Հետաքրքիր Փաստեր Չորեքշաբթի, 24.04.2024, 09:32
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Աշխարհի ամենահայտնի պատանին հրաժեշտ տվեց դպրոցին

Վախը դանդաղեցնում է ծննդաբերության գործընթացը

Վթարի հետևանքով Մարկ Սաղաթելյանի ու Գրիգոր Նազարյանի վիճակը ծանր է. FOTO

Մեկ շաբաթվա արձակուրդը գրեթե անօգուտ է. հետազոտություն

Ռեժիսորները ներկայացնում են իրենց ֆիլմերը

Նոր մանրամասներ Ժաննա Ֆրիսկեի կյանքից

Հայ դեռահասները սեռական “ուսուցումը” սկսում են մարմնավաճառների մոտ

Բեյոնսեն ամուսնուն 50 մլն դոլար արժողությամբ նվեր է մատուցել /ֆոտո/

Ո՞րն է ՍԵՔՍԻ համար ԼԱՎԱԳՈՒՅՆ ԺԱՄԸ

Կուդրյավցեւան խոսել է Ռուդկովսկայայի հղիության մասին

Հոլիվոիդյան ամենագեղեցիկ սիրո պատմություններից մեկն ավարտվեց

Բժիշկները սխալմամբ հեռացրել են հիվանդի կոնքոսկրը

Մալաթիայում ամուսինը սպանել է կնոջը

Օլանդը մտադիր է կատարել հայերին տված խոստումը

[Անիմացիա]
Մերսում

Մադոննայի դուստրը կրկին աղմուկ է բարձրացրել իր պահվածքով /ֆոտո/

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Սեքսուալությունն աճում է տարիքին զուգահեռ

Պոռնո դիտած 12-ամյա տղան ամիսներ շարունակ բռնաբարել է 9 -ամյա հարևանուհուն

Поиск

Главная » 2012 » Հունիս » 17 » Առաջադեմ դեռահասների նախընտրած կյանքը. Եվ կույս մնալ, եւ հաճույք ստանալ
17:29
Առաջադեմ դեռահասների նախընտրած կյանքը. Եվ կույս մնալ, եւ հաճույք ստանալ

Հայաստանում փոքրացել է առաջին անգամ սեռական հարաբերություն ունենալու տարիքը. այդ մասին վկայում են հասարակական կազմակերպություններից մեկի անցկացրած հետազոտության տվյալները, որոնք հրապարակվելու են 2012 թվականի սկզբին: Հետազոտությունն անցկացվել է Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, Կապանում, Գորիսում: Հեղինակները 13-16 տարեկան անչափահասների շրջանում արված հարցումներով փորձել են պարզել հետեւյալը. ինչ մակարդակի վրա են գտնվում սեռական հարաբերությունների վերաբերյալ ունեցած դեռահասների գիտելիքները, նրանց ինֆորմացիայի աղբյուրները, սեքսուալ փորձը: Պարզվել է, որ վերջինները սեքսի վերաբերյալ ինֆորմացիան ստանում են հիմնականում ինտերնետի եւ ընկերական շփումների միջոցով:

Սեքսի, ավելի ճիշտ՝ անվտանգ սեքսի մասին դեռահասներն այնքան էլ տեղյակ չեն: Անվտանգ սեքս ասելով՝ մեծամասնությունը հասկանում է միայն անցանկալի հղիությունից պաշտպանված լինելը: Քիչ թե շատ տեղյակ են եղել պահպանակների գոյության մասին, սակայն միայն չնչին տոկոսն է խոստովանել, որ երբեւէ օգտվել է դրանցից: Հատկապես Գորիսի եւ Կապանի արդյունքները ցույց են տվել, որ առաջին անգամ սեռական հարաբերություն ունեցողների տարիքը սկսում է 13-14 տարեկանից, եւ դա արտահայտվում է մեծամասամբ աղջիկների շրջանում: Ի տարբերություն Գորիսի եւ Կապանի՝ Երեւանում սեքսուալ փորձ ունեցող դեռահասների մեծամասնությունը տղաներ են, իսկ Գյումրիում, Վանաձորում՝ եւ տղաները, եւ աղջիկները հավասարապես:

Դեռահասների վարքից շեղվելու պատճառ է հանդիսանում նաեւ դպրոցում սեռական դաստիարակության ուսուցանման պակասը. երեխաները չստանալով համապատասխան կրթություն, դաստիարակություն, ինֆորմացիա, սկսում են ինքնուրույն կորզել իրենց հուզող հարցերի պատասխանները, սեփական փորձի միջոցով:

Սեքսապաթոլոգ Սուրեն Պետրոսյանի ձեւակերպմամբ, շատ կարեւոր է դեռահասների սեռական ճիշտ դաստիարակություն ստանալը. «Ամեն ինչ սկսվում է դեռահասության շրջանից: Եթե 13-14 տարեկան աղջիկը կամ տղան ուզում են ամեն ինչ իմանալ սեքսի մասին, եթե նրանց հետաքրքրում են սեռական հաճույքը, դիրքերը եւ այլն, ապա պետք է ամեն ինչ բացատրել, մեկնաբանել եւ ոչ թե արգելել: Ուզենք, թե չուզենք, միեւնույն է, անչափահասները ստանալու են իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, շատերը փորձելու են կրկնօրինակել այն, ինչ տեսնում են ֆիլմերով կամ նկարներով, ինտերնետով: Իսկ էկրանից ցուցադրվածը, բնականաբար, չափազանցություն է, հենց այդ պատճառով էլ պետք է դպրոցից սկսած բացատրել, թե ինչ է նշանակում սեքսով զբաղվել»:

«Առավոտի» հետ զրույցում գինեկոլոգ Սվետլանա Աղաբեկյանն էլ ասաց. «21-րդ դարի դեռահասների առաջադեմ լինելը չափից շատ արտահայտիչ է դարձել: Նրանք ձգտում են ապրել այնպես, ինչպես արտասահմանցի դեռահասներն են: Ու ասեմ, որ հետ չեն մնում: Ուզում են, ավելի ճիշտ՝ օգտվում են կյանքի բոլոր բարիքներից: Հատկապես աղջիկները շատ հասուն մտածելակերպ ունեն, անում են ամեն ինչ, ապրում սեռական կյանքով, համարելով դա նորմալ երեւույթ: Առավել ճարպիկներն էլ եւ ուզում են հաճույք ստանալ, եւ կույս մնալ. ու հավատացեք, նրանց ամեն ինչ հաջողվում է: Իհարկե՝ ես տվյալներ չեմ հրապարակի, բայց յուրաքանչյուր բժիշկ կհաստատի իմ ասածները, որ այժմ մեծացել է կուսաթաղանթը վերականգնելու համար բժիշկներին դիմող անչափահասների թիվը: Չնայած դա էլ այժմ խնդիր չի հանդիսանում, բայց, ամեն դեպքում, ծնողները ձգտում են իրենց աղջիկներին պատվով պսակել»:


նյութի աղբյուր` aravot.am

Просмотров: 4987 | Добавил: Admin | Рейтинг: 3.1/7
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024