Հետաքրքիր Փաստեր Երեքշաբթի, 16.04.2024, 20:15
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

6 ժամից քիչ քնելը զգալիորնե մեծացնում է կաթված ստանալու վտանգը

Прикол : Жми КЛАСС

15-ամյա աղջնակը քաղաքապետ է դարձել

Հայաստանում 3800 թմրամոլ կա

“Տատու” խմբի նախկին անդամ Յուլիա Վոլկովան արձակուրդն անց է կացնում սիրուհու հետ /ֆոտո/

19-ամյա աղջիկը 400 կիլոգրամ քաշ ունի

Կրասնոդարում զոհերի թիվը 199-ի հասավ

Մազահեռացման ո՞ր տարբերակն է նախընտրելի. պայքար անցանկալի մազերի դեմ

Կանայք չեն ժամադրվում գործազուրկ տղամարդկանց հետ

Կանանց եւ տղամարդկանց սեքսուալ ակտիվության գագաթնակետը կախված է եղանակից

Սկեսրայրը սպանել է հարսին, հետո ինքն իրեն

Ի՞նչ անել անկողնում չհոգնելու համար

Սեւանը դատարկում են` շինությունները փրկելու համար

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը մեղրամիսն անց է կացնում էժանագին հյուրանոցում

Խորովածն ուտելուց հետո Օբաման մոռացել է վճարի մասին

Դպրոցահասակ Անջելինա Ջոլին (լուսանկարներ)

Ի՞նչ արժե հանգիստը Հայաստանում, որո՞նք են ամենապահանջված հանգստավայրերը

Ավտոմեքենան դարձել է կենդանաբանական այգու բնակիչ

Поиск

Главная » 2013 » Հուլիս » 30 » Բա որ ես էլ խարդախ դառնամ, փողդ տանեմ, քեզի տանեմ` կուսազրկեմ...
16:30
Բա որ ես էլ խարդախ դառնամ, փողդ տանեմ, քեզի տանեմ` կուսազրկեմ...

Գյումրիում ծնված, ԱՄՆ-ում ապրած ու այնտեղից արտաքսված, Էջմիածին քաղաքում բնավորված և այժմ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր դարձած 34-ամյա Ալեն Մանուկյանին դատում են արդեն երրորդ անգամ, որից երկուսը` խարդախության համար: 

Չափազանց ալարկոտների մասին մի անեկդոտ կա, երբ նման մեկին ասում են` «օղին տաքացավ, վերցրու կենացը խմի», ալարկոտը հարցնում է` «չխկցրած ա՞...»: Երևի Ալենն էլ այնքան է խորշել ֆիզիկական աշխատանքից, որ փոխարենը խարդախության յուրօրինակ ծրագիր է մտածել. «քցել» «ռեմիքս» տարբերակով` 5 օրում, և «քցածի» հաշվին ապրել ասենք` 5-10 ամիս: 

1998թ-ին Ալեն Վ. Մանուկյանը մոր` Ժենյա Մանուկյանի հետ մեկնել է ԱՄՆ: Այնտեղ միասին բնակվել են 6 տարի: 2005 թ-ին Ալենին վտարել են ԱՄՆ-ից: Նա միայնակ վերադարձել է Հայաստան ու ամուսնացել Լոլիտայի հետ: Համատեղ ամուսնական կյանքի ընթացքում նրանք ունեցել են 3 երեխա: Այդ ժամանակ նորաստեղծ ընտանիքը բնակվել է իրենց ծանոթներից մեկի` Նոր-Խարբերդ գյուղում գտնվող ամառանոցում, և շատ հավանական է, որ Ալենը իրեն նեղություն չի տվել` աշխատելու կամ աշխատանք փնտրելու...որովհետև նույն ամառանոցում անասուններ պահող Անահիտի խոսքերից ոչ թե անասնասիրության, այլ փողի հոտ է առել: Անահիտը ուրախացել է, երբ իմացել է, որ ամառանոցի նորաբնակ Ալենի մայրը ԱՄՆ-ում է: Ալենը երևի այնպիսի ջանասիրությամբ և համոզվածությամբ է Անահիտին խոստացել օգնել նրա դստերը` Ռիմա Մանուկյանին (ում ազգանունը համընկնում է Ալենի մոր ազգանվան հետ), ԱՄՆ գնալու հարցում, որ Անահիտը համոզվել է ու ընկել Ալենի թակարդը: Գործը ՙսարքելու՚ համար Ալենը անասնապահից 2.300.000 դրամ կանխիկ փող է ուզել, ստացել ու այլևս չի վերադարձրել: Խոշոր չափի խարդախության համար Ալենը Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել է 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման և 2011-ի հուլիսին, համաներմամբ ազատ արձակվել` չկրելով մնացած 2 տարի 3 ամիս պատժաժամկետը: 

Այդ դեպքից հետո նրա ընտանիքին վռնդել են ամառանոցից, և նրանք բնակություն էին հաստատել Էջմիածին քաղաքում: Բերդից ազատվելուց մոտ մեկուկես տարի անց` 2012-ի նոյմեբերին, Ալենը աշխատանքի ընդունվելու համար սկսել է փորձաշրջան անցնել Էջմիածին քաղաքի բենզալցակայաններից մեկում` որպես լիցքավորող: Ընդամենը 10 օրվա մեջ երևի գործն այնքան է ձանձրացրել Ալենին, որ նա կրկին որոշել է հեշտ ձևով փող աշխատել. նոյեմբերի 10-ին, համացանցի «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է Էջմիածին քաղաքի բնակչուհի, 30-ն անց մի կույսի` Բավականի (տուժողի անունը փոխված է) հետ: Շփման ընթացքում հասկացել է, որ նրանից կարելի է ամեն ինչ շատ արագ ստանալ և անցել գործի: 

Ալենը Բավականին ներկայացել է որպես ԱՄՆ-ում բնակվող մեծահարուստ գործարար, Էջմիածնում սեփական բենզալցակայան ունեցող բիզնեսմեն և հայտնել, թե իբր կարճ ժամանակով է Հայաստան եկել` ամուսնության նպատակով: Նա թաքցրել է ամուսնացած լինելու, կին, երեխաներ ունենալու հանգամանքը և կեղծ ամուսնության առաջարկ է արել Բավականին: Հենց որ ամուսնության և ԱՄՆ մեկնելու առաջարկ ստացած Բավականի ոտքերը «կտրվել են» գետնից, հաջորդ օրը Ալենը հանդիպել է նրան, սեր «խոստովանել» և նրա ծնողների հետ ծանոթանալու ցանկություն հայտնել: Բավականը չի առարկել, և ծանոթությունից երկու օր անց Ալենն արդեն «դոստուպ է ունեցել» «հարսնացուի» տուն: 

Նա նույն ձևով ներկայացել է նաև Բավականի ծնողներին և նրանց հայտնել իր «լուրջ առաջարկի» մասին: «Հարսնացուի» հայրը սկզբում զարմացել է, որ նման լուրջ հարցով Ալենը մենակ է եկել խնամախոսության, բայց հարցապնդում չի արել` տեսնելով, որ աղջիկը մինչև ականջները սիրահարված է տղային, և հավատացել վերջինիս պատճառաբանությանը, թե Հայաստանում իր ունեցած միակ հարազատը քույրն է, ով 3 երեխաների հետ բնակվում է Երևանում: Ծնողները տվել են իրենց համաձայնությունը երիտասարդների ամուսնության համար: և հաջողությունից ոգևորված Ալենը, հաջորդ օրը կրկին գնացել է հարսնացուի տուն և նրա ծնողներին հայտնել, թե իբր նշանադրության խնջույքի ծախսերն ամբողջությամբ վերցնում է իր վրա, որը կազմակերպելու է Բելաջիոյի Գրիշի օբյեկտում` «Բելաջիո» ռեստորանում: Տնեցիք լավ ուրախացել են, ոգևորվել, և հենց այդ ոգևորության հողի վրա էլ Ալենն ասել է, որ քույրը տան դուռը փակել, բանալին վերցրել և գնացել է սկեսրոջ տուն: «Հարսնացուի» ծնողներն էլ «նորաթուխ փեսային» ամոթից չեն հանել դուրս և թույլ են տվել` իրենց տանը գիշերել: Որպեսզի նոր «հարազատները» ոչինչ չկասկածեն և անհրաժեշտ գումարը տան, նոյեմբերի 13-ին Ալենը Բավականին վերցրել ու գնացել է Էջմիածնի ԶԱԳՍ: Այնտեղ աղջկան թողել է դռան մոտ, ինքը մտել ներս` ձևաթուղթ վերցրել և տարել հարսնացուի տուն` լրացնելու, որ ընտանիքի անդամները համոզվեն իր «մաքուր» մտադրության մեջ: Հաջորդող օրերի ընթացքում Ալենը Բավականին տարել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դուռը կանգնեցրել, ինքը մտել է ներս և ինչ-որ թուղթ ձեռքին` դուրս եկել, ասել,որ գործերը ստացվում են: Հետո Բավականին տարել է լուսանկարչատուն` ԱՄՆ «տանելու» համար լուսանկարել, փաստաթղթերը թարգմանել տվել, նույնիսկ նրա հետ գնացել է Արդարադատության նախարարություն իր դատվածության վերաբերյալ տեղեկանք վերցնելու` նախապես իմանալով, որ այդ օրը տեղեկանք չեն տալիս: Ավելին` նույնիսկ ավիատոմսերի վաճառքի կետերից մեկում ամրագրել են (բրոնյա են արել) Երևան-Մոսկվա և Երևան-Լոս Անջելես տոմսեր, առաջինը` հետադարձով: Այդ օրերի ընթացքում Ալենին հաջողվել է տարբեր պատրվակներով` տոմս ձեռք բերելու, պարտքով վերցնելու պայմանով Բավականից և նրա մորից տարբեր չափերի գումարներ վերցրել` 700 դոլար, 400 դոլար, 2200 դոլար և այլն: Նոյեմբերի 15-ի գիշերը զույգը գնացել է կարաոկե, որտեղ, Բավականի պատմելով, Ալենը իրեն ստիպել է ոգելից խմիչք օգտագործել: Խմելեն, հետո Ալենը քնած է ձևացել մինչև 06-07-ը, արթանցել է, առաջարկել գնալ Ավանում գտնվող հյուրանոցներից մեկը, քանի որ ամոթ է այդ ժամին տուն գնալ: Օբյեկտում մնացել են 2-3 ժամ: Ալենը, տեղեկանալով, որ Բավականը կույս է, որոշել է նրան իրենով անել և նրա միջոցով ավելի հեշտությամբ նրա ծնողներից մեծ գումար հափշտակել: Նրան առաջարկել է` սեռական հարաբերություն ունենալ իր հետ, և երբ ՙհարսնացուն՚ հարցրել է, թե երբ են իրենք զագսավորվելու, Ալենը պատասխանել է` ՙկյանք, մենք արդեն զագսավորված ենք, դու իմ կնիկն ես՚, ու կուսազրկել Բավականին հենց նրա համաձայնությամբ: Հետո վերադարձել են տուն, նույնիսկ հարազատների հետ միասին հրաժեշտի խնջույքին մասնակցել, որ իբր նոյեմբերի 17-ին պետք է մեկնեն Մոսկվա: Իսկ մինչ այդ Ալենը Բավականի հետ գնացել է օդանավակայան, որտեղ վերջինիցս մոտ 20 րոպեով հեռացել է, այնուհետև վերադարձել և ասել է, որ իրենց չվերթը հետաձգվել է մինչև նոյեմբերի 18-ը: Նրանք վերադարձել են տուն, իսկ խնջույքից հետո` կրկին դուրս եկել զբոսնելու. գնացել են նույն հյուրանոց, որտեղ մնացել են մինչև հաջորդ օրվա ժամը 15.00-ը, և Ալենը կրկին սեռական հարաբերություն է ունեցել իր «նոր կնոջ» հետ: Տուն վերադառնալիս Ալենը մտել է «Բելաջիո», դուրս եկել և Բավականին ասել, որ 5300 դոլար են ուզել նոյեմբերի 24-ին նախատեսված նշանադրության արարողության համար: և Ալենը, հասկանալով, որ ծնողներն իրենց դստեր համար ունեցած վերջին կոպեկը կտան, խնդրել է Բավականին` զանգել, հորից ուզել. ավելի ճիշտ` հայրը տոկոսով ինչ-որ մեկից վերցնի, մինչև ինքը «վերադարձնի»: և Ալենը չի սխալվել. Բավականի մայրը տվել է տան ամբողջ գումարը` դրամները, եվրոներն ու դոլարները, որոնք 5.300 դոլարից մի փոքր քիչ են եղել: Այդ գումարը տանելուց հետո, նույն օրը Ալենը կրկին փորձել է փող «պոկել».1000 դոլար է ուզել` հասկանալով, որ շուտով ամեն ինչ կարող է բացահայտվել... Բավականն ասել է` տանն էլ փող չկա և քրոջ ամուսնուց է ուզել: Վերջինս չի տվել. հետագայում պատճառաբանել է, որ Ալենը իր վրա կասկածելի անձնավորության տպավորություն է թողել: Բավականը դրանից հետո զանգել է Ալենին և ասել, որ չի կարողացել գումար գտնել: Վերջինս էլ նեղացած է ձևացել, հեռախոսն անջատել ու կորել: 

Հարսնացուի ընտանիքը սկսել է փնտրել անհետացած փեսային և գնացել Ալենի «սեփական» բենզալցակայան, որը միշտ հեռվից է տեսել և պատկերացրել, թե իրենցն է... Երբ հասել են տեղ, պարզվել է, որ դա ուրիշի սեփականությունն է, իսկ Ալենն ընդամենը բենզին լցնող է, այն էլ` փորձաշրջանով: Այդտեղ էլ 30 տարուց ավելի կույս մնացած և այդպես հեշտությամբ խաբված Բավականը իմացել է, որ իր «երկրօրյա ամուսինը» օրինական կին և երեխաներ ունի: Այդ ամենից հետո նյութապես, ֆիզիկապես, բարոյապես տուժածը դիմել է ոստիկանություն, իսկ դատարանից պահանջել` խիստ պատժել նրան, նույնիսկ իրենցից խաբեությամբ հափշտակված ամբողջ գումարը վերադարձնելու դեպքում: 

Ալեն Մանուկյանը սկզբում ընդհանրապես չի ընդունել առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու և խարդախության փորձի մեղադրանքները, սակայն հետո մասնակի է ընդունել: Չնայած դրան` Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը նրան դատապարտել է 7 տարվա ազատազրկման` առանց գույքի բռնագրավման: Դատարանը միաժամանակ վճռել է Ա. Մանուկյանից հօգուտ տուժողի բռնագանձել ներկայացված 3մլն 338 հազար դրամի քաղհայցը և պահպանել ամբաստանյալի անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների վրա դրված արգելանքը: 

Այժմ Ալենը վերաքննիչ քրեական դատարանից խնդրում է իրեն մեղմ դատել, պատիժը պայմանականորեն չկիրառել, ինքն էլ ընդամենը 1900 դոլարը (778.000 դրամ) կվերադարձնի:

Հ.Գ. Դեպքը ծանր է առաջին հերթին` աղջկա հոգեբանական տեսանկյունից, բայց այդ ամենը չէր լինի, եթե Բավականը գոնե մեկ անգամ ասեր` այ մեծահարուստ գործարար, էս 7 օրվա մեջ քո բենզալցակայանում 200 դոլար փող չհավաքվե՞ց, որ «կախվել ես մեր ունքերից» ու փող ես ուզում... Արդյունքում Ալենը առնվազն կուսազրկելու համար անպատիժ մնաց, որովհետև Բավականն այլևս չէր ուզեցել կույս մնալ. մի քիչ շտապել էր...

1in.am
Просмотров: 621 | Добавил: Stepan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024