Հետաքրքիր Փաստեր Четверг, 18.04.2024, 22:00
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Զիդանը կմարզի Ֆրանսիայի ընտրանին 10 տարուց

Ավոկադոն մեծացնում է բեղմնավորման հավանականությունը

«Ժողովուրդ». 21-ամյա Սուսաննայի ինքնասպանության պատճառը եղել է հղիությունը

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Տղամարդիկ գերադասում են “բալզակյան տարիքի” կանանց

Սեքսուալությունն աճում է տարիքին զուգահեռ

Օրական քանի՞ անգամ են տղամարդիկ եւ կանայք մտածում սեքսի մասին

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Աշխարհի ամենահայտնի պատանին հրաժեշտ տվեց դպրոցին

Մարկ Սաղաթելյանը Facebook-ով իր շնորհակալությունն է հայտնել ընտանիքին և ընկերներին

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Վարդան Ասլանյանի ''հերոսությունը'' Կալիֆորնիայում (վիդեո)

Քիմ Քարդաշյանը կրկին ցանկանում է ամուսնանալ

Համատեղ աշխատանքը բացասաբար է ազդում հարաբերությունների վրա

[Անիմացիա]
Անհաջող Թռիչք

Աներոջ տանը նռնակ նետածը պատերազմի մասնակից էր (ֆոտո)

Մեկ գիշերվա սեքսը կարող է լուրջ հարաբերությունների սկիզբ դառնալ. հետազոտություն

25 աղջկական արարք, որ մոռանալ չի կարելի

Մարդու գլխին աճում է 90000-150000 մազ:

Մանկատնից փախել է 15-ամյա հղի սանուհին

Поиск

Главная » 2013 » Январь » 26 » Աշխարհի 10 անհավատալի ժայռային քաղաքները
16:51
Աշխարհի 10 անհավատալի ժայռային քաղաքները
Աշխարհի 10 անհավատալի ժայռային քաղաքները

Երկիր մոլորակի վրա գոյություն ունեն ճարտարապետական այնպիսի գլուխգործոցներ, որոնք ոչ թե առանձին գեղեցիկ կառույցներ են, այլ ամբողջական քաղաքներ՝ կառուցված ժայռերի վրա կամ լեռների եզրերին: Այս քաղաքները ունեն ապշեցուցիչ տեսք և ճարտարապետություն: Ահա աշխարհի ամենահետաքրքիր ժայռային քաղաքների տասնյակը:

10. Կաստելֆուլիտ դե լա Ռոկա

Castellfollit de la Roca

Կաստելֆուլիտ դե լա Ռոկան համարվում է Կատալոնիայի շրջանի (Իսպանիա) ամենագեղեցիկ գյուղաքաղաքներից մեկը: Այն կառուցված է բազալտի ժայռերի վրա՝ գետի երկու կողմերում: Կառույցների մեծ մասը, կարծես թե կախված են ժայռերի եզրերից և թվում է, թե ցանկացած պահի կարող են ներքև թափվել: Ամբողջ գյուղաքաղաքը գրավում է մոտավորապես 2.5-3.5 կմ2տարածություն: Գյուղի ամենահին հատվածները կառուցվել են միջնադարում: Իսկ տները կառուցված են հրաբխային ծագում ունեցող քարերից:

9. Ռոկամադուր

Rocamadour

Ռոկամադուրը՝ Ալզու գետի եզրին (հյուսիսային Ֆրանսիա), ժայռերի վրա կառուցված փոքրիկ մի գյուղաքաղաք է: Ռոկամադուրում կառուցվող շինություններն աստիճանաբար տարածվել են ժայռերի ուղղությամբ՝ դեպի վեր: Կառույցների բարձրությունների միջև եղած տարբերությունը մեծանում է քաղաքի ստորին մասից դեպի եկեղեցիներ, որոնք ժայռերի միջնամասում կառուցված հսկա շինություններ են: Գյուղաքաղաքը, որը հիմնադրվել է 12-րդ դարում, համարյա ամբողջությամբ լքվել էր Ֆրանսիական հեղափոխության պատճառով: Այսօր այն կրկին ճանաչված է ինչպես տուրիստների, այնպես էլ ուխտավորների շնորհիվ, որոնք գալիս են իրենց հարգանքի տուրքը մատուցելու Սուրբ Ամադուրին: Լեգենդի համաձայն Սուրբ Ամադուրը Հռոմում ականատես է եղել Սուրբ Պետրոսի և Սուրբ Պողոսի մահվանը, ապա եկել է Ռոկամադուր ու դարձել ճգնավոր:

8. Բոնիֆացիո

BonifacioԲոնիֆացիոն Կորսիկայի հյուսիսային ծայրում կառուցված քաղաք է: Քաղաքը և իր ամրացուցիչ կառույցները գտնվում են ժայռերի եզրերից մոտ 70 մ հեռավորության վրա: Ժայռերը թուլացել են օվկիանոսի պատճառով, որի հետևանքով անդունդին եզրին կառուցված շինությունները փլվելու վտանգի տակ են գտնվում: Օվկիանոսի Բոնիֆացիոն երևում է որպես սպիտակ, արևի տակ փայլող մի քաղաք, որը կախվել է առջևում գտնվող ջրերի վրա:

7. Ակապուլկո

Acapulco

Ակապուլկոն մեքսիկական առողջարանային քաղաք է, 1950-ականներին ճանաչվել է որպես հոլիվուդյան աստղերի և միլիոնատերերի հանգստավայր: Այսօր էլ այն մնում է ճանաչված տուրիստական քաղաք, հատկապես մեքսիկացիների և ԱՄՆ-ից ժամանող ուսանողների համար: Ակապուլկո այցելությունը լիարժեք չի լինի առանց ժայռերի վրայից ջրասուզակների կատարած ցատկերը դիտելու: Ջրասուզակները այսպիսի ցատկեր են անում սկսած 1930-ական թվականներից:

6. Մեսա Վերդե

Mesa Verde

Մեսա Վերդեն, գտնվում է հյուսիսային Կոլորադոյում և համարվում է հնագույն Անասազի ցեղերի բնակավայրը: Այն, երևի թե, ԱՄՆ-ի տեղաբնակների կողմից թողած ամենաարժեքավոր հնագիտական հուշարձանն է: 12-րդ դարում անասազիները սկսեցին տներ կառուցել ձորերի պատերի վրա՝ ոչ խորը քարանձավների մեջ: Այս տներից որոշները ունեն շուրջ 150 սենյակ: Ամենաճանաչվածը Ժայռե Պալատը և Տուն Եղևնին է: 1300 թվականին անասազի ամբողջ ցեղը լքել է Մեսա Վերդեի տարածքը, բայց ավերակները մինչև օրս շատ լավ պահպանվել են: Այս ցեղը հանկարծակի հեռացումը մնում է դեռևս անբացատրելի: Անասազի ցեղի փախուստը բացատրող մի շարք տեսություններ կան. Որոշ հետազոտողներ կարծում են, թե ցեղը ոչնչացել է երաշտից, մյուսները, որ նրանք փախել են հյուսիսից այլ ցեղերի հարձակման պատճառով:

5. Բանդիագարա

Bandiagara Escarpment

Բանդիագարան գտնվում է Մալիի դոգոնների պետության մեջ, այն կառուցված է ավազաքարով և բարձրանում է շուրջ 500 մետր: Այս ժայռերը ժամանակին բնակեցված են եղել թելեմ ցեղերի կողմից: Նրանք քարանձավներում՝ ժայռի երկարությամբ կառուցել են տասնյակ գյուղեր: Չնայած որ 14-րդ դարում դոգոնները քշեցին թելեմներին, այս բնակավայրերը պահպանվել են մինչև այսօր:

4. Ռոնդա

Ronda

Ռոնդան գտնվում է Իսպանիայի Մալագա պրովինցիայում և հայտնի է իր բազմաձև ժայռերով: Այն կառուցվել է շուրջ 760 մետր բարձունքի վրա: Քաղաքը Գուադալեևին գետով բաժանված է երկու մասի, որոնց միջև գտնվում է Էլ-Տաջո ձորը: Ձորը հատող 3 կամուրջներ կան, որոնց միջոցով մարդիկ տեղափոխվում են Ռոնդայի մի հատվածից դեպի մյուսը: Քաղաքի ճարտարապետությունը մեծ ազդեցություն է կրել հռոմեացիների և մավրերի կողմից, որոնք ժամանակին տիրել են այս տարածքներին: Ռոնդան համարվում է ցլամարտի ծննդավայրը և Իսպանիայի ամենահին ցլամարտի արենան գտնվում է այստեղ:

3. Ալ Հաջարա

Al Hajjara

Ալ Հաջարան Եմենի Հարազի լեռներում գտնվող պատմական ժայռային քաղաք է: Այն Եմենի ամենատպավորիչ և ամենահեշտ հասանելի լեռնային գյուղաքաղաքներից մեկն է: Քաղաքը կառուցված է լեռների մեջ, լեռների շրջակայքում գտնվող քարհանքի քարերի միջոցով: Ալ Հաջարան թվագրվում է 12-րդ դարին:

2. Պոզիտանո

Positano

Պոզիտանոն Կոմպանիայում գտնվող մի փոքրիկ քաղաք է և Իտալիայի տուրիստական ամենահայտնի վայրերից մեկն է: Քաղաքը, կարծես թե տարածված է լեռան ամբողջ հարթության վրա՝ վերևից ներքև: Միջնադարում այս քաղաքը ծաղկում է ապրել, բայց 19-րդ դարում բնակչության մոտ կեսը հեռացել է: 20-րդ դարում գրող Ջոն Ստեյնբերգի շնորհիվ Պոզիտանոն աղքատ ձկնորսական քաղաքից վեր է ածվում գեղեցիկ տուրիստական քաղաքի:

1. Սանտորինի

#1 of Incredible City Cliffs

Սանտորինին Հունական կղզիների շարքին պատկանող մի փոքրիկ հրաբխային կղզի է: Այն հայտնի է իր հիասքանչ տեսարաններով, ապշեցնող մայրամուտներով, սպիտակ ներկված տներով և իր ակտիվ հրաբխով: Ֆիրան՝ Սանտորինիի մայրաքաղաքը, վենետիկյան և կիկլադյան ճարտարապետությունների խառնուրդ է: Ֆիրայի՝ քարերով պատրաստված նեղ փողոցները լիքն են սրճարաններով, հյուրանոցներով, խանութներով, որոնք մինչև 400մ բարձրանում են քաղաքի ժայռերի վրա: Ֆիրայի դիմաց՝ կղզու ամենաբարձր հատվածում, գտնվում է Օյան՝ իր սպիտակ պատեր ունեցող տներով, որոնք մխրճված են հրաբխային քարերի մեջ:

Աղբյուրը այստեղ

Просмотров: 660 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024