Հետաքրքիր Փաստեր Կիրակի, 19.05.2024, 04:00
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Կրասնոյարսկում 10 օր է փնտրում են 16-ամյա Սյուզաննա Հովհաննիսյանին

Ամերիկացի զույգը 5000 դոլար թեյավճար է թողել մատուցողին

ԱՄՆ-ում շոգը սկսել է նահանջել

Միայն սեքսը կանանց բավարար չէ

Շվեդիայում տղամարդկանց կանգնած միզելն արգելող օրենք կարող է ընդունվել

Երջանիկ ամուսնության գաղտնիքը. հետազոտություն

Փոքրիկը վերակենդանացել է սեփական թաղման ժամանակ

Ստամբուլում հայկական եկեղեցու պահանջած գումարը չունենալու պատճառով հայը թաղվել է իսլամական կարգով

Կանանց եւ տղամարդկանց սեքսուալ ակտիվության գագաթնակետը կախված է եղանակից

Անանն ու Ասադը քննարկել են խաղաղության ծրագիրը

[Անիմացիա]
Բալետի Պարուհին

Կանայք ավելի՞ լավ են գրում սեքսի մասին

Ամառային նախաճաշ «Պանրային գնդիկներ» 20.06.2012

Հայաստանը 4-րդն է շախմատային երկրների շարքում

Շվեդուհիները սեքսով են զբաղվում երեխաների ներկայությամբ

6 ժամից քիչ քնելը զգալիորնե մեծացնում է կաթված ստանալու վտանգը

[Անիմացիա]
Սեղմիր Класс

«Եվրո-2012»-ի ամենագեղեցիկ երկրպագուն դեռ չի գտնվել (լուսանկարներ)

Թեթև ապրելու 10 գրավական

Поиск

Главная » 2012 » Օգոստոս » 1 » Ամուսինը ծեծ ու ջարդով փորձել է կնոջից խլել որդուն, որ տա քրոջը, ով չի կարողացել մայրանալ
08:57
Ամուսինը ծեծ ու ջարդով փորձել է կնոջից խլել որդուն, որ տա քրոջը, ով չի կարողացել մայրանալ

Երկրորդ անգամ քաղաքացիական ամուսնության մեջ գտնվող Լիլիթը առաջին ամուսնուց ունեցել է երկու դուստր, սակայն երկրորդ դստեր ծնվելուն զուգահեռ ամուսինը լքել էր նրան եւ անհետացել: Իսկ երկրորդ ամուսնուց Լիլիթը ունեցել է մեկ զավակ: Ամուսնության սկզբնական շրջանում ամուսինը եղել է շատ հոգատար, ուշադիր, սակայն ՌԴ մեկնելուց հետո նրա վերաբերմունքը կտրուկ փոխվել է, իսկ վերադարձից հետո նա Լիլիթի  հանդեպ դարձել է անտարբեր: Ավելին` ենթարկել ֆիզիկական եւ հոգեբանական բռնությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Լիլիթը (անունը փոխված է):

Իսկ ամուսնու վերաբերմունքի կտրուկ փոփոխությունը Լիլիթը հետեւյալ կերպ է մեկնաբանում. «Վերջին մի քանի ամիսների ընթացքում ամուսնուս միակ նպատակը մեկն էր՝ որդուս առանց իմ համաձայնության տանել Ռուսաստան, որտեղ բնակվում էր իր քույրը: Վերջինս ուներ շատ ապահոված ընտանիք, սիրող ամուսին, սակայն ընտանիքի  ամբողջականությունը խաթարում էր երեխայի բացակայությունը՝ քույրը չէր կարողանում մայրանալ: Եվ ամուսինս, օգտվելով առիթից, ցանկանում էր լրացնել այդ բացը իմ երեխայի հաշվին»:

Լիլիթը միաժամանակ նշեց, որ սկզբնական ժամանակում ամուսինը փորձել է խաղաղ ճանապարհով լուծել այդ հարցը, սակայն հանդիպելով կնոջ ընդդիմությանը՝ ամուսինը դիմել է բռնության: Թեպետ երեխայի հայրությունը ճանաչված չէր, եւ երեխան ամբողջապես մոր խնամակալությանն էր հանձնված, Լիլիթը մտավախություն է ունեցել, որ ամուսինը անօրեն ճանապարհով կարող էր հասնել իր նպատակին: Վերջինս նշեց, որ չիմանալով իր իրավունքները եւ, հետեւաբար, վախենալով նման դեպքերի զարգացումից` դիմել է  Կանանց իրավունքների կենտրոն, որտեղ ստացել է անվճար իրավաբանական եւ հոգեբանական խորհրդատվություն եւ իր իսկ ցանկությամբ ուղղորդվել ժամանակավոր ապաստարան: Ապաստարանում Լիլիթը կարճ է բնակվել, քանի որ ինչպես եւ սպասվում էր, ամուսինը մեկ ամսվա ընթացքում մեկնել է ՌԴ աշխատելու:  Այժմ Լիլիթը եւ նրա երեխան գտնվում են բավականին լավ վիճակում, քանի որ երկուսի հետ էլ անց են կացվել խորը հոգեբանական աշխատանքներ, ինչի արդյունքում որոշակիորեն լուծում են ստացել կնոջ հոգեբանական խնդիրները:

Ավելին, ԿԻԿ-ի մասնագետների աշխատանքների արդյունքում, ինչպես նաեւ իր իսկ իրավունքների մասին իրազեկվելու արդյունքում Լիլիթին հաջողվել է վերագտնել ինքն իրեն, եւ հավատալ իր ուժերին: Այժմ նա պատրաստ է վստահ քայլերով առաջ շարժվել եւ բարեհաջող կյանք վարել  իր երեխաների հետ` հարկ եղած դեպքում պաշտպանելով թե իրեն, թե իր զավակներին:

Հ.Գ. Բոլոր այն կանայք, ովքեր ենթարկվում են ֆիզիկական, տնտեսական կամ հոգեբանական բռնության օգնություն ստանալու համար կարող են դիմել Կանանց կենտրոնի անվճար հետեւյալ թեժ գծին` 54 28 28:

news.am


Просмотров: 714 | Добавил: Irin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024