Հետաքրքիր Փաստեր Пятница, 19.04.2024, 08:30
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Մոդայիկ մայրիկը 50 հազար ֆունտ է ներդրել դստեր մեկամյակը կազմակերպելու համար

Մեսին հանգստանում է Մայամիում

Հայտնի մարզիչը մերկապարուհու զոհն է դարձել

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ինչպես ճիշտ հաճոյախոսել. հաճոյախոսության տեխնիկա

Աշխարհի ամենամեծ պաղպաղակը (լուսանկարներ)

[Անիմացիա]
Անհաջող Թռիչք 2

Կուսությունը եւ կարմիր խնձորը. սեքսոպաթոլոգի նորօրյա հայացքը

[Անիմացիա]
Սեղմիր Класс

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Վարդան Ասլանյանի ''հերոսությունը'' Կալիֆորնիայում (վիդեո)

Ի՞նչն է ստիպում կանանց դիմահարդարման միջոցներ գնել. հետազոտություն

Ամերիկուհուն չեն ցանկացել թողնել ինքնաթիռ նստել կիսամերկ կրծքերի պատճառով

Անանն ու Ասադը քննարկել են խաղաղության ծրագիրը

Վախը դանդաղեցնում է ծննդաբերության գործընթացը

Քիմ Քարդաշյանը` նոր սեքս-սկանդալի կենտրոնում

Լեդի Գագան իր նոր կոմպոզիցիան նվիրել է արքայադուստր Դիանային

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Աստղերն առանց շպարի (ֆոտո)

Поиск

Главная » 2013 » Март » 31 » Ամենօրյա հորոսկոպ. 31.03.13
12:42
Ամենօրյա հորոսկոպ. 31.03.13
Ամենօրյա հորոսկոպ. 31.03.13
Խոյ. Այսօր դուք թեթևամիտ եք, և դա լրացուցիչ հմայք է հաղորդում ձեզ՝ շրջապատի աչքերում: Նոր ծանոթությունները հաստատվում են հեշտությամբ, դուք առիթը բաց չեք թողնում կոկետություններ անել համակրելի անձնավորության հետ: Ճիշտ է, ուրիշների զգացմունքներին դուք վերաբերվում եք առանց որևէ հարգանքի, խաղում եք դրանցով՝ մի պարզունակ խաղալիքի պես, իսկ շատ շուտով էլ դրանց մասին ուղղակի մոռանում եք, հրապուրվելով մեկ այլ բանով:Նման պահվածքը ցավ է պատճառում ձեզ սիրող մարդկանց:

Այսօր դուք բազմաթիվ խոստումներ եք տալիս, որոնք չեք էլ պատրաստվում կատարել, ենթադրելով, որ ուրիշներն էլ նման կերպ կվարվեին: Սակայն այդպես չէ՝ հավատացեք, դուք ձեզ շատ վատ կզգաք, երբ պարզվի, որ բոլորն իրենց խոստումները պահել են:

Ցուլ. Վտանգավոր օր է, և դուք ճիշտ կվարվեք, եթե հրաժարվեք հոգնեցուցիչ և բարդ աշխատանքից, ղեկին նստած երկար ուղևորություններից, կասկածելի բնույթի զվարճալի հաստատություններ այցելելուց: Հնարավոր է, որ հեռվից տհաճ լուրեր ստանաք, հնարավոր է նաև, որ պարզվի, որ վերջին ժամանակներում նպատակին հասնելու համար թափած ձեր համառ ջանքերը զուր էին:

Դուք սովորականից ավելի շատ զգայուն եք արտաքին ազդեցություններից, հեշտությամբ եք ենթարկվում ուրիշների մանիպուլյացիաներին, հաճախ եք թույլ տալիս մարդկանց՝ ձեզ ենթարկեցնել իրենց: Կարելի է ավելի կոշտ դիրք բռնել:

Երկվորյակներ. Օրը վատ չի դասավորվի, եթե դրա հենց սկզբից դուք լրջորեն տրամադրվեք իրադարձություններին և ուրիշների մասին հոգ տանեք ոչ ավելի պակաս, քան՝ ձեր: Օրը չափազանց հարմար է առավել փորձառու մարդկանց հետ համատեղ աշխատելու համար՝ նրանց գիտելիքներն ու ունակությունները ձեզ շատ օգտակար կլինեն:
Օրվա երկրորդ կեսը առանձնանում է անբարենպաստ էմոցիոնալ ֆոնով:

Այդ ժամանակահատվածում չարժե պլանավորել հանդիպումներ, հատկապես՝ ձեր մեջ հակասական զգացումներ առաջացոնղ մարդկանց հետ: Տարեց ազգականների հետ վիճաբանության վտանգ կա:

Խեցգետին. Օրվա ընթացքում ձեր ստեղծագործական ներուժը աճում է, հնարավոր են հաջողություններ գործունեության բոլորովին նոր ոլորտներում: Գերիշխում է դրական միտումների ազդեցությունը, օրը հաջողն է բոլոր առումներով: Դուք հեշտությամբ եք լեզու գտնում մարդկանց հետ, և բավական իրատեսական է նոր հովանավորների ի հայտ գալը: Չի բացառվում նաև, որ հենց՛ այսօր դուք հանդիպեք համակրելի անձի, ով ձեզ կմղի նոր սխրանքների:

Մանր կենցաղային գործերը դուք հեշտությամբ եք գլուխ բերում, գրեթե ժամանակ չծախսելով դրանց վրա, իսկ ահա ոչ ստանդարտ հարցերը ձեզանից շատ ժամանակ են խլում:

Առյուծ. Այսօր աշխատեք քիչ ընկնել երևակայությունների գիրկը, փոխարենը ավելի շատ մտածեք իրերի իրական վիճակի մասին: Իհարկե, օդային դղյակներ կառուցելը շատ հետաքրքիր ու հաճելի գործ է, սակայն, հավատացեք, պրակտիկ խնդիրների լուծումն էլ կարող է ոչ պակաս հրապուրիչ լինել: Հնարավոր է, որ տհաճ լուրեր ստանաք, ինչը ձեզ ստիպի փոխել պլանները:

Ցանկալի չէ ուղևորություների մեկնելը, հատկապես՝ զվարճալի ու ռոմանտիկ: Ժամադրությունը կանցնի ոչ լավագույն ձևով, սիրելի մարդու հետ վիճաբանության վտանգ կա: Խելամիտ կլինեք, եթե հրաժարվեք քննադատական դիտողություններից:

Կույս. Հիշեք՝ այն, ինչը միանգամից չի ստացվում,անպայման վաղ թե ուշ կստացվի: Այն ամենն, ինչ ձեզանից պահանջվում է՝ ընդամենը չհանձնվելն է, հետևողական գործելը և մտերիմներին ու ընկերներին տված խոստումների մասին հիշելը: Ստիպված եք լինելու ընտրություն անել ձեր սեփական և ուրիշների շահերի միջև, նշանի որոշ ներկայացուցիչներ անգամ պատրաստ են զոհաբերության գնալ, միայն թե չհիասթափեցնեն շրջապատին:

Չեն բացառվում փողի պատճառով վեճեր: Կենսական ներուժը ցածր է, և դուք պետք է խնայեք ձեր ուժերը, նվազեցնեք ծանրաբեռնվածությունը:


Կշեռք. Համառությունը, որ այսօր կդրսևորեք նպատակին հասնելու համար, անպայման իրեն կաարդարացնի, և վարձատրությունն իրեն երկար սպասեցնել չի տա: Դուք ձեզ այնքան սիրալիր ու բնական եք պահում, որ դժվար թե որևէ մեկը ցանկանա կան կարողանա դիմակայել ձեր հմայքին: Դրա հետ մեկտեղ էլ, այսօր սկսված ծանոթությունը դժվար թե հանգեցնի լուրջ հարաբերությունների:

Ձեզ հաջողվում է կարգավորել տարաձայնությունները ազգականների հետ, լեզու գտնել այն մարդկանց հետ, ում հետ դուք վերջին ժամանակները վիճաբանության եզրին էիք: Կարելի է խոշոր գնումներ անել, հատկապես՝ տան համար:

Կարիճ. Դուք կարծես թե որևէ արտառոց բան չեք անում՝ ձեր հանդեպ ուշադրություն գրավելու համար, սակայն հայտվում եք նույն այդ ուշադրության կենտրոնում: Ոմանք ձեզ հաստատ կնախանձեն, սակայն վնասել չեն կարող՝ դուք ճարպկորեն խուսափում եք ինչպես ճակատագրի հարվածներից, այնպես էլ՝ անբարյացկամների հարձակումներից:

Օրը հարմար է կանանց հետ շփումների համար, հատկապես բարձր դիրք գրավողների,նրանք ձեզ բավական օգտակար կլինեն: Կարելի է գործարքներ կնքել և գնումներ անել, օրը խոստանում է ֆինանսական առումով հաջող լինենլ:

Աղեղնավոր. Այսօր աստղերը ձեր կողմն են՝ օգտվեք դրանից նպատակին որքան հնարավոր արագ և հեշտ հասնելու համար: Ցանակացած ծանոթությունը օգտակար է ստացվում, նաև կլինեն հետաքրքիր հանդիպումներ մարդկանց հետ, ում դուք ժամանակին կարևոր ծառայություններ եք մատուցել: Օրը հարմար է գործարքներ կնքելու և խոշոր գնումներ անելու համար:

Որոշումները, որ այսօր կայացնում եք, օրիգինալ են և զարմացնում են շատերին, սակայն դրանով հանդերձ՝ նպաստում ձեր հաջողությանը: Աշխատեք շատ ժամանակ անցկացնել մաքուր օդին:

Այծեղջյուր. Օրը մանր, սակայն բազմաթիվ բերկրանքներ կպարգևի: առավոտից մինչև երեկո ձեր տրամադրությունը բարձր կլինի: Նշանի որոշ ներկայացուցիչներ հաճելի անակնկալներ կանեն իրենց մտերիմներին, կուրախացնեն ազգականներին իրենց նվերներով: Օրվա երկրորդ կեսին դրսևորած հնարամտությունը թույլ կտա զգալի եկամուտ վաստակել կամ ձեռք բերել ազդեցիկ մարդու աջակցությունը:

Բարենպաստ օր է ֆիզիկական աշխատանքի, սպորտով զբաղվելու, հետիոտն զբոսանքների համար: Գեղեցկության սրահ այցելելը երկար ժամանակով կբարձրացնի ձեր տրամադրությունը:

Ջրհոս. Այսօր պետք է չափազանց զգույշ լինեք, ձգտեք խուսափել այն ամենից,ինչում ռիսկի հավանականություն կա, չձեռնարկել վճռական գործողություններ: Նման օրերին ավելի լավ է ստվերում մնալ, սեփական անձի հանդեպ ուշադրություն չգրավել, չհաստատել նոր ծանոթություններ: Ցանկալի չէ նաև խոստովանել սեփական զգացմունքները, հանդիպել սակավածանոթ մարդկանց հետ:

Ցանկացած ֆինանսական հարցի լուծում ծայրահեղ կենտրոնացում է պահանջում՝ հաշվարկներում սխալը կարող է ճակատագրական դառնալ:

Ձկներ. Ամեն ինչ վատ չէր դասավորվի, եթե դուք ինքներդ չփչացնեիք ձեր կյանքը՝ ավելի լավ կիրառության արժանի համառությամբ: չնայած դուք ինքներդ դա չեք խոստովանում, սակայն հենց՛ դուք եք այսօր սադրում կոնֆլիկտներ, կարծես միտումնավոր գրգռելով ձեր մտերիմներին չմտածված դիտողություններով և ոչ տեղին արարքներով:

Ցանկալի չէ աշխարհիկ միջոցառումներին այցելելը: Եթե դուք այնուամենայնիվ ինչ-որ տեղ ուղևորվեք, աշխատեք ձեր անձի հանդեպ ավելորդ ուշադրություն չհրավիրել: Ցանկալի չէ գնել վառ գույնի իրեր, ինչպես նաև հեռու երկրներից բերված ապրանքներ:
Просмотров: 875 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024