Հետաքրքիր Փաստեր Երկուշաբթի, 01.05.2017, 09:15
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Հակոբ Մանուկյանը դատի է տվել Ջենիֆեր Լոպեսին

Հայաստանը 4-րդն է շախմատային երկրների շարքում

Ջրհեղեղ` ատոմակայանի հարեւանությամբ. ջուրը քշել է մի երեխայի, ում հետո մահացած են գտել

Սոցկայքերում շփվելն ավելի լավ է, քան սե՞քսը

Երեխան արգանդում ողջ է մնացել` մոր մահանալուց հետո

Հոլիվոիդյան ամենագեղեցիկ սիրո պատմություններից մեկն ավարտվեց

Տղամարդու մարմնի ամենազգայուն կետը

Կանայք ավելի՞ լավ են գրում սեքսի մասին

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Մազահեռացման ո՞ր տարբերակն է նախընտրելի. պայքար անցանկալի մազերի դեմ

Տղամարդու հետ զրույցի թեմաների թոփ 5-յակ

Միշոն ու ՀՏ Հայկոն հաշտվել են

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
ԴԱԺԱՆ ԿԱԴՐԵՐ. Թալիբները գնդակահարում են կնոջը(ՎԻԴԵՈ)

Գիտնականները կարողացել են բացահայտել ծերության գենը և ազդել դրա վրա

[Անիմացիա]
Իսկ դուք ուրախ եք?

Ամենագնացի միջից կրակել են «Կոմայգու» տրանսվեստիտների ուղղությամբ

[Անիմացիա]
Жми класс!!!

Բրիտանացի տղամարդը հաջող ծննդաբերել է

Поиск

Главная » 2013 » Ноябрь » 21 » Աստղագուշակ նոյեմբերի 21-ի համար
09:12
Աստղագուշակ նոյեմբերի 21-ի համար

Խոյ. Դուք շատ եք ձգտում խուսափել կոնֆլիկտներից, քանի որ հիանալի հասկանում եք, որ եթե դրանք ծագեն, ապա հետո խաղաղություն հաստատելը շատ դժվար կլինի: Դուք շրջապատի հանդեպ պահանջկոտ եք, չեք դրսևորում ներողամտություն այլ մարդկանց թուլությունների նկատմամբ: Վերանայեք ինքներդ ձեզ, փոքր-ինչ ավելի հանդուրժող դարձեք, եթե չեք ցանկանում խզել ձեր հարաբերությունները ձեզ համար թանկ մարդկանց հետ:

Օրը կապված է լիդերական ունակությունների վառ արտահայտումների հետ: Թե ընտանիքում, թե ձեր համախոհների հետ և թե ընկերական շրջապատում դուք ձեզ զգում եք որպես ամենագլխավորը, և դա ոչ բոլորին է դուք գալիս:

Ցուլ. Այսօր դուք չափազանց գործունյա եք: Նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին է հաջողվում ուղղել իրենց եռանդը խաղաղ հունով, այդ իսկ պատճառով էլ նրանք շրջապատի համար դառնում են ուղղակի վտանգավոր: Ձեզ շատ է դուր գալիս պայքարելը, ընդ որում կարևոր չէ, թե ում հետ և ինչու, այդ իսկ պատճառով էլ դուք համառորեն ներքաշվում եք բազմաբնույթ մենամարտերի ու կոնֆլիկտների մեջ, որոնք ձեզ հետ ուղղակի կապ էլ չունեն:

Հնարավոր են բախումներ ազդեցիկ մարդկանց հետ, ընդ որում չնչին վեճից կարող է լուրջ կոնֆլիկտ հասունանալ; Զսպվածությունը ձեզ համար հատկապես կարևոր կդառնա օրվա երկրորդ կեսին:

Երկվորյակներ. Օրը առավելապես լավ կլինի օգատագործել հանգստի վրա: Հետաձգեք այն ամենը, ինչը ձեզ բարդ, խճճված, ձանձրալի և հոգնեցուցիչ է թվում, և զբաղվեք միայն նրանով, ինչը ձեզ բերկրանք է պատճառում` դրական էմոցիաների պահանջն այսօր շատ մեծ է:  Աստղերը խորհուրդ են տալիս ուղևորության մեկնել ձեզ համար սիրելի մարդու հետ: Կանայք կարող են լիցքաթափվել խանութներով անցնելով` նրանք այսօր կարող իրենց թույլ տալ ոչ մեծ գնումներ անել: Ցանկալի չէ հանդիպել ազդեցիկ մարդկանց, իրավաբանների, փաստաբանների, պետական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Խեցգետին. Բավական անհաջող օր է, որը ձեզ համար կդառնա մի իսկական փորձություն, եթե խելքներդ գլուխը չհավաքեք: Հրաժարվեք ցանկացած այնպիսի գործողությունից, որը կարող է վնաս հասցնել ձեզ կամ շրջապատին, հարգեք ուրիշների զգացմունքները, մի տվեք այնպիսի խոստումներ, որոնք իրականացնելու հարցում վստահ չեք: Չարժե ձեռնամուխ լինել լուրջ գործերի, իսկ ահա մանր կենցաղային ամենօրյա խնդիրներ լուծել ոչ միայն կարելի է, այլև` պետք է, չսպասելով, որ դա կանի մեկ ուրիշը:

Չարժե անգամ կատակով քննարկել պրոֆեսիոնալ հարցեր, հանդիպել ոչ պաշտոնական միջավայրում մարդկանց հետ, ում հետ դուք կապված եք գործնական հարաբերություններով:

Առյուծ. Այսօր դուք դանդաղաշարժ եք, այդ իսկ պատճառով էլ մեկը մյուսի ետևից տհաճ իրավիճակների մեջ եք ընկնում: Շրջապատին զվարճացնում են ձեր սխալները, իսկ դուք էլ չափազանց վրդովվում եք, երբ ձեր վրա ծիծաղում են: Կարող են լուրջ տարաձայնությունների ծագել մարդկանց հետ, ում հետ դուք նախկինում շատ լավ լեզու էիք գտնում:

Բազմաթիվ մանր տհաճությունները խիստ ազդում են ձեր վրա, սակայն դուք, բարեբախտաբար, առիթը բաց չեք թողնում ուրախանալու, որքան էլ դրանք աննշան լինեն: Բարենպաստ օր է նոր ծանոթությունների համար` շրջապատի վրա դուք անզուգական տպավորություն եք թողնում:

Կույս. Հարմար օր է ինչ-որ մեկին` իր քթի շուրջը պտտացնելու համար: Ձեզ դուր է գալիս խորամանկել, խոստումներ տալ և դրանք չկատարել, ծաղրել մի բան, ինչը շրջապատի համար շատ կարևոր ու լուրջ է: Բարեբախտաբար, կարելի է չվախենալ ձեր արարքի հետևանքների համար` դրանք բոլորն էլ հարթ կանցնեն:

Անբարենպաստ օր է անձնական կյանքում լուրջ փոփոխություններ անելու համար: Անգամ եթե ձեզ թվում է, որ ձեր ընդունած որոշումները վերջնական են և ենթակա չեն վերանայման, միևնույն է` ձեր ետևից կամուրջներ մի այրեք` դուք շատ շուտով կսկսեք ուղիներ փնտրել նահանջի համար:

Կշեռք. Երջանկության և հաջողության համար պետք է պայքարել, այնինչ այսօր դա բոլորովին ձեր սրտով չէ: Հենց’ այդ պատճառով էլ ծագում են տհաճ իրավիճակներ: Ձեր ճակատագրով անհանգստացած մարդիկ ձեզ կոչ են անում ավելի ակտիվ կյանքի դիրք բռնել, գործել ավելի վճռական ու եռանդուն:

Ցանկալի չէ ֆինանսական խնդիրներ լուծել, խոշոր գնումներ անել, ներդրումների հետ կապված հարցեր քննարկել: Օրը շատ հարմար է ցանկացած տեսակի հանդիպման, աշխարհիկ միջոցառումների այցելելու համար: Շանս ունեք օգտակար ծանոթություններ հաստատել:

Կարիճ. Հիանալի օր է շրջապատի վրա մեծ տպավորություն թողնելու, ձեր գերազանցությունը ընդգծելու, որևէ մեկին ինչ-որ բան ապացուցելու համար: Ձեզ ինչ-որ բանում համոզելն անհնար է, քանի որ ձեր բերած փաստարկները անվիճելի են: Օրը բավական հարմար է ցանկացած նոր գործ ձեռնարկելու համար: Խուճապի մեջ չընկնեք, եթե դրանք ձեզ բարդ թվան` դուք շատ շուտ օգնականներ կգտնեք:

Լավ են անցնում բոլոր հանդիպումները, օրը հարմար է աշխարհիկ զվարճությունների և պաշտոնական հանդիսությունների այցելելու համար: Եթե ծրագրում եք ուղևորության մեկնել, ապա դրան նախապատրաստվեք ամենայն լրջությամբ:

Աղեղնավոր. Հաջող օր է, հիանալիորեն հարմար վաղեմի մտահղացումներն իրակաանցնելու համար: Ձեր մոտ լավ է ստացվում գրեթե ամեն ինչ, շանս կա անգամ հաջողության հասնելու բոլորովին մի նոր գործում: Դուք արագ և հեշտությամբ յուրացնում եք նոր տեղեկությունները, դյուրին եք ընկալում այն ամենը, ինչը ձեզ շատ շուտով պետք է գալու:

Ուղևորությունները բարձացնում են տրամադրությունը, իրավիճակի փոփոխությունը օգտակար է լինում բոլոր առումներով: Երեկոն այն ժամանակահատվածն է, երբ դուք առավել հմայիչ եք, և հակառակ սեռի ներկայացուցիչները ձեր նկատմամբ առավել ուշադիր են:

Այծեղջյուր. Հիշեք, որ բավական անհարմար օր է այն բանի համար, որ հիմնովին քանդվի այն ամենն, ինչը կյանքի ընթացքում ձեռք եք բերել: Ցանկացած որոշում, որը ենթադրում է կյանքում շրջադարձային փոփոխություն, պետք է ծանրակշիռ և հիմնավոր լինի: Ձեր սովորույթը` սկզբում գործել, իսկ հետո նոր փորձել հասկանալ, թե արդյոք դա ձեզ պետք էր, այսօր վատ ծառայություն կմատուցի:

Ամենաբարենպաստ օրը չէ ռոմանտիկ հարաբերությունների զարգացման համար` դուք չափից ավելի շատ եք մտածում ձեր զգացմունքների, և չափազանց քիչ` ձեր սիրելի մարդու զգացմունքների մասին:

Ջրհոս. Ձեզ համար դժվար է ճիշտ գնահատել օրվա իրադարձությունները, քանի որ այսօր դուք ամեն ինչ տեսնում եք ամենամռայլ հարթության մեջ: Ավելի լավ է չշտապել եզրակացություններ անել, հնարավորություն տալ ինքներդ ձեզ հանգիստ մտածել և հասկանալ ստեղծված իրավիճակը, և դուք հաստատ դրա մեջ կբացահայտեք ինչ-որ հաճելի երանգներ: Ցանկալի չէ կարևոր փաստաթղթեր ստորագրելը, թանկ իրեր գնել կամ վաճառելը:

Ամենաբարենպաստ օրը չէ շփումների տեսանկյունից` շրջապատին թվում է, որ դուք չափից ավելի հաճախ եք փոխում ձեր կարծիքը, և ձեզ մեղադրում են ոչ հաստատակամ լինելու մեջ:

Ձկներ. Պարզ օրերից չէ, և դուք կարծես թե ինքներդ եք ամեն ինչ անում, որպեսզի այն ավելի բարդանա: Նշանի որոշ ներկայացուցիչներ հակված են սադրանքներ սարքելու, ծանոթներին վիճաբանության մեջ գցելու, իսկ հետո` ձև թափելու, թե իրականում ոչինչ չի եղել: Նրանց թվում է, թե իրենք կատարելության օրինակ են, և շատ են վրդովվում, երբ կողքի մարդիկ դա չեն նկատում:

Կարող են գործերում լուրջ խնդիրներ ծագել: Մի փորձեք ինչ գնով էլ լինի, հետևել նախապես մշակած պլաններին, դա շատ ուժ կխլի ձեզանից, իսկ հաջողության այդպես էլ չի բերի: Դուք պետք է փոքր ինչ ավելի նրբանկատ լինեք, և օրը կդառնա անմոռանալի:

http://www.hraparak.am/

Категория: Աստղագուշակ | Просмотров: 477 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2017