Հետաքրքիր Փաստեր Երեքշաբթի, 23.04.2024, 16:23
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Արժե՞ արդյոք խոսել սեքսից հետո

12-ամյա երեխան անգիր արտասանել է Ղուրանը 12 ժամում

Կուսությունը եւ կարմիր խնձորը. սեքսոպաթոլոգի նորօրյա հայացքը

Հայ դեռահասները սեռական “ուսուցումը” սկսում են մարմնավաճառների մոտ

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Կրքոտ համբույրով կարելի է այրել 30 կալորիա

Կանանց 5 տեսակներ, որոնցից տղամարդիկ փախչում են

Ինչպես ճիշտ հաճոյախոսել. հաճոյախոսության տեխնիկա

Սեքս` ամուսնությունից առաջ. հրաժարվելու պատճառները

“Մերկ շրջանավարտը” ցնցել է ողջ համացանցը /ֆոտո/

Միայն սեքսը կանանց բավարար չէ

Տղամարդիկ սեռական հարաբերությունների համար նախընտրում են գինովցած ու հիմար կանանց. հետազոտություն

Կանանց սեքսուալ «գաղտնիքները» նրանց քայլվածքում են թաքնված. հետազոտություն

Նոր մանրամասներ Ժաննա Ֆրիսկեի կյանքից

Ժամանակակից կանայք սեքսից հաճույք չեն ստանում. մասնագետ

Սեքսին տանող ամենակարճ ճանապարհը

Հայաստանը՝ ՍԵՌԱԿԱՆ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ենթակա կանանց ԱՂԲՅՈՒՐ

Հղիացած Ջեսիկա Սիմփսոնը մերկացել է /լուսանկար/

Հարս-սկեսուր հարաբերությունների հիմնական սցենարները. հոգեբան

Поиск

Главная » 2013 » Մայիսի » 8 » Աստղագուշակ մայիսի 8-ի համար
10:01
Աստղագուշակ մայիսի 8-ի համար
Աստղագուշակ մայիսի 8-ի համար

Խոյ. Այսօր դուք շատ բան ունեք անելու, չի բացառված, որ մինչև ուշ մնաք աշխատավայրում: Ղեկավարության հետ լեզու գտնելը շատ լավ է ստացվում, շանս կա նաև ազդեցիկ մարդկանց մեջ հովանավորներ գտնել: Չի բացառված սիրախաղ աշխատավայրում, և անգամ` իսկական ծառայողական սիրավեպի սկիզբ: Դրական էմոցիաները երաշխավորված են:Բարձր է կենսական ներուժը, կարելի է չվախենալ ինքնազգացողության վատթարացումից: Ձեզ միայն պետք է ձեր եռանդն ուղղել խաղաղ հունով, այնպես որ գտեք ժամանակ` ակտիվ հանգստով և սպորտով զբաղվելու համար:

Ցուլ. Սա աշխատանքի համար ամենահարմար օրը չէ` հեշտ չի լինելու կենտրոնանալը, և ինչ-որ կարևոր բան տեսադաշտից բաց թողնելու վտանգ կա: Դուք մեծ հաճույք եք ստանում ոչ պաշտոնական շփումներից, այնպես որ ավելի նպատակահարմար է օրն անցկացնել ընկերների հետ հանդիպումներում, հաճելի միջավայրում հանգստի մեջ: Կարելի է հիանալի ժամանակ անցկացնել սիրելի մարդու հետ, որոշ փորձարարություններ անել, դուրս գալ առօրեականի շրջանակներից:

Աճում է ամեն տեսակի արտասովոր և օրիգինալ բաների նկատմամբ հետաքրքրությունը: Կարելի է ժամանակակից արվեստի ցուցահանդես այցելել կամ շրջել խանութներով:

Երկվորյակներ. Օրը ձեր առջև կբացի հետաքրքիր պրոֆեսիոնալ հեռանկարներ: Հնարավոր է, որ ստանաք այնպիսի առաջարկներ, որոնք ընդունելով դուք էապես կբարելավվեք ձեր ֆինանսական վիճակը: Նշանի որոշ ներկայացուցիչներ կորոշեն փոխել աշխատանքը, և այդ որոշումն իրեն կարդարացնի: Քանի որ այսօր ձեզ դիմավորելու են ըստ հագուստի, կարևոր գործնական հանդիպման գնալիս ուշադրություն դարձրեք ձեր արտաքին տեսքին:

Իսկ ահա անձնական հարաբերությունների տեսանկյունից սա ամենաբարենպաստ օրը չէ: Ցանկալի չէ նոր ծանոթություններ հաստատել, քանի որ դուք այսօր կարող եք մերձենալ այնպիսի մարդու հետ, ումից ոչ մի լավ բան սպասել պետք չէ:

Խեցգետին. Դուք այսօր շատ և բեղմնավոր եք աշխատում, և պրոֆեսիոնալ հաջողության հավանականությունը բավական մեծ է; Միշտ չէ, որ հաջողվում է լեզու գտնել աշխատակիցների հետ, սակայն դուք վստահ եք ձեր ուժերի մեջ և մի շարք խնդիրներ լուծում եք ինքնուրույն: Վատ օր չէ նոր գործեր սկսելու համար: Նախկինում ծագած ոչ բոլոր հարցերին է հնարավոր լինում պատասխաններ գտնել, սակայն դա ձեզ առանձնապես չի մտահոգում:

Օրը հարմար է անձնական կյանքում ինչ-որ բան փոխելու համար, սակայն մինչև սկսել գործելը, դուք պետք է հասկանաք, թե իրականում ինչ եք ցանկանում: Կարելի է աշխարհիկ միջոցառումների այցելել, որտեղ ձեզ անպայման կնկատեն ձեր վառ հանդերձանքի շնորհիվ:

Առյուծ. Օրը շատ հագեցած կլինի, և ձեզ կսպասեն բազմաթիվ կարևոր գործեր: Նոր խնդիրներ են ծագում, որոնց լուծման համար պետք կլինի գլուխ կոտրել: Կարելի է հույսը դնել ղեկավարության աջակցության վրա, սակայն պատրաստ եղեք այն բանին, որ ամենաբարդ ու տհաճ աշխատանքը դուք ստիպված եք լինելու ինքնուրույն անել: Ազատ ժամանակ շատ քիչ կլինի, սակայն դուք կկարողանաք միաժամանակ մի քանի գործ անել, ինչպես օրինակ`զբաղվել ֆիթնեսով հեռուստահաղորդում դիտելիս:

Օրվա էմոցիոնալ ֆոնն աչքի չի ընկնում կայունությամբ, սակայն դուք ձգտում եք տրտմության մեջ չընկնել: Ձեր տրամադրությունը բարձրացնելու միջոցների մեջ ընտրություն անելիս եղեք լիակատար ազատ:

Կույս. Դուք մեծ հաջողությունների եք հասնում աշխատանքում չնայած, կարծես թե, դրա համար հատուկ ոչ մի բան չեք անում: Հեշտությամբ հասնելով մարդկանց հետ փոխհասկացվածության, դուք նոր դաշնակիցներ եք գտնում, և դրանց թվում կարող են լինել նաև նրանք, ովքեր վերջին ժամանակներում աջակցում էին ձեր հակառակորդներին: Ձեր հմայքը սահմաններ չունի, և այսօր դուք հաստատ կկարողանաք հետաքրքրել և անգամ գայթակղել նրան, ում հանդեպ անտարբեր չեք:

Հնարավոր է դրամական միջոցների ստացում, այդ թվում և` անսպասելի աղբյուրից: Կարելի է խոշոր գնումներ անել: Օրը նաև հարմար է արձակուրդին պատրաստվելու և հանգստի համար անհրաժեշտ իրեր գնելու համար:

Կշեռք. Այսօր հնարավոր են պրոֆեսիոնալ բնույթի խնդիրներ, մանր, սակայն ցավալի թյուրիմածություններ, որոնք ձեզ խանգարում են ավարտին հասցնել նախկինում սկսած գործերը: Չնայած որ կարողանում եք աշխատակիցների հետ ընդհանուր հայտարարի գալ, այնուամենայնիվ դժվարություններ են ծագում ղեկավարության և ազդեցիկ մարդկանց հետ շփումներում, ինչի արդյունքում արդիական հարցերը մնում են անպատասխան: Բարենպաստ օր է կոնֆերանսներին և սեմինարներին մասնակցելու համար, կարելի է և քննարկել գործնական հարցեր ոչ պաշտոնական միջավայրում: Այդտեղ է, որ դուք կարող եք լավագույնս ինքնադրսևորվել:

Կարիճ. Բարենպաստ օր է, որը ձեր առջև բացում է նոր հնարավորություններ: Պետք է և կարելի է ձեռնամուխ լինել նոր գործերի, քանի որ այժմ դուք հասկանում եք, թե ինչն է ձեզ համար իրականում հետաքրքիր, ճիշտ եք գնահատում նոր նախագծերի հեռանկարները, արագորեն ընդունում եք ճիշտ որոշումներ: Կարելի է խախտել ավանդույթները, նահանջել համընդհանուր կանոններից, ինքներդ ձեզ թույլ տաք մի ինչ-որ իրոք անսովոր բան:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ ժամանակահատված է մտերիմների հետ շփվելու, ընկերական երեկույթների և ուղղակի ընտանիքի շրջապատում հանգստանալու համար:

Աղեղնավոր. Այսօր դուք անսովոր արարքներ եք թույլ տալիս, և ի զարմանս շրջապատի, հաջողության հասնում այնտեղ, որտեղ ուրիշները կմատնվեին ձախողման: Օրը հարմար է երկարաժամկետ պլանավորման, բիզնես-գաղափարներ և դրանց պայմանները քննարկելու համար: Այն ամենին, ինչով զբաղվում եք, դուք մոտենում եք ստեղծագործաբար, և մեծապես դրանով են պայմանավորված գերազանց արդյունքները: Աշխատանքով դուք չեք սահմանափակվում, փոխում եք իմիջը, սիրով փորձարարություններ եք անում նորաձևության միտումների հետ: Օրը բավական հարմար է ձեռագործությամբ զբաղվելու համար` դուք շանս ունեք սեփական ձեռքերով հիանալի բաներ պատրաստելու:

Այծեղջյուր. Ձեզ բնորոշ զգուշավորությունն այսօր դավաճանում է` դուք սովորականից ավելի հաճախ եք չմտածված քայլերի գնում, թույլ տալիս անպատեհ արտահայտություններ: Նշանի ներկայացուցիչների որոշ մասը վիճում են գործընկերների և ազդեցիկ հովանավորների հետ, մյուս մասն էլ` դատարկ բաների վրա ծախսում ահռելի գումարներ, կամ որպես բողոքի նշան` բացահայտ հիմար բաներ անում:

Մտերիմները փորձում են ձեզ աջակցել, հաճելի անակնկալներ անում, օգնում են դրական տրամադրվածություն ձեռք բերել: Այդ ամենը չի կարող իր դրական հետևանքները չունենալ, և երեկոյան դուք դա անպայման կզգաք:

Ջրհոս. Օրը հարմար է լուրջ գործերի համար, սակայն ընթացիկ հարցերի լուծումը և ձեր սովորական պրոֆեսիոնալ պարտավորությունները կատարելը այսօր ձեզ մոտ հիանալի են ստացվում: Չարժե հույս կապել կարևոր գործնական բանակցություններում լուրջ առաջընթացի հետ, սակայն կարելի է աշխատակիցների և դաշնակիցների հետ քննարկել ընդհանուր գործերը, պայմանավորվել, թե ինչպես է պետք գործել: Այսօր կարելի է տան համար համակրելի մանրուքներ գնել, դրանք ոչ միայն կզարդարեն տունը, այլև` հաջողություն կբերեն: Երեկոյան արժե թատրոն կամ համերգ այցելել:

Ձկներ. Դուք ստիպված եք լինելու բարդ ընտրություն անել, ընդունել ոչ պարզ որոշում: Պետք է գործել հետևողականորեն, սակայն ձեզ համար դժվար է կենտրոնանալը, դուք անվերջ ինչ-որ բան ձեզ տեսադաշտից բաց եք թողնում, բազմաթիվ սկսած գործեր չեք հասցնում ավարտին: Նոր ծանոթների հետ լեզու գտնելն այնքան էլ հեշտ չի ստացվում: Ուրիշների թերությունները միանգամից նկատելի են դառնում ձեզ, և բանը նրանում չէ, որ շրջապատի մարդիկ են վատը դարձել, այլ` որ էմոցիոնալ ֆոնն է անբարենպաստ:

Այսօր ձեզ համար ամենակարևորը հարմարավետությունն է: Նման օրերին ամենից լավը կենցաղային հարցեր լուծելն է, կահույք գնելը կամ` ինտերիերը թարմացնելը: hraparak.am

Slaq.am - Լրատվական աղբյուր

 
Просмотров: 633 | Добавил: Stepan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024