Հետաքրքիր Փաստեր Пятница, 26.04.2024, 03:21
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Թոմ Կրուզն ու Քեթի Հոլմսը ամուսնալուծվում են

Ո՞ր ազգություններն են ամենից շատ նախընտրում նուդիստական լողափերը

Գեղեցկուհիները տղամարդկանց իմպոտենցիայի են հասցնում

Գեղեցիկ և մարզված ազդրեր. վարժություններ

“Մերկ շրջանավարտը” ցնցել է ողջ համացանցը /ֆոտո/

Սեքս-ինդուստրիայի աշխատակիցների մուտքը Կանադա արգելել են

Վաղ սեռական կյանքը նաեւ բացասական կողմեր ունի

Կենդանակերպի ո՞ր նշանի տղամարդիկ են հակված դավաճանության

Արտահայտություններ, որոնք փչացնում են զույգի հարաբերությունները

“Տատու” խմբի նախկին անդամ Յուլիա Վոլկովան արձակուրդն անց է կացնում սիրուհու հետ /ֆոտո/

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Երգիչ Կարեն Հակոբյանի փաստաբանը հերքում է, թե սպանությունը կատարվել է խանդի հողի վրա

[Անիմացիա]
Жми класс!!!

Ուրգանտը հերքել է Սվետլակովի ամուսնալուծության լուրերը

Ամեն կնոջ հոգում ապրում է լեսբի

ՀԱՄԲՈՒՅՐ

Հարձակվել է մանկապարտեզի վրա` կացինը ձեռքին

Միջոցներ աչքերի հոգնածության դեմ. վերականգնեք նրանց փայլը

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Поиск

Главная » 2013 » Հունիս » 26 » Աստղագուշակ հունիսի 26-ի համար
08:28
Աստղագուշակ հունիսի 26-ի համար
Աստղագուշակ հունիսի 26-ի համար

Խոյ. Այսօր չարժե լայնամասշտաբ պլաններ կառուցել կամ սկսել երկարաժամկետ նախագծերի վրա աշխատել: Շատ բան է խոչընդոտում առաջ գնալուն, անվերջ ծագում են անբարենպաստ հանգամանքներ: Արդյունքում, դուք ուղղակի մոռանում եք այն պլանների մասին, որոնք մեկ այլ` ավելի հաջող պահին կարող էիք իրականացնել: Իսկ ահա մանրակրկիտ ու միապաղաղ աշխատանքի համար օրը առավել քան հարմար է:էմոցիոնալ ֆոնը կայուն կլինի, օրվա մեծ մասը դուք կանցկացնեք բարձր տրամադրությամբ: Երեկոյան հաճելի լուրեր կստանաք հեռավոր ազգականների, կամ այլ քաղաքներում ապրող ընկերների մասին:

Ցուլ. Օրը լավ կանցնի, եթե դուք խուսափեք անհետևողական քայլերից, չնայած որ դրանք կատարելու գայթակղությունը շատ մեծ է: Խոհեմությունն ու զգուշավորությունը օգնում են խուսափել խնդիրներին, սակայն միշտ չէ, որ դուք կկարողանաք դրսևորել այդ որակները: Ցանկալի է լսել ավագ սերնդի ազգականների խորհուրդները, չի կարելի մոռանալ ընտանեկան գործերը: Ուղևորությունները վատ չեն անցնի, սակայն այնքան էլ շատ դրական էմոցիաներ չեն պարգևի, որքան դուք սպասում էիք: Աշխատեք չենթարկվել սադրանքների` ձեր հակառակորդներից մեկը ամեն կերպ կփորձի օգտվել ձեր անկեղծությունից:

Երկվորյակներ. Օրը ոչ մի կերպ աչքի ընկնող չես անվանի, չնայած այն իր դրական կողմերն էլ ունի: Օրինակ, այն բավական հարմար է հանդիպելու համար այնպիսի մարդկանց հետ, ում դուք վաղուց չեք տեսել` անգամ շատ երկար բաժանումից հետո դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք: Բավական բարենպաստ է ֆինանսական պատկերը, հնարավոր են դրամական մուտքեր: Կուրախացնեն սիրելի մարդու մասին կամ նրա հետ ձեր հարաբերություններին վերաբերող լուրերը: Այսօր կարելի է սկսել նոր պլաններ կազմել, կամ ինչ-որ բան էականորեն փոխել ձեր կյանքում: Օրվա ընթացքում բավական բարձր կլինի ձեր կենսական ներուժը:

Խեցգետին. Օրը կապված կլինի նպատակներին արագ հասնելու և առկա խնդիրները արագ լուծելու հետ: Ձեզ վերջապես հաջողվում է դեն նետել հոգեբանական բեռը, որ ձեր վրա երկար ժամանակ կրում էիք, և կյանքը սկսում է երևալ նոր գույներով: Բարձր է ստեղծագործական ներուժը, տրամադրվեք ստեղծարար ուղղորդմանը և օրվա ընթացքում կհասցնեք շատ օգտական բան անել: Օրվա ընթացքում կարևոր լուրեր կստանաք, ինչպես նաև` կլինեն անսպասելի բացահայտումներ: Ձեզանից շատերին ստացվող տեղեկությունները կստիպեն վերանայել սեփական արժեքները և սկզբունքները, մտորել նոր կյանքի փուլ սկսելու շուրջ:

Առյուծ. Օրը կապված է կենսական եռանդի կուտակման հետ: Դեռ դրա առաջին կեսին դուք կզգաք ուժերի ներհոսք, և դա միայն սկիզբը կլինի: Հնարավոր է դառնում ամենաբարդ խնդիրների լուծումը, այնպիսի հարցերի պատասխանների ստացումը, որոնք ձեզ վաղուց հանգիստ չէին տալիս: Եթե վերջին օրերին սիրելի մարդու հետ տարաձայնությունների էին ծագում, ապա այժմ կարելի հեշտությամբ վերջ դնել վեճերին ու վերականգնել ներդաշնակ հարաբերությունները: Օրվա երկրորդ կեսին կծագեն փոքր դժվարություններ, որոնք անմիջապես լուծման կարիք ունեն` պետք չէ հուսահատվել, դուք լիովին ի վիճակի եք դրանք լուծել:

Կույս. Վատ օր չէ ինչ-որ միջանկյալ արդյունքներ ամփոփելու, ձեր գործողությունները և դրանց հետևանքները վերլուծելու, ինչպես նաև ապագայի համար անշտապ պլաններ կազմելու համար: Պետք չէ հավատալ այսօր շրջապատի կողմից տրվող բոլոր խոստումներին, դրա հետ մեկտեղ էլ սեփական խոսքերն էլ չարժե քամուն տալ: Չի բացառված, որ առաջանա ձգտում` ինքնաբացահայտվել նոր պրոֆեսիոնալ ոլորտում: Ծանոթություններում պետք է բծախնդիր լինեք` այսօր ձեր կողքին ուզում են գտնվել այնպիսի մարդիկ, ումից ավելի լավ է հեռու մնալ: Սիրահարվածները կարող են վիճել, նշանի որոշ ներկայացուցիչներ կդառնան առավել կասկածամիտ ու խանդոտ:

Կշեռք. Օրը դժվար թե արդարացնի ձեր սպասումները` երևի պետք կլինի, որ դուք ինքներդ գործի անցնեք և վերափոխեք իրադարձությունների ընթացքը` ձեր սեփական նախասիրություններին համապատասխան: Հրավերքների ու առաջարկների մի սպասեք, ինքներդ կառուցեք պլաններ, որոշեք, թե ինչ գործով զբաղվեք և ինչպես հանգստանաք: Հնարավոր են տարաձայնություններ ավագ սերնդի ներկայացուցիչների հետ, ձեր որոշ արտահայտություններ և գործողություններ նրանց կարող են շոկի մեջ գցել: Որոշ իրավիճակներում կփրկի հումորը, դրա շնորհիվ դուք նաև առավել հմայիչ կդառնաք հակառակ սեռի ներկայացուցիչների աչքում:

Կարիճ. Այսօր պետք է մի փոքր թուլացնեք ռիթմը` շտապողականությունը ծայրահեղ անցանկալի է, իսկ որոշ դեպքերում էլ` վտանգավոր:Թույլ տվեք իրադարձություններին իրենց հունով ընթանալու, իսկ մինչ այդ ուշադիր եղեք ձեզ շրջապատող մարդկանց նկատմամբ: Սա այն պահն է, երբ կարելի է ձերբազատվել անօգուտ կապերից, ինչպես նաև ամրապնդել այն հարաբերությունները, որոնք ձեզ օգտակար կլինեն: Այն ամենին, ինչ այսօր տեղի է ունենում, դուք մոտենում եք տրամաբանության և սթափ դատողության դիրքից: Դա օգնում է լուծել առկա խնդիրները, սակայն մտերիները սկսում են կասկածել, թե արդյոք դուք ի վիճակի եք ուժեղ զգացմունքների:

Աղեղնավոր. Օրը տանելի կլինի, եթե դուք դրսևորեք զգուշավորություն և հրաժարվեք կասկածելի ձեռնարկումների մասնակցելուց: Գայթակղությունները շատ կլինեն, սակայն սթափ մտքի պակաս էլ դուք չեք զգա: Ցանկալի չէ ֆինանսական հարցեր լուծել, ծախսել գումարը ոչ պիտալի իրեր ձեռք բերելու վրա: Հեշտ չի լինի մտերիմների հետ լեզու գտնելը` նրանք ձեզանից ինչ-որ բան են սպասում, սակայն չեն շտապում հայտնել, թե ինչ: Ստիպված կլինեք նախաձեռնել դժվար խոսակցություն` իրավիճակը հասկանալու համար: Զգույշ եղեք բազմամարդ միջոցառումներում` հնարավոր են տհաճ միջադեպեր:

Այծեղջյուր. Այն գործը, որին դուք ձեռնամուխ եղաք օրեր առաջ` ակնկալելով արագ հաջողություն, անսպասելիորեն շատ գլխացավանք կպատճառի: Այժմ արդեն միանգամայն ակնհայտ է, որ դուք ամեն ինչը չէ, որ հաշվի էիք առել, սակայն նահանջել չի կարելի, առավել ևս որ չկա նահանջի տեղ: Հաշտվեք այն բանի հետ, որ տվյալ պահին պետք է ինչ-որ բան զոհաբերել` հետագայում շռայլ փոխհատուցում ստանալու համար: Այսօր ստիպված կլինեք բավական տհաճ բացատրություններ տալ, պատասխանել որոշ վիրավորական հարցերի: Մի նեղացեք իրենց դիվանագիտորեն չպահող մարդկանցից` հենց’ նրանց անմիջականությունը շուտով ձեզ բարի ծառայություն կմատուցի:

Ջրհոս. Ուշադիր հետևեք ձեզ շրջապատող մարդկանց` ցավոք, նրանցից ոմանց մոտ ցուցադրական բարյացկամության քողի տակ թաքնված է նախանձն ու չարությունը: Մի առաջնորդվեք նախազգացողությամբ` այն ձեզ կխաբի, փոխարենը սթափ միտքն ու տրամաբանությունը կօգնեն կենտրոնանալ և բարդ իրավիճակում ճիշտ որոշում կայացնել: Շփվելով ընկերների հետ, աշխատեք ավելորդ հարցեր չտալ` շրջապատի գործերով ձեր հետաքրքրվածությունը կարող է բացասաբար ընկալվել: Հնարավոր են հաճելի ծանոթություններ, սակայն լուրջ հարաբերությունների սկիզբն անվահավանական է:

Ձկներ. Օրն անցնում է բավական հանգիստ, առանձնապես ոչնչով չզարմացնելով, չտխրեցնելով և չուրախացնելով: Դուք հիմնականում առաջորդվում եք նախապես մշակած պլանով և դա հաջողությունների է հանգեցնում: Իսկ ահա նոր հնարավորոթյունները հաճախ չգնահատված են լինում, այդ իսկ պատճառով էլ չեն օգտագործվում: Եթե դուք մի փոքր ավելի ճկունություն դրսևորեք, օրն ավելի հետաքրքիրը կդառնա: Հնարավոր են տարաձայնություններ ընտանիքի անդամների հետ, բավական բարդ կլինի միասնական կարծիքի գալ ֆինանսների և ունեցվածքի հետ կապված հարցերի շուրջ: Այսօր դուք սովորականից ավելի թեթևամիտ եք վերաբերում փողին, իսկ մտերիմներն էլ անվերջ կոչ են անում տնտեսելուն:

Slaq.am - Լրատվական աղբյուր

 
Просмотров: 637 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024