Հետաքրքիր Փաստեր Կիրակի, 12.05.2024, 23:20
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Անանն ու Ասադը քննարկել են խաղաղության ծրագիրը

Ավրաամ Ռուսոն Հայաստանի քաղաքացիություն է ստացել

Հակոբ Մանուկյանը դատի է տվել Ջենիֆեր Լոպեսին

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Հայաստանը՝ ՍԵՌԱԿԱՆ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ենթակա կանանց ԱՂԲՅՈՒՐ

Լրագրողները րոպեների ընթացքում դատարկել են գարեջրի սառնարանը

Ամենաազդեցիկ հայտնի մարդիկ. Լոպեսն առաջինն է, Քարդաշյանը` 7-րդը

Հայ կանանց խնդիրները սեքսում

Կաթն ու գարեջուրը դանդաղեցնում են ծերացումը

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Հյուսթոն ընտանիքի անդամները կցուցադրեն իրենց կյանքը` մեծ կորստից հետո

Հայտնաբերել են երկու քաղաքացու կախված դի

Սիրո լեզուն, այնուամենայնիվ, գոյություն ունի

Տղամարդու հետ զրույցի թեմաների թոփ 5-յակ

Ինտիմ հատվածում դաջվածքը լուրջ բնույթ է կրում

Ամեն կնոջ հոգում ապրում է լեսբի

Խորովածն ուտելուց հետո Օբաման մոռացել է վճարի մասին

Միայն սեքսը կանանց բավարար չէ

Поиск

Главная » 2013 » Январь » 7 » Անժելա Սարգսյանի ԲԱՑԱՌԻԿ հարցազրույցը մամուլին. «Ինձ համար անընդունելի է անբարոյական մարդու կերպարը»
17:39
Անժելա Սարգսյանի ԲԱՑԱՌԻԿ հարցազրույցը մամուլին. «Ինձ համար անընդունելի է անբարոյական մարդու կերպարը»

Մեր գործընկերները հարցազրույց են անցկացրել դերասանուհի Անժելա Սարգսյանի հետ:
Ներկայացնում ենք առանց մեկնաբանության:

Որտե՞ղ եք նշելու Ամանորը:

- Տանը՝ նեղ ընտանեկան շրջապատում, ինձ համար ամենահարազատ մարդկանց հետ:

Ի՞նչ տվեց 2012 թվականը, ո՞րն էր այստարվա ամենանշանակալիիրադարձությունը, ի՞նչ տվեց այն Ձերդերասանական կարիերայում:

- Բեղուն աշխատանքային տարի էր… Եղան նաև հյուրախաղեր: Իսկ ամենագլխավոր իրադարձությունը ձագուկիս դպրոց գնալն էր: Իհարկե, միայն դպրոցով չենք բավարարվել, նաև` պար, կիթառ և դաշնամուր:

Որքան գիտենք` թատրոնում Ձեր դերերն ավելացել են, իսկ կինոյում այլևս չեք նկարահանվում,ինչո՞ւ:

- Այո, թատրոնը, իմ կարծիքով, ավելի մոտ է արվեստին… Բացի այդ, զբաղվածությունս բավականին շատ էր այս տարի, կարևորել եմ կարևորը…

-Ո՞րն է Ձեր երազած դերը:

- Յուրաքանչյուր դեր, որտեղ դերասանը աշխատելու տեղ ունի, կարելի է ասել` ցանկալի է: Իսկ ինձ համար գայթակղիչ են լուրջ հոգեբանական վերլուծություն պահանջող դերերը:

-Կա՞ որևէ դեր, որը Ձեզ համար անընդունելի է:

- Այո, անբարոյական մարդու… ամեն սրբությունից զուրկ մարդու կերպարը:

Ձեր խաղացած դերերում փորձում եք մարմնավորել հայ կնոջ կերպարը, թե՞, այնուամենայնիվ,արվեստը ազգություն չի ճանաչում:

 

 

Անժելա Սարգսյան. «Ինձ համար անընդունելի է անբարոյական մարդու կերպարը»

 

- Կան դերեր, որոնցում մեծ հպարտությամբ մարմնավորել եմ հայ կնոջ կերպարը, սակայն, եթե ավելի գլոբալ նայենք` մարդը նույնն է ամենուր…

Ճանաչվածությունը Ձեզ համար բե՞ռ է, թե՞… Այն Ձեզ օգնո՞ւմ է թե՞ խանգարում:

- Միշտ հաճելի է իմանալ, որ սիրված ես ժողովրդի կողմից: Ես փոխադարձ սիրով եմ լցված մարդկանց նկատմաբ և չեմ հասկանում, թե ինչպես կարող է ճանաչվածությունը խանգարել:

Ի՞նչ է ազատությունը Ձեզ համար:

- Ազատությունը դա ոճ է, ջազ, մտածելակերպ… թռչունի պես սավառնել…

Ինչպե՞ս եք վերաբերում քաղաքացիական հասարակությանը, ովքեր պայքարում են հիմնարարազատությունների համար:

- Ես դերասանուհի եմ և ասում եմ, որ իմ գործը վատ չեմ կատարում: Քաղաքականությունը թող մնա քաղաքական գործիչներին…

Ո՞րն է հայ մարդու հերոսի և հակահերոսի կերպարը:

- Իմ հերոսի կերպարը հորեղբայրս է` Քաջիկ Սարգսյանը (ով զոհվել է Լաչինի ազատագրման ժամանակ` 1992թ.), Մոնթե Մելքոնյանն է… Հակահերոսներին աշխատում եմ չհիշել: Չեմ համարում, որ նրանք արժանի են պատմության հիշողությանը:

 

Անժելան

 

Պատրաստվո՞ւմ եք կրկին ամուսնանալ:

- Կյանքը ցույց կտա: Այսօր իմ առօրյան, ապրելակերպը և ամբողջ կյանքը լցնում է իմ դուստրը՝ ամենաթանկ ու ամենասուրբ մարդն իմ կյանքում: Իսկ թե ապագայում ինչ կլինի՝ կյանքը ցույց կտա:

Ձեր աղջիկը ցանկանում է դերասանուհի դառնալ: Դուք կօգնե՞ք նրան, թե՞…

- Սա նույնպես ժամանակի խնդիր է: Կարծում եմ, որ նրա նախասիրությունները բազում անգամներ դեռ կփոխվեն, սակայն եթե… ապա, իհարկե, կօգնեմ:

Դերասանի կյանքում ընտանիքը օգնո՞ւմ, թե՞ խանգարում է:

- Ընտանիքը ամենակարևոր և սուրբ բանն է մարդու կյանքում, որի կոնտեքստում էլ կատարվում է աշխարհի ամենամեծ հրաշքը՝ երեխայի ծնունդը: Կարծում եմ, որ ընտանիքը ոչ մի դեպքում խանգարող չի կարող լինել, ուղղակի այդ ընտանքը պետք է ի սկզբանե կառուցված լինի լուրջ արժեքների վրա…

Ո՞րն է տղամարդու Ձեր իդեալը:

- Սենեկայի, Էպիկուրի, Կանտի, Քամյուի փիլիսոփայության հիմքում դրված, բարձր բարոյականությամբ օժտված, մարդու կերպարը…

Առաջիկայում նախագահական ընտրություններ են: Հետաքրքրվո՞ւմ եք քաղաքականությամբ:

- Ոչ, կարծում եմ, որ ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի…

 

Անժելա Սարգսյանը

 

Վերջին շրջանում շատ է խոսվում քաղաքականության և բարոյականության միջև կապի մասին:Որքանո՞վ է բարոյական քաղաքականությունը Հայաստանում:

- Չեմ կարծում, որ իմ համեստ անձը պիտի դատի նման բարձր արժեքների մասին:

Երբևէ մտածե՞լ եք արտերկրում ապրելու և աշխատելու մասին: Եթե այո, ապա որտե՞ղ:

- Երևի թե իր կյանքում ամեն ոք է մտածել դրա մասին, այստեղ կարևոր է հոգևոր կապը հայրենիքի հետ: Ես շատ եմ սիրում իմ հայրենիքը, իմ թատրոնը…

- 2013 թվականին ի՞նչ անակնկալներ ունեք հանդիսատեսի համար:

- Նոր տարում նոր եռանդով ու նոր իմիջով եմ ներկայանալու հանդիսատեսին… մնացածը կուզեի, որ գաղտնիք մնար, որպեսզի ավելի հետաքրքիր լիներ…

նյութի աղբյուր` 168.am

Просмотров: 832 | Добавил: Admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024