Հետաքրքիր Փաստեր Пятница, 03.05.2024, 01:05
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

6 ժամից քիչ քնելը զգալիորնե մեծացնում է կաթված ստանալու վտանգը

[Անիմացիա]
paster.do.am Жми КЛАСС

SUPER DANCE ! FAIL ! : Жми КЛАСС

Մայրական կաթը մանկանը պաշտպանում է ՄԻԱՎ-ից

Շները նվազեցնում են երեխաների մոտ ասթմայի առաջացման հնարավորությունը. գիտնականներ

Գիտնականները ծխելու ցանկությունը կանխող պատվաստանյութ են հայտնաբերել

Սեքսի տեւողությունը երբեմն խոչընդոտ է դառնում

Հոլիվուդյան աստղ Մեգան Ֆոկսը երկրպագուներին ուրախացրել է` համացանցում տեղադրելով երիտասարդ տարիների լուսանկարները: Նա խոստովանել է` դեռահաս

Ինչո՞ւ է Հայաստանից հեռացել Արմինե Գրիգորյանը

Դերասանուհին ամուսնացել է կնոջ հետ

ԱՄՆ-ում 3 ամսական երեխան մահացել է մոր` միացրած թողած վարսահարդարիչի պատճառով

Продовольственная вкус

Էրոտիկ երազների վտանգը. կանայք թաքցնում են այն, ինչ անում են երազում

Կարմիր շրթներկով կնոջ համար տղամարդիկ պատրաստ են շռայլել

Հայտնաբերել են երկու քաղաքացու կախված դի

Աշխարհի ամենաշատ վաստակող դերասանուհիներն, ըստ Forbes-ի

Վթարի հետևանքով Մարկ Սաղաթելյանի ու Գրիգոր Նազարյանի վիճակը ծանր է. FOTO

Ամերիկացի սեքսի մարզիչը 240 դոլարով կնստի սենյակի անկյունում և ճիշտ ցուցումներ կտա

[Անիմացիա]
Вы можете так

Поиск

Главная » 2013 » Օգոստոս » 2 » Աստղագուշակ օգոստոսի 2-ի համար
08:47
Աստղագուշակ օգոստոսի 2-ի համար
Աստղագուշակ օգոստոսի 2-ի համար

Խոյ. Աշխատեք զբաղվել հենց այն բաներով, որոնք ձեզ մոտ հետաքրքրվածություն և խանդավառություն են առաջացնում: Ստիպել ինքներդ ձեզ անել մի այնպիսի բան, որը թեկուզև կարևոր է, սակայն հրապուրիչ չէ, այսօր անօգուտ է` դուք ամեն ինչ կխճճեք, ինչ-որ բան կմոռանաք, կնայդայնանաք, իսկ արդյունքն էլ չի արդարացնի թափած ջանքերը:

Կարելի է երկարաժամկետ պլաններ կազմել, մտորել այն բանի շուրջ, թե ինչը կցանկանայիք ձեր կյանքում փոխել: Այստեղ կարևորը չշտապելն է, քանի որ փայլուն գաղափարները դեռևս դեպի ձեր պայծառ գլուխը շարժվելու ճանապարհին են:

Ցուլ. Անբարենպաստ օր է շփումների համար` ինչ էլ որ ձեզ ասեն այսօր շրջապատի մարդիկ, ասվածից ոչ մի բանը ձեզ դուր չի գալիս: Դրա հետ մեկտեղ էլ նշանի որոշ ներկայացուցիչներ ստիպված են լինելու գործ ունենալ ծայր աստիճան տհաճ անձնավորությունների հետ, և միայն ձեր հազվագյուտ ինքնավերահսկման ունակության շնորհիվ դուք չեք ասում այն, ինչ մտածում եք: Ձեր ճանապարհին հանդիպում են բազմաթիվ խոչընդոտներ, և դրանց պատճառով մի շարք կարևոր հարցեր մնում են չլուծված, ինչն էլ ձեզ խիստ նյարդանացնում է:

Կարելի է ոչ թանկ կենցաղային տեխնիկա գնել, իսկ ահա հագուստ, աքսեսուարներ և զարդեղեն ձեռք բերելուց ավելի լավ է հրաժարվեք:

Երկվորյակներ. Այսօր դուք ոչ մի կերպ չեք կարողանում զսպել ձեր պոռթկումները, անգամ` եթե խոստովանում եք, որ դրանց հետևելը հանգեցնելու է ապագայում խնդիրներ ունենալուն: Եվ բանը ոչ այնքան ինչ-որ առանձնահատուկ խիզախության մեջ է, այլ այն բանում, որ դուք վստահ եք, որ եթե ծագեն տհաճություններ, դուք կկարողանաք ապացուցել, որ դրանցում մեղավորը մեկ ուրիշն է:

Ցանկություն է առաջանում մի ինչ որ բան փոխել անձնական կյանքում:  Եկել է այն օրերից մեկը, երբ նշանի ներկայացուցիչները աչքի են ընկնում աղետալի անհամբերությամբ` նրանց համար անգամ կարևոր չէ, թե ինչ անել, միայն թե` անել անմիջապես:

Խեցգետին. Այսօր ձեր կյանքում շատ բան կարող է փոխվել, ընդ որում, իրադարձությունները զարգանում են բոլորովին ոչ այնպես, ինչպես դուք կցանկանայիք: Իմաստ չունի պայքարել ձեզանից ավելի ուժեղների հետ` ավելի լավ է հարմարվել հանգամանքներին, ձգտել պայմանավորվել այն մարդկանց հետ, ումից դուք կախվածություն ունեք: Այո, առանձնապես հաճելի բան չէ անվերջ շուռ ու մուռ գալը` ղեկավարության հետ լավ հարաբերություններ պահպանելու համար, սակայն դա ամեն դեպքում ավելի լավ է, քան կոնֆլիկտներ սադրելը: Հետևեք իմաստուն մարդկանց խորհուրդներին, որպեսզի խուսափեք հետագա սխալներից:

Առյուծ. Այսօր խնդիրները չեն բացառվում, սակայն դրանք այնքան աննշան են, որ դրանց մասին անգամ հիշել չարժե: Իսկ ահա հաջողությունների և հաղթանակների մասին կարելի է զրուցել: Օրը կնշանավորվի զգալի նվաճումներով, ինչի համար երախտապարտ պետք է լինել առաջին հերթին ձեր նախազգացմանը, որն այսօր չափից ավելի սուր է: Այսօր կարելի է և նոր գործեր ձեռնարկել, արագ և գերազանց ձևով դրանք ավարտին հասցնել կօգնեն մարդիկ, ովքեր ժամանակին ձեզանից կարևոր օժանդակություն և ծառայություններ են ստացել: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ և ռոմանտիկ հրապույրներ:

Կույս. Պետք է խոսել ուղիղ և խաղալ բաց` խորամանկություններն ու խարդավանքները բոլորովին այն չեն, ինչն այսօր ձեզ կօգնի նպատակին հասնել: Բարենպաստ օր է շփումների, անձնական և գործնական հարցեր քննարկելու համար, միայն թե դուք ներքուստ պետք է պատրաստ լինեք փոխզիջումների, այլ ոչ թե դրանց մասին հայտարարեք` զրուցակցին աշխուժացնելու համար:

Դժվար է գերագնահատել պլանավորման կարևորությունը: Անգամ եթե դուք սովորաբար նախընտրում եք չհետևել ոչ մի գրաֆիկի, սա այն օրերից է, երբ պետք է բացառություն անել: Նախապես ծրագրելով ձեր անելիքը, դուք շատ ավելի բան կհասցնեք անել:

Կշեռք. Աշխատեք չշտապել` այսօր հենց’ շտապողականությունը կարող է խնդիրների և թյուրիմածությունների պատճառ դառնալ: Եվ թող շրջապատը ձեզ կոչ անի արագ գործելու` լսեք ոչ թե նրանց, այլ ձեր ներքին ձայնին: Արժե կարգուկանոն մտցնել ձեր ֆինանսական գործերում, պարտադիր վճարումներն անել: Իսկ ահա չպլանավորած գնումներից ավելի լավ է հրաժարվեք:

Օրը բարենպաստ է շփումների համար` դուք այսօր դուր եք գալիս մարդկանց, և նրանք դա չեն թաքցնում: Ամեն կողմից ուշադրության նշանները, հաճոյախոսությունները և նվերները չեն կարող ձեզ անտարբեր թողնել: Օգնությունն ընդունեք միայն նրանցից, ում լիարժեք վստահում եք: 

Կարիճ. Օրը ձեզանից պահանջում է ակտիվ մասնակցություն հասարակական կյանքում, անմնացորդ հետաքրքրվածություն ուրիշների գործերի նկատմամբ: Սեփական մտահղացումների իրականացումը պետք կլինի մի փոքր հետաձգել, բարեբախտաբար` կարճատև, քանի որ շատ շուտով դուք դրանց ձեռնամուխ կլինեք նոր թափով: Օրը խոստանում է զգալի դրամական մուտքեր` նշանի այն ներկայացուցիչներին, ում գործը կապված է շոու-բիզնեսի և զվարճանքի ինդուստրիայի հետ:

Ձեր դուր է գալիս ուշադրության կենտրոնում լինելը, ընդ որում` դրան դուք հասնում եք առանց լուրջ ջանքերի: Սակայն հիշեք, որ հաճոյախոսություններ շռայլող մարդիկ միշտ չէ, որ անկեղծ են:

Աղեղնավոր. Օրը հաջող է դասավորվում: Բարենպաստ միտումները թափ են հավաքում ժամանակի հետ, այդ իսկ պատճառով էլ կարևոր գործերը և պատասխանատու հանդիպումները ավելի լավ է թողնեք օրվա երկրորդ կեսին: Առավոտյան առկա վատ ինքնազգացողությունը երեկոյան կկարգավորվի:

Այսօր սովորականից ավելի բաց և անկեղծ եք. խուսափում եք ակնարկներից և երկակի ֆրազներից, ինչից շրջապատը սկզբում զարմացած է, իսկ հետո հասկանում է, որ ձեզ հետ շատ հեշտ ու հաճելի է գործ ունենալը: Հնարավոր են անսպասելի ռոմանտիկ խոստովանություններ, չեն բացառվում կյանքում շրջադարձային փոփոխություններ:

Այծեղջյուր. Օրվա առաջին կեսը անիմաստ գործերի և առանց լուրջ պատճառների կոնֆլիկտներ ծագելու ժամանակահատվածն է: Դա ահռելի ծանրաբեռնում է ձեր նյարդային համակարգը: Ցավոք, դրական էմոցիաներ ստանալու միակ ձևը դա ինքնուրույն դրանց հասնելն է: Այդ խնդրին վերաբերվեք ծայր աստիճան պատասխանատվությամբ` չէ որ խոսքը գնում է ոչ միայն ձեր տրամադրության, այլ` ինքնազգացողության:

Օրվա երկրորդ կեսը շատ ավելի հանգիստ և բարենպաստ ժամանակահատված է, ոը խոստանում է ամենատարբեր գործերում բազմաթիվ հաջողություններ: Նշանի որոշ ներկայացուցիչներ  դրսևորում են անզուգական գործարարական ունակություններ, կնքում խիստ շահավետ գործարքներ:

Ջրհոս. Ինչ էլ որ այսօր անելու լինեք, աշխատեք անել ամենաբարձր մակարդակով: Բավական է, որ մի աննշան վրիպում թույլ տաք, և անբարյացկամները անմիջապես կկառչեն դրանից, ցանկանալով վարկաբեկել ձեզ, կամ կփորձեն փչացնել այն հարաբերությունները, որոնք ձեզ համար հատկապես թանկ են: Աշխատեք ձեր հաջողությունների հանդեպ ավելորդ ուշադրություն չգրավել` նախանձողներ ձեզ այժմ բոլորովին պետք չեն:

Ձեզ հետաքրքրող հարցերը քննարկեք միայն նրանց հետ, ում դա իրոք վերաբերում է, մի բացեք ձեր գաղտնիքները նրանց առջև, ովքեր դեռևս չեն արժանացել ձեր վստահությանը:

Ձկներ. Այսօր դուք ցանկացած գործի ձեռնամուխ եք լինում մեծ խանդավառությամբ: Պրոֆեսիոնալ պարտավորությունների կատարումը, սեփական և ուրիշի խնդիրների լուծումը ձեզ օգնում են գլխից հանել տագնապալի մտքերը, շեղվել տհաճ հիշողություններից: Զգույշ եղեք նոր ծանոթներ ընտրելիս` այսօր ձեր հանդեպ ուշադրություն ցուցաբերող ոչ բոլորն են արժանի ձեր վստահությանը:

Բարենպաստ օր է բազմաբնույթ իմպրովիզների, անսովոր գործողությունների, պարկեշտության շրջանակներից դուրս գալու համար: Կարող են ուժեղ զգացմունքներ բորբոքվել, չի բացառված, որ այսօր սկսած ռոմանտիկ հարաբերությունները շրջեն ձեր կյանքը:

hraparak.am

Просмотров: 784 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024