Հետաքրքիր Փաստեր Четверг, 25.04.2024, 05:22
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Անանն ու Ասադը քննարկել են խաղաղության ծրագիրը

Ի՞նչ են թաքցնում Սիրուշոն և Ռիհաննան

Ամերիկացիները 236-րդ անգամ նշում են Անկախության օրը

[Անիմացիա]
Իսկ դուք ուրախ եք?

Խորովածն ուտելուց հետո Օբաման մոռացել է վճարի մասին

Ջոլին եւ Փիթը ներկա չեն եղել սեփական հարսանիքին

Էյֆելյան աշտարակը 370 մարդու կյանք է “խլել”

Աներոջ տանը նռնակ նետածը պատերազմի մասնակից էր (ֆոտո)

Մեկ շաբաթվա արձակուրդը գրեթե անօգուտ է. հետազոտություն

“Տատու” խմբի նախկին անդամ Յուլիա Վոլկովան արձակուրդն անց է կացնում սիրուհու հետ /ֆոտո/

Անջելինա Ջոլին ուզում է գիրանալ հանուն հարսանիքի

Հոլիվոիդյան ամենագեղեցիկ սիրո պատմություններից մեկն ավարտվեց

[Անիմացիա]
Սեղմիր Класс

иди на ….. . Վահրամ Սահակյանը հայհոյեց

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Վթարի հետևանքով Մարկ Սաղաթելյանի ու Գրիգոր Նազարյանի վիճակը ծանր է. FOTO

Սնվելուց անմիջապես հետո ատամների մաքրումը վնասակար է

«Անծանոթը» հանրապետությունում սերիալների առաջատարն է ցուցադրության հենց առաջին օրից. «Շանթ» ՀԸ PR մենեջեր

Մեկ գիշերվա սեքսը կարող է լուրջ հարաբերությունների սկիզբ դառնալ. հետազոտություն

Поиск

Главная » 2013 » Հունիս » 23 » Աստղագուշակ հունիսի 23-ի համար
09:55
Աստղագուշակ հունիսի 23-ի համար

Խոյ. Սա այն հազվագյուտ օրերից է, երբ գործնական շահերը սերտորեն կապված են անձնականի հետ: Հնարավոր է ծառայողական սիրավեպի սկիզբ, որը շրջադարձորեն կփոխի ձեր կյանքը: Ղեկավարության հետ հարաբերությունները կդառնան ավելի ոչ պաշտոնական ու մտերմիկ, ինչը խոստանում է մոտալուտ դրական փոփոխություններ պրոֆեսիոնալ ոլորտում:Հատկապես զգալի կլինեն նշանի այն ներկայացուցիչների հաջողությունները, որոնց գործունեության ոլորտը կապված է արվեստի ու շոու բիզնեսի հետ: Կարելի է ոսկերչական իրեր, ժամանակակից նկարիչների ու քանդակագործների աշխատանքներ գնել:

Ցուլ. Այսօր դուք եք հենց’ այն մարդը, ում վիճակված են անհավանական հերոսություններն ու փառահեղ հաղթանակները: Շատ վառ են արտահայտվում ձեր լիդերական որակները, մարդիկ պատրաստ են ձեր ետևից գնալ, ուր էլ դուք նրանց տանեք: Անգամ ամենաազդեցիկ մարդիկ հետևում են ձեր կարծիքին, գործում են ըստ ձեր խորհուրդների: Դուք կարող եք դրանից օգտվել և ամրապնդել ձեր պրոֆեսիոնալ դիրքերը:

Այսօր դուք հեշտությամբ եք հարթում ընտանեկան խնդիրները, սակայն երբեմն ուժեղ եք ճնշում գործադրում մտերիմների վրա, ինչը նրանց դուր գալ չի կարող: Դժվար պահերին փրկության է գալիս հումորի զգացումը:

Երկվորյակներ. Օրը հատկապես հաջող կլինի նրանց համար, ովքեր զբաղված են դաշնակիցների, հովանավորների և ներդրողների որոնմամբ: Այսօր ձեր շրջապատում կհայտնվեն մարդիկ, ում հետ դուք հաճույքով կհամագործակցեք դեռ երկար ժամանակ: Կարելի է ոչ պաշտոնական միջավայրում շփվել ղեկավարության հետ, ստանալ ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները:

Ընտանիքում տիրում է փոխհասկացվածության մթնոլորտը, դուք մտերիմների հետ վեճերի որևէ առիթ չեք ունենա: Վառ է արտահայտված ժամանակի նվազագույն ծախսերով տանը հարմարություններ ստեղծելու ձեր ունակությունը: Բարձր է կենսական ներուժը:

Խեցգետին. Բարենպաստ օր է գործնական բանակցություններ վարելու, համախոհների հետ շփումների համար: Դուք ենթագիտակցաբար զգում եք, թե երբ է պետք ձեր հանդեպ ուշադրություն գրավել, իսկ երբ` ստվերում հայտնվել, ինչի շնորհիվ էլ կարողանում եք խուսափել տհաճ իրավիճակներից:

Բացվում են կարիերայի աստիճաններով վեր բարձրանալու հնարավորություններ: Ձեր ուժեղ կողմը` առանց խոսքի հասկանալն է, թե ինչ են ցանկանում շրջապատի մարդիկ: Երբեմն դուք դա օգտագործում եք սեփական շահերի համար, սակայն ավելի հաճախ գործում եք ի շահ բոլորի:

Առյուծ. Ստեղծվել է բարդ և ոչ միանշանակ իրավիճակ, և դուք աջակցության խիստ կարիք ունեք: Սակայն ընկերների բարի խոսքերն ու խրախուսանքը ձեզ համար բավարար չէ` ավելի կարևոր է ազդեցիկ մարդկանց ճանաչումը ձեռք բերելը, հզոր դաշնակիցներ գտնելը: Ձեր անձնական հմայքը նախկինի պես անզուգական է, սակայն դա էլ բավարար չէ անհրաժեշտ արդյունքի հասնելու համար` ստիպված եք ազդեցության ինչ-որ լրացուցիչ մեթոդներ փնտրել:

Դուք հաճույքով այցելում եք աշխարհիկ միջոցառումների, մասնակցում եք հանրային կյանքին, ինչն էլ օգնում է պահպանել հոգեկան հավասարակշռությունը:

Կույս. Այսօր մի ինչ-որ անսովոր բանի մեծ ցանկություն կա: Դուք հաճույքով եք մասնակցում ամեն տեսակի արկածախնդրությունների, հաճախ գործում հակառակ սթափ բանականության, սակայն ձեր բախտը զարմանալիորեն բերում է` մանր սխալները և անգամ` խոշոր վրիպումները անհետևանք են մնում:

Օրվա երկրորդ կեսը այն ժամանակահատվածն է, երբ դուք ամենայն հավանականությամբ հաշվի չեք առնի ոչ մի կարծիք, բացի սեփականից: Որքան էլ որ դա զարմանալի է, կոնֆլիկտներ դրանից չեն առաջանա` բոլորը կնախընտրեն լսել ձեզ, այլ ոչ թե ձեզ հետ վիճել:

Կշեռք. Դուք հնարավորություն ունեք ստանալ անգնահատելի  և չափազանց արդիական տեղեկություններ, և ամենակարևորն այն է, որ կարողանաք այն զատել օրվա ընթացքում անվերջ ձեր վրա թափվող ողջ անիմաստ աղմուկից: Ով էլ որ լինի ձեր զրուցակիցը, դուք հակված եք ասել այն, ինչ մտածում եք:
Շատ հարմար օր է փիլիսոփայությամբ, հոգեբանությամբ, աստղաբանությամբ զբաղվելու համար: Դուք շատ բան կիմանաք այն մարդկանց մասին, ովքեր ձեզ պարզունակ ու անհետաքքիր էին թվում, անսպասելի կսկսեք համակրանք տածել նախկինում ձեր վրա տհաճ տպավորություն թողնող անձանց հանդեպ:

Կարիճ. Թեթև, հաճելի օր է: Դուք կարող եք լիցքաթափվել ու լողալ ընթացքին համաչափ, ոչինչ չձեռնարկել, վայելել իրադարձությունների բնականոն ընթացքը: Հիանալի են դասավորվում ինչպես գործընկերների, աշխատակիցների ու ղեկավարության հետ, այնպես էլ` մտերիմների հետ անձնական հարաբերությունները:

Հնարավորություն է ստեղծվում զբաղվել այն բանով, ինչը ձեզ իրոք դուր է գալիս` մի կողմ թողնելով բոլոր տհաճություն պատճառող գործերը: Չի բացառված, որ բավական գայթակղիչ գործնական առաջարկ ստանաք: Ձեր գլխում ծնվող գաղափարները փայլուն են, և շրջապատը դա գնահատում է:

Աղեղնավոր. Օրը բավական բարդ է ռոմանտիկ հարաբերությունների տեսանկյունից. սիրելի մարդու հետ տարաձայնությունների հավանականությունը շատ մեծ է, դրա հետ մեկտեղ էլ դուք այսօր` ի հակառակ սովորականի, ջղային ու պահանջկոտ եք: Եթե բարյացկամ պահվածքը չի ստացվում, ապա գոնե խուսափեք կտրուկ արտահայտություններից ու դիտողություններից:

Օգտական կլինեն ընտանիքի անդամների հետ շփվելը, ազգակցական կապերի ամրապնդումը, սովորույթները պահպանելը: Պրոֆեսիոնալ առումով օրը չեզոք է, հաջողություններն ուղղակիորեն կախված կլինեն թափված ջանքերից:

Այծեղջյուր. Օրը բավական լարված կլինի, և միայն ձեր բնատուր ինքնավստահությունը ձեզ ետ կպահի սթրեսներից և ուժեղ ապրումներից: Դուք ականջի կողքով եք բաց թողնում թե ղեկավարության նկատողությունները, և թե գործընկերների ու մտերիմների խորհուրդները, առաջնորդվում եք միայն նախապես ընտրված մարտավարությամբ ու նայում միայն առաջ: Հենց’ նման կերպ է պետք վարվել` հաջողության հասնելու համար:

Վատ չէր լինի այսօր հատկապես ուշադիր լինել սիրելի մարդու նկատմամբ` նա կարող է լրջագույնս վիրավորվել, եթե դուք միայն սեփական գործերով տարվեք:

Ջրհոս. Սովորական օր չէ` չափից ավելի շատ են հակասական ցանկությունները, և դժվար է որոշելը, թե որն է ձեզ համար դրանցից կարևորը: Նախևառաջ, փորձեք հասկանալ, թե ինչն է ձեզ համար գերակա` հաղթանակ տանել թե պրոֆեսիոնալ, և թե անձնական ոլորտներում դժվար թե ստացվի: Գործնական հանդիպումները ռոմանտիկից ավելի լավ կանցնեն, սակայն բոլորովին հրաժարվել սիրելի մարդու հետ շփումներից չարժե, քանի որ ձեր <կեսը> ձեր համար լավ նորություն ունի:

Ընտանիքում հնարավոր են տարաձայնություններ, ընդ որում` խոսքը գնում է սկզբունքային հարցերի մասին, այնպես որ միայն համերաշխ ապրելու և չվիճելու կոչերով դուք խաղաղության չեք հասնի:

Ձկներ. Օրը արդյունավետ ու բեղմնավոր է, դուք հաջողությամբ հասնում եք նպատակներին, ոչնչացնում եք ձեր ճանապարհին կանգնող բոլոր խոչընդոտները և գտնում եք նոր դաշնակիցներ, ում աջակցությունը գործնականում երաշխավորում է ապագա հաղթանակները:

Չմոռանաք, սակայն, ձեր կողքերը նայել` մարդը, ում դուք այսօր վիրավորել եք, կարող է երկար ժամանակով ձեր թշնամին դառնալ:  Ձգտեք առաջնորդվել տրամաբանությամբ` էմոցիաները միայն կխճճեն հարաբերությունները: Անձնական բնույթի խնդիրներ չեն ծագի, եթե դուք որոշեք օրն անցկացնել մտերիմների շրջապատում, հետաձգելով ուղևորությունները:

hraparak.am

Просмотров: 1061 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/3
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024