Հետաքրքիր Փաստեր Пятница, 26.04.2024, 00:38
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Սխալմամբ իր հաշվեհամարի վրա հայտնված 1,5 մլն դոլարն ամերիկացին պարտվել է խաղատանը

Բժիշկները նախազգուշացնում են. քաղցրը` սեքսից առաջ վտանգավոր է

Լուսանկարում են հայտնիները

Գիտնականները կարողացել են բացահայտել ծերության գենը և ազդել դրա վրա

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Մեսին հանգստանում է Մայամիում

NBA-ի մարզիկը տան խոհանոցում բանկոմատ է տեղադրել

2012թ. ամենաթանկ հյուրանոցները

Ինչի՞ց է առաջանում խռմփոցը

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Տղամարդը ծեծել է իր տղային նեղացրած երեխային (վիդեո)

Երբ հանգցնում եք ննջասենյակի լույսը

Թուրքիա. Նոբելյան ապագա մրցանակակիրը բանտո՞ւմ

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Հակոբ Մանուկյանը դատի է տվել Ջենիֆեր Լոպեսին

«ԱրմենՏել»-ի բաժանորդները, գտնվելով ռոումինգում ցանկացած երկրում, կարող են ստանալ անվճար զանգեր

Ուղեղի սկանավորումը կարող է կանխորոշել սեռական ապագան

Եզդի ժողովրդի հարսանեկան ծիսակատարությունները

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Սկեսրայրը սպանել է հարսին, հետո ինքն իրեն

Поиск

Главная » 2012 » Հուլիս » 2 » Արտահայտություններ, որոնք փչացնում են զույգի հարաբերությունները
18:24
Արտահայտություններ, որոնք փչացնում են զույգի հարաբերությունները

Կանայք հաճախ են անզգույշ արտահայտություններ թույլ տալիս, բայց համաձայնեք' երբ խոսքը վերաբերում է սիրելիի հետ հարաբերություններին, կարելի է ավելի  նրբանկատ լինել, քան սովորաբար: Եվ այսպես, Ձեզ ենք ներկայացնում 10 տարածված արտահայտություններ, որոնք կարող են ավելորդ լարվածություն մտցնել անգամ ամենաիդեալական հարաբերությունների մեջ:

Սիրելիի հետ զրուցելիս մի ասեք.

1. «Դու իմ նապաստակն ես, մռութիկն ես…»: Խուսափեք նմանատիպ փաղաքշանքներից այն ժամանակ, երբ դուք մենակ չեք: Դրանք կարող են այլ անձանց դրդել, թեկուզ ընկերաբար, բայց ծիծաղելու Ձեր սիրելիի վրա, ինչը նրան դուր չի գա: Նման խոսքերի փոխարեն ավելի լավ է օգտագործեք «սիրելիս», «թանկագինս» բառերը:

2. «Ախր խոստացել էիր»: Երբեք ասելիքն այսքան կոպիտ մի ձևակերպեք: Տղամարդկանց համար անչափ կարևոր է տված խոստումը ու, հավատացեք, նա Ձեզնից լավ գիտի, որ ինչ-որ խոստում կատարել չի կարողացել: Պետք չէ կոպտորեն մեղադրել նրան և վնասել նրա ինքնասիրությունը: Ավելի լավ է պարզապես կրկնել խնդրանքը:

3. «Հիմար նախասիրություններ ունես», «Բավական է նայես այդ ոչինչ չասող խաղը…»: Եթե անգամ չեք կարողանում կիսել Ձեր զուգընկերոջ հոբբին, աշխատեք գոնե բացասաբար չարտահայտվել դրա մասին: Ախր այդ զբաղմունքները նրա համար կարևոր են. հաշտվեք այդ մտքի հետ:

4. «Իսկ իմ նախկի՜նը…»: Տղամարդկանց միշտ էլ հետաքրքրում է Ձեր նախորդ սեքսուալ փորձը, բայց մի բան է հետաքրքրվելը, լրիվ այլ բան' ճշմարտությունն իմանալը: Ինչպես էլ պատմեք նրան նախորդ հարաբերության մասին, միևնույնն է, նրան անպայման մի բան դուր չի գա… Ավելի լավ է, լռեք:

5. «Դու չես կարող դա անել», «Անգամ ճանճ սատկացնել չես կարող», «Հիմարություն է քո գործը», «Ասում էի չէ՞…»: Դե այստեղ ամեն ինչ պարզից էլ պարզ է: Անթույլատրելի է տղամարդուն ասելը, որ նա անկարող է որևէ բան անել, այլապես կա'մ նա իրոք թևաթափ կլինի, կա'մ կգտնի մեկ ուրիշին, ով կոգեշնչի իրեն ու կողքին կլինի:

6. «Քո փորը հղի կնոջ փորի նման է», «Այս հագուստը մուրացկանին էլ վայել չէ…»: Ինչու՞ եք կարծում, թե տղամարդկանց համար արտաքինը կարևոր չէ: Մի վիրավորեք նրան: Փոխարենը ավելի ակնառու սկսեք զբաղվել սեփական կազմվածքով ու հագուկապով, այցելեք մարզասրահ, նրա ներկայությամբ կանգնեք հայելու առաջ ու հիացեք Ձեր կազմվածքով: Հավատացեք' նա կզգա, որ չի համապատասխանում Ձեզ և կաշխատի փոխվել: Նրա հագուստը քննադատելու փոխարեն ավելի լավ է ասեք. «Այս բլուզը ծածկում է քո լայն ուսերը, իսկ այն մյուսով դու Ջեյմս Բոնդից էլ սիրուն ես նայվում…»:

7. «Ինչ շատ եմ գիրացել», «Էս նկարում տեսքս ահավոր է», «Ես գեղեցիկ չեմ…»: Երբևէ մտածե՞լ եք, որ մինչ Ձեր ասելը նա չէր էլ նկատում, որ փոքր -ինչ քաշ եք ավելացրել կամ նման մի բան: Ամբողջ խնդիրն այն է, որ Ձեր անկեղծ հայտարարությամբ դուք պարզապես նրա ուշադրությունը գամում եք Ձեր թերություններին:

8. «Ես էպիլյացիա եմ անում», «Սպիտակեցնում եմ ատամներս», «Մազերս ներկում եմ…»: Այս ամենը նա կնկատի առանց Ձեր միջամտության էլ: Բայց Ձեր շեշտադրումը այլ բովանդակություն կհաղորդի ամեն ինչին: Նա կսկսի մտածել, որ Ձեր տեսքն այնքան էլ բնական չէ:

9. «Մենք պետք է խոսենք»: Եթե ասելիք ունեք, պարզապես սկսեք ասել, առանց նախաբանի: Հատկապես անթույլատրելի է առավոտյան ասել, որ լուրջ խոսելիք ունեք այն դեպքում, երբ միայն երեկոյան եք հանդիպելու:

10. «Ախր ես հղի եմ…»: Պետք չի տեղի -անտեղի հիշեցնել, որ Դուք երեխա ունեք կամ սպասում եք նրա ծննդին: Վստահ եղեք, որ Ձեր զուգընկերը դրա մասին չի մոռացել: Մոռացեք այն բոլոր արտահայտությունները, որոնք օգտագործում եք նրան ինչ-որ բան պարտադրելու կամ «բերանը փակելու» համար: Դրանք Ձեր դեմ են տրամադրում


ladynews.am

Просмотров: 1129 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024