Հետաքրքիր Փաստեր Четверг, 09.05.2024, 08:36
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Դպրոցահասակ Անջելինա Ջոլին (լուսանկարներ)

“Կարող եմ ամուսնանալ 10-ն անգամ եւս”. Անի Քրիստի

Լոռիում 23 կով է կայծակնահար եղել

Նոր մանրամասներ Մարկ Սաղաթելյանի եւ Գրիգոր Նազարյանի առողջական վիճակի մասին

«Մարիաննա» կաթնամթերքի արտադրամասում պայթյունից տուժածը դեռ ամբողջությամբ գիտակցության չի եկե

Ինչպիսի՞ համբույրներ են դուր գալիս տղամարդկանց

Կնճիռները հարթեցնող բոտոքս պատրաստուկը 10 տարեկան է

Արքայադուստրը փորձել է փախչել հյուրանոցից` առանց վճարելու

Լիլիթ Հովհաննիսյանը պատասխանում է մեղադրանքներին

Հոլիվուդյան աստղ Մեգան Ֆոկսը երկրպագուներին ուրախացրել է` համացանցում տեղադրելով երիտասարդ տարիների լուսանկարները: Նա խոստովանել է` դեռահաս

Երբ կինը “խաղի մեջ է”, նրան այլեւս ետ չես պահի

Ամաչկոտությունը հաղթահարելու 5 տարբերակ

Իսրայելցի նորապսակներն իրենց մեղարամիսը սկսել են աղբանոցում

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ավրաամ Ռուսոն Հայաստանի քաղաքացիություն է ստացել

Ջոլին եւ Փիթը ներկա չեն եղել սեփական հարսանիքին

Ամառային թարմացնող դիմակներ դեմքի մաշկի համար

Մադոննան ցնցել է երկրպագուներին` բեմի վրա բացելով կուրծքը

Ջեքսոնի կոստյումները շուրջերկրյա ճամփորդության “կմեկնեն”

Поиск

Главная » 2012 » Ноябрь » 11 » Ամոթ բան եմ արել, խոստովանում եմ
23:55
Ամոթ բան եմ արել, խոստովանում եմ
Ամոթ բան եմ արել, խոստովանում եմ

«Ես «կոտրեցի» նրա պրոֆայլը, իսկ հետո գայթակղեցի մտերիմ ընկերոջը»

Շուրջ մեկ տարի էր` հանդիպում էինք Դինի հետ (անունները փոխված են), սակայն ներքուստ զգում էի, որ ինչ-որ բան այն չէ: Նրա հեռախոսը սկսել էր հաճախակի անջատվել, նա սկսել էր իմ ներկայությամբ չպատասխանել հեռախոսազանգերին, իսկ երբ հարցնում էի` ով է զանգահարում, զայրանում էր և վիրավորվում: Այո՛, այդ ամենն ինչ-որ բան նշանակում էր: Փոխարենը՝ նա շարունակ խոսում էր մեր ծանոթության մեկամյակը նշելու մասին, իսկ ինձ մնում էր միայն ձևացնել, թե հավատում եմ նրա ստերին:

Մի օր պատահմամբ նրա ընկերոջ Facebook-ի էջի պատին լուսանկարներ տեսա. այդ լուսանկարներում Դինն էլ կար: Դրանք արվել էին այն օրը, երբ նա ինձ ասել էր, որ տղաներով գնում են ժամանակ անցկացնելու: Մինչդեռ լուսանկարներից մեկում նա մի սևահեր կնոջ հետ էր: Երբ բացատրություն պահանջեցի, նա սկսեց արդարանալ, թե այդ կինն իրենց հետ չէր. նա պարզապես բարում էր և լուսանկարվել է իր հետ:

Ես հասկացա, որ եկել է ճշմարտությունը պարզելու ժամը: Ես չէի ցանկանում ծաղրածուի կարգավիճակում լինել և պարտադրված նշել մեր ծանոթության տարեդարձն այն դեպքում, երբ իրականում պետք է Դինի երեսին շպրտեի ողջ ճշմարտությունն ու հեռանայի նրանից: Սովորաբար չեմ սիրում ներխուժել ուրիշների անձնական տարածք, բայց այլ տարբերակ չունեի:

Երեկոյան ժամերին Դինի բնակարանում հեռուստացույց դիտելը մեր ամենօրյա արարողակարգերից էր դարձել: Եվ այսպես, մի օր, երբ դիտում էինք մեր սիրելի հեռուստասերիալը, Դինը մոտեցավ համակարգչին` բացելու Facebook-ի իր էջը: Ես անաղմուկ հետևեցի նրան և աննկատ ֆիքսեցի նրա գաղտնաբառը: Հաջորդ օրը արդեն իմ բնակարանում հավաքեցի ողջ համարձակությունս ու բացեցի նրա էջը...
Ստուգեցի նրա նամակները... Ես ճիշտ էի: Նա հանդիպում էր Թրեյսի անունով մի կնոջ հետ, և դա նույն լուսանկարի կինն էր: Իմ կասկածները հաստատվեցին: Իսկ Թրեյսիի էջում ինձ իսկական անակնկալ էր սպասում. նրանց երկուսի լուսանկարները` գրկախառնված: Ես գործ ունեի ստախոս ու սրիկա տղամարդու հետ...
Ներսումս փոթորիկ էր, սակայն ես որոշում կայացրեցի. հարկավոր է հանդարտվել ու վրեժ լուծել: Դինն ինձ ծանոթացրել էր իր մտերիմ ընկերոջ` Պատրիկի հետ: Մեր միջև փոխադարձ համակրանք կար, զրուցելու ընդհանուր թեմաներ: Մտքումս անմիջապես մի գաղափար հղացավ...

Հաջորդ օրը, թեև նշելու էինք մեր մեկ տարին, հաղորդագրություն ուղարկեցի Դինին և զգուշացրեցի, որ քաղաքում չեմ լինելու, քանի որ պետք է լինեմ ընկերներիցս մեկի կողքին, ով իմ կարիքն ունի: Ասացի, որ կզանգեմ: Փոխարենը՝ ճամպրուկի մեջ մի քանի հագուստ խցկեցի և հաղորդագրություն ուղարկեցի Պատրիկին. «Գալիս եմ... ինձ հետ վերցրել եմ ժանեկավոր ներքնազգեստս: Իսկ դու լավ կլիներ մի քանի պահպանակ ունենայիր գրպանումդ»: Երբ հանդիպեցինք, պարզվեց, որ խաղի կանոնները հստակ են երկուսիս համար էլ. Պատրիկն ինձ չափում էր ոտքից գլուխ` կրքոտ ու սեքսուալ հայացքով: Կարծում եմ` գուշակում եք, ինչ տեղի ունեցավ հետագայում: Ես Պատրիկին ոչինչ չասացի Դինի դավաճանության մասին: Մտածեցի, որ սեքսն ավելի արգելված կլինի, եթե Պատրիկը չիմանա, որ որոշել եմ վրեժխնդիր լինել Դինից: Եվ ես իրավացի էի:

Հաջորդ առավոտյան հեռախոսս զնգաց: Դինն էր` ձայնային հաղորդագրությամբ. «Կարոտում եմ քեզ: Շնորհավոր մեր առաջին տարին»: Աչքերս հառելով կողքիս պառկած Պատրիկի մերկ մարմնին` ասացի. «Քեզ էլ եմ շնորհավորում»:

Տուն վերադառնալուն պես զանգահարեցի Դինին ու ասացի, որ մեր միջև ամեն ինչ վերջացած է, և որ ես գիտեմ իր դավաճանության մասին: Հետո Facebook-ում տեղադրեցի իմ ու Պատրիկի մի քանի «հանցավոր» լուսանկար` հատուկ Դինի համար: Մինչև հիմա ժպտում եմ, երբ հիշում եմ այդ կրքոտ գիշերը, և ինձ հատկապես դուր է գալիս այն միտքը, որ ինձ վրեժխնդիր լինել օգնեց Դինի, այսպես կոչված, «լավագույն» ընկերը:

cosmo.am

Просмотров: 692 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024