Հետաքրքիր Փաստեր Пятница, 03.05.2024, 19:16
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Քեյթ Միդլթոնի ոճի գաղտնիքները

Աշխարհի ամենասեքսուալ բուսակերները` ըստ “PETA”-ի /ֆոտո/

Հաճելին` օգտակարի հետ

Եվրո-2012-ի աստղերի նախկին և ներկա ընկերուհիները(Ֆոտոշարք)

Ռիհաննան բեմի վրա ցուցադրել է մերկ կուրծքը /ֆոտո

Եզդի ժողովրդի հարսանեկան ծիսակատարությունները

Ինչո՞ւ իր ծննդյան տարեդարձին Լանա Խաչատրյանը տղաների չի հրավիրել:)

Սեքսուալությունն աճում է տարիքին զուգահեռ

Առաջադեմ դեռահասների նախընտրած կյանքը. Եվ կույս մնալ, եւ հաճույք ստանալ

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Կանացի սովորություններ, որոնք փչացնում են սեքսը

Հայ կանանց խնդիրները սեքսում

Պամելա Անդերսոնը աճուրդի է հանում իր կրծքերը

Սեւանը դատարկում են` շինությունները փրկելու համար

ԿՐԾՔԻ ԿԱԹՆ ՈՐՊԵՍ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Դերասանուհին ամուսնացել է կնոջ հետ

Շակիրան և Պիկեն երեխայի են սպասում

Սեքսի համար կարեւոր վիտամինները

Մադոննայի դուստրը կրկին աղմուկ է բարձրացրել իր պահվածքով /ֆոտո/

Поиск

Главная » 2013 » Հունիս » 5 » «Ամուսինս գնացել է ՌԴ ու կորել, երեխայիս մանկատուն եմ տվել, իսկ ինձ մնում է կյանքիս վերջ տամ ու պրծնե՞մ...»
11:30
«Ամուսինս գնացել է ՌԴ ու կորել, երեխայիս մանկատուն եմ տվել, իսկ ինձ մնում է կյանքիս վերջ տամ ու պրծնե՞մ...»

Գյումրու բնակչուհի 32-ամյա Նարինե Բիշարյանը իր բողոք-դժգոհությունն է հայտնում ՀՀ իշխանություններին: Նրա կարծիքով` այս համակարգի պատճառով է, որ իր ամուսինը հայտնվել է արտերկրում, նրանից լուր չունի, իսկ երեխան՝ մանկատանը: «32 տարեկան աղջիկ եմ, արդեն հոգնել եմ կյանքիցս, ապրել չեմ ուզում, եթե մի երկիր համաձայնի, ընտանիքս, երեխայիս կվերցնեմ ու կգնամ, առանց հետ նայելու: Հիմա տեսեք ինչ պայմաններում եմ ապրում: Բնակվում եմ Գերցենի չորրորդ նրբանցք, 11 հասցեում, տան տանիքն էլ փետրվարին ձյան հաստ շերտի պատճառով փլուզվեց: Տունը ֆոնդի տուն է, սեփականաշնորհված չէ: Գնում եմ համատիրություն, ասում են՝ գնա քաղաքապետարան, գնում եմ քաղաքապետարան, ասում են՝ գնա, կգանք ու փետրվարից մինչեւ հիմա չեն հասնում: Հիմա ամբողջ տանիքը փլուզվել է, չեմ կարող ոչինչ անել: Ստիպված երեխային հանձնել եմ մանկատուն՝ ժամանակավոր, որ տանիքը վերանորոգեն ու բերեմ: Իսկ ամուսինս արտերկրում է, գնացել է Ռուսաստան՝ փող աշխատելու ու չկա, ոչ մի լուր, ոչ մի տեղեկություն, հեռախոսը չի պատասխանում, ասեք՝ ինչ անեմ»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Նարինե Բիշարյանը:

Երիտասարդ կինը պատմում է, որ ինքն անգամ մնալու տեղ չունի, գիշերում էր ներսի սենյակի մի անկյունում, բայց հիմա դա էլ հնարավոր չէ: «Ինչ անեմ՝ ասեք, էդ մի անկյունն էր մնացել, այն էլ հիմա այսօր եկան իբր ջրագիծ անցկացնելու, տվեցին ջրագիծը տրաքցրին, թողեցին գնացին, հիմա տակից հոսում է, վերեւից անձրեւ է գալիս...ինչ անեմ, ես մտածում էի` երեխայիս վերադարձնեմ, բայց հիմա ինձ մնալու տեղ չկա, ինձ էլ հո մանկատունը չի՞ ընդունի»:

Նարինեն պատմեց, որ դեռ երկու ամիս առաջ աշխատել է, բայց հիմա հեռացրել են աշխատանքից եւ չի կարողանում գոնե նոր աշխատանք գտնել: «Դեղատուն էի մաքրում, օրական 1000 դրամ էին տալիս,  ճանապարհածախսը դուրս էի գալիս` 800 դրամ մնում էր, յոլա գնում էինք, բայց հիմա դա էլ չկա, ասեք՝ ինչ անեմ, ուր գնամ, ում դիմեմ, ես սարսափում եմ իմ հեռանկարից, ամուսինս էլ գնացել է, չգիտեմ՝ ինքն էլ գոնե կենդանի՞ է, մեռա՞ծ է, ոչ մի բարեկամ չունեմ, ոչ մի հարազատ Ռուսաստանում, որ հետաքրքրվեն: Սա ի՞նչ կյանք է, ասացեք խնդեմ, մենք այս երկրի քաղաքացի՞ ենք, թե՞ «պլեն», մենք այս երկրի տերն ենք, թե տերերի ստրուկը, ասացեք` ինչքա՞ն է հնարավոր: Ընտանիքս քանդվեց էդ սոցիալականի պատճառով, երեխեն մնաց մանկատանը, իսկ ե՞ս...ի՞նչ ես, ինչ անեմ, գնամ կյանքիս վերջ տամ, պրծնե՞մ, սա՞ է ելքը»:

 

Քրիստինա Մկրտչյան

http://www.galatv.am/

Просмотров: 503 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024