Հետաքրքիր Փաստեր Четверг, 25.04.2024, 15:23
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Քեյթ Միդլթոնի ոճի գաղտնիքները

Աշխարհի ամենահայտնի պատանին հրաժեշտ տվեց դպրոցին

Աներոջ տանը նռնակ նետածը պատերազմի մասնակից էր (ֆոտո)

ՎԱՐՍԱՀԱՐԴԱՐԸ

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Հայերը սկսել են «ուղղությունը փոխել» դեպի էկզոտիկ երկրներ

иди на ….. . Վահրամ Սահակյանը հայհոյեց

Ուսուցիչն արտասովոր լուծում է գտել երեխաների առաջադիմությունը բարձրացնելու համար

Գաղտնիքներ պահելը ֆիզիկապես ծանր է

Ադրբեջանցի երկու զինվոր պայթել է ականի վրա

Կանանց ծերացնող սովորություններ. ինչպես խուսափել

Ուրգանտը հերքել է Սվետլակովի ամուսնալուծության լուրերը

15-ամյա աղջնակը քաղաքապետ է դարձել

Շները նվազեցնում են երեխաների մոտ ասթմայի առաջացման հնարավորությունը. գիտնականներ

Աշխարհի ամենասեքսուալ բուսակերները` ըստ “PETA”-ի /ֆոտո/

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Կենդանակերպի ո՞ր նշանի տղամարդիկ են հակված դավաճանության

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Մադոննան ցնցել է երկրպագուներին` բեմի վրա բացելով կուրծքը

Поиск

Главная » 2013 » Օգոստոս » 9 » Ամուսնալուծությունից ուշքի գալու հինգ խորհուրդ
23:13
Ամուսնալուծությունից ուշքի գալու հինգ խորհուրդ
Ամուսնալուծությունից ուշքի գալու հինգ խորհուրդ

Ամուսնալուծությունը շատ սթրեսային շրջան է մարդու կյանքում: Հետևելով մեր առաջարկած հինգ խորհուրդներին` Դուք ավելի հեշտությամբ կհաղթահարեք ամուսնալուծության հետևանքով առաջացած դժվարությունները:

1) Հոգ տարեք Ձեր մասին

Զբաղվեք մարմնամարզությամբ, կերեք առողջ սնունդ և մի լավ քնեք: Դուք կարող եք նաև զբաղվել ընթերցանությամբ, աղոթել, մեդիտացիա անել և հաճախել մերսումների: Ամուսնալուծությունից ուշքի գալու համար թերևս ամենակարևորը հենց Ձեր մասին լավ հոգ տանելն է: Երբ Դուք ֆիզիկապես առողջ եք, կարող եք ավելի լավ տրամաբանել և ավելի հեշտությամբ հաղթահարել սթրեսային իրավիճակները:

2) Աջակցություն ստացեք

Սթրեսային իրավիճակներում Դուք հաճախ Ձեր խնդիրներով կիսվում եք ընկերների և հարազատների հետ: Նրանք սովորաբար ասում են` «Նա երբեք էլ արժանի չէր քեզ», «Առանց նրա քեզ համար ավելի լավ կլինի», «Դու ոչինչ չես կորցրել, կորցնողը նա է»: Այս արտահայտությունները չեն կարող ամոքել Ձեր ցավը: Ընտրեք մի կամ երկու հոգու, ում կարող եք վստահել, և նրանց առաջ բացեք Ձեր սիրտը: Եթե Ձեր մտերիմները չեն կարողանում լսել Ձեզ կամ չեն կարողանում անկանխակալ խորհուրդներով օգնել, դիմեք պրոֆեսիոնալ թերապևտների:

divorce tips

3) Մեծահոգի եղեք

Անկախ նրանից, թե Դուք որքան եք բարկացած Ձեր նախկին ամուսնու վրա, փորձեք ցույց չտալ Ձեր բացասական էմոցիաները: Իմաստ չունի Ձեր նախկին ամուսնուն վատաբանել սոցցանցերում կամ կոչել նրան ինչ-որ անպատվաբեր մականունով: Եթե Ձեր նախկին ամուսինը կամ կինն է Ձեր մասին ստահոդ տեղեկատվություն տարածում, եղեք մեծահոգի: Մի վարվեք նրա պես: Մի բռնվեք էմոցիոնալ քննարկման: Փորձեք հանգիստ արտահայտել Ձեր էմոցիաները:

4) Իմաստուն որոշումներ կայացրեք

Ամուսնալուծության ընթացքում կուտակվում է զայրույթ ու վիրավորանք: Երբ արդեն դատական գործընթացի միջով եք անցնում, հիշեք, որ Ձեր որոշումները ազդելու են Ձեր ողջ հետագա կյանքի վրա: Օրինակ` շատ կանայք որոշում են պահպանել ընտանեկան տունը: Նրանց չի հաջողվում հասկանալ, որ իրենց նախկին ամուսինը նրան կփոխհատուցի գումարով:

5) Պատրաստակամ եղեք փոխզիջումների գնալ

Ձեր ունեցվածքի բաժանման ժամանակ մի պահանջեք ինչ-որ բաներ զուտ Ձեր ամուսնուն վնաս պատճառելու համար: Դրանցից Դուք ոչ մի օգուտ չեք քաղի: Երկուսդ էլ պետք է սովորեք կիսվել, տալ ու վերցնել ճիշտ այնպես, ինչպես կպայմանավորվեիք երեխաների հետ:

Անշուշտ, մեր առաջարկած խորհուրդները չեն երաշխավորի դրամաներից զերծ երջանիկ ամուսնալուծություն, դրանք Ձեզ կօգնեն ավելի հեշտությամբ հաղթահարել ամուսնալուծության հետ կապված բարդությունները: Եթե Դուք երեխաներ ունեք, նրանց դաստիակությամբ պիտի զբաղվեք միասնաբար: Լարված հարաբերությունները միայն կխանգարեն Ձեզ այս հարցում: Երեխաների ներկայությամբ մի չարախոսեք Ձեր նախկին ամուսնու կամ կնոջ մասին: Նրանց մի դարձրեք կռվախնձոր և ընտրության առաջ մի կանգնեցրեք: Նրանք ունեն և՛ մորը, և՛ հորը սիրելու իրավունք:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Просмотров: 531 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024