Հետաքրքիր Փաստեր Четверг, 18.04.2024, 08:07
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Հարս-սկեսուր հարաբերությունների հիմնական սցենարները. հոգեբան

Հետևեք թռիչքի մեջ գտնվող բոլոր ինքնաթիռներին Օնլայն ռեժիմով

Օբաման մեկ ընթրիքի ընթացքում ռեկորդային գումար է հավաքել

Ամենագնացի միջից կրակել են «Կոմայգու» տրանսվեստիտների ուղղությամբ

Մրցավարը Կուրանյիից խնդրեց մարզաշապիկը

Ամուսնության մասին երազող հրեուհիները թողնում են իրենց կիսավարտիքը ռաբբիի գերեզմանին

Անգամ 60 տարեկանում ծխելուց հրաժարվելը կարող է երկարացնել կյանքը

Նորություն Սիրուշոյից /վիդեո/

Ուսուցիչն արտասովոր լուծում է գտել երեխաների առաջադիմությունը բարձրացնելու համար

Եվրոպայի չեմպիոնը կրկին Իսպանիան է

Ավրաամ Ռուսոն Հայաստանի քաղաքացիություն է ստացել

Կողակիցներին դավաճանող տղամարդիկ ավելի հաճախ են մահանում ինֆարկտից

Բրիտանուհին 99 մլն-ով ավելի շատ գույն է տեսնում, քան սովորական մարդիկ

Նախկին գեղեցկուհին չի կարողանում նիհարել ծննդաբերությունից հետո /ֆոտո/

Եթե ուզում եք առողջ լինել, պարբերաբար խմեք. խորհուրդ կանանց

Ստամբուլում դատում են 21-ամյա հայուհուն ինքնասպանության դրդած թուրք եղբայրներին

Սեքսին տանող ամենակարճ ճանապարհը

Աճպարարին հոսպիալացրել են վտանգավոր հնարքի ձախողման արդյունքում

Խորովածն ուտելուց հետո Օբաման մոռացել է վճարի մասին

Поиск

Главная » 2013 » Март » 17 » Ամենօրյա հորոսկոպ. 17.03.13
11:21
Ամենօրյա հորոսկոպ. 17.03.13
Ամենօրյա հորոսկոպ. 17.03.13Խոյ. Այսօր եթե չդանդաղեք, ապա անպայման կհասնեք լուրջ հաջողությունների: Օրվա ընթացքում վճռականությունը առաջնահերթ կարևորություն է ներկայացնում, առանց որի անվերջ «տեղում կդոփեք» ու կվերադառնաք միևնույն մտքերին, որոնցից վաղուց պետք է հրաժարված լինեիք: Անչափ կարևոր կլինի համարձակ, գործունյա, արտասովոր գաղափարների հակում ունեցող մարդու աջակցությունը, ում դուք զերծ կպահեք ամեն տեսակի արկածախնդրություններից:

Բարենապստ օր է անձնական հարաբերությունների համար: Մի խուսափեք մտերիմ մարդու հետ անկեղծ լինելուց, այսօր արժե խոսել այն ամենից, ինչը ձեր մտքում է:

Ցուլ. Օրն անցնում է հաճելի, անշտապ և լիցքաթափման ռեժիմով, դուք ամենևին չեք անհանգստանում, թե կարող եք ինչ-որ բան չհասցնել, կամ որևէ տեղ ուշանալ: Որոշ դրական բաներ տեղի են ունենում միանգամայն պատահական, ձեր իսկ արժանիքն այն բանում կինի, որ կարողանաք ժամանակին դա նկատել ու առավելագույնս դրանից օգտվել: Հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ, այդ թվում և` մի մարդու հետ, ով էական ազդեցություն կխաղա ձեր հետագա կյանքում:

Լավ օր է թատրոն կամ համերգ այցելելու համար` խելամիտ կատակերգությունը և լավ երաժշտությունը դրական կազդեն ձեր տրամադրության վրա:

Երկվորյակներ. Բարենպաստ օր է ցանկացած ստեղծագործ աշխատանքի, սպորտով զբաղվելու, բնության գրկում հանգիստն անցկացնելու համար: Դուք առույգ և ուրախ եք, և ձեր կողքին գտնվողները ձանձրանալու առիթ չեն ունենա: Անգամ եթե որևէ էական առիթ չկա էլ, դուք կարողանում եք իսկական տոն ստեղծել մտերիմների համար, բարձրացնել բոլոր նրանց տրամադրությունը, ով տրտմության մեջ է, վերադարձնել հավատը դեպի սերը նրանց, ով արդեն կորցրել է իր «կեսին» գտնելու հույսը:

Դուք այնքան եք զբաղված ուրիշների գործերով, որ սեփականի համար ոչ’ ուժ է մնում, ոչ էլ` ժամանակ: Սակայն դա ձեզ չի հուզում, քանի որ ուրիշի բերկրանքն ընկալում եք սեփականի պես:

Խեցգետին. Հանգիստ ու բեղմնավոր օր է: Դուք կարողանում եք պրոֆեսիոնալ խնդիրների լուծել, և ոչ մեկի մտքով չի անցնում հարցականի տակ դնել ձեր գործարար որակները: Հնարավոր է բանակցությունների սկիզբ, որի արդյունքը կդառնա հեռանկարային նախագծի շուրջ համատեղ աշխատանքը:

Կլինեն չպլանավորած հանդիպումներ հին ծանոթների, մտերիմների, հեռավոր ազգակաների հետ: Այդ ամենը ժամ առ ժամ բարձրացնում է տրամադրությունը: Երեկոն կանցկացնեք ձեզ համար առավել սիրելի մարդու ընկերակցությամբ, ով որոշ բացահայտումներ կանի ձեր փոխհարաբերությունների` մինչ այժմ «ստվերում» եղած կողմերի վերաբերյալ:

Առյուծ. Բավական հակասական օր է: Ձեր բազմաթիվ գործողություններ և որոշումներ ոչ միայն կզարմացնեն, այլև` շոկի մեջ կգցեն շրջապատի մարդկանց: Սակայն նրանք ձեզ հասկանում են և ձեր արտառոց պահվածքը կներեն: Կարող եք լուրջ գործարքներ կնքել` այսօր նախազգացողությունը միանգամայն անսխալ է գործում:

Հնարավոր են վեճեր, սակայն դուք կկարողանաք բոլորին համոզել ձեր ճշմարտացիության մեջ: Չեն բացառված բախտորոշ հանդիպումներն ու ծանոթությունները, հատկապես` օրվա երկրորդ կեսին: Օրն ընդհանուր առմամբ հաջող է աշխարհիկ միջոցառումների, մտերմիկ շփումների և հրապարակային ելույթների համար:

Կույս. Ձգտեք ժամանակը զուր չվատնել` այսօր ձեզ պետք է արագ գործողությունների դիմել: Վանեք ձեզանից կասկածները և վստահեք նախազգացողությանը, այն ձեզ հուսախաբ չի անի: Շեշտը դրեք իմպրովիզների, ոչ ստանդարտ լուծումներ գտնելու վրա: Պետք չէ հենվել նախապես մշակված պլանների վրա, կամ էլ հետևել բոլոր ավանդույթներին:

Օրը հատկապես բարենպաստ է ձեզ հոգեհարազատ մարդու հետ շփվելու համար: Համոզված եղեք` ինչի մասին էլ որ խոսեք, անպայման կգտնեք ընդհանուր եզրեր, կգաք համաձայնության առավել կարևոր հարցերում, միայն թե պետք է փոխադարձաբար անկեղծ լինեք:


Просмотров: 901 | Добавил: Stepan | Рейтинг: 3.2/6
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024