Հետաքրքիր Փաստեր Пятница, 26.04.2024, 04:36
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Դպրոցահասակ Անջելինա Ջոլին (լուսանկարներ)

Անհաջող սիրային կապ. ինչպես հասկանալ

Ինչպե՞ս են ռուս կանայք “իրենցով անում” հայ խոպանչիներին /վիդեո/

Սիրո լեզուն, այնուամենայնիվ, գոյություն ունի

Շիկահերների դարաշրջանն անցել է

Մեծ Բրիտանիայի ու Դանիայի ֆինանսների նախարարները պատահաբար համբուրվել են

[Անիմացիա]
группа-пении кошек

Գիտնականները ծխելու ցանկությունը կանխող պատվաստանյութ են հայտնաբերել

Որոշ մարդիկ սեքսի փոխարեն iPhone են նախընտրում. հետազոտություն

Հետաքրքիր փաստեր հեռախոսների մասին

Բենգալյան կատվին աշխատանքի են ընդունել

Պոռնո դիտած 12-ամյա տղան ամիսներ շարունակ բռնաբարել է 9 -ամյա հարևանուհուն

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Արժե՞ արդյոք խոսել սեքսից հետո

Ուշաթափվել է` ճանաչելով կնոջը պոռնոֆիլմում

Ի՞նչ արժե հանգիստը Հայաստանում, որո՞նք են ամենապահանջված հանգստավայրերը

20-ամյա Անահիտը եղբոր բանակի քեֆի օրն ինքնասպանության փորձ է կատարել

«Կանոնավոր» երազեք

Կրասնոդարի երկրամասում տեղատարափ անձրեւների պատճառով 10 մարդ է զոհվել

Поиск

Главная » 2013 » Ноябрь » 26 » Ամուսնացած է, երկու երեխայատեր, խոպան էր գնում, գալիս. Գյուղապետը՝ բռնաբարության փորձի մեջ մեղադրվող համագյուղացու մասին
10:20
Ամուսնացած է, երկու երեխայատեր, խոպան էր գնում, գալիս. Գյուղապետը՝ բռնաբարության փորձի մեջ մեղադրվող համագյուղացու մասին
Ամուսնացած է, երկու երեխայատեր, խոպան էր գնում, գալիս. Գյուղապետը՝ բռնաբարության փորձի մեջ մեղադրվող համագյուղացու մասին

Մոսկվա-Երեւան օդանավում նոյեմբերի 19-ին բռնաբարության փորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 1-ին մասի (խուլիգանություն) հատկանիշներով: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանությունից:

Գործի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակում գտնվող Երասխ գյուղի բնակիչ 28-ամյա Վալերիկ Դալլաքյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին: Խուլիգանությունը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչեւ մեկ ամիս ժամկետով:

Երասխի գյուղապետ Ռադիկ Օղիկյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ լրատվամիջոցներից է տեղեկացել, որ իրենց համագյուղացին իրեն վատ է պահել օդանավում եւ շատ զարմացած է:

Թեեւ Վալերիկ Դալլաքյանը հաշվառված է Երասխ գյուղում, բայց 5-6 տարի է՝ նա ընտանիքի հետ միասին ապրում է Փոքր Վեդի գյուղում: «Ամուսնացած է, երկու երեխայատեր, նորմալ, աշխատող մարդիկ, խոպան էր գնում, գալիս: Շատ լավ երեխա է, չեմ կարող ասել՝ ինչ է եղել իր հետ, ինքը հաստատ էդ մարդը չէր, որ իրեն էդպես պահեր»,- ասաց գյուղապետը:

Նրա տեղեկություններով՝ Վալերիկ Դալլաքյանը սովորել է ԵՊՀ-ի Ֆիզմաթ ֆակուլտետում, որդի եւ դուստր ունի, մեծը 3 տարեկան է:

Վալերիկ Դալլաքյանը երկու եղբայր եւ մեկ քույր ունի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մոսկվա-Երեւան չվերթի օդանավում նոյեմբերի 19-ին բռնաբարության փորձ է կատարվել: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այդ օրը, 17:30-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության  կայաններից մեկից ահազանգ է ստացվել, որ Մոսկվա-Երեւան չվերթի օդանավում անկարգ ուղեւոր կա: Իրավապահները ոստիկանության բաժին բերման են ենթարկել Երասխ գյուղի բնակիչ 28-ամյա Վալերիկ Դալլաքյանին: Նա օդանավում ցանկացել էր խախտել հասարակական կարգը, փորձել էր ծխել զուգարանում, անհարգալից վերաբերմունք էր դրսեւորել օդանավի անձնակազմի նկատմամբ:

Բացի այդ, պարզվել է, որ Դալլաքյանը հետեւել է նույն չվերթի ուղեւորուհիներից մեկին եւ զուգարան մտնելիս սեռական ցանկությունները բավարարելու նպատակով անպարկեշտ հպվել էր աղջկան, քաշքշել նրան: Նա նույնպիսի փորձ էր կատարել նաեւ օդանավի բորտուղեկցորդուհու նկատմամբ:

Նախապատրաստված նյութերն օգտագործվել են ոստիկանության քննչական գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժանմունք: Քննությունը շարունակվում է:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Просмотров: 2105 | Добавил: Stepan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024