Հետաքրքիր Փաստեր Суббота, 04.05.2024, 04:36
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ուսուցիչն արտասովոր լուծում է գտել երեխաների առաջադիմությունը բարձրացնելու համար

Ամռանը կազմվածքը փչացնող հինգ հանգամանք

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան համայնքի ճանապարհը սողանքից մեկ տարի անց նույն վիճակում է (ֆոտո)

Ի՞նչ անել անկողնում չհոգնելու համար

Սեքսի համար կարեւոր վիտամինները

Ինչո՞ւ են դավաճանում կանայք

Երգիչ Կարեն Հակոբյանի փաստաբանը հերքում է, թե սպանությունը կատարվել է խանդի հողի վրա

Կանացիության ֆենոմենը

Պամելա Անդերսոնը աճուրդի է հանում իր կրծքերը

[Անիմացիա]
группа-пении кошек

Միջոցներ աչքերի հոգնածության դեմ. վերականգնեք նրանց փայլը

Ինչպե՞ս են ռուս կանայք “իրենցով անում” հայ խոպանչիներին /վիդեո/

Անժելան նորից օրակարգում. Կարենը ապացուցում է հաճույքը

[Անիմացիա]
Жми класс!!!

Մարմնավաճառն էլ սիրտ ու հոգի ունի, պետք չի պահպանակը վրան թողնել

Առաջադեմ դեռահասների նախընտրած կյանքը. Եվ կույս մնալ, եւ հաճույք ստանալ

Գեղեցիկ և մարզված ազդրեր. վարժություններ

10-ամյա աղջիկը եղբորից աղջիկ է ունեցել

Поиск

Главная » 2013 » Հունիս » 2 » Աշտարակում կնոջ թաղման օրը մեծ ծեծկռտուք է առաջացել եղբայրների ընտանիքների միջեւ
08:34
Աշտարակում կնոջ թաղման օրը մեծ ծեծկռտուք է առաջացել եղբայրների ընտանիքների միջեւ
Աշտարակում կնոջ թաղման օրը մեծ ծեծկռտուք է առաջացել եղբայրների ընտանիքների միջեւ

Հանգուցյալ Եվգենյա Թ.-ի թաղման արարողության ժամանակ մեծ ծեծկռտուք է առաջացել ամուսնու, որդու եւ ամուսնու եղբոր ընտանիքների միջեւ: Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվել է նշված դատարանում:

Գործի նյութերի համաձայն՝ 57-ամյա Ֆելիքս Թ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Աշտարակ քաղաքի իր տանը, իր որդի Արսեն Թ.-ի հետ միասին կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են Արթուր Թ.-ի եւ նրա կնոջ՝ Եվա Ղ.-ի հետ, որի ընթացքում Ֆելիքս Թ-ն դիտավորությամբ ձեռքերով եւ ոտքերով մի քանի անգամ հարվածել է Եվա Ղ.-ին:

53-ամյա Արթուր Թ.-ին էլ  մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա  կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է Ֆելիքս Թ-ի եւ նրա որդի Արսեն Թ.-ի հետ, որի ընթացքում դիտավորությամբ ձեռքով հարվածել է Ֆելիքս Թ.-ին, պատճառել մարմնական վնասվածք:

28-ամյա Արսեն Թ.-ին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա  նույն վեճի ժամանակ փայտով դիտավորությամբ հարվածել է Արթուր Թ.-ին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Քննելով գործը դատարանը պարզել է, որ ամբաստանյալներ Ֆելիքս Թ-ի եւ Արթուր Թ.-ի մայր` այժմ հանգուցյալ Եվգենյա Թումանյանն իրեն պատկանող գույքի մի մասը եւ ոսկյա զարդերը 2006-2007 թվականներին նվիրել է Ֆելիքս Թ.-ի ընտանիքին: Ֆելիքսն ու Արթուրը, լինելով հարազատ եղբայրներ, բնակվել են Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասում անմիջական հարեւանությամբ եւ Արթուր Թ.-ն ու նրա կին Եվան նշված գույքի հետ կապված ունեցել են գույքային պահանջ: Նրանք այդ գույքի հետ կապված քաղաքացիական հայցով դիմել են դատարան, սակայն դատարանի կողմից կայացված որոշումը չի բավարարել նրանց, որի պատճառով Ֆելիքս Թ.-ի եւ Արթուր Թ.-ի եւ նրանց ընտանիքի անդամների միջեւ առաջացել են թշնամական հարաբերություններ:

Հատկանշական է, որ վռիվը տեղի է ունեցել նրանց մոր հուղարկավորության օրը:

Քննելով գործը դատարանը վճռել է Արսեն Թ.-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով եւ նրա նկատմամբ նշանակել պատիժ` կալանք 1 ամիս ժամկետով: Արթուր Թ-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով եւ նրա նկատմամբ նշանակել պատիժ` տուգանք նվազագույն աշխատավարձի վաթսունապատիկի` 60 հազար ՀՀ դրամի չափով: Ֆելիքս Թ.-ին մեղավոր են ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով եւ նրա նկատմամբ նշանակել պատիժ` տուգանք  60  հազար ՀՀ դրամի չափով:

Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` մեկամսյա ժամկետում:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Просмотров: 596 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024