Հետաքրքիր Փաստեր Четверг, 02.05.2024, 02:56
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Հայաստանցիները տպավորիչ արդյունքներ են գրանցում պոռնոկայքեր այցելելով

Ռեփեր Լեւոն Պապյանին սպանած աղջիկը թմրամոլ է եւ պոռնոդերասանուհի

Հաճելին` օգտակարի հետ

Հարձակվել է մանկապարտեզի վրա` կացինը ձեռքին

Ինչպե՞ս եւ ե՞րբ կընտրվի «Մանկական Եվրատեսիլ-2012»-ում Հայաստանի մասնակիցը

Հոգեբանները պարզել են լավագույն վայրը ծանոթություններ հաստատելու համար

Սեքսի տեւողությունը երբեմն խոչընդոտ է դառնում

Վթարի հետևանքով Մարկ Սաղաթելյանի ու Գրիգոր Նազարյանի վիճակը ծանր է. FOTO

Գաղտնիքներ պահելը ֆիզիկապես ծանր է

«Մարզված» շրթունքներ. շրթներկը չի ծածկում անխնամ վիճակը

Սեքսուալությունն աճում է տարիքին զուգահեռ

Կրքոտ համբույրով կարելի է այրել 30 կալորիա

Տղամարդը ողջ է մնացել Նիագարայի ջրվեժը նետվելուց հետո /ֆոտո/

Իսպանական Պամպլոնա քաղաքում մեկնարկել է Սան-Ֆերմին փառատոնը /ֆոտո/

Ինչպես ճիշտ հաճոյախոսել. հաճոյախոսության տեխնիկա

Այսուհետ՝ Տեր և Տիկին Թանկյաններ. բացառիկ լուսանկարներ հարսանյաց հանդեսից

Ամառային նախաճաշ «Պանրային գնդիկներ»

Ուսուցիչն արտասովոր լուծում է գտել երեխաների առաջադիմությունը բարձրացնելու համար

Ուրգանտը հերքել է Սվետլակովի ամուսնալուծության լուրերը

Поиск

Главная » 2013 » Հուլիս » 24 » Արժանի էի...(հուզիչ պատմություն)
01:29
Արժանի էի...(հուզիչ պատմություն)
Արժանի էի...(հուզիչ պատմություն)


Սա մեր տունն է,որտեղ ապրում էինք ես ու մայրս,հայրս վաղուց էր մահացել ու աղոտ եմ հիշում նրան...։Ահա հարազատ պատերը,կիսաքանդ աստիճանները և մաշված նստարանը։
Հեռվից գալիս է մայրս՝ ջրով լի դույլերը ձեռքին։ Ես վազում եմ նրան ընդառաջ։
-Մայրի՛կ,օգնե՞մ քեզ,-ձեռքս մեկնում եմ.
-Ո՛չ որդիս,ծանր է,դու դեռ փոքր ես,-ասաց մայրս։
Ես ինը տարեկան էի։ Մայրս տանում էր ծանր դույլերը,իսկ ես քայլում էի նրա ետևից։Հա-
սանք տուն։Մայրս դույլերը դրեց գետնին։
-Մամ սոված եմ։
-Հիմա որդիս,ուտելու բան կտամ։
Նա բացեց պահարանը,հանեց մեկ հատ ձու,ես մորս հարցրի.
-Մամ բա քե՞զ,-նա պատասխանեց.
-Ես քաղցած չեմ տղաս,կե՛ր։
Հիմա եմ հասկանում,որ այդ օրը մենք ընդամենը այդ մեկ ձուն ունեինք...։Հիշում եմ մի օր,երբ արդեն քսաներեք տարեկան էի,տուն եկա ընկերուհուս հետ։Դուռը կամաց բացեցի
և մտանք տուն,մայրս նստած էր պատուհանի մոտ։
-Մամ ծանոթացի՛ր,ընկերուհիս է՝ Աննան։Աննան ժպտաց։
-Նա մեր հարևան գյուղից է,-ասացի ես։
Մայրս նայեց Աննային ու ասաց.
-Ուրախ եմ աղջիկ ջան։
Ես և Աննան ամուսնացանք և պատրաստվում էինք հեռանալ մորս տնից։ Ճամպրուկները դրված էին դռան դիմաց,մենք հավաքում էինք մեր իրերը,իսկ մայրս լուռ նայում էր։

ԱՐԺԱՆԻ ԷԻ...(հուզիչ պատմություն)

-Վերջ,ամենինչ պատրաստ է,-ասացի ես։
-Այո կարող ենք արդեն գնալ,մեքենան եկել է,-ասաց Աննան՝ պատուհանի կողմը նայելով։
Մայրս տխուր նայեց մեզ։
-Դե մայրիկ,մեր գնալու ժամանակն է,այն գյուղը որտեղ մենք ապրելու ենք,շատ հեռու չէ և հաճախ կայցելենք քեզ,-ասացի ես։
-Այո ճիշտ է,-հաստատեց Աննան։Մենք գրկախառնվեցինք,մայրս լուռ էր,բայց ես տեսնում էի նրա աչքերի թախիծը։Դուրս եկանք բակ,մոտեցանք մեքենային,մայրս կանգնած մնաց դռան մոտ։Ես ձեռքով արեցի նրան,նա էլ ժպտալով պատասխանեց,մեքենան շարժվեց։ Մայրս կանգնած նայում էր մեր հետևից...։
ԱՐԺԱՆԻ ԷԻ...(հուզիչ պատմություն)

Ես արդեն երկու երեխա ունեմ՝ տղա և աղջիկ։ Յոթ տարի է անցել ինչ հեռացել ենք։Հազվա-
դեպ ենք այցելում մորս։ Ծանր ենք ապրում։Աննան հաճախ ինձ համոզում է.
-Արմա՛ն,այսպես չենք կարող ապրել,մեր և քո մոր տունը վաճառենք,գնանք Մոսկվա։Մայրդ թող որոշ ժամանակ մնա ծերանոցում,մինչև վիճակներս կբարելավվի։
-Ես կխոսեմ մորս հետ,-վերջապես ասացի ես։
Մեր մտադրությունների մասին պատմեցի մորս,երկար ժամանակ պահանջվեց ինձանից,
մինչև բուն նյութին հասա,չեմ կարող ասել ինչ էի զգում այդ պահին երբ արտասանեցի այդ բառը...։Մայրս մի պահ լռեց,ապա...
-Եթե քո համար այդպես լավ կլինի,ես համաձայն եմ,-ասաց մայրս։
Ծերանոցում հրաժեշտ տալիս ասացի.
-Մամ հենց հասնեմ Մոսկվա,աշխատանք գտնեմ,քեզ այստեղից կտանեմ ու մենք միասին կապրենք։
Նա լուռ ժպտաց, կարծես կռահում էր,որ իմ ասածները երբեք չեն կատարվելու։ 
ԱՐԺԱՆԻ ԷԻ...(հուզիչ պատմություն)

Դուրս եկա ծերանոցից՝ նայեցի պատուհանին,բայց պատուհանի մոտ ոչ-ոք չկար,դատար-
կություն զգացի։Կանգնած մնացի պատուհանի մոտ,հույս ունենալով,որ նա կնայի,բայց ապարդյուն։ Հեռացա։ 
Մենք Մոսկվայում ենք,կարծես մոռացել էի մորս մասին,նրանից տեղեկություն չունեի։ Մի օր Երևանից զանգեցին ու ասացին.
-Ձեր մայրը հիվանդ է,ուզում է տեսնել ձեզ։ Դրեցի լսափողը ու խեղդվելով ասացի.
-Իմ մայրը...։ Հասա Երևան։Ամբողջ ճանապարհին՝ մինչ կհասնեի ծերանոց,ասում էի.
-Ների՛ր ինձ մայրիկ,խնդրում եմ ների՜ր,սպասիր գալիս եմ։
Ճանապարհը այնպես երկար էր թվում,թվում էր երբեք չեմ հասնի։ Վերջապես հասա,
շնչակտուր մտա այն սենյակը,որտեղ մայրս էր և...,քարացա տեղումս,սիրտս դադարեց
բաբախել,նա մահացել էր...,մոտեցա բռնեցի ձեռքը,համբուրեցի.
-Մա՛մ,մամ վեր կաց,խնդրում եմ,մաա՜ամ, ների՜ր, ների՜ր...։
-Ես արդեն ծեր եմ,ես հիմա այստեղ եմ՝ ծերանոցում,երեխաներս են ինձ այստեղ բերել, ու չգիտեմ թե նրանք որտեղ են հիմա,կինս՝ Աննան, վաղուց է մահացել,ես արժանի եմ սրան։
Լավ աղջիկս,հոգնեցի խոսելով,-ասաց նա ծերանոցի խնամող բուժքրոջը և փակեց աչքերը։
Բուժքույրը դուրս եկավ սենյակից և ասաց մյուս բուժքրոջը.
-Ծերունին մահացավ։
Slaq.am - Լրատվական աղբյուր

Просмотров: 697 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024