ԻՐԱԿԱՆ ԿԱԴՐԵՐ. Հանցագործները գնդակահարում են ...(ՎԻԴԵՈ)

Ո՞րն է ՍԵՔՍԻ համար ԼԱՎԱԳՈՒՅՆ ԺԱՄԸ

Էյֆելյան աշտարակը 370 մարդու կյանք է “խլել”

[Անիմացիա]
Պարիր, թե կարող ես))

Մարմնավաճառն էլ սիրտ ու հոգի ունի, պետք չի պահպանակը վրան թողնել

Նախկին տղամարդուն չհաջողվեց դառնալ տիեզերքի ամենագեղեցիկ կինը

Օլանդը մտադիր է կատարել հայերին տված խոստումը

Կրասնոդարում արտակարգ իրավիճակ է. զոհերի թիվը 99 է

Մարկ Սաղաթելյանը Facebook-ով իր շնորհակալությունն է հայտնել ընտանիքին և ընկերներին

Ջասթին Բիբերը` գարեջրի եւ Քիմ Քարդաշյանի մասին

[Անիմացիա]
Ռեալ Մադրիդ-Բարսելոնա.

Ինչպե՞ս եւ ե՞րբ կընտրվի «Մանկական Եվրատեսիլ-2012»-ում Հայաստանի մասնակիցը

Լրագրողները րոպեների ընթացքում դատարկել են գարեջրի սառնարանը

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Որո՞նք են ամենասեքսուալ մասնագիտությունները

Продовольственная вкус

Պարուհի Մագայի մահվան պատճառ դարձած ոչ սթափ վարորդը կալանավորված է

Մրցավարը Կուրանյիից խնդրեց մարզաշապիկը

Поиск

Главная » 2013 » Օգոստոս » 2 » Ամեն ինչ սկսվում է երազանքից...
09:16
Ամեն ինչ սկսվում է երազանքից...
Ամեն ինչ սկսվում է երազանքից...

Կան մարդիկ, որոնց մոտ երազանքները կատարվում են ավելի հաճախ և արագ: Ինչպե՞ս հայտնվել նրանց շարքերում: Շատ ցանկանաս, քիչ կստանաս` սովորաբար հեգնում են երազող մարդկանց: Իրական կյանքում ամեն ինչ ճիշտ հակառակն է` ինչքան մարդ ուզում է, այնքան շատ էլ արդյունքում ստանում է:

Ի՞նչն է քեզ խանգարում

Մինչև նպատակդ իրականացնելը, փորձիր բացահայտել թաքնված պատճառները, որոնք կարող են խանգարել քեզ իրականացնել երազանքներդ: Ահա դրանցից մի քանիսը:

Ցածր մոտիվացիա

Դու միշտ երազանքների իրականացումը թողնու՞մ ես հաջորդ օրվան: Դա հաճախ է պատահում, հատկապես այն դեպքում, երբ ընտրածդ նպատակն ամենևին էլ քոնը չէ: Այն քեզ պարտադրել է շրջապատիցդ ինչ-որ մեկը (ամուսին, տնօրեն, հարազատներ) կամ սեփական նախանձը (ինչու՞ ընկերդ (ընկերուհիդ) պետք է խոսի երեք լեզվով, իսկ դու`ոչ ):
Մոտիվացիան ծնվում է մեր ներսում սեփական ցանկությունների հետևանքով: Շատ կարևոր է հասկանալ, թե ինչ ես ստանալու թափած ջանքերի արդյունքում: Ինքդ քեզ մղիր գործողությունների` խնդրիր, համոզիր, ստիպիր քեզ մի քայլ առաջ գնալ դեպի երազանքիդ իրականացումը: Ապագայի հաջողությունների վառ պատկերները կօգնեն քեզ այլևս չհետաձգել մտադրածը:

Ծուլություն

Երբեմն մեզ համակում է անմարդկային մի ցանկություն` ոչինչ չանել: Ծուլությունը և էներգիայի պակասը մեդալի երկու կողմերն են: Ծուլությունն ուղղակիորեն կապված է հետաքրքրության կորստի հետ, հետևաբար` նաև մոտիվացիայի: Իսկ էներգիայի պակասը հաճախ բացատրվում է թերագնահատմամբ` ես ի վիճակի չեմ հասնել իմ ուզածին, ուրեմն չարժե ինչ-որ քայլեր անել: Փորձի՛ր խուսափել նման մտքերից, ընդհակառակը, դու կարող ես ամեն ինչի հասնել:
Իմիջիայլոց, էներգիա կարելի է վերցնել կյանքի մյուս բնագավառներից: Սիրած գործով զբաղվելիս մենք լիցքավորվում ենք դրական էներգիայով, ինչը բարձրացնում է օրգանիզմի տոնուսը: Բաղադրատոմսը պարադոքսալ է. ցանկանու՞մ ես մեքենա ունենալ, հաճախիր պարի խմբակ: Պարապմունքների ընթացքում դրական էներգիա ստանալով` դրանք կարող ես ուղղել նպատակիդ իրականացմանը:

Վախ

Հայտնի բրազիլացի գրող Պաուլո Կոելյոն «Ալքիմիկոս» գրքում նշել է. «Միայն մի բան կարող է անհնար դարձնել երազանքի իրականացումը` անհաջողության վախը»: Եվ իրոք, ներքին վախերը և սահմանափակումներն ամենամեծ խոչընդոտներն են նպատակին հասնելու ճանապարհին: Մարդը, վախենալով սխալներից, ոչինչ չի նախաձեռնում: Հիշի՛ր, որ հաջողակ մարդիկ ավելի շատ են սխալներ թույլ տալիս, սակայն չեն ընկճվում և առաջ են գնում: Մենք հաճախ վախենում ենք նաև փոփոխություններից: Երբ սովորում ենք կյանքի ընթացքին, ցանկացած փոփոխություն մեզ մոտ տագնապ է առաջացնում: Միակ միջոցն այն հաղթահարելու քայլելն է նրան ընդառաջ և անսովոր քայլեր ձեռնարկելը:

Եթե ինչ-որ բան շատ ես ուզում, ամբողջ տիեզերքը կնպաստի նրան, որ երազանքդ իրականանա: ՊԱՈՒԼՈ ԿՈԵԼՅՈ

Ինչպե՞ս գործել...

Շարունակությունն` այստեղ

Slaq.am - Լրատվական աղբյուր

Просмотров: 531 | Добавил: Stepan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024