Հետաքրքիր Փաստեր Пятница, 03.05.2024, 01:39
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

32 տարի անց կինը վերականգնել է քիթը, որը կտրել էր դաժան ամուսինը

Ինչպե՞ս եւ ե՞րբ կընտրվի «Մանկական Եվրատեսիլ-2012»-ում Հայաստանի մասնակիցը

Միջոցներ աչքերի հոգնածության դեմ. վերականգնեք նրանց փայլը

Ի՞նչն է ստիպում կանանց դիմահարդարման միջոցներ գնել. հետազոտություն

Մարկ Սաղաթելյանը Facebook-ով իր շնորհակալությունն է հայտնել ընտանիքին և ընկերներին

Կանանց 5 տեսակներ, որոնցից տղամարդիկ փախչում են

Երեխան արգանդում ողջ է մնացել` մոր մահանալուց հետո

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Որոնք են տղամարդկանց մոտ ամենատարածված սեքսուալ մոլորությունները

Աշխարհի ամենասեքսուալ բուսակերները` ըստ “PETA”-ի /ֆոտո/

Կենդանակերպի ո՞ր նշանի տղամարդիկ են հակված դավաճանության

Մասնագիտություններ, որոնք գիրացնում են

Քեյթ Միդլթոնի ոճի գաղտնիքները

Սեռական ցանկության ուժգնությունր փոփոխվում է տարիքի հետ

25 աղջկական արարք, որ մոռանալ չի կարելի

Թուրքիա. Նոբելյան ապագա մրցանակակիրը բանտո՞ւմ

SUPER DANCE ! FAIL ! : Жми КЛАСС

Սեքսի համար կարեւոր վիտամինները

[Անիմացիա]
Ռեալ Մադրիդ-Բարսելոնա.

Поиск

Главная » 2013 » Հուլիս » 3 » Արարատցի կինը չդիմանալով ամուսնու նվաստացումներին ու դաժան ծեծերին ինքնասպան է եղել
09:26
Արարատցի կինը չդիմանալով ամուսնու նվաստացումներին ու դաժան ծեծերին ինքնասպան է եղել

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Աշոտ Աբգարյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Արարատ քաղաքի բնակչուհի Քրիստինեն 2012 թվականի փետրվարի 13-ին ցած էր նետվել իր տան պատշգամբից ու մահացել: 

Սեպտեմբերի 25-ին Քրիստինեի ամուսինը՝ 45-ամյա Աշոտ Աբգարյանն այդ գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: 

Որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու վերաբերյալ ստորագրությունը: 

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ 2012 թվականի դեկտեմբերի 27-ի դատավճռով Աշոտ Աբգարյանին մեղավոր է ճանաչել դաժան վերաբերմունքի, արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով:

Դատաքննությամբ հիմնավորված է համարվել, որ Աշոտն ու Քրիստինեն 2001 թվականից եղել են փաստական ամուսնական հարաբերությունների մեջ, համատեղ կյանքի ընթացքում ունեցել են երեք երեխա: 

Ամուսնության ընթացքում Աշոտը կնոջ նկատմամբ դրսևորել է դաժան վերաբերմունք, նվաստացրել է նրա արժանապատվությունը: Ալկոհոլի ազդեցության տակ հաճախ ծեծի է ենթարկել նրան, աշխատած գումարները ծախսել ալկոհոլի վրա, ընտանիքում առաջացրել է անբարենպաստ սոցիալ-հոգեբանական սթրեսածին պայմաններ: 

Բռնությունների հետևանքով Քրիստինեն ստացել է մարմնական վնասվածքներ: 

Բացասական ապրումների վրա սևեռվելու պատճառով առաջացած լարվածության կուտակումը Քրիստինեն ընկալել է որպես անելանելի իրավիճակ, ինչն էլ «գագաթնակետին է հասել» 2012 թվականի փետրվարի 13-ին:

Այդ օրը ամուսնու հետ հերթական վիճաբանության ժամանակ Քրիստինեն, գտնվելով խիստ լարված հոգեվիճակում, միգուցե վախենալով դարձյալ ծեծի ենթարկվելուց, փորձել է փախչել տնից, բայց Աշոտը թույլ չի տվել, բանալիով կողպել է բնակարանի դուռը: 

Հնարավորություն չունենալով տնից փախչելու՝ Քրիստինեն դուրս է եկել պատշգամբ ու, ըստ դատարանի՝ «վերջին հույսը կորցրած լինելով՝ պահի ազդեցության տակ նրա մոտ զարգացել է հոգեկան գործունեության ժամանակավոր հիվանդագին խանգարում՝ «սուր դեպրեսիվ հակազդման ձևով», ինչի արդյունքում Քրիստինեն դիմել է ինքնասպանության՝ ցած է նետվել պատշգամբից, ստացել գանգուղեղային փակ բութ վնասվածք, գլխուղեղի կարևոր ֆունկցիաների սուր խանգարում:

Ամուսինը նրան տեղափոխել է հիվանդանոց, սակայն կինը, գիտակցության չգալով, մահացել է:

Դատական երկու ատյաններում էլ Աշոտ Աբգարյանն իրեն մեղավոր չի ճանաչել:

Պնդել է, թե ինքը կնոջն ինքնասպանության չի դրդել: 

Իր կինն անհնազանդ է եղել, «լեզվանի», երբեմն օղի է խմել: Ինքն է մեղավոր, որ նրան թույլ է տվել օղի խմել, հատկապես դեպքի օրը: 

Այդ օրը թույլ չի տվել, որ ուշ ժամին կինը տնից դուրս գա, բայց կնոջ «կոտոշներն աճել էին», նա ցանկացել է պատշգամբից իջնել ու հեռանալ, բայց ընկել է, պատշգամբի տակ էլ սառույց է եղել, նա սայթաքել է, վնասվածքներ ստացել... 

Կատարվածի համար ինքը զղջում է ու տառապում:

Քրեական գործի քննությամբ հերքվել է, որ Քրիստինեն դեպքի օրը ալկոհոլ օգտագործած լինի՝ նրա արյան մեջ ալկոհոլ ընդհանրապես չի հայտնաբերվել: Վկաների տված ցուցմունքներով՝ Քրիստինեն եղել է համեստ կին ու սիրող մայր: 

Կնոջը ծեծելը իր ամուսնական «պարտականությունը» համարող տղամարդը մահից հետո էլ փորձել է իրեն փրկելու համար սևացնել կնոջը: Նույն հիմնավորումները նա բերում էր նաև վերաքննիչ քրեական դատարանում:

Ցավոք, երեք երեխա ունեցող կինը չի կարողացել պաշտպանվել, չի պատկերացրել իր իրավունքները, լռել ու դիմացել է, մինչև լարվածությունից ու վախից դիմել է ծայրահեղ քայլի՝ ինքն իրեն զրկել է կյանքից:

Աշոտ Աբգարյանը անտեսել է, թե կնոջ նկատմամբ դրսևորած իր դաժան վերաբերմունքով, կնոջ ինքնասպանությամբ ինչ տառապանքի ու հոգեկան ցնցման է ենթարկել իր երեխաներին:

Որպես Աբգարյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է համարվել խնամքին մինչև 14 տարեկան երեք երեխայի առկայությունը: Ծանրացնող հանգամանք՝ հանցանքն ալկոհոլի ազդեցության տակ կատարելը:

ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով նախատեսվում է մինչև 3 տարի ազատազրկում:

Ընդհանուր իրավասության դատարանը Աշոտ Աբգարյանին դատապարտել է 1 տարի ազատազրկման: 

Նրան կալանքի տակ կառնեն դատավճիռն օրինական ուժ ստանալուց հետո: Պատժի սկիզբը՝ փաստացի կալանքի տակ առնելու օրից: 

Դատարանը վճռել է պատժաժամկետի ընթացքում Աշոտ Աբգարյանի խնամքի տակ գտնվող 11, 8 և 5 տարեկան երեխաների խնամքը հանձնել իրավասու մարմնի՝ Արարատի քաղաքապետարանի խնամակալության ու հոգաբարձության մարմնին: 

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել Աբգարյանի շահերի պաշտպանը՝ միջնորդելով բեկանել դատավճիռը, գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:

Վերաքննիչ քրեական դատարանը, քննելով բերված բողոքը, մերժեց այն, իսկ ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողեց օրինական ուժի մեջ:

1in.am
Просмотров: 683 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024