Հետաքրքիր Փաստեր Пятница, 10.05.2024, 07:52
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ֆիլիպ Կիրկորովը կրկին հայր է դարձել

Իսրայելցի նորապսակներն իրենց մեղարամիսը սկսել են աղբանոցում

Րաֆֆու փողոցում ''ՌԱՖ'' է այրվել (ֆոտո)

Պրոֆեսորը կտրել է ապահարզան պահանջող կնոջ շրթունքը

Մոսկվայում բացվել է Քեյթ Մոսի եւ Միլա Յովովիչի էրոտիկ լուսանկարների ցուցահանդեսը /ֆոտո/

42-ամյա Ջենիֆեր Լոպեզն ինչպե՞ս է գայթակղել 25-ամյա Կասպերին /ֆոտո/

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ջրհեղեղ` ատոմակայանի հարեւանությամբ. ջուրը քշել է մի երեխայի, ում հետո մահացած են գտել

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Հայ պարուհին պորտապարով նվաճել է Նյու Յորքը (Վիդեո)

[Անիմացիա]
Ուժեղ կին

Ուրալում ռուսներն ու ուզբեկները հայերի «կոտորած» էին ծրագրել

Բրիտանացի տղամարդը հաջող ծննդաբերել է

[Անիմացիա]
Жми КЛАСС

Ինչպես իմանալ, որ դավաճում է. 5 նախանշաններ

Շվեդիայում տղամարդկանց կանգնած միզելն արգելող օրենք կարող է ընդունվել

Օրական երկու բաժակ սուրճը կօգնի ձեր սրտին առողջ մնալ

Ուկրաինայի մարմանավաճառները «մեծ ակնկալիքներ» ունեն Euro 2012-ից

Պամելա Անդերսոնը աճուրդի է հանում իր կրծքերը

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Поиск

Главная » 2013 » Մայիսի » 11 » Արդյո՞ք կանայք և տղամարդիկ ճիշտ են հասկանում իրար անկողնում (18+)
15:02
Արդյո՞ք կանայք և տղամարդիկ ճիշտ են հասկանում իրար անկողնում (18+)

Գուցե մեր սիրելի տղամարդիկ առիթը բաց չեն թողնում պարծենալու, որ իրենք գերազանց գիտեն կնոջ ներաշխարհն ու հոգին և ունեն «Ի՞նչ են ուզում կանայք» հարցին կոնկրետ պատասխաններ... Ներողամտորեն կարելի է նրանց հուսադրել, որ «տղամարդ» բառի հենց միայն երկրորդ բաղադրիչը թույլ է տալիս նրանց լիովին սխալվելու. արդյո՞ք այն համոզմունքները, որոնք ունեն տղամարդիկ կանանց մասին, միշտ են համապատասխանում իրականությանը: Պարզվում է`


Տղամարդիկ մտածում են`
Կանայք սիրում են ոչ թե ուղղակի սեքս, այլ նրանց անհրաժեշտ է  անպայման երկար նախերգանք:

Դոգմատիզմ: Իրականում յուրաքանչյուր կին խառնվածքով խիստ տարբեր է: Ոմանց անհրաժեշտ են երկարատև նախերգանքներ, իսկ ոմանք էլ գրգռվում են առաջին իսկ վայրկյանից: Իհարկե, լինում են շեղումներ կանոններից. երբեմն անգամ ամենահախուռն կինը նախերգանքի կարիք է զգում: Իսկ եթե այդ նախերգանքը ոչ միայն երկար է, այլ նաև արհեստավարժ, ապա դրանից ոչ մի կին չի հրաժարվի: Սակայն պարտականության տեսք ստացած նախերգանքը կարող է ձանձրացնել և նյարդայնացնել կնոջը: Այդ իսկ պատճառով տղամարդիկ պետք է կարողանան հասկանալ, թե կոնկրետ դրության մեջ որ տարբերակն է ավելի հարմար և չհետևեն գործողությունների արդեն նախագծված ծրագրին: Այն, որ զուգընկերը շատ առատաձեռն է ու խնայողություններ չի անում փաղաքշանքներ բաշխելիս, այնքան էլ վատ չէ: Պարզապես պետք է նրան ակնարկել, որ կանանց, քնքշանքներից բացի, կատարյալ հրճվանք է պատճառում նաև ինքնաբուխ սեռական ակտը:

Տղամարդիկ մտածում են`
Կանայք անկողնում չափազանց միօրինակ են:

Միամտությո¯ւն: Կանայք ոչ միայն խիզախ փորձարկումների կողմնակից են, այլև պատրաստ են աջակցել դրանք նախաձեռնողին: Իհարկե, իրենք` կանայք, նորույթներ հազվադեպ են առաջարկում. չէ՞ որ դրան կարող է անմիջապես հետևել «Իսկ ո՞վ է քեզ այդ ամենը սովորեցրել» անխուսափելի հարցը: Իրականում կանայք անկողնում նույնքան նորարար են, որքան տղամարդիկ: Մեր օրերում շատ բան կարելի է սովորել նույնիսկ կինոնկարներից և ինտերնետից: Պարզապես կանայք վախենում են անհամեստ երևալ, կամ էլ փորձում են խնայել տղամարդկանց: Իրավիճակը փրկելու համար մասնագետները խորհուրդ են տալիս երկուստեք առաջարկել փորձել ինչ-որ նորույթ և չամաչել դրա համար:

Տղամարդիկ մտածում են`
Կանայք համոզված են, որ տղամարդու սեռական օրգանի չափսերը նշանակություն ունեն:

Նախապաշարմունք: Կանանցից շատերը պնդում են, որ տղամարդու սեռական անդամի չափսը ոչ միայն նշանակություն չունի, այլև դա չի որոշում իրենց սեռապես բավարարվածությունը: Իրականում տղամարդու սեռական օրգանի չափսերով ավելի շատ պայմանավորված է նրանց մեծ մասի ինքնագնահատականը: Սիրելի' կանայք, եթե ձեր զուգընկերը տառապում է թերարժեքության այս բարդույթով, պարզապես նրբանկատերոն համոզեք նրան, որ իր անդամի չափսերը իդեալական են` ոչ ավել և ոչ պակաս: Փորձեք նրան ապացուցել այն պարզ ճշմարտությունը, որ անկողնում տղամարդու արհեստավարժությունը չեզոքացնում է նրա կենսաբանական ցանկացած թերություն, եթե նույնիսկ կա այդպիսին:

Տղամարդիկ մտածում են`
Կանանց բախտը բերել է. նրանք շատ զգայուն են:

Անհիմն նախանձ: Իհարկե, հաճելի է, որ տղամարդիկ կարծում են, թե կանայք իրենց գերզգայունության շնորհիվ կարող են հիսուն անգամ անընդմեջ օրգազմ զգալ: Սակայն, որպես գաղտնիք ասենք, որ այդ թիվը մի փոքր չափազանցված է: Իրականում, սեքսոլոգների կարծիքով, այդ ցուցանիշը բնորոշ է կանանց ոչ մեծ մասին: Եթե կինը սեռական միևնույն ակտի ժամանակ երկու կամ ավելի անգամ է օրգազմի հասնում, ապա դրանց տևողությունը չի գերազանցում 60 վայրկյանը: Իսկ եթե դա երբևէ տեղի ունենա, ինչ խոսք, զգացողությունները կմնան առհավետ: Պետք է ընդամենը սովորել սեռական հաճույքի գագաթնակետին հասնել տղամարդու հետ միաժամանակ: Դա այնքան էլ հեշտ չէ, սակայն խելացի և բանիմաց կանանց համար անհնար ոչինչ չկա կյանքում, այդ թվում և անկողնում:




Տղամարդիկ մտածում են`
Կանանց հանգստացնելու լավագույն տարբերակը նրանց հետ սեքսով զբաղվելն է:

Անհեթեթությո¯ւն: Կանանց պարագայում այս եղանակը կգործի միայն այն դեպքում, երբ այդ լարվածությունը կապված է սեռական անբավարարության հետ: Իրականում զույգերի միջև ծագած լարվածությունը պետք է հարթել նախքան ննջասենյակ մտնելը: Եթե կնոջ լարվածության պատճառը այլ է, ապա սեքսը «բալասան» չի կարող լինել: Տղամարդիկ պետք է փորձեն հասկանալ, որ եթե կինը նյարդային պոռթկումի եզրին է, ապա այս դեպքում սեքսը ամենահարմար տարբերակը չէ: Կինը պետք է բացի իր սիրտը, լսի աջակցության խոսքեր, սիրո խոստովանություններ, հաճոյախոսություններ ու խորհուրդներ: Կինը նման դեպքերում ծով քնքշանքի, միլիոնավոր համբույրների կարիք է զգում: Իսկ պարզապես բուռն հեշտանքը կնոջն ընդամենը որոշակի թեթևություն կբերի: Հանրային հարցումների համապատասխան` կանանց 21%-ն այդպիսի հոգեվիճակում նախընտրում է զբոսնել` զուգընկերոջ հետ ձեռք ձեռքի տված, կամ էլ պարզապես պառկել անկողնում` սիրելի էակի կողքին: Տղամարդը պետք է պատրաստ լինի հասկանալ նրան և սեքսը հետաձգել ավելի լավ ժամանակների, երբ բարենպաստ է ոչ միայն եղանակը, այլ նաև կնոջ տրամադրությունն ու ներաշխարհը:

Տղամարդկային ճիշտ ու սխալ համոզմունքներ

Կանադացի տղամարդկանց 80%-ը կարծում է, որ գայթակղման արվեստում կանայք զգալիորեն գերազանցում են իրենց:
Բրիտանացի տղամարդկանց 74%-ը համոզված է, որ ալկոհոլը կնոջը և' գայթակղելու, և' կիրքը բորբոքելու լավագույն միջոց է:
Ամերիկացի տղամարդկանց 59%-ը կասկածում է` արդյո՞ք իր զուգընկերուհին օրգազմ է ապրում, թե՞ կեղծում է դա:
Ֆրանսիացի տղամարդկանց 63%-ը վստահ է, որ եթե կինը նախաձեռնություն չի ցուցաբերում, ապա նա ֆրիգիդային է:
Կանադացի տղամարդկանց 71%-ը վստահ է, որ կանայք սիրում են, երբ իրենց ցավ են պատճառում սեքսի ժամանակ:

erkusov.com
Категория: 18+ | Просмотров: 723 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024