Հետաքրքիր Փաստեր Четверг, 25.04.2024, 12:42
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ինչո՞ւ է Հայաստանից հեռացել Արմինե Գրիգորյանը

Կողակիցներին դավաճանող տղամարդիկ ավելի հաճախ են մահանում ինֆարկտից

Սեռական կյանքը հղիության ընթացքում

Նոր մանրամասներ Մարկ Սաղաթելյանի եւ Գրիգոր Նազարյանի առողջական վիճակի մասին

NBA-ի մարզիկը տան խոհանոցում բանկոմատ է տեղադրել

Ինչպես ճիշտ հաճոյախոսել. հաճոյախոսության տեխնիկա

Մեկ գիշերվա սեքսը կարող է լուրջ հարաբերությունների սկիզբ դառնալ. հետազոտություն

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Կարմիր շրթներկը անբացատրելի ազդեցություն է գործում տղամարդկանց վրա

[Անիմացիա]
Սեղմիր Класс

[Անիմացիա]
paster.do.am Жми КЛАСС

Կանայք սեքսում առավել ռիսկային են

Տրամադրությունը բարձրացնող մթերքներ

«ԱրմենՏել»-ի բաժանորդները, գտնվելով ռոումինգում ցանկացած երկրում, կարող են ստանալ անվճար զանգեր

Ուսուցչուհին օդանավի ուղեկցորդին ստիպել է իր հետ սեքսով զբաղվել

Ժամկետանց ապրանքներ մայրաքաղաքի սուպեր-մարկետներում

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Կորոլյովան ու Տարզանը հիմա էլ դատական գործ են բացել.4 մլն ռուբլի են ուզում /լուսանկար/

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Поиск

Главная » 2013 » Մայիսի » 16 » Արտաշատում մոր թույլտվությամբ 12-ամյա աղջիկը շփվել է 19-ամյա երիտասարդի հետ ու «տրվել» նրան
01:14
Արտաշատում մոր թույլտվությամբ 12-ամյա աղջիկը շփվել է 19-ամյա երիտասարդի հետ ու «տրվել» նրան
Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Սարգսյանի նախագահությամբ ավարտվել է Գառնիկ Պողոսյանի գործի դատավարությունը:

Ըստ դատավճռի՝ Արտաշատ քաղաքի բնակիչ, 19-ամյա Գառնիկ Պողոսյանը 2011 թվականի սեպտեմբերին ծանոթացել է Երևան քաղաքի բնակչուհի, անչափահաս՝ 1999 թվականի մայիսի 13-ին ծնված, այսինքն՝ ծանոթության պահին 12-ամյա Ի.-ի հետ: 

Դատական ակտի համաձայն՝ երիտասարդն անչափահաս աղջկա մայրիկից թույլտվություն է խնդրել նրա դստեր հետ շփվելու համար: Թույլտվությունը... ստացել է: 

Աղջկա հետ «հաճախակի» հանդիպումներ է ունեցել... «ամուսնության նպատակով»: 

2012 թվականի փետրվարի 24-ին Ի.-ն Արարատի մարզի գյուղերից մեկում բնակվող մորաքրոջն այցելելու նպատակով միայնակ ժամանել է Արտաշատ: 

Շուկայի տարածքում նա «պատահաբար» հանդիպել է Գառնիկ Պողոսյանին: Վերջինս աղջկան առաջարկել է իր տուն գնալ: 

Դեռևս 12-ամյա աղջիկը համաձայնել է: Գառնիկի տուն են գնացել: Տանը երկուսով են եղել: 

Ըստ դատավճռի՝ փոխադարձ համաձայնությամբ նրանք սեռական հարաբերություններ են ունեցել: Մինչև մայիսի 27-ը ակնհայտորեն 16 տարին չլրացած աղջկա հետ Գառնիկը սեռական հարաբերություններ է ունեցել ևս 4 անգամ: 

Աղջիկը, ծնված լինելով մայիսի 13-ին, այդ ընթացքում հասցրել է դառնալ 13 տարեկան: Չափահաս երիտասարդն ու անչափահաս աղջիկը վերջին անգամ սեռական հարաբերություններ են ունեցել 2012 թվականի մայիսի 27-ին: 

Ընդհանուր իրավասության դատարանում Գառնիկ Պողոսյանն իրեն մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածով՝ ակնհայտ 16 տարին չլրացած աղջկա հետ սեռական հարաբերություններ ունենալու համար: 

Նա հայտնել է, որ ծանոթության ժամանակ իմացել է, թե աղջիկը 14 տարեկան է: Երբ նրան իրենց տուն է հրավիրել, աղջիկը համաձայնել է: Երկուսով գնացել են ննջասենյակ, համբուրվել են, գրկախառնվել, ու աղջիկն ինքնակամ հանվել է, ինքնակամ էլ սեռական հարաբերություններ ունեցել իր հետ: 

Ամբաստանյալը դատարանում ընդգծել է, թե նպատակ ունի հետագայում ամուսնանալու Ի.-ի հետ:

Տուժող աղջիկը, որը, իր կարծիքով, երևի տուժող չէր, դատարանում հայտնել է, թե Գառնիկի հետ ծանոթացել է հեռախոսով: Երբ Արտաշատում հանդիպել է Գառնիկին ու նրա տուն գնացել, Գառնիկը բանալիով փակել է դուռը: Գնացել են ննջարան, տղան հանել է իր շորերը, ինքը չի առարկել: Սեռական հարաբերություններ ունեցել է իր կամքով ու ցանկությամբ:

Աղջիկը դատարանում նշել է, որ սեռական հարաբերություններ ունեցել է միայն Գառնիկի հետ: Գիտակցել է իր արարքն ու դրա հետևանքները: Գառնիկից բողոք չունի:

Աղջկա մայրը հայտնել է, թե ինքը Գառնիկին թույլատրել է միայն հեռախոսով շփվել իր անչափահաս դստեր հետ: Բայց իրականում նրանք հանդիպել են: 

2012 թվականի հունիսի 8-ին, երբ ինքը մասնակցել է իր անչափահաս աղջկա հարցաքննությանը, միայն այդ ժամանակ է տեղեկացել, որ նա փետրվար ամսին Գառնիկի հետ սեռական հարաբերություններ է ունեցել: 

Գառնիկը դստեր նկատմամբ բռնություն չի գործադրել, պարզապես աղջիկն առանց հասկանալու տրվել է նրան: Դուստրն այդ մասին իրեն ոչինչ չի ասել: Իսկ երբ տեղեկանալուց հետո ինքը... մտահոգվել է, դուստրը հայտնել է, թե ոչինչ չի ասել, քանի որ հասկացել է, որ սխալ բան է արել: 

Դուստրը մեկ անգամ է սեռական հարաբերություն ունեցել՝ իր իմանալով, միայն Գառնիկի հետ:

Աղջկա ավագ քույրերը ոստիկանությունում հայտարարություն են տված եղել, թե Գառնիկն իրենց կրտսեր քրոջն առևանգել է: 

Նախաքննական մարմնի՝ 2012 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ Ի.-ին Գառնիկ Պողոսյանի կողմից առևանգելու դրվագով քրեական հետապնդում չի իրականացվել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

2012 թվականի հունիսի 2-ին Գառնիկ Պողոսյանը Արտաշատի զբոսայգում հանդիպել է Ի.-ի քույրերին: Վիճաբանության ժամանակ ոտքով հարվածել է քույրերից մեկին, երկու ապտակ էլ բաժին է ընկել Ի.-ին: Բայց այս դրվագով Ի.-ն ու իր քույրը Գառնիկի դեմ չեն բողոքել, իսկ բողոքի բացակայության պայմաններում վերջինիս նկատմամբ այդ հարվածների ու ապտակների համար ևս քրեական հետապնդում չի իրականացվել:

Ընդհանուր առմամբ՝ Գառնիկ Պողոսյանի դեմ աղջկա ընտանիքի ոչ մի անդամ, աղջիկն էլ նրանց հետ՝ բողոք չեն ունեցել: 

Դատահոգեբանական փորձաքննության եզրակացությամբ՝ տուժող աղջկա մոտ բացահայտվել են ինքնամփոփություն, մեկուսացվածություն, պասիվություն, բարձր ներշնչվողականություն, տպավորվողականություն: 

Ըստ մասնագետի՝ աղջիկն ընկալել է իր նկատմամբ կատարված գործողությունների բնույթն ու նշանակությունը: Նա կարող էր դիմադրություն ցույց տալ, բայց չի ցանկացել դա անել: Դեպքի պահին նա եղել է հոգեկան լարված վիճակում, բայց լարվածությունն այնքան ուժեղ չի եղել, որ զրկեր նրան իր գործողությունների բնույթն ու նշանակությունը հասկանալու կարողությունից: Ըստ մասնագետի՝ աղջիկը կարող է մասնակցել գործի քննությանը և տալ արժանահավատ ցուցմունքներ:

Ըստ ամբուլատոր հանձնաժողովային դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության՝ Գառնիկ Պողոսյանը հոգեկան հիվանդությամբ չի տառապում, նրա մոտ հայտնաբերվել են բնավորության փսիխոպաթիկ գծեր: Խաղաղ մթնոլորտում ընթացած դատավարության ավարտին դատարանը մեղավոր է ճանաչել Գառնիկ Պողոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածով և դատապարտել 200 հազար դրամ տուգանքի: 

Դատավճիռը չի բողոքարկվել և մտել է ուժի մեջ:

1in.am
Просмотров: 781 | Добавил: Stepan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024