Հետաքրքիր Փաստեր Կիրակի, 12.05.2024, 10:40
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Բնավորության 5 գիծ, որոնք տղամարդիկ ուզում են տեսնել իրենց կանանց մեջ

[Անիմացիա]
Սեղմիր Клас

Ռոնալդուն` Եվրո-2012-ի ամենաշատ վրիպած ֆուտբոլիստ

Ժամկետանց ապրանքներ մայրաքաղաքի սուպեր-մարկետներում

Ուիթնի Հյուսթոնի նախկին ամուսինը նորից է ամուսնացել (լուսանկարներ)

Ինչպես ճիշտ խնամել մազերն ամռանը

Սնվելուց անմիջապես հետո ատամների մաքրումը վնասակար է

10-ամյա աղջիկը եղբորից աղջիկ է ունեցել

Ինտիմ հատվածում դաջվածքը լուրջ բնույթ է կրում

Բեյոնսեն ամուսնուն 50 մլն դոլար արժողությամբ նվեր է մատուցել /ֆոտո/

“Մերկ շրջանավարտը” ցնցել է ողջ համացանցը /ֆոտո/

Սեղմիր Класс

Օլանդը մտադիր է կատարել հայերին տված խոստումը

Սխալմամբ իր հաշվեհամարի վրա հայտնված 1,5 մլն դոլարն ամերիկացին պարտվել է խաղատանը

Ինչպես ճիշտ զարդեր ընտրել

Ուկրաինայի մարմանավաճառները «մեծ ակնկալիքներ» ունեն Euro 2012-ից

[Անիմացիա]
Ռեալ Մադրիդ-Բարսելոնա.

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Հետևեք թռիչքի մեջ գտնվող բոլոր ինքնաթիռներին Օնլայն ռեժիմով

Поиск

Главная » 2013 » Март » 27 » Անհարմար պահեր սեքսում. ինչպե՞ս խուսափել դրանցից
09:40
Անհարմար պահեր սեքսում. ինչպե՞ս խուսափել դրանցից

Սիրով զբաղվելը պատկերացնում ենք ամբողջությամբ ռոմանտիկ կերպով. մոմերով ընթրիք, մետաքսե սավաններ, վարդի թերթիկներ… Սակայն կյանքում այն ավելի իրատեսական է: Իսկ երբեմն ի հայտ են գալիս դժվարին իրավիճակներ, որոնք կարող են փչացնել ամբողջ վայելքը:

Գռմռոցներ փորում

Եթե սեքսի ժամանակ փորը սկսում է գռմռալ, նշանակում է՝ աղիքներում սովորականից ուժեղ գործընթացներ են տեղի ունենում: Դրանք անցնում են միայն այն ժամանակ, երբ ավարտվում է նաեւ սեռական ակտը: Նման իրավիճակի գլխավոր պատճառներից են ուժեղ անհանգստությունը, հուզմունքը, անհանգստությունն ու վախը: Դա կարող է նաեւ շատ ուտելու, կամ՝ հակառակը, քաղցի հետեւանք լինել:

Ի՞նչ անել

Ինտիմ հարաբերությունից առաջ ոչ մի դեպքում ձեզ սովի մի մատնեք: Եթե պատճառն ավելորդ անհանգստությունն է, ընդունեք ցանկացած հանգստացնող միջոց: Դա կօգնի խուսափել անհարմար իրավիճակներից: Եթե փորի գռմռոցները պարբերական են, եւ ոչ միայն սեքսի ժամանակ, անպայման դիմեք բժշկի: Դա կարող է որովայնային օրգանների հիվանդության առաջին նշանը լինել:

Փռշտոց

Շնչուղիները կարող են գրգռվել բազմաթիվ պատճառներով. փոշու, մազի լաքի, ձեր կամ զուգընկերոջ օծանելիքի: Հաճախ ակամա փռշտոցը սկսվում է էքստրեմալ սեքսի կամ բնության գրկում ինտիմ հարաբերության ժամանակ: Դա բնորոշ է հատկապես ալերգիկ հակում ունեցողներին:

Ի՞նչ անել

Եթե պատճառն օծանելիքն է, ինտիմ հարաբերությունից առաջ սիրելիիդ հետ լոգանք ընդունիր: Այն յուրատեսակ արարողության վերածիր: Մյուս բոլոր դեպքերում երբ որ քթի ներսում խուտուտ գա, բթամատով եւ ցուցամատով բռնիր քթարմատը եւ պահիր այնքան, մինչեւ խուտուտն անցնի: Սեքսից հետո կարելի է քիթն աղի լուծույթով ողողել: Մեկ բաժակ եռացրած ջրին ավելացրու մեկ թեյի գդալ աղ եւ կաթեցրու քթի մեջ:

Գազեր

Եթե ինտիմ հարաբերության ժամանակ փորն ուռչում է եւ արագորեն գազեր են հավաքվում, լուրջ ուշադրություն դարձրու սննդին: Հենց դա էլ սեքսի ժամանակ գազերի առաջացման հիմնական պատճառն է:

Ի՞նչ անել

Ռոմանտիկ ընթրիքի ժամանակ հրաժարվիր մթերքներից, որոնք դանդաղ են մարսվում եւ գազեր են առաջացնում: Նման մթերքների շարքին են դասվում խաղողը, չամիչը, թթու կաղամբը, գարեջուրն ու խնձորը: Երբեմն սեքսի ժամանակ օդն ինքնաբերաբար դուրս է գալիս հեշտոցից: Դրա պատճառը սեռական օրգանների անհամապատասխան չափերն են. հավանաբար, հեշտոցը զուգընկերոջ սեռական օրգանից լայն է: Արդյունքում, շփման ժամանակ հեշտոց օդ է մտնում, որն էլ հետո դուրս է գալիս: Որպեսզի նման բան տեղի չունենա, ինտիմ հարաբերության ժամանակ ընտրիր դիրքեր, որոնց ժամանակ հեշտոցի մուտքը նեղանում է:

Բխկոց

Տեղի է ունենում, երբ ստամոքս շատ օդ կամ ուտելիք է մտնում: Կարող է առաջանալ գազավորված ջրից, գարեջրից, յուղոտ մսից հետո: Եթե ռոմանտիկ ընթրիքն ուղեկցվում է երկար զրույցով, բխկոցից խուսափել հնարավոր չէ:

Ի՞նչ անել

Ռոմանտիկ ընթրիքի համար մթերքը խնամքով ընտրիր: Հրաժարվիր գազավորված ըմպելիքներից, գարեջրից եւ հացաբուլկեղենից: Աշխատիր ուտել անշտապ. տղամարդիկ սիրում են, երբ մենք ուտելիքն արժանապատվությամբ ենք կուլ տալիս: Ոչ մի դեպքում լիքը բերանով մի խոսիր. նախ՝ դա դաստիարակության պակասի նշան է, եւ երկրորդ՝ բխկոց է առաջացնում: Աշխատիր խոսել ուտելու ընդմիջումների ժամանակ:

Հրապարակվում է http://sexbutik.by-ի նյութերի հիման վրա

NEWS.am STYLE

Просмотров: 696 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024