Հետաքրքիր Փաստեր Четверг, 18.04.2024, 07:38
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Էմմին “շատ նեղված է”, իսկ պատահածը Նադեժդա Սարգսյանը “չուզողություն” է որակել

Ինչպես ճիշտ հաճոյախոսել. հաճոյախոսության տեխնիկա

Երեւան Վանաձոր ավտոճանապարհին ավտոբուս է շրջվել. 10-նյակ վիրավորների մեջ երեխաներ կան

Սեւանա լճում 16-ամյա տղա է խեղդվել

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
ԴԱԺԱՆ ԿԱԴՐԵՐ. Թալիբները գնդակահարում են կնոջը(ՎԻԴԵՈ)

Իսրայելցի նորապսակներն իրենց մեղարամիսը սկսել են աղբանոցում

Եպիսկոպոսին կարող են պաշտոնանկ անել` կնոջ հետ նկարի համար

[Անիմացիա]
Սեղմիր Класс

[Անիմացիա]
Жми класс!!!

Սեքս-ինդուստրիայի աշխատակիցների մուտքը Կանադա արգելել են

Շերոն Սթոունի կրկնակի երիտասարդ սիրեկանը /լուսանկարներ/

[Անիմացիա]
Սեղմիր Класс

[Անիմացիա]
Жми КЛАСС

6 ժամից քիչ քնելը զգալիորնե մեծացնում է կաթված ստանալու վտանգը

Տղամարդու հետ զրույցի թեմաների թոփ 5-յակ

Համբույրի 9 կանոնները

Հարձակվել է մանկապարտեզի վրա` կացինը ձեռքին

Օբաման մեկ ընթրիքի ընթացքում ռեկորդային գումար է հավաքել

Բրիտանուհին 99 մլն-ով ավելի շատ գույն է տեսնում, քան սովորական մարդիկ

Поиск

Главная » 2012 » Հունիս » 21 » Անհաջող սիրային կապ. ինչպես հասկանալ
12:19
Անհաջող սիրային կապ. ինչպես հասկանալ
 

Եթե անընդհատ ինքներդ Ձեզ հարց եք տալիս' երջանիկ եք, թե' ոչ, ապա ժամանակն է հասկանալու' արժանի է արդյոք Ձեզ Ձեր տղամարդը, ընդ որում՝ եթե մեր թված վատ հարաբերությունների 10 բնորոշիչներում գտնեք չափազանց շատ նմանություններ, ուրեմն հաստատ փախչելու ժամանակն է:

1. Եթե Ձեզ դավաճանում են կամ ստում: Ընդմիշտ հիշեք, եթե նա Ձեզ դավաճանել է մեկ անգամ, ապա կկրկնի դա: Այստեղ արդեն սիրո մասին չէ, որ պետք է մտածել. թողեք նրան ու հասկացրեք, որ թույլ չեք տա տրորել Ձեզ:

2. Եթե սեքսը վատն է: Երբ նա անկողնում միայն իր մասին է մտածում և բացարձակ չի հոգում Ձեր մասին, ապա կարող եք վստահ լինել, որ դաստիարակությունը չի օգնի, նա անհուսալի եսասեր է:

3. Եթե սեքս ընդհանրապես չկա: Դուք ամեն օր պառկում եք իրար կողքի, բայց նա անգամ չի մտածում հարաբերվել Ձեզ հետ, ուրեմն կարող եք վստահ լինել, որ նրա կյանքում կա'մ արդեն ուրիշը կա, կա'մ նա փնտրում է, և այդ ուրիշը շուտով կլինի:

4. Եթե նա չի ծախսում: Ձեր ինչի՞ն է պետք այն տղամարդը, ով ռեստորանում վճարում է միայն իր կերածի համար և բնավ վատ չի զգում: Այսպիսիներից հեռու մնալ է պետք:

5. Եթե նա շարունակ փորձում է գտնել իրեն: «Սիրելիս, ամեն ինչ այնքան բարդ է» բառերի հաճախ օգտագործումը նրա կողմից ազդանշան են, որ լավ կանեք' հեռու մնաք. այսպիսի տղամարդը ողջ կյանքում լացելու է Ձեր ուսին:

6. Եթե դուք ամիսը մեկ անգամից ավել եք կշեռքի նժարներին դնում նրա առավելություններն ու թերությունները: Հասկացեք, որ, եթե Ձեզ մոտ առաջանում է կասկած, ուրեմն մի բան այն չէ:

7. Եթե նա կարոտում է նախկինին: Դե այստեղ անգամ մտածել էլ պետք չէ: Բնական է, որ Դուք չեք կարող «համենայն դեպս» տարբերակը լինել որևէ տղամարդու համար: Թող գնա նրա մոտ, ում սիրում է:

8. Եթե հիշողություններն անցյալ ժամանակով են: «Նա այնքան նուրբ էր», «մենք այնքան գեղեցիկ պահեր ենք ապրել միասին» և այլն… Անցյալը ներկա չի դառնա, եթե այս ամենը նա Ձեզ չի տալիս հենց այս պահին, ուրեմ ի՞նչ կարևոր է, թե տվել է արդյոք երեկ:

9. Եթե նա բոլորի մասին վատ է արտահայտվում: Երբ Ձեր սիրելին շարունակ Ձեր ներկայությամբ վիրավորում է իր ղեկավարությանը, ընկերներին և, առհասարակ բոլորին, ապա պետք չէ ի պատասխան ասել. «Այո, սիրելիս, նրանք պարզապես քեզ չեն հասկանում»: Սա այն դեպքն է, երբ Ձեր կողքին հասարակ անհաջողակ է, ում համար մեղավոր են բոլորը, բացի իրենից: Ընդ որում' նա կարող է իր ընկերների մոտ էլ Ձեզ վատաբանել:

10. Եթե նա Ձեզ չի սիրում: Երբ նա չի գնում լուրջ հարաբերությունների բավական տևական ժամանակ և չի էլ պատասխանում հարցերին կամ աղավաղում է պատասխանները, ապա բացատրությունը մեկն է. նա Ձեզ չի սիրում: Իսկ այդպիսի տղամարդը Ձեզ միանշանակ պետք չէ:


ladynews.am

Просмотров: 1160 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024