Հետաքրքիր Փաստեր Четверг, 28.03.2024, 17:30
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Կրասնոդարում արտակարգ իրավիճակ է. զոհերի թիվը 99 է

Ինչպես է մաքրվում աշխարհի ամենաբարձր երկնաքերը

Ինչպե՞ս խուսափել միայնակությունից

Կուսության “քաղցր” պտուղը

Լոռու մարզում շոգեքարշը որդու աչքի առաջ անցել է մոր վրայով՝ երկու մասի բաժանելով նրա մարմինը

Էրոտիկ երազների վտանգը. կանայք թաքցնում են այն, ինչ անում են երազում

Շվեդիայում տղամարդկանց կանգնած միզելն արգելող օրենք կարող է ընդունվել

[Անիմացիա]
Պարիր, թե կարող ես))

Թալիբները հրապարակայնորեն մահապատժի են ենթարկել «մեղավոր» կնոջը

Լոռիում 23 կով է կայծակնահար եղել

Ուրալում ռուսներն ու ուզբեկները հայերի «կոտորած» էին ծրագրել

42-ամյա Ջենիֆեր Լոպեզն ինչպե՞ս է գայթակղել 25-ամյա Կասպերին /ֆոտո/

Պոռնո դիտած 12-ամյա տղան ամիսներ շարունակ բռնաբարել է 9 -ամյա հարևանուհուն

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Թեթև ապրելու 10 գրավական

Սքարլեթ Յոհանսոնը կմարմնավորի պոռնո լեգենդին /ֆոտո/

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ռեստորանի տիրուհին մահացել է այն բանից հետո, երբ իր հաստատությունում նախաճաշել է Օբաման

Մոդայիկ մայրիկը 50 հազար ֆունտ է ներդրել դստեր մեկամյակը կազմակերպելու համար

Поиск

Главная » 2012 » Հունիս » 20 » «Անծանոթը» հանրապետությունում սերիալների առաջատարն է ցուցադրության հենց առաջին օրից. «Շանթ» ՀԸ PR մենեջեր
10:33
«Անծանոթը» հանրապետությունում սերիալների առաջատարն է ցուցադրության հենց առաջին օրից. «Շանթ» ՀԸ PR մենեջեր

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Անծանոթը» հեռուստասերիալն իր վարկանիշով գերազանցում է միաժամանակ ցուցադրվող բոլոր հաղորդումներին` նույնիսկ Եվորպայի ֆուտբոլային առաջնությանը»,- Tert.am-ի հետ զրույցում փաստում է «Շանթ» հեռուստաընկերության PR մենեջեր Լիանա Մարտիրոսյանը և թողնում ինքնուրույն գլխի ընկնել, թե ում կարող էր պետք գալ «Անծանոթի» շուրջ նման հակաքարոզչություն ծավալելը՝ շեշտը դնելով թուրքական հեռուստասերիալի կրկնօրինակության վրա:




Լիանա Մարտիրոսյանը նկատում է, որ այսօր արդեն հասարակության մոտ նախնական ձևավորված թյուր կարծիքը փոխվել է, ինչն ըստ նրա՝ երևում է սոցիալական ցանցերում թեմայի շուրջ ծավալվող մեկնաբանություններից: «Երբ Շանթ ՀԸ-ն պարզաբանումներ տարածեց խնդրի հետ կապված, մարդիկ սկսեցին մտածել և ոչ միայն կուրորեն հավատալ ակտիվ վարվող հակաքարոզչությանը»,-ասաց նա:




«Շանթ» ՀԸ PR պատասխանատուի խոսքերով՝ խնդրի շուրջ լավագույնս պարզաբանում ներկայացվեց հենց «Շանթ» հեռուստաընկերության Կիրակնօրյա Հորիզոնի վերջին թողարկման ժամանակ: Անդրադառնալով մրցակցության, հեռուստաարտադրանքի վարկանիշի, միջազգային նախագծերի ու դրանց ուղեցույցի թեմաներին՝ Կիրակնօրյա Հորիզոնը տվեց սպառիչ պատասխաններ:




«Շանթը» կրկին անգամ փաստում է, որ «Անծանոթը» սերիալը «Կոմս Մոնտե Քրիստո» միջազգային ձևաչափի հայկականացումն է, որից օգտվել են բազմաթիվ երկրներ, այդ թվում նաև Թուրքիան: Այնուհետև նշում է, որ ինչպես միջազգային մյուս նախագծերի դեպքում, որոնք ձեռք բերելու բավական հաջող փորձեր «Շանթն» ունի՝ «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» «Հայ Սուպերսթար», «My name is...», «X factor», «Պարի՛ր թե կարող ես», «Պարահանդես» և այլն, սերիալի դեպքում էլ, նախագծերի օրինական ձեռք բերողը պարտավոր է պահպանել ներկայացված ուղեցույցը: Ցանկացած նախագիծ հաջողված է ճիշտ ձևով տեղայնացվելու պարագայում:



Միջազգային ձևաչափեր գնում և վաճառում են բոլոր քիչ թե շատ զարգացած երկրները:
Նյութում օրինակ՝ Ժուռնալիստիկայի միությունների միջազգային կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղար Աշոտ Ջազոյանը նշում է, որ ռուսական հեռուստատեսությունում զուտ ռուսական երկու ֆորմատ կա` առաջինը «Ուրախների և հնարամիտների» ֆորմատն է և մյուսը «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ » նախագիծը: «Մնացածը կամ մասամբ, կամ ամբողջությամբ փոխանցված ձևաչափեր են: Ժամանակակից ձևաչափերի առկայությունը թելադրում է, որ դրանք պետք է նորմալ ընդունվեն»,- ասել է Ջազոյանը:



Ի դեպ, նախագծեր ներմուծելու և արտահանելու պրակտիկայում Շանթը նաև հպարտանալու առիթ ունի. Հայաստանում նկարահանված բոլորին հայտնի «Որոգայթ» հեռուստասերիալը հայտնի ռուսական «Central Partnership» ընկերությունը գնել է իրենցից:

 


Անծանոթը ֆիլմի սցենարիստ Էդուրադ Զորիկյանն անդրադառնում է սերիալի վարկանիշին՝ փաստելով, որ միայն ինետրնետում յուրաքանչյուր սերիան ունի մինչև 150 հազ. դիտում: Շարունակելով ներկայացնել սերիալի գրանցած հաջողությունները՝ նշվում է, որ մեկնարկից մինչ օրս դիտողների 26%-ն ունի բարձրագույն կրթություն, այն դեպքում երբ առհասարկ ըստ վիճակագրության՝ Երևանում ԲՈՒՀ ավարտվածների թիվը հենց 26 % է, իսկ այս ժանրում ԲՈՒՀ ավարտված հեռուստադիտողների թիվը չի գերազանցել 19%-ը:



Հեռուստաըներությունն ի հակակշիռ վարկաբեկելու փորձ անողներին՝ վերջում շեշտում է, «Անծանոթը» հանրապետական մասշտաբով սերիալների առաջին տասնյակում առաջատարն է ցուցադրության հենց առաջին օրից, ինչն աննախադեպ է»:

Լուրեր Հայաստանից - Թերթ.am

Просмотров: 1220 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024