Հետաքրքիր Փաստեր Суббота, 27.04.2024, 02:15
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ուղեղի սկանավորումը կարող է կանխորոշել սեռական ապագան

Մոլագարը բռնաբարել և սպանել է 29 կանանց

Դպրոցահասակ Անջելինա Ջոլին (լուսանկարներ)

Վթարի հետևանքով Մարկ Սաղաթելյանի ու Գրիգոր Նազարյանի վիճակը ծանր է. FOTO

Ուիթնի Հյուսթոնի նախկին ամուսինը նորից է ամուսնացել (լուսանկարներ)

Րաֆֆու փողոցում ''ՌԱՖ'' է այրվել (ֆոտո)

Ուսուցչուհին օդանավի ուղեկցորդին ստիպել է իր հետ սեքսով զբաղվել

Ինչո՞ւ իր ծննդյան տարեդարձին Լանա Խաչատրյանը տղաների չի հրավիրել:)

[Անիմացիա]
paster.do.am Жми КЛАСС

Լիլիթ Հովհաննիսյանը պատասխանում է մեղադրանքներին

Ո՞րն է ՍԵՔՍԻ համար ԼԱՎԱԳՈՒՅՆ ԺԱՄԸ

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Պարուհի Մագայի մահվան պատճառ դարձած ոչ սթափ վարորդը կալանավորված է

Պանդաների ձագերը սահում են բլրակից

Իրինա Շեյքն ու Ռոնալդուն ամուսնանում են

Ստամբուլում հայկական եկեղեցու պահանջած գումարը չունենալու պատճառով հայը թաղվել է իսլամական կարգով

Կոնյակի պատմությունից

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Երբ կինը “խաղի մեջ է”, նրան այլեւս ետ չես պահի

Поиск

Главная » 2012 » Ноябрь » 25 » Անկեղծ է նա քեզ հետ, թե ոչ
21:08
Անկեղծ է նա քեզ հետ, թե ոչ
Անկեղծ է նա քեզ հետ, թե ոչ

Եթե վերջերս կասկածներ ունես սիրած էակիդ անկեղծության վերաբերյալ, կարող ես ստանալ քեզ հուզող հարցերի պատասխանը. պարզապես փոքր-ինչ ավելի ուշադիր եղիր նրա վարքագծի հանդեպ:

1. Խոսելու ընթացքում նրա կոկորդը չորանում է։

Քեզնից ինչ-որ բան թացքնելը ստիպում է նրան նյարդայնանալ ու գրգռվել: «Ըստ մի շարք ուսումնասիրությունների` երբ տղամարդը փորձում է որևէ գաղտնիք թաքցնել, նրա կերակրափողի մկանները սկսում են կրճատվել, ինչի արդյունքում նրա կոկորդը չորանում է,- ասում է ոչ վերբալ հաղորդակցության փորձագետ, «Դու ասում ես ավելին, քան կարծում ես» գրքի հեղինակ Ջանին Դրայվերը: - Եթե նա զրույցի ընթացքում հաճախ է թուքը կուլ տալիս, ուրեմն փորձում է վերացնել չորության զգացումը»: Ուշադիր եղիր, թե մասնավորապես որ թեմաների քննարկման ժամանակ է դա պատահում, և կհասկանաս, թե ինչի հետ է կապված նրա գաղտնիքը:

2. Նա սովորականից ավելի սեքսի կարիք ունի։

Ի՜նչ խոսք, գուցե պատճառը նրա գերակտիվությունն է կամ քո շլացուցիչ տեսքը, սակայն սեռական ցանկության անսպասելի բռնկումը նույնպես կարող է վկայել տղամարդու անազնվության մասին: «Ինչ-որ բան թաքցնող տղամարդը փորձում է խուսափել զրուցակցի հետ հուզական կապից, քանի որ այդ դեպքում կարող է խոսակցության ընթացքում թուլանալ և ասել ավելին, քան նախատեսում է,- նշում է գիտությունների դոկտոր, հոգեբան Քրիստա Բլումը Կալիֆոռնիայից։ - Փոխարենը՝ քեզ սիրելով, նա փորձում է լրացնել այդ հուզական մտերմության բացը ֆիզիկական կապով»: Այնուամենայնիվ, քանի որ տղամարդու սեռական ակտիվության բարձրացման համար կարող են լինել մի շարք օբյեկտիվ գործոններ, վերջնական հետևություն կարելի է անել միայն ամեն ինչ կշռադատելուց հետո:

3. Նա չափից դուրս շատ մանրամասներ է պատմում։

Չարժե ընկնել թյուրիմացության մեջ: Առաջին հայացքից կարող է թվալ, որ եթե տղամարդը մանրամասն պատմում է, թե որտեղ է եղել և ինչով է զբաղել, ապա նա լիովին անկեղծ է: Մինչդեռ շատ հնարավոր է, որ մեծ քանակությամբ մանրամասներ հաղորդելով` նա փորձում է թաքցնել ճշմարտությունը: «Եթե տղամարդը ծանրաբեռնում է իր խոսքը ոչ կարևոր մանրամասներով, արժե անհանգստանալ,- ասում է Ջանին Դրայվերը,- առավել ևս, եթե խոսելու ընթացքում նա հաճախ է դադար տալիս. հավանաբար փորձում է նոր փաստեր հնարել». չէ՞ որ անկեղծորեն որևէ բան պատմելիս մենք չենք կենտրոնանում անհեթեթ և ոչ էական մանրամասների վրա, չենք փորձում հիշել օրվա ընթացքում կուտակած ոչ կարևոր ինֆորմացիան, այլ կենտրոնանում ենք բուն նյութի վրա:

4. Խոսելու ընթացքում նա ձեռքերը պարբերաբար գրպաններն է դնում։

«Եթե կասկածում ես նրա ազնվությանը, ուշադրություն դարձրու ձեռքերի շարժումներին,- խորհուրդ է տալիս Ջանին Դրայվերը.- եթե մարդը խոսելու ընթացքում անսպասելիորեն թաքցնում է ձեռքերը գրպանում կամ սկսում է դիպչել մարմնի տարբեր մասերին, ինչպես օրինակ` ծոծրակին, թերևս, նա փորձում է հարմար դիրք գտնել, քանի որ ենթագիտակցորեն հասկանում է, որ անազնիվ լինելով` սխալ բան է անում»: Հաշվի առ միայն այն հանգամանքը, որ շատ տղաների համար սովորական է խոսել ձեռքերը գրպանում: Եթե քո տղամարդը ևս նման սովորություն ունի, ուրեմն մի՛ շտապիր նրան դասել խաբեբաների շարքը:

Cosmo.am

Просмотров: 574 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024