Հետաքրքիր Փաստեր Пятница, 10.05.2024, 00:02
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Իսպանիա-Իտալիա՝ հուլիսի 1-ին

Հաքերը հրապարակել է աստղերի մերկ լուսանկարները /ֆոտո/

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Սեքս` ամուսնությունից առաջ. հրաժարվելու պատճառները

[Անիմացիա]
Ծնունդդ շնորհավոր Սեղմիր Класс

Ինտիմ հատվածում դաջվածքը լուրջ բնույթ է կրում

Կանայք սեքսում առավել ռիսկային են

Սեռական ցանկության ուժգնությունր փոփոխվում է տարիքի հետ

Նորություն Սիրուշոյից /վիդեո/

Սեքսին տանող ամենակարճ ճանապարհը

Մրցավարը Կուրանյիից խնդրեց մարզաշապիկը

Նոր մանրամասներ Մարկ Սաղաթելյանի եւ Գրիգոր Նազարյանի առողջական վիճակի մասին

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ծխող կանանց թիվն աճել է

Հայտնաբերել են երկու քաղաքացու կախված դի

Ի՞նչ է կատարվում տղամարդու ուղեղի հետ սեքսից հետո

Վարորդը տուգանվել է գեղեցիկ կնոջը նայելու համար

Ամաչկոտությունը հաղթահարելու 5 տարբերակ

Որո՞նք են ամենասեքսուալ մասնագիտությունները

Поиск

Главная » 2012 » Օգոստոս » 5 » Աշխարհի ամենահարուստ կանանց թոփ տասնյակում է նաև Քիմ Քարդաշյանը
11:01
Աշխարհի ամենահարուստ կանանց թոփ տասնյակում է նաև Քիմ Քարդաշյանը
Աշխարհի ամենահարուստ կանանց թոփ տասնյակում է նաև Քիմ Քարդաշյանը (լուսանկարներ)

Բազմամիլիոն կարողությունների ժառանգորդները գեղեցիկ են, խելացի և անհավանական հարուստ:

Արքայադուստր Շառլոտտե Կազիրագին  ծնվել է Մոնակկոյի իշխանական ընտանիքում: Նրան ավելի ու ավելի հաճախ են համեմատում տատիկի` Գրեյս Քելլիի հետ, վերջինս 20-րդ դարի ամենագեղեցիկ կանանցից մեկն էր: Շառլոտտեն ունի հիանալի կրթություն, սիրում է սպորտն ու երաժշտությունը, հեղինակային սյունակներ է վարում լուրջ պարբերականներում: 2010 թ. Forbes ամսագիրը  նրան ճանաչել է մերօրյա մուլտիմիլիոնատերերից ամենահմայիչ ժառանգորդուհին: 25-ամյա գեղեցկուհին իր հաշվին ունի 6 մլրդ դոլար:

Шарлотта Казираги (Charlotte Casiraghi)

Հարուստ ընտանքի ժառանգորդուհի Իվանկա Տրամպը ոչ միայն չի վատնել հոր` միլիոնատեր Դոնալդ Տրամպի հարստությունը, այլ սկսել է բազմապատկել այն: Մանկուց  այս աղջիկը աչքի էր ընկնում իր աշխատասիրությամբ: Իվանկան մոդել էր աշխատում, համալսրանն ավարտելուց հետո ղեկավար պաշտոն է զբաղեցնում հոր ընկերությունում: Այժմ նրան համարում են հոր աջ ձեռքը:  Բացի ընտանեկան բիզնեսից` Իվանկան ունի նաև իր սեփական գործը` նրա ազգանվամբ թողարկվում են կոշիկներ, պայուսակներ և ոսկերչական զարդեր: Սակայն սա 30-ամյա աղջկա համար պատճառ չէ, որպեսզի նա կանգ առնի: Իր հաշվին ունենալով 2 մլրդ դոլար նա անձամբ է անցկանցում հանդիպումները և վարում բանակցությունները: 2009 թ. նա ամուսնացել է և 2 տարի անց դարձել մայրիկ:

Иванка Трамп (Ivanka Trump)

Քիմ Քարդաշյանի հայրը` հայտնի փաստաբան Ռոբերտ Քարդաշյանը, ծանոթացրել է իր դստերը բազմաթիվ հայտնի անձանց հետ: Զարմանալի չէ, որ 14-ամյա Քիմը իր ծննդյան տարեդարձը նշել է Մայքլ Ջեքսոնի Neverland առանձնատանը: Խոսակցությունների համաձայն՝ Քարդաշյանի առաջին ընկերը եղել է Ջեքսոնի զարմիկը` Թի-Ջեյ Ջեքսոնը: 16 տարեկանում արդեն նրան ծնողները նվիրել էին շքեղ ավտոմեքենա, սակայն կրճատել էին գրպանի ծախսերը, որպեսզի աղջիկը սովորի ինքնուրույն գումար վաստակել:

Քարդաշյանը լավ սերտելով դասը` աշխատում էր հոր ընկերությունում, և բացի դրանից, ցանցային խանութներից մեկում հագուստ էր վերավաճառում, օրինակ՝ կոշիկները գնելով 1000 դոլարով վաճառում էր մի քանի անգամ թանկ: Այժմ Քիմը իր քույրերի հետ զբաղվում է հագուստի դիզայնով, թողարկում է օծանելիք և աքսեսուարներ: Անցյալ տարվա ընթացքում Քարդաշյանն աշխատել է 18 մլն դոլար:

Ким Кардашьян (Kim Kardashian)

Թամարա Էքլսթոուն. այս գեղեցկուհու մանկությունն անցել է բոլիդների և հզոր շարժիչների  աղմուկի տակ: Նրա հայրը Բերրի էքլսթոունը  « Ֆորմուլա 1»-ի սեփականատերն է: Ուստի պատահական չէ, որ նրա դուստրը կյանքը կապել է սպորտի հետ՝ դառնալով բրիտանական հեռուսատաալիքներից մեկում սպորտային մենակաբան: 28-ամյա կնոջ վերջին ձեքբերումներից էր 55 սենյակ ունեցող առանձնատունը, որտեղ նա նախատեսում էր ապրել իր ընկերոջ՝ Օմար Խայամի և 5 շների հետ:  Այս հսկայական առանձնատունը արժեցել է 1.5 մլրդ դոլար: Սակայն սիրեկանը դավաճանել է նրան, ուստի Թամարան այնտեղ միայնակ է ապրելու:

Тамара Экклстоун (Tamara Ecclestone)

Արիանա Ռոքֆելլերը աշխարհով մեկ հայտնի ֆինանսական մագնատների ընտանիքին է պատակնում, ուստի պատահական չէ, որ մանկուց նա շրջապատված է եղել ճոխությամբ: Սակայն նա հազվադեպ է հայտնվում հասարակության մեջ, բացառություն են կազմում միայն բարեգործական երեկոները: 2011 թ. Արիանան բացել է սեփական ընկերությունը, որը Prêt-à-porter հագուստ է թողարկում: 2 մրդ արժողություն ունեցող այս կինը իր վաճառքների 10 %-ը փոխացում է բարեգործության:

Ариана Рокфеллер (Ariana Rockefeller)

Ամանդա Հեարստը ժառանգությունը ստացել է իր պապից` հայտնի հրատարակիչ Ուիլյամ Ռեդոլֆ Հեարստից: Բամբասանքների համաձայն՝ ամեն տարի նա իր կոսմետիկայի համար ծախսում է 130 000 դոլար: Նա իր հաշվին ունի 9 մլրդ դոլար:

Аманда Херст (Amanda Hurst)

Փերիս Հիլթոնի նախապապը` Քոնրադ Հիլթոնը, աշխարհի խոշորագույն հյուրնոցային ցանցերից մեկի հիմնադիրն է: Նա ժառանգել է նախապապի` ամեն ինչում առաջինը լինելու բնավորության գիծը: Նա հաջողությամբ իրականցրել է մի քանի հեռուստանախագծեր, թողարկել է հագուստների, օծանելիքների շարքեր և այլն:  2011 թ. նրա եկամուտը կազմել է 10 մլն դոլար:

Пэрис Хилтон (Paris Hilton)

Քսենիա Սոբչակը Սանկտ Պետերբուրգի քաղաքագլխի և հասարակական գործիչ Լյուդմիլա Նարուսովայի դուստրն է: Նա ծնողներից արդեն ստացել էր բավականին լավ սկզբնական կապիտալ: Վեջերս Սոբչակը հայտնել է, որ իր տարեկան եկամուտը կամզում է 2,5 մլն դոլար և իր փողերը նա պահում է տանը, քանի որ չի վստահում բանկերին:

Ксения Собчак

Անաստասիա Պոտանինան ռուս բիզնեսմեն Վլադիմիր Պոտանինի դուստրն է, ով 2010-ին որոշել էր իր ողջ կարողությունը թողնել բարեգործական հիմնադրամին: Նրա ընտանիքին այդ որոշումը չէր զարմացրել: Փաստորեն նրա զավակները սովորել են ինքնուրույն գումար վաստակել, այդ թվում և Անաստասիան, ով զբաղվում է ակվաբայկով և այս տարի այդ սպորտաձևում երեք անգամ դրաձել է աշխարհի չեմպիոն: Սակայն իր ժամանակի մեծ մասը նա տրամադրում է հոր բիզնեսի զարգացմանը:

Анастасия Потанина

20-ամյա Կիրա Պլաստինինա Ռուսաստանի հայտնի դիզայներներից է: Նորաձևությամբ զբաղվելու հնարավորություն Կիրայի համար ստեղծել է հայրը`Սերգեյ Պլաստինինը, ով ստեծել է Kira Plastinina ապրանքանիշը: Նրա ակտիվների մասին ոչինչ հայտնի չէ:

Кира Пластинина

1in.am

Просмотров: 696 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024