Հետաքրքիր Փաստեր Пятница, 19.04.2024, 17:59
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Գիտնականները կանանց կրծքի մեծացման կապակցությամբ անհանգստություն են հայտնում

Աշխարհի ամենաշատ վաստակող դերասանուհիներն, ըստ Forbes-ի

Օլանդը մտադիր է կատարել հայերին տված խոստումը

Ում հետ ամուսնանալ. ընտրեք տղամարդու Ձեր տեսակը

Լոռու մարզում շոգեքարշը որդու աչքի առաջ անցել է մոր վրայով՝ երկու մասի բաժանելով նրա մարմինը

Ուսուցչուհին օդանավի ուղեկցորդին ստիպել է իր հետ սեքսով զբաղվել

Էմմին “շատ նեղված է”, իսկ պատահածը Նադեժդա Սարգսյանը “չուզողություն” է որակել

ԿՐԾՔԻ ԿԱԹՆ ՈՐՊԵՍ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Մազահեռացման ո՞ր տարբերակն է նախընտրելի. պայքար անցանկալի մազերի դեմ

ԱՄՆ-ում 3 ամսական երեխան մահացել է մոր` միացրած թողած վարսահարդարիչի պատճառով

Սեռական ցանկության ուժգնությունր փոփոխվում է տարիքի հետ

Հոլիվոիդյան ամենագեղեցիկ սիրո պատմություններից մեկն ավարտվեց

[Անիմացիա]
Սեղմիր Класс

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ո՞րն է ՍԵՔՍԻ համար ԼԱՎԱԳՈՒՅՆ ԺԱՄԸ

«Եվրո-2012»-ի ամենահետաքրքիր սանրվածքները (լուսանկարներ)

Միշոն ու ՀՏ Հայկոն հաշտվել են

Ավելի երիտասարդ տեսք ունենալու 10 հնարք

Սեքս` ամուսնությունից առաջ. հրաժարվելու պատճառները

Поиск

Главная » 2013 » Հունիս » 9 » Աստղագուշակ հունիսի 9-ի համար
08:56
Աստղագուշակ հունիսի 9-ի համար

Խոյ. Օրվա էմոցիոնալ ֆոնն աչքի է ընկնում ծայրահեղ անկայությամբ` ձեր տրամադրությունը փոփոխական է, ձեզ հետ լեզու գտնելը` դժվար: Աշխատավայրում կոնֆլիկտները ծագում են բավական հաճախ, իսկ նշանի բազմաթիվ ներկայացուցիչներ էլ չեն հասցնում դրանք հարթել: Հնարավոր են ֆինանսական կորուստներ, ճիշտ է` դրանք աննշան են, սակայն դրանից կորուստը պակաս ցավալի չի դառնում: Հնարավոր է դառնում լավ հարաբերություններ պահպանել ընտանիքի անդամների հետ` դուք հասկանում եք, թե ինչ կարևոր է փոխզիջում գտնելը և գնում եք զիջումների: Գնումներ անելիս պետք չէ ընկնել արտառոց բաների ետևից` դասականն այսօր ձեզ շատ ավելի է սազում:

Ցուլ. Այսօր դժվար կլինի գործերի վրա կենտրոնանալը` չափից ավելի շատ բան է ձեզ շեղում, դրա հետ մեկտեղ էլ շատ ժամանակ են խլում անօգուտ խոսակցությունները: Հույս մի դրեք այն բանի վրա, որ ինչ-որ կարևոր բան հնարավոր կլինի քննարկել գործընկերների հետ` հանդիպումներն անցնում են զարմանալիորեն անարդյունավետ, իսկ եթե անգամ որևէ համաձայնություն ձեռք բերվում էլ է, ապա հետագայում դրանք անպայման պետք է լինում վերանայել:

Օրվա երկրորդ կեսը հարմար ժամանակահատված է մտերիմների հետ շփումների համար: Հնարավոր է մանկության ընկերների հետ անսպասելի հանդիպում:

Երկվորյակներ. Օրն ընդհանուր առմամբ վատ չի դասավորվում, սակայն դուք չափից ավելի մեծ տեղ եք հատկացնում մանրուքներին, որոնց վրա, ընդհանրապես, կարելի էր և ուշադրություն չդարձնել: Խնդիրները, որ այսօր թվում են կարևոր և անլուծելի, շատ շուտով կմոռացվեն, սակայն մինչ այդ դուք կհասցնեք փչացնել  ձեր հարաբերությունները մի շարք մարդկանց հետ, ովքեր այդ դժվարություններին նույնպես առնչվում էին:

Սա ամենաբարենպաստ օրը չէ կանանց հետ շփվելու համար` դուք նրանց հանդեպ չափից ավելի պահանջկոտ եք, իսկ նրանք էլ չեն դրսևորում անհրաժեշտ ներողամտություն:

Խեցգետին. Օրը զերծ չէ դժվարություններից, սակայն դուք բարեհաջող ձևով դրանք հաղթահարում եք և հասնում առջև դրված նպատակին: Հնարավոր է զգալի առաջընթաց այն գործերում, որոնք ձեզ առավել կարևոր են թվում: Կծնվեն հիանալի գաղափարներ, որոնք դուք անպայման կիրականացնեք ձեր ընկերների հետ միասին: Կարգավորվում են հարաբերությունները աշխատակիցների հետ, շանս կա նոր դաշնակիցներ ձեռք բերելու:

Ցանկալի չէ անշարժ գույքի հետ կապված խնդիրներ լուծել, կահույք և կենցաղային տեխնիկա գնել: Օրը հարմար է գիտական գրականություն ընթերցելու, իմացաբանական ֆիլմեր դիտելու համար:

Առյուծ. Լարված ու բարդ օր է, երբ դուք իրար ետևից հիմար սխալներ եք թույլ տալիս: Ցանկալի չէ ձեռնարկատիրական գործունեություն սկսելը, գործարքներ կնքելը, հատկապես ` խոշոր: Դուք ձգտում եք ամրապնդել ձեր պրոֆեսիոնալ դիրքերը, սակայն ոչ մի լավ բանի դա չի բերում: Շատ դժվար է ընդհանուր լեզու գտնել ազդեցիկ մարդկանց և ավագ ազգականների հետ:

Աշխատեք գործել շատ զգույշ, նախաձեռնություն հանդես բերեք միայն այն դեպքերում, երբ դա խիստ անհրաժեշտ է: Կարելի է տնային գործերով զբաղվել, սակայն պետք է ձգտեք խուսափել գերհոգնածությունից: Չի բացառված, որ լավ անցնի ռոմանտիկ ժամադրությունը:

Կույս. Այսօր ստիպված կլինեք տագնապել` ամեն ինչ չէ, որ ձեր ուզածով է ստացվում, և ստիպված եք լինելու հաղթահարել բազմաթիվ խոչընդոտներ: Սակայն դժվարությունները ձեզ չեն վախեցնում, դուք հիանալի եք գլուխ բերում մի շարք խնդիրների լուծումը, լսում եք ձեր նախազգացման հուշումներին և դրա շնորհիվ գտնում օպտիմալ լուծումներ:

Օրվա երկրորդ կեսը հիանալի ժամանակահատված է գնումներ կատարելու համար` ձեր բոլոր ձեռքբերումները հաջող կլինեն: Արժե հատկապես մեծ ուշադրություն դարձնել վառ, անսովոր իրերի վրա` ճաշակը ձեզ չի խաբի, և դուք ճիշտ ընտրություն կանեք:

Կշեռք. Այսօր ձեզ բազմաթիվ հանդիպումներ են սպասում: Շրջապատի վրա լավ տպավորություն թողնելը այդքան հեշտ չի լինի, սակայն եթե դուք այնուամենայնիվ ջանքեր թափեք, ապա այդ խնդիրը հիանալի գլուխ կբերեք: Օրը հարմար է արտասահմանցիների հետ շփումների համար, սիկ նշանի բիզնեսմեն ներկայացուցիչների համար շանս կստեղծվի նոր գործընկերներ գտնել արտերկրում:

Բարենպաստ օր է հեռավոր ուղևորությունների համար, հատկապես` ռոմանտիկ: Լավ կանցնեն և աշխարհիկ միջոցառումները: Հիշեք, որ այսօր ձեր օրգանիզմը հատկապես զգայուն է ալկոհոլի նկատմամբ, այդ իսկ պատճառով հրաժարվեք սպիրտային խմիչքներից:

Կարիճ. Օրվա առաջին կեսը բավական լարված կլինի` դա անհանգիստ ժամանակահատված է, երբ բարդություններ և խնդիրներ ծագում են բավական հաճախ, իսկ դրանք հարթելը միանգամից չի հաջողվում: Սակայն աստիճանաբար ամեն ինչ իր տեղն է գալիս, դուք վերջապես հասկանում եք իրերի դասավորությունը: Հնարավոր են տարաձայնություններ ղեկավարության հետ, և դուք խելամիտ կլինեք, եթե որոշ ժամանակ զերծ մնաք աշխատակիցների հետ ձեր պատվախնդիր պլաններով կիսվելուց:

Օրվա երկրորդ կեսը դասավորվում է համեմատաբար հաջող: Դա հաճելի հանդիպումների, ուրախալի լուրերի, անակնկալների ժամանակահատված է:

Աղեղնավոր. Աշխատեք փիլիսոփայորեն վերաբերվել այն բանին, որ այսօր ձեզ այցելող ոչ բոլոր գաղափարներն են, որ անմիջապես իրականացվում են: Պետք է զինվել համբերությամբ` դուք կսկսեք գործել այն պահին, երբ կգա դրա համար առավել բարենպաստ պահը: Ցանկալի չէ այսօր գործնական բանակցություններ վարելը, ձեր կարիերային վերաբերող հարցեր քննարկելը:

Կարող են ֆինանսական խնդիրներ ծագել, ընդ որում` բավական զգալի: Դրա հետ մեկտեղ էլ, ցանկալի չէ փող պարտք վերցնելը` ավելի լավ է կրճատել ծախսերը: Արժե հետևել ավագ սերնդի ազգականների խորհուրդներին:

Այծեղջյուր. Դժվար թե այսօր որևէ բան ձեր կյանքում շրջադարձորեն փոխվի դեպի դրականը, սակայն այնուամենայնիվ օրը կանցնի բավական հաճելի: Դուք տրամադրված եք լավատեսորեն, բարյացկամ եք, բաց` շփումների համար, և պատահական չէ, որ այդքանից հետո մարդիկ ձգտում են դեպի ձեզ: Վառ են արտահայտված ձեր լիդերական ունակությունները, և շանս կունենաք հավաքել համախոհների խումբ, որոնց հետ համատեղ կկարողանաք իրականացնել ձեր պատվախնդիր ծրագրերը:

Օրը հարմար է ազգականների, ընրեկների, սիրելի մարդու հետ շփումների համար: Հիանալի օր է ընտանիքի անդամներին հաճելի նվերներ անելու համար:

Ջրհոս. Օրը դասավորվում է բավական հաջող: Զգուշավորության, ինչպես նաև ցանկացած խնդրի լուծմանը պրակտիկ մոտեցում ցուցաբերելու շնորհիվ դուք խուսափում եք սխալներից, ոչ մեկի թույլ չեք տալիս ձեզ մոլորեցնել: Ոչ միշտ է հաջողվում արագորեն համաձայնության գալ ղեկավարության հետ, սակայն դուք կարողանում եք անհրաժեշտ համառություն հանդես բերել:

Դուք դրական էմոցիաների կարիք ունեք, այդ իսկ պատճառով էլ զվարճալու առիթը բաց չեք թողնում: Այս առումով ճիշտ տեղին կլինեն մերսման կենտրոններն ու սպա-սրահները: Երեկոն հիանալի ժամանակահատված է հին ընկերոջ հետ զբոսնելու համար:

Ձկներ. Ոչ միանշանակ օր է:  Օրվա առաջին կեսին ոչ մի լավ բան ձեզ մոտ չի ստացվում, մի անհաջողությունը հաջորդում է մյուսին, և պատահական չէ, որ ձեռքերը վայր են իջնում, ու գործելու ցանկությունն էլ լիովին վերանում է: Սակայն հերիք է, որ մի քիչ սպասեք, և իրավիճակը շրջադարձորեն կփոխվի: Ողջ պատճառը, իհարկե, բարենպաստ միտումների մեջ է, որոնք աստիճանաբար թափ են հավաքում:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ ժամանակահատված է կարճատև ուղևորությունների համար, այդ թվում և` գործնական: Չի բացառվում ծառայողական սիրավեպի սկիզբ:

hraparak.am

Просмотров: 667 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024