Հետաքրքիր Փաստեր Пятница, 10.05.2024, 15:02
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

ՀԱՄԲՈՒՅՐ

Բենգալյան կատվին աշխատանքի են ընդունել

Facebook-ի պատճառով հայրերը սկսել են շատ անհանգստանալ իրենց դուստրերի համար

Օրական երկու բաժակ գինին կբարելավի ձեր կյանքը

Ինչպիսի՞ տղամարդկանցից են խուսափում կանայք

Թալիբները հրապարակայնորեն մահապատժի են ենթարկել «մեղավոր» կնոջը

Ուղեվարձը թանկացավ, իսկ ծառայության որակը վատանում է

Ի՞նչ անել անկողնում չհոգնելու համար

2012թ. ամենաթանկ հյուրանոցները

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Գիտնականները կանանց կրծքի մեծացման կապակցությամբ անհանգստություն են հայտնում

Ցինկի պակասը կարող է սեքսուալ խնդիրներ առաջացնել

Սիրուհու հետ սեքսով զբաղվելիս մահն ավելի հավանական է, քան կնոջ հետ. հետազոտություն

32 տարի անց կինը վերականգնել է քիթը, որը կտրել էր դաժան ամուսինը

Կոնյակի պատմությունից

Կնոջ սեքսուալության սահմանները

Մոդայիկ մայրիկը 50 հազար ֆունտ է ներդրել դստեր մեկամյակը կազմակերպելու համար

Գեղեցիկ և մարզված ազդրեր. վարժություններ

«Անծանոթը» հանրապետությունում սերիալների առաջատարն է ցուցադրության հենց առաջին օրից. «Շանթ» ՀԸ PR մենեջեր

Поиск

Главная » 2013 » Մայիսի » 1 » Աստղագուշակ մայիսի 1-ի համար
10:18
Աստղագուշակ մայիսի 1-ի համար
Աստղագուշակ մայիսի 1-ի համար

Խոյ. Հաջող և խոստումնալից օր է, իսկ դուք էլ հիանալի կարգավորում եք բոլոր այն գործերը, ինչին ձեռնամուխ եք լինում: Կարելի է նոր, այդ թվում և բարդ գործեր ձեռնարկել` անհաջողություններից չվախենաք: Լավ են անցնում բանակցությունները, կարելի է ստորագրել կարևոր փաստաթղթեր և կնքել գործարքներ:Մտերիմների հետ հեշտությամբ եք լեզու գտնում, և անգամ այն դեպքերում, երբ քննարկման առարկա են դառնում հակասական ու տհաճ հարցեր, միևնույն է` վեճեր չեն առաջանում: Օրվա երկրորդ կեսին հաճելի լուրեր և անսպասելի առաջարկներ կստանաք: Այսօր արժե հիշել առողջ ապրելակերպի կանոնները, հատկապես հետևել ճիշտ սնվելու կանոններին:

Ցուլ. Գործեք վճռական` դա կլինի հաջողության հասնելու ձեր գլխավոր գրավականը: Որքան էլ որ պահերով անբարենպաստ թվա ստեղծված իրավիճակը, չհանձնվեք` խնդիրները լուծելու ձևերը միևնույն է` կգտնվեն, դրա հետ մեկտեղ էլ, ընկերները հաստատ ձեզ օգնության ձեռք կմեկնեն: Անձնական հարաբերություններում ոչ միայն կարելի է, այլև` անհրաժեշտ է նախաձեռնություն դրսևորել:

Օրվա ընթացքում ամեն կերպ խուսափեք գերհոգնածությունից` այն կարող է խրոնիկ հիվանդությունների պատճառ դառնալ: Նշանի բազմաթիվ ներկայացուցիչների նոր հրապույրներ և հետաքրքրություններ կառաջանան:

Երկվորյակներ. Հիանալի օր է բանակցությունների և ցանկացած կարևոր հարցերի շուրջ քննարկումներ անցկացնելու համար: Կարելի է տեսակցություններ նշանակել այնպիսի մարդկանց հետ, ում վրա դուք ցանկանում եք լավ տպավորություն թողնել: Ցանկալի է հասարակական կյանքում և բարեգործական միջոցառումներում ձեր ակտիվ մասնակցությունը: Դուք նաև շանս ունեք գրավել ազդեցիկ մարդկանց ուշադրությունը և ստանալ նրանց աջակցությունը:

Հարմար օր է փորձի փոխանակման, ուրիշների գաղափարները քննարկելու, կոնֆերանսներում և սեմինարներում մասնակցելու համար: Բաց մի թողեք ինչ-որ նոր բան սովորելու, մտահորիզոնն ընդլայնելու հնարավորությունը:

Խեցգետին. Այսօր ձեզ սխալներից ու վրիպումներից կօգնի խուսափել մանրուքները նկատելու ձեր ունակությունը` անգամ այնպիսի մանրուքները, որոնք շրջապատին բոլորովին անէական են թվում, իսկ ձեզ համար դրանք կարող են կարևոր դեր խաղալ: Ցանկալի չէ գործ ունենալ ազդեցիկ մարդկանց հետ, քննարկել գործնական պլաններ` վտանգ կա, որ դրանք կիրականացեն առանց ձեր մասնակցության: Խոշոր նախագծերի ավելի լավ է մոտ չգալ, սահմանափակվելով ընթացիկ խնդիրների լուծմամբ: Դուք դժվարությամբ եք ճիշտ կարծիք կազմում շրջապատի մասին, այնպես որ նոր ծանոթությունները դժվար թե հաջողված լինեն:

Առյուծ. Այսօր լուրջ խնդիրները կարող են ծագել այն բանից, որ դուք առաջնորդվում եք զուտ ձեր սեփական շահերով և սեփական կարծիքով, բոլորովին հաշվի չառնելով շրջապատի ցանկությունն ու փորձը: Հարաբերությունները կարող են փչանալ լրջորեն և երկարատև, եթե դուք նրբանկատ և ուշադիր չլինեք:

Անբարենպաստ օր է ուսման համար, նոր տեղեկատվությունը վատ է յուրացվում, դուք դժվարությամբ եք կարողանում վերլուծել ստացված տեղեկությունները: Ցանկալի չէ աշխարհիկ միջոցառումների այցելելը, իսկ եթե այդտեղ գտնվել այնուամենայնիվ անհրաժեշտ է` հատուկ ուշադրություն դարձրեք ձեր արտաքին տեսքին:

Կույս. Այսօր ձեզ չեն վախեցնում ոչ’ դժվարությունները, ոչ էլ խոչընդոտները, և դուք դրանք հեշտությամբ հաղթահարում եք նպատակին հասնելու ճանապարհին: Ծագում են գերազանց գաղափարներ, որոնք հնարավոր կլինի իրականացնել մոտ ապագայում: Դուք ոչ միայն հիանալի կարգավորում եք սեփական գործերը, այլև` հաճույքով օգնում շրջապատին: Օրը հարմար է գնումների համար, ընդ որում դուք ոչ միայն իրեր ձեռք կբերեք ձեզ համար, այլև` մտերիմների, քանի որ այսօր ձեզ ճաշակը ձեզ չի դավաճանում, և ընտրության մեջ էլ հաստատ չեք սխալվի: Օրը լի է անակնկալներով, հիմնականում` հաճելի:

Կշեռք. Դուք լի եք կենսական եռանդով, որը ոչ միշտ է հաջողվում ուղղորդել խաղաղ հունով: Նյարդային լարվածությունը շատ բարձր է, իսկ ձեր գործունեությունն էլ` փոքր-ինչ քաոսային: Ինչ-որ լուրջ հաջողությունների հնարավոր կլինի հասնել միայն այն դեպքում, եթե ձեր գործողությունները վերահսկի որևէ խելամիտ ու փորձառու մարդ:

Վատ օր չէ ֆինանսական առումով` հնարավոր են դրամական մուտքեր, չի բացառված նաև հին պարտքերի վերադարձ: Բարենպաստ օր է գործարքներ կնքելու, անշարժ գույք ձեռք բերելու, բնակավայրը կամ աշխատանքը փոխելու համար:

Կարիճ. Հաճելի և հանգիստ օր է, որը ձեր առջև բացում է հետաքրքիր հեռանկարներ: Ձեր գլխավոր խնդիրն է լինելու նկատել դրանք և բաց չթողնել շանսերը: Ժամանակի հետ աճում է կենսական ներուժը, ընդ որում նախանձել կարելի է ոչ միայն ձեր եռանդին, այլ այն բանին, թե ինչպես եք դուք կարողանում այն ուղղորդել խաղաղ հունով: Ձեր հաջողությունները բարձրացնում են ինքնագնահատականը և համապատասխանաբար էլ` տրամադրությունը:

Օրը հարմար է առկա խնդիրների շուրջ հանգիստ վիճակում մտորելու համար` դուք հաստատ կգտնեք դրանց լուծման տարբերակները:

Աղեղնավոր. Սա ամենաթեթև և հաջող օրերից չէ, սակայն նաև այն չի նշանավորվի լուրջ խնդիրներով: Ստիպված եք լինելու զբաղվել մի քանի գործով միանգամից, ընդ որում, քանի որ դրանք բոլորն էլ ուշադրություն և կենտրոնացվածություն են պահանջում, որոշ ժամանակ անց, դրանք գլուխ բերելուց հետո, ուղղակի ուժասպառ կլինեք: Ամենաբարենպաստ օրը չէ նաև գործնական բանակցությունների համար` ձեզ համար դժվար է լինելու ընտրել խոսակցության ճիշտ տոնայնությունը, ընդհանուր հայտարարի գալ: Ցանկալի չէ գործարքներ կնքել, որոնք կապված են անշարժ գույքի և ցանկացած տեսակի խոշոր ունեցվածքի հետ:

Այծեղջյուր. Գերազանց օր է հրապարակային ելույթների, աշխարհիկ միջոցառումների այցելելու համար: Ձեզ կհաջողվի նվաճել նոր ծանոթների համակրանքը, հեշտության կհաստատեք նոր և հետաքրքիր կապեր, որոնք գործնական առումով լուրջ հեռանկարների հնարավորություններ կբացեն; Չի բացառված նաև ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ:

Փաստաթղթերի հետ աշխատելիս անհրաժեշտ է հստակություն, ճշգրտություն և մանրուքների նկատմամբ խիստ ուշադիր վերաբերմունք: Օրը բարենպաստ է ձեռագործության, խոհարարական փորձարարությունների համար: Տան գործերը ձեզ այսօր ձանձրալի չեն թվա:

Ջրհոս. Բարենպաստ օր է շփումների համար: Դուք կկարողանաք ոչ միայն լեզու գտնել շրջապատի հետ, այլև` նրանց աջակցությունը ստանալ: Օրը բարենպաստ է նաև համատեղ նախագծերի վրա աշխատել սկսելու համար: Բեղմնավոր համագործակցությունը կարող է ծառայողական սիրավեպի սկիզբը դնել:

Դուք ձեր առջև նոր նպատակներ եք դնում, կառուցում պլաններ և վերանայում եք գերակայությունները: Օրվա իրադարձությունները կհուշեն, թե որ ուղղությամբ պետք ջանքեր թափել, որպեսզի լավագույն արդյունքների հասնել: Հաճելի կանցնել ուղևորությունները:

Ձկներ. Օրը ձեզ հնարավորություն տալիս դրսևորել ձեր լավագույն որակները: Դուք շանս ունեք վաղուց ձեզ համար հետաքրքիր մարդու համակրանքը նվաճելու, կամ էլ` գտնել նոր երկրպագուներ: Օրը հարմար է իրաբավանական հարցեր լուծելու, իշխանության մարմինների ներկայացուցիչների հետ շփումներ ունենալու համար: Նշանի բազմաթիվ ներկայացուցիչների համար բացվում են նոր գործնական հեռանկարներ:

Հարմար օր է ուղևորությունների համար, այդ թվում և` արտերկրյա, ինչպես նաև հեռվից եկած մարդկանց հետ շփումների, էկզոտիկ խոհանոցով ռեստորաններ այցելելու, էթնիկ ոճի իրեր գնելու համար: hraparak.am

Просмотров: 606 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024