Հետաքրքիր Փաստեր Երկուշաբթի, 13.05.2024, 16:39
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Կաթն ու գարեջուրը դանդաղեցնում են ծերացումը

Աշխարհի ամենասարսափելի լողավազանը (լուսանկարներ)

Ի՞նչ են թաքցնում Սիրուշոն և Ռիհաննան

Օբաման մեկ ընթրիքի ընթացքում ռեկորդային գումար է հավաքել

Լեդի Գագան ցույց է տվել «մսե զգեստապահարանը» (լուսանկարներ)

Շակիրան և Պիկեն երեխայի են սպասում

Աշխարհի ամենամեծ պաղպաղակը (լուսանկարներ)

Աստղերն առանց տաբատի (ֆոտո)

Թուրքիա. Նոբելյան ապագա մրցանակակիրը բանտո՞ւմ

Ռեփեր Լեւոն Պապյանին սպանած աղջիկը թմրամոլ է եւ պոռնոդերասանուհի

Բեյոնսեն, Քիմ Քարդաշյանը, Մրայա Քերին, Ջեյ Զին, Քանյա Ուեսթը եւ մյուսները` “BET Awards 2012”-ին

Հետևեք թռիչքի մեջ գտնվող բոլոր ինքնաթիռներին Օնլայն ռեժիմով

Վթարի հետևանքով Մարկ Սաղաթելյանի ու Գրիգոր Նազարյանի վիճակը ծանր է. FOTO

иди на ….. . Վահրամ Սահակյանը հայհոյեց

Սեւանա լճում 16-ամյա տղա է խեղդվել

Продовольственная вкус

NBA-ի մարզիկը տան խոհանոցում բանկոմատ է տեղադրել

“Տատու” խմբի նախկին անդամ Յուլիա Վոլկովան արձակուրդն անց է կացնում սիրուհու հետ /ֆոտո/

Գեղեցիկ և մարզված ազդրեր. վարժություններ

Поиск

Главная » 2013 » Январь » 18 » Ամուսնական հարաբերությունների ճգնաժամը կարելի է վերացնել
09:47
Ամուսնական հարաբերությունների ճգնաժամը կարելի է վերացնել
Ամուսնական հարաբերությունների ճգնաժամը կարելի է վերացնել

Անգամ ամենաերջանիկ հարաբերություններին ժամանակ առ ժամանակ թարմ «արյուն» մատակարարելու կարիք կա, որպեսզի դրանք չծերանան… Իսկ մեթոդները, ինչպես պարզվում է, քիչ չեն.

Ձևացրեք, թե ամուսնացած չեք

Կարող եք միասին որոշել և մեկ օր ազատություն տալ միմյանց: Ձեզնից յուրաքանչյուր այդ օրն անցկացնում է այնպես, ինչպես ուզում է, բայց պարտադիր պայման է` առանձին: Անընդհատ զանգահարել կամ հաղորդագրություն ուղարկելը նույնպես արգելվում է: Ընդունեք, որ դուք ազատ մարդիկ եք, ովքեր երբեմն ունեն ազատ թռիչք կատարելու իրավունք: Ամսվա մեջ մեկ օրը, կարծում ենք, բավական կլինի սթափվելու համար:

Անակնկալները դարձրեք սովորություն

Բոլորովին պարտադիր չէ ծախսել ամբողջ աշխատավարձը` նրան թանկարժեք իրեր գնելու համար: Անակնկալների իմաստն ավելի շատ մատուցման մեջ է, քան բովանդակության: Կարող եք հեծանիվներով զբոսանք կազմակերպել, ժամադրել որևէ սրճարանում կամ միասին ինչ-որ դասընթացի մասնակցել:

Սովորեք միասին

Կարող եքմիասին հաճախել օտար լեզվի դասընթացների: Դա իսկական հոգեբանական թերապիա կլինի երկուսիդ համար: Նախ՝ կավելանան շփման եզրերը, ձեռք կբերեք նոր, հետաքրքիր թեմաներ` միասին քննարկելու համար:

Վերադարձեք սկիզբ

Հաճախ գնացեք այն վայրերը, ուր առաջին անգամ հանդիպել եք, համբուրվել կամ սեր խոստովանել միմյանց: Կարող եք թափառել այդ փողոցներով, համբուրվել: Թող ոչ մեկը չկռահի, որ այս զույգը վաղուց արդեն ամուսնացած է:

Պահպանեք կառուցվածքն ու առողջությունը միասին

Միասին զբաղվեք սպորտով: Դուք կարող եք նույնիսկ մրցել իրար հետ, թե ով ավելի շատ հրումներ կանի կամ ով ավելի երկար կվազի: Հարաբերությունների նոր փուլը կսկսի հենց մարզասրահից:

Ուղարկեք միմյանց արձակուրդ

Տարվա մեջ մեկ կամ երկու շաբաթ իրարից առանձին ապրելն ու հանգստանալը հաստատ դրական կազդեն ձեր հարաբերությունների վրա: Յուրաքանչյուրդ ձեր հանգիստը կազմակերպեք, իսկ դրանից հետո, համոզված եղեք, որ անհամբերությամբ սպասելու եք առօրյա կյանքի վերադարձին:

Ձեզ համար սովորույթներ ստեղծեք

Կարող եք միմյանց փոքրիկ նվերներ տալ տարվա յուրաքանչյուր եղանակին: Ձեր ամուսնության օրը նշելու համար գնացեք ոչ թե սրճարան, այլ հետաքրքիր մի բան մտածեք: Կարող եք ամեն տարի այդ օրը միմյանցից թաքուն գնալ ձեր առաջին հանդիպման վայրն ու սպասել մյուսին:

Փնտրեք սուր զգացողություններ

Ձեր հարաբերությունների նոր փուլը կարող է սկսվել միասին օդապարիկով թռչելիս: Էքստրեմալ զգացողությունները նպաստում են լավ հարաբերություններին:

Համակերպվիր և այլևս մի կռվիր

Մի փորձեք փոխել նրան: Որպեսզի երկար և երջանիկ ապրեք միասին, պետք է սովորել ընդունել միմյանց այնպիսին, ինչպիսին կաք:

Սեքսը, սուտը և դուք

Ճշմարտությունը միշտ չէ, որ երկարատև և կայուն հարաբերությունների գրավականն է: Սովորեք չափավորել ինֆորմացիան և ամեն ինչ միանգամից չթափել նրա գլխին: Անգամ եթե դուք անկեղծորեն գտնում եք, որ նրա մայրը էգոիստ է, ինքնասիրահարված, հիստերիկ, մի ասեք դա նրան:

LADYNEWS.am

Категория: 18+ | Просмотров: 577 | Добавил: Admin | Рейтинг: 4.5/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024