Հետաքրքիր Փաստեր Суббота, 11.05.2024, 10:57
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Սնկային հիվանդությունները գլուխ են բարձրացնում գարնանը և ամռանը. բժիշկ

Նոր մանրամասներ Աղավնաձորի սպանությունից. ամուսինը հարբած տուն է եկել ու փայտով ջարդել կնոջ գլուխը

Կուբանի ջրհեղեղի հետեւանքով անհետ կորած է համարվում Դավթյանների ընտանիքը

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ավոկադոն մեծացնում է բեղմնավորման հավանականությունը

Որո՞նք են ամենասեքսուալ մասնագիտությունները

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Սեքսուալ կյանքում շատ օրենքներ անարդարացի են

Ռեժիսորները ներկայացնում են իրենց ֆիլմերը

Հայ դեռահասները սեռական “ուսուցումը” սկսում են մարմնավաճառների մոտ

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Քիմ Քարդաշյանը կրկին ցանկանում է ամուսնանալ

Продовольственная вкус

ՎԱՆԱՁՈՐԸ Սովետական Միության ժամանակ Video

Մալաթիայում ամուսինը սպանել է կնոջը

Ինչպիսի՞ տղամարդկանցից են խուսափում կանայք

Աշխարհի ամենատգեղ շունը կստանա հազար դոլար պարգեւ

Շակիրան և Պիկեն երեխայի են սպասում

Մոլորակի ամենագեղեցիկ կինը ըստ People ամսագրի հարցումների

Поиск

Главная » 2013 » Март » 25 » Արյան խումբը և մարդու բնավորությունը
19:33
Արյան խումբը և մարդու բնավորությունը
Մարդու պատկանելությունը այս կամ այն խմբին հնարավորություն է տալիս որոշել նրա ով լինելը: Համենայն դեպս, այդ են պնդում ճապոնացի հոգեբանները:

Նախ մի քանի ընդհանուր տեղեկություններ:

Գոյություն ունի արյան չորս խումբ, որոնք ամբողջ աշխարհում նշանակվում են թվային և տառային խորհրդանիշներով` 0 (1), Ա (2), Բ (3), ԱԲ(4): Չնայած տարբերությունը մեծ չէ այդ խմբերի միջև, սակայն այն անտեսել չի կարելի, հատկապես երբ խոսքը արյան էրիտոցրիտների և շիճուկների կարևորագույն առանձնահատկությունների մասին է: Արյան այս կամ այն խումբը չի փոխվում ողջ կյանքի ընթացքում: Երեխաները արյան խումբը ժառանգում են ծնողներից: Այդ պատճառով էլ այն հանդիսանում է գլխավոր ապացույցը վիճելի հայրության որոշման հարցում:
Ճապոնական գիտնականների կարծիքով խմբային հատկանիշները և արյան յուրահատուկ գծերը ակներևորեն չեն կանխորոշում մարդու ճակատագիրը, սակայն, անկասկած ազդում են նրա առողջության վրա: Ըստ ճապոնացի գիտնական Պոշիտակե Նոմի` արյան խումբը մեծապես որոշում է մարդու բնավորությունը և յուրաքանչյուրի անհատական առանձնահատկությունները:

1–ին Խումբ: Դուք ձգտում եք ղեկավարել: Եթե ձեր առջև որևէ նպատակ դնեք, ապա կպայքարեք մինչև դրան հասնելը: Կարողանում եք ձեր առաջընթացի համար ուղիներ ընտրել: Հավատում եք ձեր ուժին, զուրկ չեք հուզականությունից: Սակայն թուլություններ ևս ունեք: Դուք շատ խանդոտ եք ու անտեղի իրարանցման ենթարկվող, բացի այդ` շատ պարծենկոտ եք ու ցավագին պատվախնդիր:

2-րդ խումբ: Դուք սիրում եք ներդաշնակություն, հանգիստ և կարգուկանոն: Այլ մարդկանց հետ ավելի լավ եք աշխատում: Բացի այդ` զգայուն եք, համբերատար և բարյացակամ: Ձեր թերություններն են համառությունն ու լարվածությունից դուրս գալ չկարողանալը:

3-րդ խումբ: Դուք ձևավորված բացահայտ ու անսքող անհատապաշտ եք, հակված եք վարվել այնպես, ինչպես ձեզ դուր է գալիս: Հեշտությամբ հարմարվում եք ամեն ինչի, ճկուն եք, երևակայության պակասից չեք տառապում: Սակայն, անկախ լինելու ցանկությունը երբեմն կարող է ավելորդ լինել և վերածվել թուլության: 

4-րդ խումբ: Դուք հանգիստ ու հավասարակշռված անձնավորություն եք: Սովորաբար մարդիկ ձեզ սիրում են և ձեզ հետ իրենց լավ են զգում: Դուք կարողանում եք նրանց զբաղեցնել, միաժամանակ շրջապատի նկատմամբ արդարամիտ եք և ձեզ պահում եք` ինչպես հարկն է: Սակայն, երբեմն շատ կտրուկ եք և բացի այդ` երկար տատանումների մեջ եք ընկնում և դժվարությամբ եք որոշումներ կայացնում:
Просмотров: 545 | Добавил: Stepan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024