Հետաքրքիր Փաստեր Четверг, 25.04.2024, 02:52
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ինչո՞վ կարող է ավարտվել սեքսը սիրուհու հետ

Լիլիթ Հովհաննիսյանը պատասխանում է մեղադրանքներին

Հայտնաբերել են երկու քաղաքացու կախված դի

Ո՞ր ազգություններն են ամենից շատ նախընտրում նուդիստական լողափերը

«Եվրո-2012»-ի ամենահմայիչ երկրպագուն (լուսանկարներ)

Սեղմիր Класс

Հոլիվոիդյան ամենագեղեցիկ սիրո պատմություններից մեկն ավարտվեց

Անհաջող սիրային կապ. ինչպես հասկանալ

Ինչպես է ննջասենյակի գույնն ազդում քնի վրա

Մազահեռացման ո՞ր տարբերակն է նախընտրելի. պայքար անցանկալի մազերի դեմ

Իսկ դուք պատրաստ եք սեքսով չզբաղվելու դիմաց վճարել

Տղամարդու մարմնի ամենազգայուն կետը

Քիմ Քարդաշյան. “Ես հայուհի եմ, իսկ մենք բավական մազոտ ենք”

10-ամյա աղջիկը եղբորից աղջիկ է ունեցել

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Փողոցում քայլող մերկ աղջիկներին վարչական կալանքի են ենթարկել /վիդեո/

Գիտնականները կարողացել են բացահայտել ծերության գենը և ազդել դրա վրա

Прикол : Жми КЛАСС

Երեւանում 16-ամյա աղջիկը մետաղյա ձողով հարվածել է վաճառողի գլխին

ՎԱՐՍԱՀԱՐԴԱՐԸ

Поиск

Главная » 2013 » Հուլիս » 22 » Ամուսինները 4 երեխա ունեին, ավագը` 10 տարեկան, կրտսերը` 3. մանրամասներ Մեղրիի դաժան սպանությունից
09:56
Ամուսինները 4 երեխա ունեին, ավագը` 10 տարեկան, կրտսերը` 3. մանրամասներ Մեղրիի դաժան սպանությունից
Ամուսինները 4 երեխա ունեին, ավագը` 10 տարեկան, կրտսերը` 3. մանրամասներ Մեղրիի դաժան սպանությունից

NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել հուլիսի 20-ին Մեղրիում 34-ամյա Միխայել Վ.-ի` կնոջը` 29-ամյա Նելի Ա.-ին սպանելու դեպքի առթիվ:

Մեր տեղեկություններով` Միխայել Վ-ն եւ Նելի Ա-ն ամուսնացել են 11-12 տարի առաջ, նրանք ունեն 4 երեխա` 3 որդի եւ մեկ դուստր, կրտսերը 3 տարեկան է, ավագը` 10 տարեկան: Ամուսնությունից հետո որոշ ժամանակ նրանք ապրել են Թղկուտ գյուղում, այնուհետեւ տեղափոխվել Ագարակ:

Միխայել Վ-ն Թղկուտ  գյուղից է, ունի երկու քույր եւ մեկ եղբայր, ով ապրում է Ռուսաստանում, նրա հայրը մահացած է, ապրում է մոր հետ: Նրա կինը` Նելի Ա-ն, Ագարակից է: Վարդանիձորի գյուղապետ Ալբերտ Բեգլարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Միխայելը նորմալ, աշխատող, տղա է, լավ մեխանիկ, սկզբից աշխատել է ոսկու հանքավայրում, այնուհետեւ Ագարակի կոմբինատում, որոշ ժամանակ էլ մեկնել էր Մոսկվա` արտագնա աշխատանքի: «Նրանք ամուսնացած են եղել, բայց վեճեր են ունեցել, մոտ մեկ տարի է` առանձին էին ապրում, տղան գնացել էր Ռուսաստան` մի քանի ամիս աշխատանքի, նորից վերադարձել եւ մոտ մեկ ամիս առաջ է մտել աշխատանքի Ագարակի կոմբինատում»,- ասաց գյուղապետը` հավելելով, որ հստակ չգիտի, թե ինչ թեմայով էին վիճաբանություններ ունենում, ինչ խնդիրներ կային ընտանիքում:

Գյուղապետը նաեւ պատմեց, որ շրջանառվող տեղեկությունների համաձայն` ամուսինը գնացել էր Ագարակ, այն շենքի մուտքում, որտեղ ապրել է կինը, սպասել է վերջինիս վերադարձին եւ հենց մուտքում նրան դանակահարելով սպանել: Կինը օգնություն է կանչել, հարեւանները դուրս են եկել, սակայն չեն հասցրել օգնել նրան, արդեն ուշ էր:

Մեր տեղեկություններով` 34-ամյա տղամարդուն կկալանավորեն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մեղրիում ողբերգական դեպք է գրանցվել. ոստիկանության տեղեկություններով՝ 34-ամյա Միխայել Վ.-ն սպանել է կնոջը` 29-ամյա Նելի Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսօր՝ հուլիսի 20-ին, ժամը 01.10-ին, հիվանդանոցից  ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ դանակի բազմաթիվ հարվածներից մահացած` իրենց մոտ է տեղափոխվել Ագարակ քաղաքի բնակչուհի, 29-ամյա Նելլի  Ա.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի թիվ 1 շենքի շքամուտքում, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ,  Նելլի Ա-ն մարմնի տարբեր մասերին դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել եւ նրան  սպանել է ամուսինը` 34-ամյա Միխայել Վ.-ն:

Նույն օրը, ժամը  01.30-ին,  Միխայել Վ.-ն  ներկայացել է ոստիկանություն եւ հայտնել, որ ընտանեկան հարցերի շուրջ առաջացած վեճի արդյունքում սպանել է կնոջը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Միխայել Վ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Просмотров: 764 | Добавил: Stepan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024